Լրահոս
2025-07-16
-
ՔաղաքականՍա ո՞ր ժողովրդավարության մոդելի հետ կապ ունի․ հարց՝ Սամվել Կարապետյանի «գործի» մասինՁերբակալված գործարար և բարերար Սամվել Կարապետյանը միաժամանակ երեք երկրի քաղաքացիություն ունի։ Այս մասին հուլիսի 16-ին կայացած մամուլի ասուլիսում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը՝ խոսելով Կարապետյանի՝ Հայաստանում քաղաքական գործունեություն ծավալելու մտադրության մասին։Ավելին19:1216.07.25 -
ՀասարակականՀայոց եկեղեցու պահպանության համահայկական խորհուրդը դատապարտում է Փաշինյանի՝ այսօրվա մամուլի ասուլիսում հնչեցրած մտքերըՀայոց եկեղեցու պահպանության համահայկական խորհուրդը խստորեն դատապարտում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից այսօրվա մամուլի ասուլիսի ընթացքում կրկին դրսևորած հակաեկեղեցական, հարձակողական հռետորաբանությունը։ Վարչապետը, պետական բարձր ամբիոնն օգտագործելով ոչ թե համախմբման, այլ պառակտման նպատակով, շարունակեց խաթարել Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու հեղինակությունը և ներքին անդորրը։ Այսօր հնչեցրած հայտարարությունները բացահայտ հակասում են Հայաստանի Սահմանադրության հիմնարար դրույթներին, որոնք երաշխավորում են թե՛ կրոնական կազմակերպությունների ազատ գործունեությունը, թե՛ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու բացառիկ դերակատարությունը հայ ժողովրդի կյանքում։Ավելին18:5816.07.25 -
ՏարածաշրջանՍտամբուլի ընդդիմադիր քաղաքապետ Իմամօղլուն դատապարտվել է 1 տարի 8 ամսվա ազատազրկմանՍտամբուլի դատարանը հրապարակել է նախկին քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուի դատավճիռը: Այս մասին հայտնում են թուրքական ԶԼՄ-ները:Ավելին18:4416.07.25 -
ՀայլուրՀայլուր 18։30 Մեղրին՝ List.am-ում. միջանցքը վարձով է տալիս ՓաշինյանըՀայլուր 18։30 Մեղրին՝ List.am-ում. միջանցքը վարձով է տալիս ՓաշինյանըԱվելին18:3016.07.25 -
ՏնտեսականՏարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ հուլիսի 15-ին, կազմել է 383.96 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազել է 0.16 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։Ավելին18:1716.07.25 -
ՔաղաքականԱրարատ Միրզոյանը 10 օրով մեկնում է արձակուրդՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել, ըստ որի՝ ՀՀ ԱԳ նախարարը հուլիսի 16-25-ը կմեկնի արձակուրդ:Ավելին18:0516.07.25 -
Միջազգային«Ռուսական գուբեռնիայից» հրաժարումը բաց ճանապարհ է դեպի Թուրքիայի մահաբեր գիրկը․ Լևոն ՋավախյանՀայաստանը, գտնվելով Թուրքիայի և Ադրբեջանի աքցանի մեջ, անկարող է իր անվտանգությունն ապահովել սեփական ուժերով։ Տասնամյակներ շարունակ մեր խաղաղ ու ապահով կյանքը ապահովել է Ռուսաստանը։ Կապիտուլյանտը, տարված արևմտյան հովերով, իբրև «իրական անկախության ջատագով» մերժում է ռուսական հովանավորչությունը՝ արհեստականորեն տուրք տալով ռուսաֆոբիայի վարակին Հայաստանում։ Ըստ կապիտուլյանտի՝ կա խաղաղության մեկ ճանապարհ` Թուրքիայի և Ադրբեջանի հետ հարաբերությունների բարելավումը, ինչ գնով էլ լինի` թեկուզ սահմանների կրճատմամբ, ազգային արժեքների վատնումով, ինքնության ուրացմամբ, ռասսայական ստորացմամբ, հոգևոր թլպատմամբ , մանկուրտացմամբ… Դա է խորհուրդ տալիս առաջադեմ Արևմուտքը` քանզի Արևմուտքը մեր արեալում ներկա է Թուրքիայի դեմքով։ Արևմուտքին միայն և միայն մի բան է պետք` Հարավային Կովկասից Ռուսաստանի վտարումը, ինչ գնով էլ լինի, թեկուզ և այդ ճանապարհին ոտնատակ տրվի Հայաստանը և հայ ժողովուրդը։Ավելին17:4916.07.25 -
ՀասարակականԿապանում մետաղյա հաստոցն ընկել է բեռնատարից՝ հայտնվելով երթևեկելի գոտում․ վարորդը հոսպիտալացվել էԱյսօր՝ հուլիսի 16-ին, արտակարգ դեպք տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 14։20-ի սահմաններում Կապան քաղաքի Գործարանային փողոցում Երևանի բնակիչ Արման Հ․-ի վարած «КамАЗ» մակնիշի կցորդիչով բեռնատարից ընթացքի ժամանակ մետաղյա հաստոցը ընկել է և վնասել նաև մեքենայի խցիկի հատվածըԱվելին17:3816.07.25 -
ՔաղաքականՍրանց խաղաղություն պետք չէ, պատրաստվում են պատերազմի, բանակցություններն իմիտացիա են․ Վարդան Բալյան««Արևմտյան Ադրբեջանի համայնք» անունով կազմակերպությունը հրատարակել է «Արևմտյան Ադրբեջանի ժառանգությունը» գրքի 1-ին հատորը: Հուլիսի 3-ին շնորհանդես Նաֆտալանում, Զարդաբում, հուլիսի 4-ին՝ Աղստաֆայի, 7-ին՝ Շամքորի, Ապշերոնի, Խաչմազի, 8-ին՝ Գոյգոլի, Բիլասավուրի, Յասամալի,Սիյազանի, մեկ օր անց՝ Սաաթլիի, Քենգերլիի, Հաջիբուլաղի, Մինգեչավուրի, Եվլախի, Իմիշլիի, Գեդաբեյի, Օրդուբադի, Շիրվանի, 10-ին՝ Աղսուի, Ջալիլաբադի, Դաշքեսանի, Լերիքի, Սամուխի, Ուչարի, Քախի,Նիզամիի, Բաքվի Փիրալլահի շրջաններում, 11-ին՝ Նախիջևան քաղաքում, Աստարայի, Գոյչայի, Քելբաջարի, 14-ին Գյանջայի, Ղազախի, այսօր Բալախան քաղաքում, Գոբուստանի, Սուրախանի, Ղուբայի շրջաններում…Ավելին17:2416.07.25 -
ՄիջազգայինՄահացու բախումներ՝ Սիրիայում. Իսրայելը միջամտում է դրուզների ու բեդվինների կատաղի մարտերինԻսրայելը հարվածներ է հասցրել Սիրիայի պաշտպանության նախարարությանը՝ սպառնալով սաստկացնել հարձակումները, եթե Դամասկոսը դուրս չբերի կառավարական ուժերը երկրի հարավից, որտեղ վերջին օրերին բեդվինների ու դրուզների միջև արյունալի բախումներ են: Իրավիճակը հանդարտեցնելու համար է Սիրիայի նոր կառավարությունը զորք ուղարկել այնտեղ:Ավելին17:0916.07.25 -
Իրավական25-ամյա երիտասարդը հետախուզվում էր ՌԴ իրավապահների կողմիցՀուլիսի 13-ին Արմավիրի մարզի պարեկները Տալվորիկ գյուղի վարչական տարածքում ստուգման նպատակով կանգնեցրել են «Մերսեդես» մակնիշի մի ավտոմեքենա։Ավելին16:5916.07.25 -
ՔաղաքականԷդ բառապաշարով թող ոչ մեկը չմրցի ինձ հետ. Փաշինյանը՝ հայհոյանքի մասինԱյն ինչ անում է ինքը, ոչ թե եկեղեցու դեմ է, այլ հանուն եկեղեցու է. այս մասին հենց ինքը՝ Հայաստանի վարչապետն է հայտարարել մամուլի ասուլիսի ժամանակ: Նա անդրադարձել է նաև վերջին ժամանակներում հնչեցրած ֆեյսբուքյան հայհոյանքներին: «Մենք կորոշենք՝ ում, երբ, ինչպես, ինչ դոզայով...»,- ասել է վարչապետը:Ավելին16:3316.07.25 -
ՀասարակականԱրտակարգ դեպք՝ Աբովյանում․ աղվեսը մտել է թիվ 6 մանկապարտեզԱյսօր՝ հուլիսի 16-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 14:00-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչոթյան Կոտայքի բաժնում տեղեկություն է ստացվել, որ Աբովյան քաղաքի Սուրեն Մնացականյան 1 /5 հասցեում գործող թիվ 6-րդ մանկապատեզ աղվես է մտել:Ավելին16:2116.07.25 -
ՔաղաքականՀղի կնոջը վրաերթի ենթարկածն իմ շարասյունը չի, ՀՀ վարչապետինն է եղել, դրա հետ ի՞նչ կապ ունեմ․ Փաշինյան«Պատկերացրեք՝ ավտոբուսի մեջ եք, ու այն մարդ է վրաերթի ենթարկում, լրագրողները ձեր հետևից ընկնեն, ասեն՝ ինչի՞ վրաերթի ենթարկեցիք մարդուն։ Հասկանում եք, դա իմ շարասյունը չէ, դա վարչապետի, կոպիտ ասած, ավտոբուսն է, ՀՀ վարչապետի անվտանգությունն ապահովող ինստիտուտն է»,- այսպես պատասխանեց Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով իր շարասյան կողմից վրաերթի ենթարկված հղի կնոջ մահվան դեպքին։Ավելին16:0916.07.25 -
ՀասարակականԵրևանի քաղաքապետարանի հերթական կոռուպցիայի ծածկադմփոցը․ Արթուր ՉախոյանՏրամաբանական հարց՝ եթե Երևանի քաղաքապետարանը կոռուպցիայի հովանավորչությամբ չի զբաղվում, ապա ինչո՞ւ՝ ըստ օրենքի, շինարարին չի պարտադրում, որ փշրվող անորակ սալիկները փոխարինի նոր, որակյալ սալիկներով։ Այս մասին գրել է ակտիվիստ Արթուր Չախոյանը և հրապարակել տեսանյութ:Ավելին15:5316.07.25 -
ՀայլուրՀայլուր 15։30 Փաշինյանը հանձնում է Մեղրիի միջանցքը. կա՛մ վարձակալություն, կա՛մ արտապատվիրակումՀայլուր 15։30 Փաշինյանը հանձնում է Մեղրիի միջանցքը. կա՛մ վարձակալություն, կա՛մ արտապատվիրակումԱվելին15:3016.07.25 -
ՔաղաքականՑանկացած սրացում առաջինը բարդացնելու է ռուսահայ համայնքի մեր հայրենակիցների դրությունը․ Գարիկ ՔեռյանՌԴ-Ադրբեջան հարաբերություններում առկա սրացումն ու ճգնաժամային իրողությունները չափազանց կարևոր են ՀՀ արտաքին քաղաքականության մշակման և իրականացման գործում: Ինչո՞ւ, թերևս բացատրելու կարիք էլ չկա: Երկու երկրների միջպետական հարաբերություններին ուղեկցող լարվածության մեջ ցանկանում եմ առանձնացնել մեկ դրվագ: Մոսկվան հետխորհրդային պետությունների հետ հարաբերություններում կիրառում է իր երկրում հաստատված սփյուռքի գործոնը: Եթե նկատել եք, ՌԴ ադրբեջանական մոտ երեք միլիոնի հասնող համայնքը, իր տնտեսական, մշակութային, լոբբիստական և այլ կառույցներով առաջինը ենթարկվեց սահմանափակումների: Եվ սա լրիվ կանխատեսելի էր, այլ կերպ չէր էլ կարող լինել:Ավելին15:2116.07.25 -
ՔաղաքականԱյո, ես ճանաչել եմ Ղարաբաղը Ադրբեջանի տարածքային ամբողջականության մեջ․ Փաշինյան«Շատ են ասում, որ 2022թ․հոկտեմբերի 6-ին ես ճանաչել եմ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, ներառյալ՝ Ղարաբաղը Ադրբեջանի տարածքային ամբողջականության մեջ։ Ես չեմ կարող ասել, որ դա այդպես չէ, բայց դա ճշմարտության մի հատվածն է։ Այո, ես ճանաչել եմ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, և Ղարաբաղը՝ Ադրբեջանի տարածքային ամբողջականության մեջ։ Դա 2022թ․ հոկտեմբերի 6-ն էր։ Գտնում եմ, որ ոչ միայն ճիշտ եմ վարվել, այլև սխալ եմ վարվել և իրադրության սխալ գնահատականի հետևանքով է, որ դա շուտ չեմ արել»,- մամուլի ասուլիսում ասաց Նիկոլ Փաշինյանը։ Մանրամասն՝ տեսանյութում։Ավելին15:0216.07.25 -
ՄիջազգայինԿրեմլը կոչ է անում բոլոր կողմերին ճնշում գործադրել Ուկրաինայի վրա, որպեսզի ՌԴ-ի հետ նոր բանակցությունների փուլ տեղի ունենա. ՊեսկովԿրեմլը կոչ է անում բոլոր կողմերին ճնշում գործադրել Ուկրաինայի վրա, որպեսզի Ռուսաստանի հետ նոր բանակցությունների փուլ տեղի ունենա, հայտարարել է Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Այս մասին գրում է ՌԻԱ «Նովոստի»-ն:Ավելին14:4616.07.25 -
ՀասարակականԵրևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում գործարկվելու են էլեկտրական շչակներՀուլիսի 17-ին՝ ժամը 10:30-ից մինչև 14:30-ն ընկած ժամանակահատվածում, Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Շերամի, Տիչինայի, Դանիել Վարուժանի, Սեբաստիայի, ինչպես նաև Հաղթանակ թաղամասի 1-ին փողոցների և Իսակովի պողոտայի մի շարք հասցեներում գործարկվելու են էլեկտրական շչակներ։Ավելին14:3016.07.25