Լրահոս

2025-07-26
  • Img default alt hy
    Սպորտ
    «Պահանջում ենք օր առաջ լուծում տալ». «Շիրակի» ակադեմիայի սաների ծնողները՝ Մելիքբեկյանին
    Եթե ՀՖՖ-ն պատրաստ չէ դա անել, ապա սեփականության իրավունքը փոխանցեք «Շիրակ» ֆուտբոլային ակումբին, որը բազմիցս նշել է, որ պատրաստ է զբաղվել խնդրով»,- ասված է դիմում-պահանջի մեջ:
    23:30
    26.07.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Մեր տարածաշրջանի համար սպասվում է նորմայից բարձր ջերմաստիճան. Լևոն Ազիզյան
    Կանխատեսումները՝ ըստ Եղանակի միջնաժամկետ կանխատեսումների Եվրոպական կենտրոնի (ECMWF)»:
    23:15
    26.07.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Ավտոբուսների վթարի հետևանքով կան թեթև մարմնական վնասվածքներ ստացած ուղևորներ․ մանրամասներ
    «Երևան ավտոբուս» ՓԲԸ խոսնակ Գեղամ Ասատրյանը մանրամասներ է հայտնել քիչ առաջ ավտոբուսների մասնակցությամբ տեղի ունեցած վթարի վերաբերյալ։ «Դեռևս չպարզված հանգամանքներում՝ ժամը 21:30-ի սահմաններում, Բարեկամության մետրոյի մոտակայքում բախվել են թիվ 3 և թիվ 57 երթուղիներն սպասարկող տրանսպորտային միջոցները։ Վթարի հետևանքով կան նախնական թեթև մարմնական վնասվածքներ ստացած ուղևորներ, որոնք տեղափոխվել են մայրաքաղաքի բժշկական կենտրոններ»,– գրել է խոսնակն իր ֆեյսբուքյան էջում։
    23:12
    26.07.25
    Ավելին
  • Միջազգային
    Կատաղի մարտեր՝ ռազմաճակատում. Պուտինն ու Զելենսկին կհանդիպե՞ն Թուրքիայում
    Կատաղի մարտեր՝ ռազմաճակատում. Պուտինն ու Զելենսկին կհանդիպե՞ն Թուրքիայում
    23:00
    26.07.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Երևանում բախվել են թիվ 3 եւ 57 համարի ավտոբուսները. կա 9 վիրավոր
    Այսօր՝ հուլիսի 26-ին, հերթական ավտովթարն է տեղի ունեցել ավտոբուսների մասնակցությամբ։ Ժամը 21։30-ի սահմաններում Քոչար, Կիևյան և Վազգեն Առաջին փողոցների խաչմերուկում Բարեկամության մետրոյի հարևանությամբ` էստակադայի մոտ, բախվել են թիվ 3 եւ 57 համարի ավտոբուսները։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով ըստ նախնական տեղեկությունների, 9 հոգի տեղափոխվել է հիվանդանոց։
    22:40
    26.07.25
    Ավելին
  • Հասարակական
    Աղետաբեր ուրբաթ. քամու և անձրևի պատճառով վնասներ կան Հայաստանում
    Աղետաբեր ուրբաթ. քամու և անձրևի պատճառով վնասներ կան Հայաստանում
    22:20
    26.07.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Հեղուկ գազի գինը շարունակում է բարձրանալ․ Հակոբ Բադալյան
    Մի քանի օր առաջ էկոնոմիկայի նախարարը մի գրառում էր արել, թե տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովը պետք է քննի հեղուկ գազի գնագոյացման հարցը:
    22:00
    26.07.25
    Ավելին
  • Քաղաքական
    Զրպարտության հիման վրա հայցեր՝ ընդդեմ ստատուսախեղդ անող իշխանականների
    Զրպարտության հիման վրա հայցեր՝ ընդդեմ ստատուսախեղդ անող իշխանականների
    21:45
    26.07.25
    Ավելին
  • Img default alt hy
    Սպորտ
    Հայ հրաձիգների եռյակը դարձել է Եվրոպայի չեմպիոն
    Գոռ Խաչատրյան-Հովհաննես Մարգարյան-Հայկ Մինասյան եռյակը 1696 միավոր արդյունքով վազող թիրախ նորմալ վազք մրցաձևի թիմային պայքարում դարձել է Եվրոպայի առաջնության հաղթող, հայտնում է Հայաստանի հրաձգության ֆեդերացիան։ Նույն մրցաձևում Գոհար Հարությունյան-Լիլիթ Մկրտչյան-Արուսյակ Գրիգորյան եռյակը 1656 միավոր արդյունքով դարձել է Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր։ Վազող թիրախ, նորմալ վազք անհատական պայքարում Արուսյակ Գրիգորյանը դարձել է Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր։ Որակավորման փուլում Գրիգորյանը խոցել էր 559 միավոր և հայտնվել լավագույն քառյակում։ Բրոնզե եզրափակչում 8:6 հաշվով հաղթել է ուկրաինացի մարզուհուն և նվաճել Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալը։
    21:30
    26.07.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Հրշեջ-փրկարարները կանխել են երկհարկանի տան տանիքում առաջացած կրակի տարածումը, ապա մարել այն
    Այսօր՝ հուլիսի 26-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 15։30-ի սահմաններում ահազանգ է ստացվել, որ Գետազատ գյուղում բնակելի տուն է այրվում, հայտնում է Shamshyan.com-ը։ Հրշեջ-փրկարարները նախ կանխել են երկհարկանի տան տանիքում առաջացած կրակի տարածումը, ապա մարել այն։ Հրդեհի հետևանքով այրվել է տանիքի փայտյա կառուցատարրերի մի մասը։ Հրդեհի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան։ Դեպքի փաստով ոստիկանության Արտաշատի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվում, որտեղ էլ պարզվում են տան սեփականատիրոջ ինքնությունը և դեպքի հանգամանքները։
    21:15
    26.07.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Արթիկում փորձում են ապամոնտաժել Հայրենական Մեծ պատերազմում զnհվածներին նվիրված հուշարձանը․ Դերենիկ Մալխասյան (տեսանյութ)
    Արթիկում փորձում են ապամոնտաժել Հայրենական Մեծ պատերազմում զոհվածներին նվիրված հուշարձանը։ Ֆեյսբուքի էջում հայտնել է «Մայր Հայաստան» դաշինքի անդամ Դերենիկ Մալխասյանը։ «Արթիկի տեղական իշխանությունները որոշում են կայացրել ապամոնտաժել և տեղափոխել Արթիկում տեղադրված Հայրենական Մեծ պատերազմում զոհվածների հիշատակին նվիրված հուշարձանը։ ՀՀ կառավարությունն էլ իր հերթին թույլատրել է հուշարձանի ապամոնտաժումն ու տեղափոխությունը։ Արթիկ քաղաքի Ազատության հրապարակում 1965թ-ին կառուցված հուշակոթողը հանրապետական նշանակության հուշարձանի կարգավիճակ ունի ու անհասկանելի է, թե ինչո՞վ է այն խանգարում հրապարակին, որ փորձում են ապամոնտաժել։ Մտավախություն կա, որ ապամոնտաժումը իրականում նախաձեռնել է Նիկոլ Փաշինյանի իշխանությունը։ Վերջինս փորձում է գնալ Արևելյան Եվրոպայի, Բալթյան երկրների ու Ուկրաինայի հետքերով, որտեղ հակառուսական քաղաքականության շրջանակներում մասսայաբար ոչնչացնում են Հայրենական պատերազմի հետ կապ ունեցող հուշարձանները։ Եթե հաջողվեց Արթիկում ապամոնտաժել հուշարձանը, ապա մեծ հավանականությամբ այս օրինակին կարող են հետևել նաև մյուս համայնքները»։
    21:00
    26.07.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Խոսրովի արգելոցում բռնկված հրդեհը մեկուսացվել է
    Հուլիսի 26-ին, ժամը 14։20-ին «Խոսրովի անտառ» պետական արգելոցում հերթապահություն իրականացնող օպերատիվ խումբը թիվ 1 պահաբաժնում նկատել է խոտածածկույթի հրդեհ։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ փրկարար ծառայության ստորաբաժանումներից 4 մարտական հաշվարկ և 12 օպերատիվ խումբ։ Ընդհանուր առմամբ ներգրավված են 68 փրկարարական ծառայող։ «Խոսրովի անտառ» պետական արգելոցի տարածքում բռնկված հրդեհի մարման աշխատանքներին ներգրավված են նաև Ոստիկանության ուժեր, «Խոսրովի անտառ» պետական արգելոց ՊՈԱԿ-ի, Էկոպարեկային ծառայության, գործընկեր կառույցների աշխատակիցներ և բնակիչներ: Հրդեհաշիջմանը ներգրավվել է նաև ՊՆ ուղղաթիռ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 19։04-ին։ Հրշեջ-փրկարարները շարունակում են հրդեհաշիջման աշխատանքները 3 հա խոտածածկ տարածքում։ Դժվարամատչելի հատվածում փրկարարները կանխել են հրդեհի տարածումը: Հրդեհաշիջման աշխատանքները տեղում ղեկավարում է ՆԳՆ ՓԾ տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ Կամո Ցուցուլյանը: Կտրվի լրացուցիչ տեղեկություն:
    20:45
    26.07.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հայլուր
    Հայլուր 20։30 Խայտառակ վիճակ՝ արտաքին առևտրում, ծանր հարված՝ տնտեսությանը. թվեր և փաստեր
    Հայլուր 20։30 Խայտառակ վիճակ՝ արտաքին առևտրում, ծանր հարված՝ տնտեսությանը. թվեր և փաստեր
    20:30
    26.07.25
    Ավելին
  • Քաղաքական
    Ջարդվել է Հայաստանի տնտեսական ողնաշարը. ռուսական ոսկու վերարտահանումը նվազել է, ՀԷՑ-ը՝ պետականացվել
    Ջարդվել է Հայաստանի տնտեսական ողնաշարը. ռուսական ոսկու վերարտահանումը նվազել է, ՀԷՑ-ը՝ պետականացվել
    20:15
    26.07.25
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Ամբողջ աշխարհը զգում է պատերազմի սառը քամին. Օրբան
    Երրորդ համաշխարհային պատերազմի սպառնալիքը շարունակում է աճել, և միջազգային հանրությունը պետք է ամեն ինչ անի այն կանխելու համար։ Այս մասին հայտարարել է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը՝ ելույթ ունենալով ռումինական հանգստավայրում գտնվող Ազատ համալսարանի և ամառային ուսանողական ճամբարում։ «Հնարավոր է՝ այժմ ամենակարևոր հարցն այն է, թե արդյոք կլինի երրորդ համաշխարհային պատերազմ, և դրա պատասխանն այն է, որ համաշխարհային պատերազմի հավանականությունը անընդհատ աճում է», — ասել է նա։ Որպես դրա ապացույց՝ նա մեջբերել է վեց խոշոր երկրներում անցկացված հարցումների արդյունքները, որոնց քաղաքացիները նոր համաշխարհային պատերազմի սպառնալիքը համարում են բավականին իրական։ Օրբանի խոսքով՝ ֆրանսիացիների 55%-ը, իսպանացիների 50%-ը, իտալացիների 46%-ը, ամերիկացիների 45%-ը, բրիտանացիների 41%-ը և գերմանացիների 41%-ը այն կարծիքին են, որ «5-10 տարի հետո կսկսվի երրորդ համաշխարհային պատերազմը»։ «Ամբողջ աշխարհը զգում է պատերազմի սառը քամին», — նշել է Օրբանը։
    20:00
    26.07.25
    Ավելին
  • Img default alt hy
    Աշխարհ
    Ֆրանսիայում ավտոռալլիի մասնակիցը մահացու վրաերթի է ենթարկել երկու մարդու
    «Շատ լուրջ վթար է տեղի ունեցել շաբաթ օրը՝ հուլիսի 26-ի առավոտյան, Պյուի-դը-Դոմի Արլանկի (քաղաքի՝ խմբ.) մոտ գտնվող Rally de la Fourme-ի ընթացքում։ Մասնակիցներից մեկի մեքենան շեղվելով ճանապարհից՝ մխրճվել է հանդիսատեսների խմբի մեջ։ Երկու հոգի մահացել է»,- հաղորդում է լրատվամիջոցը։
    19:45
    26.07.25
    Ավելին
  • Քաղաքական
    Ալիևյան աճուրդում վաճառվում է հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագիրը. էլ ի՞նչ կտա Փաշինյանը
    Ալիևյան աճուրդում վաճառվում է հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագիրը. էլ ի՞նչ կտա Փաշինյանը
    19:30
    26.07.25
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Եթե Արևմուտքը ցանկանա խաղաղություն Ուկրաինայում, հավանաբար կդադարեցնի զենք մատակարարելը. Զախարովա
    Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Մարիա Զախարովան հայտարարել է, որ Արևմուտքը կդադարեցնի Ուկրաինային զինելը և ահաբեկչական հարձակումները հովանավորելը, եթե ցանկանա խաղաղություն։ «Եթե Արևմուտքը ցանկանա խաղաղություն Ուկրաինայում, հավանաբար կդադարեցնի զենք մատակարարելը։ Նրանք հավանաբար կդադարեցնեն ահաբեկչական հարձակումները հովանավորելը։ Նրանք հավանաբար կհամոզվեն, որ Կիևի ռեժիմը չի իրականացնի և չի տարածի ծայրահեղական գաղափարախոսություն։ Բայց նրանք դա չեն անում», — լրագրողներին ասել է Զախարովան։ Նա ընդգծել է, որ խաղաղության բանակցությունները և Ուկրաինայում հակամարտության քաղաքական-դիվանագիտական կարգավորումը երբեք Արևմուտքի իրական միտում կամ փիլիսոփայություն չեն եղել։ «Նրանք ակնհայտորեն չեն հետաքրքրվում այստեղ խաղաղությամբ։ Չկա որևէ նախադրյալ, որ ասենք, որ Արևմուտքը և ՆԱՏՕ-ն լրջորեն հասկանում են խաղաղության արժեքը կամ ձգտում են այն հաստատել Ուկրաինայում կամ գոնե ինչ-որ կերպ նվազեցնել լարվածությունը այնտեղ։ Ամեն ինչ հակառակն է ցույց տալիս»,-եզրափակել է Զախարովան։
    19:15
    26.07.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
    Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է Երևանում մթնոլորտային օդի որակը հուլիսի 16-22-ը։ Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․ ◾️ Նոր Նորքում՝ հուլիսի 19-ին և 21-ին, ◾️ Կենտրոնում՝ ամբողջ շաբաթ, ◾️ Արաբկիրում՝ հուլիսի 19-ին և 20-ին, ◾️ Շենգավիթում՝ հուլիսի 21-ին։ Ազոտի երկօքսիդի պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․ ◾️ Կենտրոնում՝ հուլիսի 16-ին, 19-22-ին, ◾️ Նոր Նորքում՝ հուլիսի 19-22-ին, ◾️ Արաբկիրում՝ հուլիսի 21-ին և 22-ին, ◾️ Շենգավիթում՝ չի գերազանցել։ Ծծմբի երկօքսիդի պարունակությունը չի գերազանցել սահմանային թույլատրելի կոնցենտրացիան։
    19:00
    26.07.25
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    ԱՄՆ-ում Վրաստանի նորանշանակ դեսպանը Թրամփին է փոխանցել իր երկրի կառավարության ուղերձը
    «Ես նրան նաև փոխանցեցի Վրաստանի կառավարության, վրաց ժողովրդի, վարչապետի, նախագահի բարեմաղթանքները, նրանց շնորհավորանքները, ինչպես նաև կարևոր ուղերձները, որոնք մենք ունենք Միացյալ Նահանգների համար, որոնք ենթադրում են՝ Վրաստանի կառավարությունը պատրաստ է բացել հարաբերությունների նոր էջ, և դա հիմնված կլինի փոխադարձ շահերի վրա»,- արարողությունից հետո ասել է Թալիաշվիլին։
    18:45
    26.07.25
    Ավելին