Լրահոս
2025-07-26
-
ԱշխարհՖրանսիայում ավտոռալլիի մասնակիցը մահացու վրաերթի է ենթարկել երկու մարդու«Շատ լուրջ վթար է տեղի ունեցել շաբաթ օրը՝ հուլիսի 26-ի առավոտյան, Պյուի-դը-Դոմի Արլանկի (քաղաքի՝ խմբ.) մոտ գտնվող Rally de la Fourme-ի ընթացքում։ Մասնակիցներից մեկի մեքենան շեղվելով ճանապարհից՝ մխրճվել է հանդիսատեսների խմբի մեջ։ Երկու հոգի մահացել է»,- հաղորդում է լրատվամիջոցը։Ավելին19:4526.07.25 -
ՔաղաքականԱլիևյան աճուրդում վաճառվում է հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագիրը. էլ ի՞նչ կտա ՓաշինյանըԱլիևյան աճուրդում վաճառվում է հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագիրը. էլ ի՞նչ կտա ՓաշինյանըԱվելին19:3026.07.25 -
ՄիջազգայինԵթե Արևմուտքը ցանկանա խաղաղություն Ուկրաինայում, հավանաբար կդադարեցնի զենք մատակարարելը. ԶախարովաՌուսաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Մարիա Զախարովան հայտարարել է, որ Արևմուտքը կդադարեցնի Ուկրաինային զինելը և ահաբեկչական հարձակումները հովանավորելը, եթե ցանկանա խաղաղություն։ «Եթե Արևմուտքը ցանկանա խաղաղություն Ուկրաինայում, հավանաբար կդադարեցնի զենք մատակարարելը։ Նրանք հավանաբար կդադարեցնեն ահաբեկչական հարձակումները հովանավորելը։ Նրանք հավանաբար կհամոզվեն, որ Կիևի ռեժիմը չի իրականացնի և չի տարածի ծայրահեղական գաղափարախոսություն։ Բայց նրանք դա չեն անում», — լրագրողներին ասել է Զախարովան։ Նա ընդգծել է, որ խաղաղության բանակցությունները և Ուկրաինայում հակամարտության քաղաքական-դիվանագիտական կարգավորումը երբեք Արևմուտքի իրական միտում կամ փիլիսոփայություն չեն եղել։ «Նրանք ակնհայտորեն չեն հետաքրքրվում այստեղ խաղաղությամբ։ Չկա որևէ նախադրյալ, որ ասենք, որ Արևմուտքը և ՆԱՏՕ-ն լրջորեն հասկանում են խաղաղության արժեքը կամ ձգտում են այն հաստատել Ուկրաինայում կամ գոնե ինչ-որ կերպ նվազեցնել լարվածությունը այնտեղ։ Ամեն ինչ հակառակն է ցույց տալիս»,-եզրափակել է Զախարովան։Ավելին19:1526.07.25 -
ՀասարակականՓոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիանՀիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է Երևանում մթնոլորտային օդի որակը հուլիսի 16-22-ը։ Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․ ◾️ Նոր Նորքում՝ հուլիսի 19-ին և 21-ին, ◾️ Կենտրոնում՝ ամբողջ շաբաթ, ◾️ Արաբկիրում՝ հուլիսի 19-ին և 20-ին, ◾️ Շենգավիթում՝ հուլիսի 21-ին։ Ազոտի երկօքսիդի պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․ ◾️ Կենտրոնում՝ հուլիսի 16-ին, 19-22-ին, ◾️ Նոր Նորքում՝ հուլիսի 19-22-ին, ◾️ Արաբկիրում՝ հուլիսի 21-ին և 22-ին, ◾️ Շենգավիթում՝ չի գերազանցել։ Ծծմբի երկօքսիդի պարունակությունը չի գերազանցել սահմանային թույլատրելի կոնցենտրացիան։Ավելին19:0026.07.25 -
ՄիջազգայինԱՄՆ-ում Վրաստանի նորանշանակ դեսպանը Թրամփին է փոխանցել իր երկրի կառավարության ուղերձը«Ես նրան նաև փոխանցեցի Վրաստանի կառավարության, վրաց ժողովրդի, վարչապետի, նախագահի բարեմաղթանքները, նրանց շնորհավորանքները, ինչպես նաև կարևոր ուղերձները, որոնք մենք ունենք Միացյալ Նահանգների համար, որոնք ենթադրում են՝ Վրաստանի կառավարությունը պատրաստ է բացել հարաբերությունների նոր էջ, և դա հիմնված կլինի փոխադարձ շահերի վրա»,- արարողությունից հետո ասել է Թալիաշվիլին։Ավելին18:4526.07.25 -
ՀայլուրՀայլուր 18։30 Փաշինյանը տալիս է ու խնդրում, Ալիևը ծաղրում է և պահանջում. Երևան-Բաքու մեծ աճուրդՀայլուր 18։30 Փաշինյանը տալիս է ու խնդրում, Ալիևը ծաղրում է և պահանջում. Երևան-Բաքու մեծ աճուրդԱվելին18:3026.07.25 -
ՍպորտԳրոսմայստեր Արամ Հակոբյանը դարձել է միջազգային մրցաշարի «Challengers» խմբի արծաթե մեդալակիրԳրոսմայստեր Արամ Հակոբյանը դարձել է «Biel Chess Festival 2025» շախմատի միջազգային մրցաշարի «Challengers» խմբի արծաթե մեդալակիր: Այս մասին տեղեկացնում են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից։ Լավագույն եռյակը ունի հետևյալ տեսքը՝ 1-ին տեղ՝ Նիկոլաս Թեոդորու (Հունաստան)․ 2-րդ տեղ՝ Արամ Հակոբյան (Հայաստան)․ 3-րդ տեղ՝ Ռինատ Ջումաբաև (Ղազախստան)։Ավելին18:1526.07.25 -
ԻրավականՔաղաքական հետապնդման նման փորձ որևէ երկրում երբևէ չի եղել. Արամ ՎարդևանյանԳործարար, բարերար Սամվել Կարապետյանի փաստաբանական խմբի անդամ Արամ Վարդևանյանի գնահատմամբ՝ ժողովրդավարական արժեքները կամ իրական են լինում, կամ՝ ձևական: Ըստ նրա՝ ժողովրդավարական արժեքներից ամենակարևորն իրապես անկախ դատական համակարգն է: «Իրապես ակնախ դատական համակարգի գնահատման պարզ մեխանիզմը՝ քրեական գործերով կալանքի ընտրության կամ մերժման հարցն է: Մեր երկրում իշխանական դիրքերից խոսում են ժողովրդավարական արժեքների մասին, սակայն իրականության մեջ վախենում են այդ արժեքներից: Հունիսի 17-ի գործադիր իշխանության ղեկավարի կողմից հստակ և տեսանելի ֆեյսբուքյան արդարադատությունը Սամվել Կարապետյանի նկատմամբ աննախադեպ էր, հակաժողովրդավարական էր: Քաղաքական հետապնդման նման փորձ որևէ երկրում երբևէ չի եղել և կանխատեսելիորեն հունիսի 18-ից վերջինս կալանավորված է: Ժողովրդավարական արժեքների պայմաններում չի կարող կալանքը, որը հանդիսանում է ամենածայրահեղ միջոցը (ultima ratio) կիրառվի այդքան հաճախ ու այդքան անհիմն, այդքան անհամաչափ: Եվրոպական երկրի ցանկացած դատավորի կամ դատախազի կարելի է հարց ուղղել, քանի դեպք իրենք գիտեն, երբ անձը 1) նախկինում արտավորված չի եղել, 2) երբևէ չի թաքնվել քննությունից, 3) չունի ոչ մի շարժառիթ գործի քննությանը խոչընդոտելու (հիշենք, որ մեղադրանքը զուտ տեսանյութով ամրագրված հարցազրույցն է), 4) մեղադրվում է միջին ծանրության ենթադրյալ հանցանքի մեջ՝ կալանավորվի: Պատասխանը հստակ է՝ չկա նման դեպք: Հենց լինի նման դեպք, Եվրոպական այդ երկիրը պարզապես կդադարի ժողովրդավարական արժեքների հետ առնչություն ունենալուց»,- այս մասին գրել է Վարդևանյանը։Ավելին18:0026.07.25 -
ՔաղաքականԱդրբեջանը հայտնվել է միջազգային նավթային սկանդալի կենտրոնում․ Վահե ԴավթյանԷներգետիկ անվտանգության փորձագետ Վահե Դավթյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Ադրբեջանը հայտնվել է միջազգային նավթային սկանդալի կենտրոնում, ինչը կարող է նաև աշխարհաքաղաքական զարգացումների ազդակ լինել: Երկու առաջատար եվրոպական էներգետիկ հսկաներ՝ բրիտանական BP-ն ու իտալական ENI-ն միաժամանակ հայտարարել են ադրբեջանական նավթի որակական խնդիրների մասին: Ջեյհանի նավահանգիստ ժամանած որոշ լցանավեր դադարեցրել են բեռնումը: Արդյունքում Azeri Light-ի գինը կտրուկ անկում ապրեց: Պատճառը՝ Azeri Light տեսակի նավթի աղտոտվածության բարձր մակարդակն է, մասնավորապես՝ դրանում օրգանական քլորիդների առկայությունը, որոնք կարող են վնասել նավթավերամշակման համակարգերը: Քլորիդներն օգտագործվում են նավթի արդյունահանման ծավալների ավելացման համար: Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղի սեփականատեր BTC Co ընկերությունը հերքում է մեղադրանքները: Հատկանշական է, որ Azeri Light-ի աղտոտվածության մասին առաջինը հայտարարել է BP-ն, որը 1994 թ. «դարի գործարքից» ի վեր Ադրբեջանի առանցքային էներգետիկ գործընկերն է ու ադրբեջանական նավթագազային համալիրի ուղիղ շահառու (նույն BTC Co-ի 30,1%-ը պատկանում է BP-ին): Մի կողմ դնելով այն հանգամանքը, որ ադրբեջանական ածխաջրածինները, մասնավորապես պրեմիալ Azeri Light-ի որակը գնալով նվազում է, պետք չէ բացառել, որ այս ամենի ներքո շատ ավելի խորքային զարգացումներ են ընթանում: Նախ՝ եվրոպական շուկաներում Ադրբեջանի աճող դերակատարումը խնդրահարույց է արևմտյան մի շարք էներեգտիկ ընկերությունների համար: Նույն իտալական ENI-ի համար մտահոգիչ է Ադրբեջանի դերակատարման կտրուկ աճը: Լինելով Եվրոպայում ադրբեջանական նավթի գլխավոր ներկրող՝ Իտալիան «կանաչ լույս» է վառել ադրբեջանական ներդրումների համար էներգետիկ ենթակառուցվածքներում: Իրականում այստեղ առկա է մասնավոր-պետական հակադրման դրսևորում: Իտալիայի կառավարությունն ինտենսիվացնում է Բաքվի հետ էներգետիկ երկխոսությունը (ս.թ. հունվար-հունիս ամիսներին ադրբեջանական նավթի ներկրումն ավելացել է 59,6%-ով), մինչդեռ ENI-ի մասնավոր սեփականատերերը, որոնց պատկանում է ընկերության բաժնետոմսերի 70%-ը, ավելի պրոտեկցիոնիստական քայլեր են ակնկալում իշխանություններից՝ ի օգուտ իտալական ընկերության: Միաժամանակ, ադրբեջանական նավթի կշռի շարունակական ավելացումը եվրոպական շուկայում հարվածում է նաև ԱՄՆ շահերին: Հիշեցնեմ, որ 2022 թ.-ից ի վեր ու հատկապես Թրամփի օրոք Միացյալ Նահանգները կտրուկ ավելացրին ածխաջրածինների արտահանումը ԵՄ ՝ հիմնավորելով դա նաև որպես ՆԱՏՕ-ի կենսունակության ապահովման գործոն: Հենց եվրոպական էներգետիկ շուկան գրավելու նպատակով Թրամփը դուրս բերեց ԱՄՆ-ը կլիմայի մասին Փարիզի համաձայնագրերից, ինչպես նաև որդեգրեց ամերիկյան նավթագազային ընկերություններին բազմակողմանի աջակցման քաղաքականություն: Ինչպե՞ս է Ադրբեջանի նավթային առաջխաղացումը հակասում BP-ի շահերին: Այս հարցին պատասխանելու համար՝ պետք է տեղափոխվել BP-Թուրքիա՝ 113 տարին գերազանցող կապերի տիրույթ: Բրիտանական հատուկ ծառայությունների կողմից դե-ֆակտո կառավարվող BP-ի ղեկավարությունը բազմիցս է հայտարարել, որ Թուրքիան ռազմավարական նշանակություն ունի ընկերության համար: Փաստացի Լոնդոնի ռազմավարական շահերի դաշտում գործող Թուրքիան այսօր կորցնում է իր ազդեցությունը Ադրբեջանում: Արցախը ստանալով՝ Ալիևյան կլանը փորձում է ավելի անկախ ու ինքնիշխան արտաքին քաղաքականություն վարել՝ այլևս չհամաձայնեցնելով առանձին քայլեր Անկարայի հետ, ինչպես դա արվում էր տարիներ շարունակ: Այսօր Թուրքիայի ազդեցությունը Ադրբեջանում գերագնահատված է: Սրանով կարելի է բացատրել Բաքվի դեմ կիրառված «նավթային մահակը»՝ նավթային դոլարներից կախված Ադրբեջանը Թուրքիայի (հետևապես՝ Լոնդոնի) ուղիղ ազդեցության տիրույթ վերադարձնելուն, Ալիևին ավելի կանխատեսելի դարձնելուն (այդ թվում՝ Իսրայելի, Իրանի, Ռուսաստանի և այլ առանցքային խաղացողների հետ հարաբերություններում): Ի դեպ, «նավթային մահակի» մասին՝ ս.թ. հունվար-հունիս ամիսներին Թուրքիան 81%-ով կրճատել է նավթի ներկրումն Ադրբեջանից»:Ավելին17:4526.07.25 -
ՀասարակականԲախվել են «Audi A04»-ը և «Toyota Camry»-ն․ վերջինը այնուհետև բախվել է երկաթե սյանը․ կան վիրավորներԵրեկ՝ հուլիսի 25-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 00։10-ի սահմաններում Ազատության պողոտայի և Մամիկոնյանց փողոցի խաչմերուկում բախվել են «Audi A04» մակնիշի և «Toyota Camry» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինը բախվել է երկաթե սյանը և հայտնվել կանաչ խոտածածկույթի վրա։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 3 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Երևանի տարբեր հիվանդանոցներ։ Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են վարորդների և վիրավորների ինքնությունը։Ավելին17:3026.07.25 -
ՀասարակականՄանրամասներ՝ Արագածավան-Գյումրի ճանապարհին տեղի ունեցած վթարիցՀուլիսի 26-ին, ժամը 10։20-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գետափ-Թլիկ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Արագածավան-Գյումրի ավտոճանապարհի 27-րդ կմ-ին բախվել են «Ford» և «Mitsubishi» մակնիշների ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինս հայտնվել է ձորակում։ Փրկարարները «Mitsubishi» մակնիշի ավտոմեքենայի վարորդին և ուղևորին պատգարակով մոտեցրել են շտապօգնության մեքենային․ վերջիններս հոսպիտալացվել են բժշկական կենտրոն։ Փրկարարները հոսանքազրկել են «Ford» մակնիշի ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը և կատարել ճանապարհի լվացման աշխատանքներ։Ավելին17:1526.07.25 -
ՀասարակականՀրդեհ է բռնկվել Խոսրովի անտառումՀուլիսի 26-ին՝ ժամը 14։20-ին, «Խոսրովի անտառ» պետական արգելոցում հերթապահություն իրականացնող օպերատիվ խումբը թիվ 1 պահաբաժնում նկատել է խոտածածկույթի հրդեհ։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ փրկարար ծառայության ստորաբաժանումներից 3 մարտական հաշվարկ և 7 օպերատիվ խումբ։ Ընդհանուր առմամբ ներգրավված են 41 փրկարարական ծառայող։ Ըստ նախնական տվյալների՝ այրվում է մոտ 1 հա խոտածածկույթ։ Կտրվի լրացուցիչ տեղեկություն:Ավելին17:0026.07.25 -
ՀասարակականՍպասվում է կարճատև անձրև և ամպրոպՔամին՝ արևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ արագությամբ։ Հուլիսի 26-31-ի երեկոյան ժամերին Արմավիրում, Կոտայքի և Արագածոտնի նախալեռներում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ։Ավելին16:4526.07.25 -
ՔաղաքականՍիրիայի միասնականությունը մեծ հարցականի տակ է․ Արա ՊողոսյանՔաղաքագետ Արա Պողոսյանի ֆեյսբուքյան գրառումը՝ կից տեսանյութով․ «Արաբական հարթակները հաղորդում են, որ կառավարությանը մոտ խմբավորումների և դրուզների միջև կրկին վերսկսվել են բախումները էս-Սուվեյդայում։ Եթե հիշում եք, հրադադար հաստատելուց հետո ասել էի, որ դեռ իրադարձություններն առջևում են։ Դրուզներն այժմ հակված են դեպի ինքնորոշում։ Տեղեկություններ կան, ո’չ դրուզ առաջնորդները նույնիսկ հայտարարել են ինքնորոշման մասին։ Թուրքիան առնվազն ցույց է տալիս, որ Սիրիայի միասնական պետության աջակիցն է, և սկսել է մատակարարումներ սիրիական բանակի համար։ Պատրաստում են նաև սիրիական զինվորականներից հրահանգիչներ։ Այս հարցում դրուզներն ունեն Իսրայելի աջակցությունը, ինչը ենթադրում է, որ Սիրիայի միասնականությունը մեծ հարցականի տակ է»։Ավելին16:3026.07.25 -
ՄիջազգայինՍարսափ և արյունալի բախումներ՝ Թաիլանդ-Կամբոջա սահմանինՍարսափ և արյունալի բախումներ՝ Թաիլանդ-Կամբոջա սահմանինԱվելին16:1526.07.25 -
ԻրավականՔրեական ոստիկանները հայտնաբերել են առանձնապես խոշոր չափերով սինթետիկ ու բուսական ծագման թմրամիջոցներՔրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի բաժնի ծառայողները թմրամիջոց ապօրինի պահելու և իրացնելու վերաբերյալ հերթական օպերատիվ տվյալը ստացան հուլիսի 23-ին: Գիշերվա ժամը 2:30-ին Իսակովի պողոտայում նրանք ձերբակալեցին մայրաքաղաքի Արգիշտիի և Շարուրի փողոցի բնակիչ երկու տղամարդու և վերջինիս վարած ավտոմեքենայով հանդերձ տեղափոխեցին վարչություն: 40-ամյա ուղևորի խուզարկությամբ հայտնաբերվեց պոլիէթիլենային փաթեթ, որի մեջ կար զիպ փականով երկու տոպրակ: Մեկի մեջ մարիխուանայի նմանվող 640 գրամից ավելի զանգված էր, մյուսի մեջ` մեթամֆետամինի նմանվող 100 գրամից ավելի զանգված: Երկուսն էլ, կազմված փաստաթղթերով հանդերձ, ներկայացվել են Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժին: Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:Ավելին16:0026.07.25 -
ՏնտեսականՏարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբՌուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4.80 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.86 դրամ:Ավելին15:4526.07.25 -
Հասարակական15-ամյա վարորդը «BYD»-ով հայտնվել է հետիոտնի համար նախատեսված մայթին և բախվել նստարանին․ կա 2 տուժածԱյսօր՝ հուլիսի 26-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 12։00-ի սահմաններում Վիլնյուսի փողոցում՝ թիվ 15/1 հասցեի դիմաց, Երևանի բնակիչ 15-ամյա Դ․ Ս․-ն իր վարած «BYD» էլեկտրամոբիլով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, հայտնվել հետիոտնի համար նախատեսված մայթին և բախվել նստարանին։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի տեղափոխվել է մեկը՝ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ», մյուսը՝ «Ուիգմոր» բժշկական կենտրոններ։Ավելին15:3026.07.25 -
ՔաղաքականՀԾԿՀ-ն չկարողացավ բացառել, որ ՀԷՑ-ը կարող է կառավարման հանձնվել անգամ թուրքական ընկերության․ MediaHub-Ռոմանոս Պետրոսյանն իմ կողմից նշանակվել է ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչ, նրա լիազորությունները սահմանված են էներգետիկայի մասին նոր օրենքով, ինքն այս պահին ՀԷՑ եռաշերտ կառավարման գործադիր մարմնի ղեկավարն է հանդիսանում և իրականացնելու է գործադիր մարմնի ղեկավարի բոլոր գործառույթները։ Բացի այդ, Էներգետիկայի մասին օրենքով նաև տրված է սահմանափակում, որ ՀԷՑ-ի վերևի շերտի կառավարիչները, այսինքն՝ բաժնետերերի ժողովը և տնօրենների խորհուրդը, առանց Ռոմանոս Պետրոսյանի հետ համաձայնեցնելու, առանց նրա թույլտվությունն ստանալու որևէ այլ գործողություն անելու իրավունք չունեն։Ավելին15:1526.07.25 -
Արտաքին քաղաքականությունՀայաստանի և Ադրբեջանի միջև ռազմական առճակատումը կամ էսկալացիան ակտուալ չէ. Հաջիև«Սա շատ դրական պահ է։ Այո, մնում են որոշ չլուծված կետեր։ Օրինակ, Հայաստանի Սահմանադրությունը տարածքային պահանջներ է պարունակում Ադրբեջանի նկատմամբ։ Սահմանադրությունը յուրաքանչյուր երկրի ներքին հարցն է, եթե այն չի շոշափում մեկ այլ պետության անվանումը կամ տարածքը: Մենք ցանկանում ենք խաղաղության համաձայնագիր ստորագրել ոչ միայն Հայաստանի կառավարության, այլև հայ ժողովրդի հետ։ Մենք հույս ունենք, որ հայերը փոփոխություններ կկատարեն Սահմանադրության մեջ և պաշտոնապես կհրաժարվեն Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջներից»,-հավելել է Հաջիևը։Ավելին15:0026.07.25