Լրահոս

2025-07-17
  • Միջազգային
    Իսլանդիայում ժայթքել է 800 տարվա քնից արթնացած հրաբուխը
    Իսլանդիայում ժայթքել է 800 տարվա քնից արթնացած հրաբուխը
    14:20
    17.07.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    «Ford Fusion»-ը կոտրել է երկաթե արգելապատնեշները և գլխիվայր շրջվել. բժիշկները պայքարում են վիրավորի կյանքի համար
    Այսօր՝ հուլիսի 17-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, Ժամը 11:20-ի սահմաններում Երևանի բնակիչ 22-ամյա Էմին Մ.-ն իր վարած «Ford Fusion» մակնիշի ավտոմեքենայով Իջևան-Սևան-Երևան ավտոճանապարհի 104 կմ հատվածում՝ դեպի Երևան ընթանալիս, դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել երկաթե արգելապատնեշներին, ապա ծառերին և գլխիվայր շրջվել:
    14:15
    17.07.25
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    68-ամյա այգեշատցու անասնագոմում առանձնապես խոշոր չափի թմրամիջոց է հայտնաբերվել
    Համայնքային ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողներն օպերատիվ տեղեկություններ էին ստացել, որ Այգեշատ գյուղի 68-ամյա բնակիչը տնամերձ հողամասում կանեփ է աճեցնում, նաև պահում է կանեփից պատրաստած թմրամիջոց։ Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում կատարված զննությամբ այգեշատցու տնամերձ հողամասում հայտնաբերվել են կանեփի բույսեր, իսկ անասնագոմում՝ 300 գրամից ավելի կանեփանման զանգված: 68-ամյա տղամարդը ձերբակալվել ու ներկայացվել է Արմավիրի մարզային քննչական վարչություն: Նա տեղափոխվել է ձերբակալվածների պահման վայր: Կատարվում է նախաքննություն:
    14:00
    17.07.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Ինչո՞ւ ինչ որ միջազգային կազմակերպություն պետք է պարեկի մեր երկրով անցնող, կոնֆլիկտավտանգ ճանապարհը․ պատգամավոր
    Պետությունների ընտրությունը մի քիչ ավելի մեծ է։ Մասնավորի նման նրանք կարող են ինչ որ ծառայություն գնել, այսինքն՝ սեփական միջոցներով ծառայություն իրականացնելու փոխարեն այն արտապատվիրակել մասնավորին։ Սակայն, պետությունները կարող են ծառայությունն արտապատվիրակել՝ ծառայության դիմաց վճար գանձելու իրավունքով։
    13:45
    17.07.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Նախնական տվյալներով՝ մազութի արտահոսքի հետևանքով Ողջի գետը չի աղտոտվել․ ԲԸՏՄ
    Երեկ երեկոյան Կապան-Քաջարան ավտոճանապարհին ավտոպատահարի արդյունքում բեռնատարի կցորդի առանձնանալու և մասամբ Ողջի գետում հայտնվելու հետևանքով տեղի էր ունեցել մազութի արտահոսք։ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցները դեպքի վայրում իրականացրել են ջրի և հողի նմուշառումներ։ Լաբորատոր հետազոտությունների նախնական արդյունքները վկայում են, որ մազութը շրջակա միջավայրին էական վնաս չի պատճառել՝ պայմանավորված իր ֆիզիկական կառուցվածքով․ մազութն ունի բարձր մածուցիկության և կարծրացման հատկություններ, այն չի լուծվում ջրում և դժվարությամբ է ներծծվում հողում։ Իրականացվում են արտահոսած մազութի մաքրման աշխատանքներ, որոնց ավարտից հետո կկատարվեն կրկնակի նմուշառումներ։
    13:40
    17.07.25
    Ավելին
  • Img default alt hy
    Աշխարհ
    Մարսից ընկած ամենամեծ երկնաքարն աճուրդում վաճառվել է 5,3 միլիոն դոլարով
    «NWA 16788-ը ծածկված է կարմրաշագանակագույն միաձուլված կեղևով, որը նրան անսխալական ճանաչելի մարսյան երանգ է տալիս: Երկնաքարի մակերեսին նաև երևում են փոսիկներ, որոնք առաջացել են Երկրի մթնոլորտով արագ իջնելու ընթացքում տաքացման հետևանքով», - ասվում է հաղորդագրության մեջ:
    13:30
    17.07.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Աղձք գյուղում «Երազ»-ը բախվել է բետոնե էլեկտրասյանը. վարորդն ու ուղևորը հարազատ եղբայրներ են
    Այսօր՝ հուլիսի 17-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 10:00-ի սահմաններում «Երազ» մակնիշի ավտոմեքենան Աղձք գյուղի վարչական տարածքում՝ 1-ին փողոցում, դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել բետոնե էլեկտրասյանը: Վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, վարորդը՝ Արագածոտնի մարզի բնակիչ 44-ամյա Արտակ Ա.-ն և նրա ուղևոր, Արագածոտնի մարզի բնակիչ Արմեն Ա.-ն բարեբախտաբար չեն տուժել: Վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ: Վարորդն ու ուղևորը հարազատ եղբայրներ են:
    13:15
    17.07.25
    Ավելին
  • Միջազգային
    Խոշոր հրդեհ՝ սուպերմարկետում. 50 մարդ է զոհվել Իրաքում
    Խոշոր հրդեհ՝ սուպերմարկետում. 50 մարդ է զոհվել Իրաքում
    13:10
    17.07.25
    Ավելին
  • Img default alt hy
    Տնտեսական
    Հունիսին գրանցվել է ՀԴՄ կիրառման կանոնների խախտման 625 դեպք
    Միաժամանակ, վարձու աշխատողին աշխատանքի ընդունելիս հարկ վճարողը պարտավոր է ապահովել աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտի ընդունումը կամ գրավոր պայմանագրի կնքումը, իսկ նոր աշխատողի համար՝ սահմանված ժամկետում հարկային մարմին պետք է ներկայացնել գրանցման հայտ, կամավոր աշխատողի դեպքում՝ նրա հետ պետք է կնքել կամավոր աշխատանքի մասին պայմանագիր, իսկ հսկիչ դրամարկղային մեքենաներ կիրառելու պարտավորություն ունեցող հարկ վճարողները, «Անկանխիկ գործառնությունների մասին» ՀՀ օրենքի համաձայն, պարտադիր պետք է ապահովեն վճարային քարտերի միջոցով անկանխիկ վճարման ընդունման հնարավորություն և հետևողական լինեն օրենքի պահանջների կատարման նկատմամբ։ Իրավախախտումների կանխարգելումն ու բացահայտումը և օրենքի պահանջների նկատմամբ հսկողությունը կարևոր են յուրաքանչյուր քաղաքացու, աշխատողի, ինչպես նաև օրենքի դաշտում գործող բիզնեսի համար։
    13:00
    17.07.25
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Ոստիկանության 2 ծառայող ազատվել են աշխատանքից
    Մասնակցել են Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության պետը, Փրկարար ծառայության տնօրենի տեղակալը, ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչության պետը, ռազմավարական պլանավորման, քաղաքականության մշակման և մոնիթորինգի վարչության պետը, ինչպես նաև ՆԳ նախարարության կարգապահական հանձնաժողովում ընդգրկված հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:
    12:45
    17.07.25
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Հրդեհ՝ Իրաքի առևտրի կենտրոններից մեկում. զոհեր կան
    Նահանգապետը հայտնել է, որ առևտրի կենտրոնի ղեկավարի նկատմամբ գործ կհարուցվի։
    12:35
    17.07.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հայլուր
    Հայլուր 12։30 Կրեմլում ուշադիր հետևում են Հայաստանի և ԵՄ մերձեցմանը. «Կտեսնենք, թե ինչ կլինի»
    Հայլուր 12։30 Կրեմլում ուշադիր հետևում են Հայաստանի և ԵՄ մերձեցմանը. «Կտեսնենք, թե ինչ կլինի»
    12:30
    17.07.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Չփորձեք ձեր ճղճիմ, փոքրոգի, անաստված տեսակով բախվել ժայռին, փշրվելու եք․ Պողոս վարդապետ
    Այլևս անիմաստ և տհաճ է հերձված սերմանող անձի` տվյալ դեպքում ՀՀ ոչ բարով «եկեղեցասեր» կառավարչի խոսքերը լսել և նույնիսկ մեկնաբանել, այս մասին հայտարարել է Պողոս վարդապետ Վարդանյանը։ «Կասեմ միայն մի բան` հարձակում Եկեղեցու և Նրա Գահակալի` Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Շինարար Հայրապետի վրա` հարձակում է ողջ հոգևոր դասի և նվիրյալ հավատավոր հայորդիների վրա: Եվ մենք աներեր ու անսասան, անվախ կանգուն ենք մեր Սրբությունների, արժեքների և Հայոց Հայրապետի շուրջը` ունենալով մեզ ապավեն Տեր Հիսուս Քրիստոսին: Չփորձեք ձեր ճղճիմ, փոքրոգի, անաստված տեսակով բախվել ժայռին, փշրվելու եք: Տերը մեզ բոլորիս օգնական: Միասնական ու համախումբ պահի Ազգիս Հայոց»,- նշել է Հայր Պողոսը։
    12:23
    17.07.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Ավտոցիստեռնը շրջվել է Ողջի գետը․ փրկարարների շնորհիվ կանխվել է բնապահպանական հնարավոր վտանգը
    Հուլիսի 16-ին, ժամը 21:39-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կապան-Քաջարան ավտոճանապարհին՝ Ձագեձոր գյուղի մոտակայքում, բեռնատարը ընկել է գետը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության և հրշեջ-փրկարարական ջոկատներից օպերատիվ խմբեր և երկու մարտական հաշվարկ։ Տեղեկությունը սահմանված կարգով փոխանցվել է Տեղական ինքնակառավարման մարմիններին և համապատասխան գերատեսչություններին։ Պարզվել է, որ Քաջարան-Կապան ավտոճանապարհի 10-րդ կմ-ին «Scania» մակնիշի կցորդիչով բեռնատարը (ավտոցիստեռն՝ բեռնված 23 տոննա մազութով) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել ճամփեզրի բետոնե արգելապատնեշին․ կցորդիչը առանձնացել է բեռնատարից և մասամբ հայտնվել Ողջի գետում: Ցիստեռնի վնասման հետևանքով տեղի է ունեցել արտահոսք: Փրկարարների հմուտ գործողությունների շնորհիվ հաջողվել է դադարեցնել մազութի արտահոսքը։ Փրկարարներն իրականացրել են անվադողերի հովացման և ավտոճանապարհահատվածի լվացման աշխատանքներ. սահմանվել է հերթապահություն: Հատուկ տեխնիկայի օգնությամբ (ավտոկռունկ) կցորդիչը գետից դուրս է բերվել և փոխադրվել է բեռնատարի վրա: Տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչների հետ համատեղ, կիրառելով համապատասխան տեխնիկական միջոցներ՝ փրկարարները կիրականացնեն գետը թափված մազութի հավաքման և մաքրման աշխատանքներ: Շրջակա միջավայրի նախարարության «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի մասնագետները դեպքի վայրում իրականացրել են ջրի նմուշառում՝ Ողջի գետի ջրի որակի նախնական գնահատման նպատակով։ Նմուշները կուղարկվեն լաբորատոր վերլուծության՝ աղտոտվածության աստիճանն ու տարածման չափերը պարզելու համար։ Հետագա գործողությունները կսահմանվեն ստացված արդյունքներից ելնելով։ Դեպքի առնչությամբ իրականացվում են նաև վերահսկողական միջոցառումներ՝ կանխելու հնարավոր բնապահպանական վնասները և ապահովելու շրջակա բնակավայրերի էկոլոգիական անվտանգությունը։
    12:15
    17.07.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Վահագն Խաչատուրյանն ու ՀԾԿՀ նախագահն անդրադարձել են ՀԷՑ-ի հետ կապված հարցերին
    Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (ՀԾԿՀ) նախագահ Մեսրոպ Մեսրոպյանին։ Հանդիպման ընթացքում քննարկվել են հանրային ծառայությունների ոլորտում առկա մի շարք արդիական խնդիրներ և դրանց կարգավորման հնարավոր ուղղությունները։ Մասնավորապես, անդրադարձ է կատարվել Հայաստանի էլեկտրական ցանցերի հետ կապված հարցերին՝ ռազմավարական նշանակություն ունեցող ենթակառուցվածքների արդյունավետ և հուսալի կառավարման համատեքստում։ Նախագահ Խաչատուրյանը կարևորել է նման ենթակառուցվածքների կայուն ու անվտանգ գործունեության անհրաժեշտությունը՝ ընդգծելով, որ արտակարգ իրավիճակներում ժամանակավոր կառավարման մեխանիզմների օրենսդրական հստակեցումը հանդիսանում է կարևոր օրակարգային հարց։ Մեսրոպ Մեսրոպյանը Հանրապետության նախագահին է ներկայացրել հանձնաժողովի կողմից իրականացվող աշխատանքները, ինչպես նաև ապագա նախաձեռնությունները՝ ոլորտի զարգացումն ապահովելու և արդյունավետ կարգավորումներ ներդնելու համար։
    12:09
    17.07.25
    Ավելին
  • Մամուլի տեսություն
    Մամուլի տեսություն 17.07.2025
    Մամուլի տեսություն 17.07.2025
    12:05
    17.07.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Ուռճացված արժեքով 2023-ից տեղադրված 111 միլիոն դրամ արժողությամբ 10 թեքահարթակ մինչ օրս չի աշխատում. Չախոյան
    «Ըստ պաշտոնական գրության՝ Երևանի քաղաքապետարանը մեկ էլեկտրոնային թեքահարթակի համար վճարել է 12.5 միլիոն դրամ, մինչդեռ ավելի բարձր որակի և ժամանակակից ուկրաինական արտադրության էլեկտրոնային թեքահարթակը արժե ընդամենը 150,000գրվ, որը ՀՀ դրամով կազմում է 1,376,115 դրամ։
    12:00
    17.07.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Երևանում տրոլեյբուսը վրաերթի է ենթարկել մեքենան նորոգող վարորդին․ նա տեղափոխվել է հիվանդանոց
    Երեկ՝ հուլիսի 16-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 16։10-ի սահմաններում Ռուբինյանց փողոցում՝ թիվ 31/2 հասցեի դիմաց, Երևանի բնակիչ 33-ամյա Արսեն Ս․-ն իր վարած տրոլեյբուսով վրաերթի է ենթարկել այդ պահին իր «ՎԱԶ 2106» մակնիշի ավտոմեքենան նորոգող վարորդին։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վրաերթի ենթարկվածը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։ Վրաերթի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վրաերթի ենթարկվածի ինքնությունը:  Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ: 
    11:45
    17.07.25
    Ավելին
  • Img default alt hy
    Տնտեսական
    Տարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբ
    Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․88 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4․96 դրամ:
    11:30
    17.07.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Մեր կողմից ձևավորվող նոր քաղաքական ուժի դեմ օգտագործվելու է երեք հիմնական ֆեյք. Նարեկ Կարապետյան (տեսանյութ)
    Մեր կողմից ձևավորվող նոր քաղաքական ուժի դեմ օգտագործվելու է երեք հիմնական ֆեյք։ Այս մասին իր տեսաուղերձում հայտարարել է «Տաշիր» ընկերությունների խմբի փոխնախագահ Նարեկ Կարապետյանը: «Մեր կողմից ձևավորվող նոր քաղաքական ուժի դեմ օգտագործվող առաջին ֆեյք միջոցը լինելու է այն, որ Ռուսասատանն ուղարկել է Սամվել Կարապետյանին, որպեսզի այստեղ ռուսական ազդեցություն տարածի: Երկրորդ ֆեյքը նախկինների հետ առնչությունն է: Երկրի բոլոր ղեկավարները ցանկություն են հայտնել աշխատել հայկական Սփյուռքի կարկառուն ներկայացուցիչների հետ, մեծ ներդրողների հետ: Սամվել Կարապետյանը ևս հրավիրվել է նոր ներդրումներ անելու: Այդտեղ ստեղծվել են հարաբերություններ աշխատանքային և փոխադարձ հարգանքի վրա հիմնված՝ հայրենիքի ղեկավարի և հայրենիքում ներդրում անող գործարարի միջև: Այս հարաբերությունները հարգալից են, սակայն անցած ճանապարհներն ունեն տարբերություններ: Իմ կարծիքով, այն քաղաքական ստրատեգիան, որը հաջողվել է 2000-ականներից մինչ այսօր, չի կարող էֆեկտիվ լինել 2030 թվականին: Մեր բոլոր իշխանություններն ունեցել են մեկ խնդիր. քաղաքականացրել են պետական կառավարումը։ Երրորդ ֆեյքի մասին կուզենայի ասել, ավելի շատ ֆեյք չէ՝ մանիպուլյացիա է. Շվեյցարիայում մեր երկրի ղեկավարը հայտարարել է, որ պետք է Սփյուռքը Հայաստանին աջակցող ինստիտուտ էլ չլինի: Նույն էլ, ասում է, որ Հայաստանը Սփյուռքին աջակցող ինստիտուտ էլ չլինի: Սփյուռքն ամեն տարի Հայաստանին ուղարկում է 5 մլրդ դոլար: Դա մեր ՀՆԱ-ի 20-25 տոկոսի չափ է»,- հավելել է Կարապետյանը:
    11:15
    17.07.25
    Ավելին