Լրահոս
2025-07-27
-
ՀասարակականՋրասուզակը ջրամբարից դուրս է բերել ջրահեղձ եղած քաղաքացու դինՀուլիսի 27-ին, ժամը 13:07-ին ՆԳՆ ՓԾ Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ էր ստացվել, որ տղա երեխան ընկել է Ազատի ջրամբարը։ Ինչպես հայտնում են ՆԳՆ ՓԾ-ից, դեպքի վայր են մեկնել Հատուկ ջրափրկարարական և հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ և Հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։ Ջրասուզակն ափից մոտ 4 մ հեռավորությունից դուրս է բերել 2008 թ․ ծնված քաղաքացու դին։Ավելին17:3027.07.25 -
ՀասարակականՓորձարկվելու են էլեկտրական շչակներԱյս մասին հայտնել են ՆԳՆ ՓԾ-ից։Ավելին17:0027.07.25 -
ՀասարակականՄայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի է ունեցել Կաթողիկոսական դամբարանի և մոմավառության աղոթասրահի բացման արարողությունըՀուլիսի 27-ին` մեր Տեր Հիսուս Քրիստոսի Պայծառակերպության տոնին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի տեղի ունեցավ Մայր Տաճարի շրջաբակում կառուցված Կաթողիկոսական դամբարանի և մոմավառության աղոթասրահի բացման արարողությունը: Կաթողիկոսական դամբարանը և մոմավառության աղոթասրահը կառուցվել է ազգային բարերար հոգելույս Գառնիկ Յակուբյանի և տիկին Անահիտ Չաթալպաշյան-Յակուբյանի հովանավորությամբ։ Ճարտարապետներն են՝ Ասլան Մխիթարյանը և Հայկ Մկրտչյանը, իսկ շինարարությունն իրականացրել է «Հորիզոն 95» ՍՊԸ։ Արարողությանը ներկա էին հայաստանյան և սփյուռքյան թեմերի առաջնորդներ, Մայր Աթոռում պաշտոնավարող եպիսկոպոսներ և միաբաններ, բարերար տիկին Անահիտ Չաթալպաշյան-Յակուբյանը և Յակուբյան ընտանիքի անդամներ ու հարազատներ, այս առիթով սփյուռքից ու Հայաստանից ժամանած ուխտավոր հայորդիներ։ Արարողությունը սկսվեց Հայրապետական հանդիսավոր թափորով։ Վեհափառ Հայրապետի ընթերականերն էին Կանադայի հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Աբգար եպիսկոպոս Հովակիմյանը և Մայր Աթոռի Վարչատնտեսական բաժնի տնօրեն Գերաշնորհ Տ. Մուշեղ եպիսկոպոս Բաբայանը։ Հընթացս արարողության` շարականների ու սաղմոսերգության ներքո, ջրով և գինով լվացվեցին աղոթասրահի երկու մատուռների Սուրբ Սեղանները: Այնուհետև աղոթքների ընթերցումից հետո Սրբալույս Մյուռոնով Ամենայն Հայոց Կաթողիկոսն օծեց դրանք՝ անվանակոչելով մատուռները հայոց առաջին լուսավորիչներ Սուրբ Թադեոս և Սուրբ Բարդուղիմեոս առաքյալների անուններով: Այս առիթով մատուռներում զետեղվեցին նաև առաքյալների մասունքներ։ Բացման արարողության ավարտին կատարվեց հոգեհանգստյան կարգ ազգային բարերար լուսահոգի Գառնիկ Յակուբյանի, Յակուբյան և Չաթալպաշյան գերդաստանաց ննջեցյալների հոգու խաղաղության համար։ Բացման արարողության առիթով Ամենայն Հայոց Հայրապետն իր հայրական պատգամը փոխանցեց ներկաներին՝ գոհություն մատուցելով առ Բարձրյալն Աստված, որ հայոց հոգևոր կենտրոնում՝ Սուրբ Էջմիածնում, մեր ժողովրդի հոգևոր մխիթարության, հավատքի զորացման նվիրական մի նոր սրբատեղի հառնեց։ «Հայրապետների շիրիմների ամփոփման համար պանթեոն կառուցելու այսպիսի նախաձեռնություն ծրագրվել էր տակավին 1955 թ.՝ Վազգեն Ա երջանկահիշտակ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրոք։ Մեզ համար մեծ ուրախություն եղավ, որ նախապես տեղյակ չլինելով այս նախաձեռնությանը՝ Մենք նույնպես մտահղացումը ունեցանք Կաթողիկոսական դամբարան հաստատելու Սուրբ Էջմիածնում, որն այսօր արդեն հոյաշեն կերպով իրագործված՝ հավատավոր մեր ժողովրդի համար ծառայելու է նաև որպես մոմավառության աղոթասրահ։ Փառք ենք տալիս Ամենակալ Աստծուն, որ մեծանուն բարերար տիար Գառնիկ Յակուբյանի և իր ազնիվ կողակցի՝ տիկին Անահիտի հովանավորությամբ կյանքի կոչվեց այս ձեռնարկումը։ Կաթողիկոսական դամբարանը, սիրելիներ, ամփոփավայրն է լինելու մեր Սուրբ Եկեղեցու ննջեցյալ Հովվապետերի, որոնց կյանքը եղել է ամբողջանվիրում Աստծուն, ազգին ու հայրենիքին։ Դամբարանը գալիք սերունդներին յուրովի հիշեցնելու է Ամենայն Հայոց Կաթողիկոսների հոգեխնամ առաքելության մասին, որով բարեզարդվել ու ծաղկել է համայն մեր ժողովրդի ազգային և եկեղեցական անդաստանը։ Մեր Սուրբ Եկեղեցու երջանկահիշատակ Ամենայն Հայոց Կաթողիկոսների ծառայությունը լի է եղել զոհողությամբ, Քրիստոսապատգամ սիրո, արդարության և ճշմարտության քարոզչությամբ, բայց նաև հայրական հորդորով ու քաջալերությամբ՝ ապրելու և արարելու առ Աստված հավատով հանուն ազգի ու հայրենյաց», - ասաց Հայոց Հովվապետը՝ հավելելով, որ երանաշնորհ Հայրապետներն իրենց ողջ գործունեության ընթացքում եղել են հավատքի քաջ վկաներ, հույսի լուսատուներ մութ ու խավար ժամանակների մեջ, այլև արիության ու հաստատակամության օրինակ հայ ժողովրդի համար՝ ծառացած դժվարություններն ու նեղությունները հաղթահարելու և նորանոր հաջողություններ արձանագրելու։ Դիմելով ներկաներին՝ Նորին Սրբությունը ընդգծեց, որ մեր օրերում, երբ տարբեր կեղծ գաղափարախոսություններով խաթարվում է մեր արժեհամակարգը, եղծվում ու նենգափոխվում են հոգևոր ընկալումները, այսպիսի եկեղեցական շինությունները, սրբավայրերն ու ուխտատեղիները իրենց կրոնական և ծիսական կարևոր նշանակությամբ հավատքի զորացման, հոգու փրկության և աստվածահաճո կյանքի ամրապնդման օրհնաբեր օջախներ են։ «Այս կառույցը, արդարև, սոսկ քարեղեն շինվածք չէ, այն աղոթքի տուն է, հավատացյալների ապավինության վայր՝ Սուրբ Թադեոս և Սուրբ Բարդուղիմեոս առաքյալների մատուռներով, որտեղ պաշտամունքային արարողություններ են մատուցվելու, և հավատացյալներն իրենց սրտառուչ հայցն ու աղոթքն են վերառաքելու Տիրոջը։ Այսպիսի օրհնյալ վայրում հավատացյալի հետ հանդիպում են ժամանակն ու հավերժությունը, երկնավորն ու երկրավորը, քանզի հոգուց բխած աղոթքները երկինք են հասնում և աստվածային օրհնությունն են հեղում Փրկչին հուսացողների սրտերին», - նշեց Վեհափառ Հայրապետը։ Իր խոսքում Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդգծեց, որ Կաթողիկոսական դամբարանի և մոմավառության աղոթասրահի կառուցումը ազգի զավակների անշիջանելի հավատքի, բարեգործության ազնիվ ոգու, արժանավորին արժանին մատուցելու երկնահաճո արտահայտություն է։ Այս կապակցությամբ, երախտագետ զգացումներով հիշելով մեծանուն բարերար հոգելույս Գառնիկ Յակուբյանին և Յակուբյան ընտանիքի բացառիկ աստվածսիրությունն ու ազգանվիրումը, ի գնահատություն այս գովարժան իրագործման Նորին Սրբությունը մեծազնիվ տիկին Անահիտ Չաթալպաշյան-Յակուբյանին շնորհեց «Սուրբ Էջմիածին» բարձրագույն շքանշան, իսկ որդուն՝ Արամ Յակուբյանին «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» պատվո բարձրագույն շքանշան։ Վերջում Հայոց Հայրապետը մաղթեց, որ տերունաշնորհ հավատքի լույսը մշտավառ լինի հայ ժողովրդի հոգում, և այս սրահից ևս հանապազ հնչի հայցը առ Աստված հայրենյաց խաղաղության, ազգի բարօրության, Սուրբ Եկեղեցու պայծառության համար։ Արարողության մասնակիցները Մայր Տաճարում ներկա գտնվեցին Պայծառակերպության տոնի առիթով մատուցված Սուրբ և Անմահ Պատարագին։Ավելին16:3027.07.25 -
ՀասարակականԱզատի ջրամբարում որոնվում է 16-ամյա տղայի մարմինըԱյսօր ողբերգական դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 13։00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ազատի ջրամբարում երեխա է ջրահեղձ եղել։ Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, դեպքի վայր են ժամանել փրկարարները: Այս պահին ՀՆՓԱԻԿ ջրասուզակը պատրաստվում է մտնել ջրամբար և կատարել որոնողական աշխատանքներ այն հատվածում, որտեղ, ըստ քաղաքացիների, երեխան կորել է։ Ոստիկաններն ու պարեկները պարզում են ջրահեղձ եղած երեխայի ինքնությունը, ով, դեպքի վայրում հավաքվածների տեղեկություններով, 16 տարեկան տղա էր։Ավելին16:0027.07.25 -
ՔաղաքականՉենք կարծում, որ իշխանությունները կգնան այնպիսի քայլի, որ չկատարեն միջազգային արբիտրաժի որոշումը. Նարեկ ԿարապետյանԱյսօր գործարար Սամվել Կարապետյանի եղբորորդին՝ Նարեկ Կարապետյանը մասնակցել է Հիսուս Քրիստոսի Պայծառակերպության տոնին նվիրված պատարագին։ Պատասխանելով լրագրողների հարցերին նա անդրադարձել է միջազգային արբիտրաժային ինստիտուտի որոշմանն ու ՀՀ իշխանությունների՝ քայլեր չանելուն․ «Չենք կարծում, որ կգնան այնպիսի քայլի, որ չկատարեն միջազգային արբիտրաժի որոշումը, քանի որ աշխարհում միայն ամենահետադիմական ու տոտալիտար երկրներ են այդպես վարվում։ Դա կլինի ՀՀ արտաքին տնտեսական քաղաքականության մեջ խնդրահարույց հարց, որը կբերի մեր երկրի վարկունակության ու շատ ուրիշ խնդիրների։ Այսինքն՝ եթե հապաղում են կամ չեն կատարում, դա կբերի բացասական մեծ հետևանքների մեր երկրի տնտեսական ռեպուտացիայի վրա»,-նշել է Նարեկ Կարապետյանը։Ավելին15:4027.07.25 -
ՀասարակականԱտելության խոսքը երբեք չի կարող լինել կառուցողական. Տեր Արիստակես վարդապետ ԱյվազյանՑավալի իրողություն է, որ վերջին տարիներին մեր հասարակության մեջ, հատկապես սոցիալական ցանցերում, ատելության խոսքը՝ վիրավորանքը, զրպարտությունն ու հայհոյանքը դարձել են հանրային խոսույթի անբաժան մաս, այս մասին հայտարարել է Մոշաղբյուրի Սուրբ Կարապետ վանքի վանահայր Տեր Արիստակես վարդապետ Այվազյանը։ «Գուցե դա պայմանավորված է նրանով, որ ազատ խոսքի ընկալումն աղավաղվել է, կամ որ ինքներս պատասխանատվությամբ չենք վերաբերում մեր արտահայտած մտքերին։ Ատելության խոսքը երբեք չի կարող լինել կառուցողական. այն հաճախ ծառայում է պառակտելու, նվաստացնելու, հասարակական ներդաշնակությունն ու համերաշխությունը խաթարելու նպատակին։ Ցավոք, այդպիսի խոսք լսվում է ոչ միայն պարզ քաղաքացիների շրջանից, այլև բարձր հարթակներից, ինչն առավել ծանր հետևանքներ է թողնում հանրային մտածողության վրա։ Հանրային համերաշխության կերտման ճանապարհին ատելության խոսքը քաղցկեղի նման է, որի բուժումը որքան ուշացվի, այնքան ավելի խոր և անդառնալի հետևանքներ կունենա։ Պողոս առաքյալն ասում է․ «Ձեր խոսքը թող միշտ լի լինի Տիրոջ շնորհով, ասես աղով համեմված, որպեսզի իմանաք, թե ինչպե՛ս պետք է պատասխանեք յուրաքանչյուրին» (Կողոսացիս 4․6)։ Իրապես, խոսքը, որ Աստծուց տրված է միայն մարդուն, զորություն ունի. այն կարող է կյանքը գեղեցկացնել, երիտասարդին քաջալերել, վշտացյալին մխիթարել, ազգը միավորել, բայց խոսքը կարող է նաև բարեկամությունը խաթարել, ընտանիքներ պառակտել, մարդկանց մոլորեցնել ու հավատքը խարխլել։ Քրիստոնյաներս կոչված ենք խաղաղարար լինելու, որ նշանակում է նաև զերծ մնալ ատելություն տարածող խոսքերից, հեռու մնալ մարդկանց դատելու և պիտակավորելու գայթակղությունից։ Քրիստոնյա հասարակության մեջ համերաշխությունը պիտի հաստատվի սիրով և հատկապես պատասխանատու անձանց բարի օրինակով, քանի որ հասարակության հայացքն ուղղված է նաև պատասխանատու խոսք ունեցող անձանց։ Հոգևոր մարդու խոսքն ու միտքը պետք է օծված լինեն Տիրոջ խոսքի քաղցրությամբ, քանզի «Բարի խոսքը մեղրի խորիսխ է, իսկ նրա քաղցրությունը՝ բժշկություն հոգու» (Առակներ 16․24)։ Երբ մեր խոսքը ատելությամբ է լցված, այն ոչ միայն ուրիշին է վիրավորում, այլ նախևառաջ վնասում է մեզ։ Ջանանք, որ Տիրոջ զորակցությամբ մեր խոսքն ամրացած լինի սիրո և ճշմարտության վրա, լինի մխիթարող, ամոքող ու համերաշխություն սերմանող, քանզի միայն այդպես կկարողանանք կերտել խաղաղ և հոգեպես առողջ հասարակություն»,- նշել է Տեր Արիստակես վարդապետ Այվազյանը։Ավելին15:3027.07.25 -
ՀասարակականԱհազանգ. տարբեր զբոսաշրջային այցելությունների ընթացքում խաթարվում են ջրային էկոհամակարգերը՝ վնասվում են ՀՀ Կարմիր գրքում գրանցված ջրաշուշաններըՀայաստանը հյուրընկալում է Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովը (COP17), և սա մեր պատասխանատվությունն է՝ ցույց տալու, որ մենք՝ որպես քաղաքացիական հասարակություն, հոգատար ենք մեր բնության և կենսաբազմազանության նկատմամբ, այս մասին հայտնում են ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունից։ Շրջակա միջավայրի նախարարությունը ահազանգեր է ստանում, որ տարբեր զբոսաշրջային այցելությունների ընթացքում խաթարվում են ջրային էկոհամակարգերը՝ վնասվում են ՀՀ Կարմիր գրքում գրանցված ջրաշուշանները։ «Համացանցում տարածվող լուսանկարներում երևում է, թե ինչպես են արշավականների ու զբոսաշրջիկների անզգույշ քայլերը վնասում այս եզակի բույսերը։ Ջրաշուշանը Հայկական լեռնաշխարհի ամենագեղեցիկ բույսերից է, որը գրանցված է ՀՀ Կարմիր գրքում և պաշտպանված է օրենքով։ Հորդորում ենք բոլորին՝ Չվնասել և չհավաքել ջրաշուշանները, Զբոսաշրջային արշավների ժամանակ պահպանել բնության անխաթարությունը, Հիշել, որ յուրաքանչյուր անզգույշ քայլ կարող է բերել անուղղելի վնաս մեր էկոհամակարգին։ Հիշեցում՝ ՀՀ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» օրենսգրքի 93-րդ հոդվածով սահմանվում է, որ ՀՀ Կարմիր գրքում գրանցված բույսերի կամ դրանց մասերի ինքնագլուխ հավաքումը պատժվում է՝ • 80.000 դրամ տուգանքով՝ քաղաքացիների համար, • 150.000 դրամ տուգանքով՝ պաշտոնատար անձանց համար։ Լուսանկարում՝ Հայաստանի բնության գոհարներից մեկը՝ Ուրասարի կամ Ջրաշուշանների լիճը»,- ասվում է հաղորդագրությունում։Ավելին15:0027.07.25 -
ՀասարակականԱյսօր կեղծ գաղափարներով խեղաթյուրվում է մեր արժեհամակարգը. Գարեգին Բ«Սիրելի՛ հավատացյալներ, մեր օրերում, երբ կեղծ գաղափարներով խեղաթյուրվում է մեր արժեհամակարգը, այսպիսի եկեղեցական շինություններն ու սրբավայրները իրենց կրոնական և ծիսական նշանակությամբ հավատքի զորակցման, հոգու փրկության և Աստվածահաճո կյանքի ամրապնդման խորհրդաբեր օջախներ են։ Այսպիսի օրհնալ վայրում հավատացյալների հետ հանդիպումը ճանապարհ ու հավերժություն է», — ասել է կաթողիկոսը:Ավելին14:3027.07.25 -
ՀասարակականԵրևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինիՍպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, Ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել 1-80 և 0 8000 0 180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով:Ավելին14:0027.07.25 -
ԱշխարհՓրկությունը ցեխի մեջ են գտնում շոգից այրվող աշխարհումՓրկությունը ցեխի մեջ են գտնում շոգից այրվող աշխարհումԱվելին13:3027.07.25 -
ՀայաստանԱսորական Եկեղեցին կիսում է Հայ Առաքելական Եկեղեցու հոգևորականության, եպիսկոպոսության և հավատացյալ ժողովրդի տառապանքը. հայտարարություն«Արեւելքի Ասորական Եկեղեցին խորը մտահոգությամբ է հետեւել վերջին շաբաթների իրադարձություններին Հայաստանում, որոնք առնչվում են Հայ Առաքելական Եկեղեցու Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի բարձրագույն եկեղեցական իշխանությունների դեմ ուղղված համակարգված հակաքարոզչությանն ու հակազդեցություններին՝ Հայաստանի Հանրապետության քաղաքական իշխանությունների եւ իրավապահ մարմինների կողմից:Ավելին13:0027.07.25 -
ՀասարակականԻ՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերինՔամին՝ արևմտյան 2- 5մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20մ/վ արագությամբ։Ավելին12:3027.07.25 -
ՀասարակականԱրտաշատի խճուղում 34-ամյա վարորդը կորցրել է մոտոցիկլի կառավարումը և կողաշրջվել․ ուղևորը տեղափոխվել է հիվանդանոցԵրեկ՝ հուլիսի 26-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 19։10-ի սահմաններում Արտաշատի խճուղում Երևանի բնակիչ 34-ամյա Լևոն Ա․-ն իր վարած մոտոցիկլով կորցրել է կառավարումը և կողաշրջվել։ Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, կողաշրջման հետևանքով ուղևոր, Երևանի բնակիչ 32-ամյա Ղևոնդ Հ․-ն տեղափոխվել է «Աբովյան» բժշկական կենտրոն։ Դեպքի վայր են ժամանել պարեկներն ու ոստիկանները: Վթարի փաստով Աբովյանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։Ավելին12:0027.07.25 -
ՀասարակականԳազամատակարարման վթարային դադարեցում՝ Երևանում«Գազպրոմ Արմենիա»-ից հայտնում են, որ իրականացվում են վթարավերականգնողական աշխատանքներ, որոնց ավարտից հետո գազամատակարարումը կվերականգնվի։Ավելին11:3027.07.25 -
ՀասարակականՋրափրկարարները Սևանա լճից դուրս են բերել քաղաքացիներին և շրջված մոտորանավակըՀուլիսի 26-ին՝ ժամը 18։40-ին, Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Սևանա լճի 1-ին հանրային լողափում հերթապահություն իրականացնող ջրափրկարարները նկատել են շուռ եկած մոտորանավակով երկու քաղաքացու։Ավելին11:0027.07.25 -
ՀասարակականԵրևանում հայտնաբերվել է տղամարդու դի․ մահվան պատճառը հայտնի էԵրեկ՝ հուլիսի 26-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 23։50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Նուբարաշենի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Արին Բերդի փողոցի Աղվեսասարի հարևանությամբ գտնվող լճին հարակից տարածքում դի կա։ Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, դեպքի վայր են ժամանել ոստիկանները, տեղում պարզվել է, որ ստացված օպերատիվ տեղեկությունը հավաստի է։ Ոստիկաններն ու պարեկները նշված հատվածում հայտնաբերել են Երևանի բնակիչ 40-ամյա Ռոբերտ Գ․-ի դին։ Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել, միայն հայտնաբերվել է «աջ ափի արտաքին մակերեսի և աջ ափի այրվածքի հետքեր», որը վկայում է, որ մահվան պատճառը եղել է էլեկտրահարվելը։ Հայտնաբերվել են նաև ձուկ բռնելու համար անհրաժեշտ պարագաներ, ինչպես նաև դեպքի հարևանությամբ անցնող էլեկտրական լարի վրա ձկան կարթի պարագա։Ավելին10:4027.07.25 -
ՀայաստանԱրցախյան բանակցությունների 1300 էջ, որ չեն փակում Արցախի էջը. Արթուր Խաչատրյանի գիրքըԱրցախյան բանակցությունների 1300 էջ, որ չեն փակում Արցախի էջը. Արթուր Խաչատրյանի գիրքըԱվելին10:3027.07.25 -
ՀասարակականԱյսօր նշվում է Հիսուս Քրիստոսի Պայծառակերպության տոնը՝ ՎարդավառըՍ. Հովհան Ոսկեբերանը երեք բացատրություն է տալիս, թե ինչու Տիրոջը հայտնվեցին Ս. Մովսես և Ս. Եղիա մարգարեները. երկուսն էլ ունեցել են Աստծո տեսիլքը՝ Մովսեսը` Սինա (Ելք 24.12-18), իսկ Եղիան` Քորեբ լեռան վրա (Գ Թագավորներ 19:8-18): Նրանք խորհրդաբար ներկայացնում էին կյանքը և մահը: Մովսեսը մահացավ` այդպես էլ չտեսնելով խոստացված երկիրը, իսկ Եղիան կենդանի կերպով երկինք վերացավ հրեղեն կառքով:Ավելին10:0027.07.25
2025-07-26
-
ՀասարակականԽոշոր վթար՝ Երևան-Երասխ ճանապարհին. կա 4 վիրավորԱյսօր՝ հուլիսի 26-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 20։30-ի սահմաններում Երևան-Երասխ ավտոճանապարհին՝ Սուրենավան-Արմաշ գյուղերի միջև ընկած հատվածում բախվել են «ՎԱԶ 2106» մակնիշի և «Opel» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինը դուրս է եկել երթևեկելի գոտուց բախվել գազատար խողովակներին և խողովակների հենասյուների վրայից պոկել այն։Ավելին23:5826.07.25 -
ՄիջազգայինՀնդկաստանում ձերբակալել են գոյություն չունեցող երկրների դեսպանատներ բացած տղամարդունՆյու Դելիի մոտակայքում վարձակալած շենքում նա կազմակերպել էր «Սեբորգա» և «Արևմտյան Արկտիկա» անվանած երկրների դիվանագիտական ներկայացուցչությունների աշխատանքը։ 47-ամյա Հարշվարդհան Ջայնից առգրավվել են դիվանագիտական կեղծ համարանիշներով մեքենաներ, մոտ 4.5 միլիոն ռուփի (52 հազար դոլար) և այլ արտարժույթներով կանխիկ գումար:Ավելին23:4526.07.25