Լրահոս
2025-07-27
-
ՀասարակականԴանակահարություն՝ Աբովյանի «Հայփոստ»-ի հարևանությամբ․ բժիշկները պայքարում են վիրավորների կյանքի համարԵրեկ՝ հուլիսի 26-ին, դանակահարություն է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 22։40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Կոտայքի մարզի քրեական վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ 2 քաղաքացի դանակահարված վիճակում տեղափոխվել են Աբովյանի բժշկական կենտրոն։ Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, հիվանդանոց են ժամանել են ոստիկանները: Տեղում պարզվել է, որ Կոտայքի մարզային քրեական վարչությունում ստացված օպերատիվ տեղեկությունը հավաստի է, սակայն բժիշկները հայտնել են, որ վիրավորները գտնվում են վիրահատարանում և ի վիճակի չեն կատարվածի մասին բացատրություն տալու։ Ոստիկանները պարզել են, որ վիրավորներն են Արարատի մարզի Վեդի խոշորացված համայնքի բնակիչներ՝ 16-ամյա Մհեր Մ․-ն, որը հիվանդանոց է տեղափոխվել «կրծքավանդակի աջ կեսի կտրած-ծակած վերքեր» ախտորոշմամբ, և 19-ամյա Պողոս Պ․-ն, որը հիվանդանոց է տեղափոխվել «աջ ազդրի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ։ Ոստիկանները նաև պարզել են, որ ժամը 22։00-ի սահմաններում Աբովյան քաղաքի «Հայփոստ»-ի վարչական շենքի հարակից տարածքում վիճաբանություն է տեղի ունեցել Պողոս Պ․-ի, Մհեր Մ․-ի, նրանց ընկերը՝ Արարատի մարզի բնակիչ 18-ամյա Նարեկ Ա․-ի և իսկ մյուս կողմից՝ Կոտայքի մարզի Նոր Գեղի բնակավայրի բնակիչներ 25-ամյա Գոռ Բ․-ի և 20-ամյա Գարիկ Բ․-ի միջև։ Վիճաբանության ժամանակ Գարիկ Բ․-ն իր մոտ եղած սուր-կտրող-ծակող առարկայով հարվածել և մարմնական վնասվածքներ է պատճառել Պողոս Պ․-ին և Մհեր Մ․-ին։ Քրեական ոստիկանների կողմից կատարված բացատրական աշխատանքի արդյունքում կասկածյալ Գարիկ Բ․-ն ինքնակամ ներկայացել է ոստիկանություն, որտեղից էլ նրան ներկայացրել են ՀՀ Քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժին, որտեղ դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ։ Դեպքի վայրում հայտնաբերվել են արնանման հետքեր։ Ըստ տեղեկությունների՝ Գոռ և Գարիկ Բ․-ները հարազատ եղբայրներ են։Ավելին23:5827.07.25 -
ԱշխարհՀունաստանը դիմել է Եվրամիությանը՝ տարածվող հրդեհի դեմ պայքարելու համար օգնության խնդրանքովՄինչ հրշեջ ծառայությունը հայտարարել է, որ հրդեհի հիմնական ճակատը զսպված է, ցրված օջախները շարունակում են այրվել: Ավելի քան 200 հրշեջ՝ ուղղաթիռների և ջրցան ինքնաթիռների աջակցությամբ, դեռևս աշխատում են տարածքում:Ավելին23:3027.07.25 -
Հասարակական«Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում քաղաքացին ընկել և վնասել է ոտքըՀուլիսի 27-ին, ժամը 17:20-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հարթագյուղ գյուղի «Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում քաղաքացին ընկել և վնասել է ոտքը. իջեցնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։Ավելին23:0027.07.25 -
ՔաղաքականՊաշտոնանկություն՝ քննչական կոմիտեումՔննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանը հուլիսի 15-ին հրաման է ստորագրել, որում ասվում է․ «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի գլխավոր քարտուղար Կարեն Բենիկի Մարգարյանին ազատել զբաղեցրած պաշտոնից՝ սեփական դիմումի համաձայն՝ 2025 թվականի հուլիսի 31-ից»։Ավելին22:3027.07.25 -
ՀայաստանԱյսօր գլխահակ ու մտահոգ, հայաթափված Արցախով կանգնած ենք արհավիրքների առջև․ Եզրաս Սրբազաննա, մասնավորապես, նշել է. «Վտանգաշատ, ավերիչ ու խավարամիտ ուժերը վխտում են մեր շուրջը, որոնք կարծեցյալ լույսի ներքո մեզ գլորում են դեպի մահաբեր խավարը, ապօրինություններ կատարում մեր Սրբություն Սրբոց Մայր Աթոռ Սբ. Էջմիածնի, ազգընտիր Ամենայն Հայոց Հայրապետի ու հոգևորականների նկատմամբ, թշնամանք ու ատելություն սերմանում, բռնության կոչեր անում:Ավելին22:0027.07.25 -
ԻրավականՈւրցաձորի նախկին գյուղապետի խափանման միջոցը փոխվել էՀիշեցնենք՝ նա ձերբակալվեր էր հունիսի 17-ին, ապա կալանավորվել էր։Ավելին21:3027.07.25 -
ՄիջազգայինԳազայում սովից ավելի քան 130 պաղեստինցի է մահացել«Այսպիսով, սովի և թերսնման պատճառով մահացածների ընդհանուր թիվը հասել է 133-ի, նրանցից 87-ը երեխաներ են»,-ասված է հաղորդագրության մեջ:Ավելին21:0027.07.25 -
ՀասարակականԵրևան մի շարք հասցեների գազամատակարարումը կդադարեցվի«Գազպրոմ Արմենիա» ընկերությունից տեղեկացնում են, որ ձմռան նախապատրաստական, պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ հուլիսի 28-ին ժամը 11:00-ից մինչև ժամը 17:00-ն, կդադարեցվի Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի Նորագավիթ թաղամասի և Արտաշատի խճուղու առանձնատների գազասպառողների, հարակից տարբեր նշանակության ձեռնարկությունների գազամատակարարումը։Ավելին20:3027.07.25 -
ՀասարակականԱզատի ջրամբարում ջրահեղձ եղած 16-ամյա պատանին Արցախից էրԱյսօր Ազատի ջրամբարում ջրահեղձ եղած պատանին Արցախից բռնի տեղահանված էր, ապրում էր Ազատավանում։ Յուրա Մելքումյանն իր երեք ընկերների և հարազատ եղբոր հետ միասին գնացել են ձկնորսության և ինչ-որ պահի 16-ամյա տղան և ընկերներն որոշել է լողալ ջրամբարում, ինչից հետո դեպքը տեղի է ունեցել։ Ականատեսները նշում են, որ ընկերները և եղբայրն որքան փորձել են օգնել, սակայն չեն կարողացել, ինչի հետևանքով էլ տղան ջրահեղձ է եղել։ Հիշեցնենք՝ հուլիսի 27-ին, ժամը 13:07-ին ահազանգ էր ստացվել, որ տղա երեխան ընկել է Ազատի ջրամբարը։ Ջրասուզակն ափից մոտ 4 մ հեռավորությունից դուրս է բերել 2008 թ․ ծնված քաղաքացու դին։Ավելին20:1527.07.25 -
ՀասարակականԺաննա Անդրեասյանը ցուցադրել է «Հայաստանի պատմություն» առարկայի գրքի շապիկն ու նախաբանըԿրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը ցուցադրել է «Հայաստանի պատմություն» առարկայի գրքի շապիկն ու նախաբանը։ Գիրքը նախատեսված է 9-րդ դասարանցիների համար։ «Սեպտեմբերից՝ դպրոցներում»,-լուսանկարներին կից գրել է Անդրեասյանը։Ավելին20:0027.07.25 -
ՏարածաշրջանԶանգեզուրի միջանցքի նախագիծը ուղղակի սպառնալիք է Իրանի ազգային անվտանգությանը. Ալի Աքբար Վելայաթի«Առաջարկվող Զանգեզուրի միջանցքը ԱՄՆ-ի և Իսրայելի ռեժիմի կողմից ղեկավարվող աշխարհաքաղաքական ծրագիր է՝ Իրանի ազգային անվտանգությունն ու ռազմավարական կապերը խաթարելու համար։ Այն նպատակ ունի խզել Իրանի ցամաքային կապերը Կովկասի հետ և ցամաքային շրջափակում սահմանել ինչպես Իրանի, այնպես էլ Ռուսաստանի վրա հարավից»։Ավելին19:3027.07.25 -
ՀասարակականԵրևան-Սևան ավտոճանապարհին մեքենա է այրվելՀուլիսի 27-ին, ժամը 15:31-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին այրվում է ավտոմեքենա: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Երևան-Սևան ավտոճանապարհի 28-րդ կմ-ին «Mazda» մակնիշի ավտոմեքենայում: Հրդեհը մեկուսացվել է ժամը 16:05-ին, մարվել՝ 16:19-ին: Այրվել է ավտոմեքենան: Հրշեջ-փրկարարներն իրականացրել են ավտոճանապարհի լվացման աշխատանքներ:Ավելին19:0027.07.25 -
ՏնտեսականՏարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբՌուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4.80 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.88 դրամ:Ավելին18:3027.07.25 -
ՄիջազգայինԿամբոջայի վարչապետը հաստատել է Թաիլանդի հետ հրադադարի համաձայնության մասինԿամբոջայի վարչապետը հայտարարել է, որ ԱՄՆ նախագահի միջնորդությամբ Թաիլանդի հետ համաձայնություն է ձեռքբերվել անհապաղ և անվերապահ հրադադարի շուրջ։Ավելին18:0027.07.25 -
ՀասարակականՋրասուզակը ջրամբարից դուրս է բերել ջրահեղձ եղած քաղաքացու դինՀուլիսի 27-ին, ժամը 13:07-ին ՆԳՆ ՓԾ Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ էր ստացվել, որ տղա երեխան ընկել է Ազատի ջրամբարը։ Ինչպես հայտնում են ՆԳՆ ՓԾ-ից, դեպքի վայր են մեկնել Հատուկ ջրափրկարարական և հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ և Հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։ Ջրասուզակն ափից մոտ 4 մ հեռավորությունից դուրս է բերել 2008 թ․ ծնված քաղաքացու դին։Ավելին17:3027.07.25 -
ՀասարակականՓորձարկվելու են էլեկտրական շչակներԱյս մասին հայտնել են ՆԳՆ ՓԾ-ից։Ավելին17:0027.07.25 -
ՀասարակականՄայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի է ունեցել Կաթողիկոսական դամբարանի և մոմավառության աղոթասրահի բացման արարողությունըՀուլիսի 27-ին` մեր Տեր Հիսուս Քրիստոսի Պայծառակերպության տոնին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի տեղի ունեցավ Մայր Տաճարի շրջաբակում կառուցված Կաթողիկոսական դամբարանի և մոմավառության աղոթասրահի բացման արարողությունը: Կաթողիկոսական դամբարանը և մոմավառության աղոթասրահը կառուցվել է ազգային բարերար հոգելույս Գառնիկ Յակուբյանի և տիկին Անահիտ Չաթալպաշյան-Յակուբյանի հովանավորությամբ։ Ճարտարապետներն են՝ Ասլան Մխիթարյանը և Հայկ Մկրտչյանը, իսկ շինարարությունն իրականացրել է «Հորիզոն 95» ՍՊԸ։ Արարողությանը ներկա էին հայաստանյան և սփյուռքյան թեմերի առաջնորդներ, Մայր Աթոռում պաշտոնավարող եպիսկոպոսներ և միաբաններ, բարերար տիկին Անահիտ Չաթալպաշյան-Յակուբյանը և Յակուբյան ընտանիքի անդամներ ու հարազատներ, այս առիթով սփյուռքից ու Հայաստանից ժամանած ուխտավոր հայորդիներ։ Արարողությունը սկսվեց Հայրապետական հանդիսավոր թափորով։ Վեհափառ Հայրապետի ընթերականերն էին Կանադայի հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Աբգար եպիսկոպոս Հովակիմյանը և Մայր Աթոռի Վարչատնտեսական բաժնի տնօրեն Գերաշնորհ Տ. Մուշեղ եպիսկոպոս Բաբայանը։ Հընթացս արարողության` շարականների ու սաղմոսերգության ներքո, ջրով և գինով լվացվեցին աղոթասրահի երկու մատուռների Սուրբ Սեղանները: Այնուհետև աղոթքների ընթերցումից հետո Սրբալույս Մյուռոնով Ամենայն Հայոց Կաթողիկոսն օծեց դրանք՝ անվանակոչելով մատուռները հայոց առաջին լուսավորիչներ Սուրբ Թադեոս և Սուրբ Բարդուղիմեոս առաքյալների անուններով: Այս առիթով մատուռներում զետեղվեցին նաև առաքյալների մասունքներ։ Բացման արարողության ավարտին կատարվեց հոգեհանգստյան կարգ ազգային բարերար լուսահոգի Գառնիկ Յակուբյանի, Յակուբյան և Չաթալպաշյան գերդաստանաց ննջեցյալների հոգու խաղաղության համար։ Բացման արարողության առիթով Ամենայն Հայոց Հայրապետն իր հայրական պատգամը փոխանցեց ներկաներին՝ գոհություն մատուցելով առ Բարձրյալն Աստված, որ հայոց հոգևոր կենտրոնում՝ Սուրբ Էջմիածնում, մեր ժողովրդի հոգևոր մխիթարության, հավատքի զորացման նվիրական մի նոր սրբատեղի հառնեց։ «Հայրապետների շիրիմների ամփոփման համար պանթեոն կառուցելու այսպիսի նախաձեռնություն ծրագրվել էր տակավին 1955 թ.՝ Վազգեն Ա երջանկահիշտակ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրոք։ Մեզ համար մեծ ուրախություն եղավ, որ նախապես տեղյակ չլինելով այս նախաձեռնությանը՝ Մենք նույնպես մտահղացումը ունեցանք Կաթողիկոսական դամբարան հաստատելու Սուրբ Էջմիածնում, որն այսօր արդեն հոյաշեն կերպով իրագործված՝ հավատավոր մեր ժողովրդի համար ծառայելու է նաև որպես մոմավառության աղոթասրահ։ Փառք ենք տալիս Ամենակալ Աստծուն, որ մեծանուն բարերար տիար Գառնիկ Յակուբյանի և իր ազնիվ կողակցի՝ տիկին Անահիտի հովանավորությամբ կյանքի կոչվեց այս ձեռնարկումը։ Կաթողիկոսական դամբարանը, սիրելիներ, ամփոփավայրն է լինելու մեր Սուրբ Եկեղեցու ննջեցյալ Հովվապետերի, որոնց կյանքը եղել է ամբողջանվիրում Աստծուն, ազգին ու հայրենիքին։ Դամբարանը գալիք սերունդներին յուրովի հիշեցնելու է Ամենայն Հայոց Կաթողիկոսների հոգեխնամ առաքելության մասին, որով բարեզարդվել ու ծաղկել է համայն մեր ժողովրդի ազգային և եկեղեցական անդաստանը։ Մեր Սուրբ Եկեղեցու երջանկահիշատակ Ամենայն Հայոց Կաթողիկոսների ծառայությունը լի է եղել զոհողությամբ, Քրիստոսապատգամ սիրո, արդարության և ճշմարտության քարոզչությամբ, բայց նաև հայրական հորդորով ու քաջալերությամբ՝ ապրելու և արարելու առ Աստված հավատով հանուն ազգի ու հայրենյաց», - ասաց Հայոց Հովվապետը՝ հավելելով, որ երանաշնորհ Հայրապետներն իրենց ողջ գործունեության ընթացքում եղել են հավատքի քաջ վկաներ, հույսի լուսատուներ մութ ու խավար ժամանակների մեջ, այլև արիության ու հաստատակամության օրինակ հայ ժողովրդի համար՝ ծառացած դժվարություններն ու նեղությունները հաղթահարելու և նորանոր հաջողություններ արձանագրելու։ Դիմելով ներկաներին՝ Նորին Սրբությունը ընդգծեց, որ մեր օրերում, երբ տարբեր կեղծ գաղափարախոսություններով խաթարվում է մեր արժեհամակարգը, եղծվում ու նենգափոխվում են հոգևոր ընկալումները, այսպիսի եկեղեցական շինությունները, սրբավայրերն ու ուխտատեղիները իրենց կրոնական և ծիսական կարևոր նշանակությամբ հավատքի զորացման, հոգու փրկության և աստվածահաճո կյանքի ամրապնդման օրհնաբեր օջախներ են։ «Այս կառույցը, արդարև, սոսկ քարեղեն շինվածք չէ, այն աղոթքի տուն է, հավատացյալների ապավինության վայր՝ Սուրբ Թադեոս և Սուրբ Բարդուղիմեոս առաքյալների մատուռներով, որտեղ պաշտամունքային արարողություններ են մատուցվելու, և հավատացյալներն իրենց սրտառուչ հայցն ու աղոթքն են վերառաքելու Տիրոջը։ Այսպիսի օրհնյալ վայրում հավատացյալի հետ հանդիպում են ժամանակն ու հավերժությունը, երկնավորն ու երկրավորը, քանզի հոգուց բխած աղոթքները երկինք են հասնում և աստվածային օրհնությունն են հեղում Փրկչին հուսացողների սրտերին», - նշեց Վեհափառ Հայրապետը։ Իր խոսքում Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդգծեց, որ Կաթողիկոսական դամբարանի և մոմավառության աղոթասրահի կառուցումը ազգի զավակների անշիջանելի հավատքի, բարեգործության ազնիվ ոգու, արժանավորին արժանին մատուցելու երկնահաճո արտահայտություն է։ Այս կապակցությամբ, երախտագետ զգացումներով հիշելով մեծանուն բարերար հոգելույս Գառնիկ Յակուբյանին և Յակուբյան ընտանիքի բացառիկ աստվածսիրությունն ու ազգանվիրումը, ի գնահատություն այս գովարժան իրագործման Նորին Սրբությունը մեծազնիվ տիկին Անահիտ Չաթալպաշյան-Յակուբյանին շնորհեց «Սուրբ Էջմիածին» բարձրագույն շքանշան, իսկ որդուն՝ Արամ Յակուբյանին «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» պատվո բարձրագույն շքանշան։ Վերջում Հայոց Հայրապետը մաղթեց, որ տերունաշնորհ հավատքի լույսը մշտավառ լինի հայ ժողովրդի հոգում, և այս սրահից ևս հանապազ հնչի հայցը առ Աստված հայրենյաց խաղաղության, ազգի բարօրության, Սուրբ Եկեղեցու պայծառության համար։ Արարողության մասնակիցները Մայր Տաճարում ներկա գտնվեցին Պայծառակերպության տոնի առիթով մատուցված Սուրբ և Անմահ Պատարագին։Ավելին16:3027.07.25 -
ՀասարակականԱզատի ջրամբարում որոնվում է 16-ամյա տղայի մարմինըԱյսօր ողբերգական դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 13։00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ազատի ջրամբարում երեխա է ջրահեղձ եղել։ Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, դեպքի վայր են ժամանել փրկարարները: Այս պահին ՀՆՓԱԻԿ ջրասուզակը պատրաստվում է մտնել ջրամբար և կատարել որոնողական աշխատանքներ այն հատվածում, որտեղ, ըստ քաղաքացիների, երեխան կորել է։ Ոստիկաններն ու պարեկները պարզում են ջրահեղձ եղած երեխայի ինքնությունը, ով, դեպքի վայրում հավաքվածների տեղեկություններով, 16 տարեկան տղա էր։Ավելին16:0027.07.25 -
ՔաղաքականՉենք կարծում, որ իշխանությունները կգնան այնպիսի քայլի, որ չկատարեն միջազգային արբիտրաժի որոշումը. Նարեկ ԿարապետյանԱյսօր գործարար Սամվել Կարապետյանի եղբորորդին՝ Նարեկ Կարապետյանը մասնակցել է Հիսուս Քրիստոսի Պայծառակերպության տոնին նվիրված պատարագին։ Պատասխանելով լրագրողների հարցերին նա անդրադարձել է միջազգային արբիտրաժային ինստիտուտի որոշմանն ու ՀՀ իշխանությունների՝ քայլեր չանելուն․ «Չենք կարծում, որ կգնան այնպիսի քայլի, որ չկատարեն միջազգային արբիտրաժի որոշումը, քանի որ աշխարհում միայն ամենահետադիմական ու տոտալիտար երկրներ են այդպես վարվում։ Դա կլինի ՀՀ արտաքին տնտեսական քաղաքականության մեջ խնդրահարույց հարց, որը կբերի մեր երկրի վարկունակության ու շատ ուրիշ խնդիրների։ Այսինքն՝ եթե հապաղում են կամ չեն կատարում, դա կբերի բացասական մեծ հետևանքների մեր երկրի տնտեսական ռեպուտացիայի վրա»,-նշել է Նարեկ Կարապետյանը։Ավելին15:4027.07.25 -
ՀասարակականԱտելության խոսքը երբեք չի կարող լինել կառուցողական. Տեր Արիստակես վարդապետ ԱյվազյանՑավալի իրողություն է, որ վերջին տարիներին մեր հասարակության մեջ, հատկապես սոցիալական ցանցերում, ատելության խոսքը՝ վիրավորանքը, զրպարտությունն ու հայհոյանքը դարձել են հանրային խոսույթի անբաժան մաս, այս մասին հայտարարել է Մոշաղբյուրի Սուրբ Կարապետ վանքի վանահայր Տեր Արիստակես վարդապետ Այվազյանը։ «Գուցե դա պայմանավորված է նրանով, որ ազատ խոսքի ընկալումն աղավաղվել է, կամ որ ինքներս պատասխանատվությամբ չենք վերաբերում մեր արտահայտած մտքերին։ Ատելության խոսքը երբեք չի կարող լինել կառուցողական. այն հաճախ ծառայում է պառակտելու, նվաստացնելու, հասարակական ներդաշնակությունն ու համերաշխությունը խաթարելու նպատակին։ Ցավոք, այդպիսի խոսք լսվում է ոչ միայն պարզ քաղաքացիների շրջանից, այլև բարձր հարթակներից, ինչն առավել ծանր հետևանքներ է թողնում հանրային մտածողության վրա։ Հանրային համերաշխության կերտման ճանապարհին ատելության խոսքը քաղցկեղի նման է, որի բուժումը որքան ուշացվի, այնքան ավելի խոր և անդառնալի հետևանքներ կունենա։ Պողոս առաքյալն ասում է․ «Ձեր խոսքը թող միշտ լի լինի Տիրոջ շնորհով, ասես աղով համեմված, որպեսզի իմանաք, թե ինչպե՛ս պետք է պատասխանեք յուրաքանչյուրին» (Կողոսացիս 4․6)։ Իրապես, խոսքը, որ Աստծուց տրված է միայն մարդուն, զորություն ունի. այն կարող է կյանքը գեղեցկացնել, երիտասարդին քաջալերել, վշտացյալին մխիթարել, ազգը միավորել, բայց խոսքը կարող է նաև բարեկամությունը խաթարել, ընտանիքներ պառակտել, մարդկանց մոլորեցնել ու հավատքը խարխլել։ Քրիստոնյաներս կոչված ենք խաղաղարար լինելու, որ նշանակում է նաև զերծ մնալ ատելություն տարածող խոսքերից, հեռու մնալ մարդկանց դատելու և պիտակավորելու գայթակղությունից։ Քրիստոնյա հասարակության մեջ համերաշխությունը պիտի հաստատվի սիրով և հատկապես պատասխանատու անձանց բարի օրինակով, քանի որ հասարակության հայացքն ուղղված է նաև պատասխանատու խոսք ունեցող անձանց։ Հոգևոր մարդու խոսքն ու միտքը պետք է օծված լինեն Տիրոջ խոսքի քաղցրությամբ, քանզի «Բարի խոսքը մեղրի խորիսխ է, իսկ նրա քաղցրությունը՝ բժշկություն հոգու» (Առակներ 16․24)։ Երբ մեր խոսքը ատելությամբ է լցված, այն ոչ միայն ուրիշին է վիրավորում, այլ նախևառաջ վնասում է մեզ։ Ջանանք, որ Տիրոջ զորակցությամբ մեր խոսքն ամրացած լինի սիրո և ճշմարտության վրա, լինի մխիթարող, ամոքող ու համերաշխություն սերմանող, քանզի միայն այդպես կկարողանանք կերտել խաղաղ և հոգեպես առողջ հասարակություն»,- նշել է Տեր Արիստակես վարդապետ Այվազյանը։Ավելին15:3027.07.25