Լրահոս
2025-07-29
-
ԻրավականՀրայր սարկավագն ազատ արձակվեց«Առանձնահատուկ շնորհավորում եմ Հրայր սարկավագի պաշտպան Հովսեփ Սարգսյանին։ Քչերը գիտեն, թե ի՜նչ բերկրանք է ապրում իրավապաշտպանը, երբ անհամբեր զանգելով վերադաս դատարանի կազմ՝ վերջապես լսափողից լսում է կարճ ու հատու խոսքը. «Ձեր բողոքը բավարարվել է»»։Ավելին22:0429.07.25 -
ՔաղաքականԵրևանի քաղաքային իշխանությունը մսխեց միլիոններ և թողեց քաղաքը առանց թթվածնի․ Սարգիս Տեր-Եսայան«Մայր Հայաստան» դաշինքի անդամ Սարգիս Տեր-Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Երևանի քաղաքային իշխանությունը մսխեց միլիոններ և թողեց քաղաքը առանց թթվածնի Վերջին տարիներին երևանցիներն իրենց մաշկի վրա զգում են քաղաքի միջավայրի կտրուկ վատթարացումը՝ շոգերն անտանելի են դարձել, փողոցներում ստվեր գրեթե չկա, իսկ օդը՝ ծանր, փոշոտ ու խեղդող։ Եվ այս ամենի գլխավոր պատասխանատուն հենց Երևանի քաղաքային իշխանությունն է, որը փոխանակ պաշտպանելու քաղաքը եղանակային կտրուկ փոփոխություններից, ինքն է մեծացրել այդ փոփոխությունների ազդեցությունը։ Քաղաքապետարանը վերջին տարիների ընթացքում իրականացրել է լայնածավալ ծառահատումներ, շատ դեպքերում՝ առանց պատշաճ հիմնավորումների կամ առանց փոխարինող կանաչապատման։ Փոխարենը՝ քաղաքապետարանը միլիոնավոր դրամներ է ծախսել տնկիների վրա, որոնք, մասնագետների պնդմամբ, չեն համապատասխանում Երևանի բնակա-կլիմայական պայմաններին և ահա տեսնում ենք, որ չորացել են արդեն։ Արդյունքում՝ • Վատթարացել է քաղաքի օդի որակը • Աճել են շոգի ու ջերմային հարվածների դեպքերը • Նվազել է բնական ստվերի տոկոսը հանրային վայրերում • Խաթարվել է քաղաքային էկոհամակարգի բնական հավասարակշռությունը • Հարյուրավոր միլիոն դրամներ ուղղվել են անարդյունավետ գնումների Երևանն այլևս չի կարող հանդուրժել նման քաղաքականություն։ Քաղաքի կանաչ տարածքներն արդեն ազգային անվտանգության հարց են»։ Նկարները քիչ առաջ արվել է և ուղարկվել է ինձ , մեր աջակիցի կողմից։Ավելին22:0029.07.25 -
ՄիջազգայինԶելենսկին ստորագրել է Ուկրաինայի անվտանգության ծառայությունն ամրապնդելու մասին օրենք«Ստորագրել եմ օրենք, որն ամրապնդում է Անվտանգության ծառայությունը՝ դրան տալով ավելի շատ հնարավորություններ իրականացնելու իր մարտական առաքելությունները և ոչնչացնելու օկուպանտին, ինչպես նաև անցկացնելու հատուկ գործողություններ Ուկրաինայի պաշտպանության համար։ Մասնավորապես, կավելացվի Հատուկ գործողությունների կենտրոնի անձնակազմի թվաքանակը, որը կոչվում է նաև «Ալֆա» ստորաբաժանում, որն ամենաարդյունավետն է», - ասել է Զելենսկին։Ավելին21:4529.07.25 -
Արտաքին քաղաքականությունԱլիևից պարտքերն է պահանջում Եվրոպան. Ռուսաստանի դեմ նոր ճակատ՝ «Զանգեզուրի միջանցքի» դիմա՞ցԱլիևից պարտքերն է պահանջում Եվրոպան. Ռուսաստանի դեմ նոր ճակատ՝ «Զանգեզուրի միջանցքի» դիմա՞ցԱվելին21:3029.07.25 -
ՔաղաքականԻսկ մենք էշ-էշ ուրախանում ենք, երբ թուրք-ադրբեջանական տանդեմի հետ «ուղիղ բանակցություններ» ենք վարում. Արման ԱբովյանԱԺ նախկին պատգամավոր Արման Աբովյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Գազայի հատվածում սով է։ Իսկական սով, մեծահասակները, ծերերը, երեխաները մահանում են: Արդեն սովից մահացել է ավելի քան ութսուն երեխա։ Նույն ճակատագիրն էր սպասում նաև արցախցիներին, երբ Արցախի Հանրապետությունը շրջափակման ենթարկվեց այն վիժվածքների կողմից, որոնց հետ ներկայիս հայկական իշխանությունը «լուրջ դեմքով» խաղաղության բանակցություններ է վարում։ Բայց հիմա խոսքը դրա մասին չէ։ Խոսքը կրկին այն երևակայողների մասին է, որոնք տարբեր յութուբներից, հեռուստացույցներից, փոդքաստներից խոսում են են այն մասին, թե իբր մեր գլխավոր զենքը «միջազգային իրավունքն» է, և թե իբր «միջազգային իրավունքի» վրա հենվելով՝ Հայաստանը խաղաղության կհասնի՝ վիժվածքների ու մարդասպանների հետ կնքելով «խաղաղության պայմանագիր»։ Պետք է հստակ արձանագրել, որ միջազգային արդարադատությունը և իրավունքը չեն գործում և բոլոր նրանք ովքեր համոզում են մարդկանց ապավինել տարատեսակ միջազգային «թղթերին» ուղղակի ստում են։ Հարց` որտեղ է ձեր համաշխարհային հանրությունը, երբ այսօր Գազայում ռումբերի տակ երեխաներ են մահանում, իսկ նրանք, ովքեր ողջ են մնում, սովից են մահանում։ Որտեղ էր ձեր միջազգային հանրությունը, երբ ադրբեջանցիները բռնազավթեցին Արցախի տարածքն ու սպանեցին հայ կանանց ու երեխաներին, «ձեռքի հետ» տեսախցիկների առջև կտրեցին հայ պապիկի գլուխը։ Որտե՞ղ էր ձեր համաշխարհային հանրությունը: Միայն կատարյալ ապուշը կամ բացահայտ սրիկան կարող է պատմել «միջազգային իրավունքի» ուժի մասին այն պայմաններում, երբ աշխարհում միակ քաղաքական դոմինանտը դա ուժի գործոնն է։ Իսկ մենք ի՞նչ ենք անում: Իսկ մենք էշ-էշ ուրախանում ենք, երբ թուրք-ադրբեջանական տանդեմի հետ «ուղիղ բանակցություններ» ենք վարում: Ընդ որում, դա անում ենք այնպիսի պաթոսով, կարծես չենք հասկանում, որ միջնորդների ինստիտուտը կտրականապես անընդունելի էր հենց թուրք-ադրբեջանական տանդեմի համար, քանզի այդ պարագայում ձևավորվում է մեզ համար խիստ անարդար և վտանգավոր բանակցային մթնոլորտ։ Հայաստանի իշխանությունը այնպես արեց, որ հիմա ոչ ոք մեր կողքին չէ, և մենք ենք այդպես որոշել, այլ ոչ թե մեր գործընկերներն ու դաշնակիցները։ Միակ երկիրը, որն այսօր միջնորդի դեր է կատարում մեր և Ադրբեջանի միջև, Թուրքիան է։ Այո ժողովուրդ ջան, հայ-ադրբեջանական բանակցություններում միջնորդը Թուրքիան է, որն էլ, մեծ հաշվով, Հայաստանի մասնատման նախագծի հեղինակն է։ Ապուշությո՞ւն: Դավաճանությո՞ւն: Քաղաքական շիզոֆրենիա՞: Չգիտեմ, ինքներդ որոշեք»:Ավելին21:1529.07.25 -
ԻրավականՀՀ վերաքննիչ քրեական դատարանը մերժել է Արա Ռոստոմյանի պաշտպանական թիմի ներկայացրած վերաքննիչ բողոքըՓաստաբան Վահան Հովհաննիսյանը հայտնում է, որ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը մերժել է Արա Ռոստոմյանի պաշտպանական թիմի ներկայացրած վերաքննիչ բողոքը։Ավելին21:0029.07.25 -
ՔաղաքականՔննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանն ընդունել է Իտալիայի դեսպանինՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Իտալիայի արտակարգ և լիազոր դեսպան Ալեսսանդրո Ֆերրանտիին, այս մասին հայտնում են ՀՀ ՔԿ-ից։ «Ողջունելով դեսպանին՝ Արթուր Պողոսյանը կարևորել է երկու երկրների իրավապահ համակարգերի միջև ձևավորված սերտ փոխգործակցությունը: Դեսպանը շնորհակալություն է հայտնել Քննչական կոմիտեի նախագահին՝ կողմերի միջև համագործակցության շարունակականության ապահովման ուղղությամբ դրսևորած պատրաստակամության համար: Հանդիպման ընթացքում Արթուր Պողոսյանն անդրադարձել է իրավական փոխօգնության շրջանակներում Քննչական կոմիտեի կողմից Իտալիայի իրավապահ մարմիններին ուղարկված փոխօգնության խնդրանքներին, քրեական վարույթներով ցուցաբերվող իրավական օգնությանը՝ գոհունակությամբ արձանագրելով, որ մի շարք դեպքերով իրավական փոխօգնության շրջանակներում ստացված հարցումներն էական նշանակություն են ունեցել հանրային հնչեղություն ստացած քրեական վարույթների ընթացքը լուծելու համար: Կողմերը քննարկել են փորձաքննությունների և տեխնոլոգիական միջոցների կիրառման ոլորտում փորձի փոխանակման, քննիչների համատեղ մասնագիտական վերապատրաստումների, փոխայցելությունների հնարավորությունները: Հանդիպման վերջում կողմերը պայմանավորվածություններ են ձեռք բերել փոխադարձ կապերն առավել ընդլայնելու, սերտ համագործակցություն ապահովելու և փորձի փոխանակման ուղղությամբ աշխատանքներ իրականացնելու վերաբերյալ»,-ասված է հաղորդագրության մեջ:Ավելին20:4529.07.25 -
ԻրավականԲԴԽ-ն Մասիս Մելքոնյանին նկատողություն հայտարարեցԱյսօր Բարձրագույն դատական խորհուրդը նկատողություն հայտարարեց Երևանի քրեական դատարանի Ավան նստավայրի դատավոր Մասիս Մելքոնյանին։ Վարույթը հարուցել էր Դատավորների էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովը: ԲԴԽ-ում Հանձնաժողովը ներկայացնում էճն դատավորներ Արման Հովհաննիսյանն ու Հովիկ Շահնազարյանը: Վարույթ հարուցելու պատճառն այն էր, որ դատավորն իր վարույթում քննվող գործերից մեկով ցուցմունք տալուց առաջ մեղադրյալին չի պարզաբանել իրավունքները։Ավելին20:3529.07.25 -
ՀայլուրՀայլուր 20։30 Ադրբեջանին ճնշում են՝ ընդդեմ Ռուսաստանի. ի՞նչ է ստանում Բաքուն գազային գործարքովՀայլուր 20։30 Ադրբեջանին ճնշում են՝ ընդդեմ Ռուսաստանի. ի՞նչ է ստանում Բաքուն գազային գործարքովԱվելին20:3029.07.25 -
ԻրավականԳեղարքունիքում բնակարանային գողությունը բացահայտվել է թարմ հետքերովՀուլիսի 26-ի երեկոյան Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգահարած կինը հայտնել է, որ Գեղարքունիքի մարզի Սարուխան գյուղի իր տնից կատարվել է գողություն։ Մեկնել են Գեղարքունիքի մարզի քրեական և Գավառի համայնքային ոստիկաններ, պարեկներ, նաև` փորձաքրեագետ: Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, իրականացվել են անհետաձգելի գործողություններ: Պարզվել է, որ տանտիրուհու բացակայության ընթացքում տուն են մտել խոհանոցի բաց պատուհանով: Ըստ տանտիրուհու՝ սեղանին դրված դրամապանակից գողացել էին փող: Քրեական ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչությունում ստացված օպերատիվ տեղեկություններն իրացվեցին համատեղ: Պարզվեց, որ պատուհանը բաց լինելու հանգամանքից օգտվել է տանտիրուհու 29-ամյա ազգականուհին: Ահազանգից մոտ երկու ժամ անց նա տեղափոխվեց վարչություն, որտեղ խոստովանեց արարքն ու ներկայացրեց հափշտակած գումարը` 153 հազար դրամ և 100 դոլար:Ավելին20:1529.07.25 -
ԻրավականՀրայր սարկավագ Հակոբյանը ազատ կարձակվիՀեղաշրջման պլանի քրեական վարույթով կալանավորված Հրայր սարկավագ Հակոբյանը ազատ կարձակվի, նրա խափանման միջոցը փոխվել է բացակայելու արգելքով և վարչական հսկողությամբ, «Sputnik Արմենիա»-ին հայտնել է պաշտպան Հովսեփ Սարգսյանը։ Ի դեպ, Հրայր սարկավագ Հակոբյանը առաջին մարդն է այս գործով 16 կալանավորվածներից, որ ազատ է արձակվում։ Նա հունիսի 26-ին կալանավորվել էր երկու ամսով։Ավելին20:0029.07.25 -
ՀասարակականԿաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել էՀայաստանի Հանրապետության սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչները, իրականացրած վերահսկողական միջոցառումների շրջանակում, սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներ են արձանագրել «Լոռվա Կաթ» ՍՊԸ-ին պատկանող կաթնամթերքի արտադրությունում, իսկ նմուշառված և լաբորատոր փորձաքննության հանձնված արտադրանքի նմուշներում հայտնաբերվել են կաթնայուղի զանգվածային մասի, մանրէաբանական և այլ շեղումներ: ԼԱԲՈՐԱՏՈՐ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐ - «Պանիր Լոռի» ապրանքատեսակի նմուշը՝ «ԱՑԽՄ» (աղիքային ցուպիկի խմբի մանրէներ), - «Պանիր Չանախ» արտադրատեսակի նմուշը՝ «ԱՑԽՄ», - «Հատիկավոր կաթնաշոռ» արտադրատեսակի նմուշը՝ կաթնային յուղի ճարպաթթուների մեթիլ եթերների հարաբերակցությունը՝ պալմիտինաթթու(C16:0) լաուրինաթթու(C12:0), օլեինաթթու(C18:1) միրիստինաթթու(C14:0), լինոլաթթու (C18:2) միրիստինաթթու(C14:0), կաթնային յուղի ճարպաթթուների մեթիլ եթերների հարաբերակցությունը՝ օլեինաթթվի և լինոլաթթվի գումար հարաբերությունը լաուրինաթթվի, միրիստինաթթվվի, պալմիտինաթթվի և ստեարինաթթվի գումարին և «ԱՑԽՄ», - «Սերուցք» ապրանքատեսակի նմուշը՝ «ՄԱՖԱնՄՔ» (մեզոֆիլ աէրոբ և ֆակուլտատիվ անաէրոբ մանրէներ) և «ԱՑԽՄ», - «Կաթ պարունակող մթերք կաթնայուղի փոխարինիչով պատրաստված թթվասերի տեխնոլոգիայով» արտադրատեսակի նմուշը` «կաթնայուղի զանգվածային մաս» և «ԱՑԽՄ» ցուցանիշներով, չեն համապատասխանել Մաքսային Միության տեխնիկական կանոնակարգերով սահմանված նորմերին: ՍԱՆԻՏԱՐԱՀԻԳԻԵՆԻԿ ՆՈՐՄԵՐԻ ԽԱԽՏՈՒՄՆԵՐ - կաթի հավաքման սառնարանների տեղակայման շինության կառուցվածքը չի ապահովել կենդանիների, կրծողների և միջատների ներթափանցումը տարածք (սառեցման համակարգերը տեղադրված են դրսում), - առաստաղն անհարթ է և ապահովված չի եղել մասնիկների թափվելուց, պաշտպանված չի եղել բորբոսի առաջացումից, - արտադրական շինության հատակի որոշ հատվածներ պատրաստված չեն եղել անջրանցիկ, լվացվող, ախտահանվող նյութերից, - տեղամասից տեղամաս տանող միջանցքների և արտադրական տեղամասերի պատերն անհարթ են եղել, դռան կողքերը՝ քանդված, - սննդամթերքի հետ շփման մեջ գտնվող սեղանների մակերեսները եղել են անհարթ, քերծվածքներով, սարքավորումները՝ կոռոզիայի ենթարկված: ՎԱՐՉԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐ - կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է, - սահմանվել է հայտնաբերված խախտումները վերացնելու ժամկետ, - տրվել են խմբաքանակների իրացումն արգելելու, շուկայից հետ կանչելու, ոչնչացնելու կամ օգտահանելու մասին կարգադրագիրեր, - հանձնարարվել է ապահովել արտադրանքի համապատասխանությունը գործող տեխնիկական կանոնակարգերին և սահմանված ժամկետում ներկայացնել կատարված աշխատանքի վերաբերյալ տեղեկատվություն։Ավելին19:4529.07.25 -
ԻրավականԱրձանագրվել է ապօրինի պահվող հրազենի կամավոր հանձնման դեպքԱպօրինի պահվող զենք-զինամթերքը կամավոր հանձնելու վերաբերյալ բացատրական աշխատանքն ամենօրյա է նաև Համայնքային ոստիկանության Եղեգնաձորի բաժնի ծառայողների համար: Հերթական արդյունքը հուլիսի 25-ին էր: Աբովյան քաղաքի 35-ամյա բնակիչը բաժին է ներկայացրել որսորդական հրացան և հայտնել, որ այն ձեռք է բերել 2019 թվականին։ Ապօրինի զենք-զինամթերքը կամավոր հանձնողն ազատվում է քրեական պատասխանատվությունից: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:Ավելին19:3029.07.25 -
Իրավական«Սրբազան պայքարի» համակիր Աղվան Արշակյանի վիճակը կտրուկ վատացել է ՔԿՀ-ում. փաստաբան․ «Sputnik Արմենիա»«Վերջույթներում ֆունկցիոնալ խանգարումներ են առաջացել՝ նա չի կարողանում շարժել ո՛չ ձեռքը, ո՛չ ոտքը։ Գլխապտույտներ ունի, իսկ այս պահին արդեն ի վիճակի չէ ինքնուրույն կատարել կենցաղային տարրական գործողություններ՝ հագնվել, լողանալ և այլն։ Առողջական խնդիրները քաղցկեղի հետևանք են։ Արշակյանը նախկինում հաղթահարել է քաղցկեղը, սակայն կալանքի պայմաններում համապատասխան բժշկական զննություն և անհրաժեշտ խնամք ստանալն անհնար է»,– ասաց Հարությունյանը։Ավելին19:1929.07.25 -
ՔաղաքականԱԱԾ պադվալը լցնելու օպերացիա. Փաշինյանի աղմկոտ վարքը քննելու ժամանակն ավարտվում էԱԱԾ պադվալը լցնելու օպերացիա. Փաշինյանի աղմկոտ վարքը քննելու ժամանակն ավարտվում էԱվելին19:1529.07.25 -
ՀասարակականԱրագածոտնի մարզում կցորդիչով բեռնատարը մկրատաձև փակել էր ճանապարհըԱյսօր՝ հուլիսի 29-ին, արտակարգ իրավիճակ էր ստեղծվել Արագածոտնի մարզում։ Ժամը 13։00-ի սահմաններում ժողովրդին հայտնի Օշականի ձոր իջնող ոլորաններում «DAF» մակնիշի կցորդիչով բեռնատարը մկրատաձև փակել էր ճանապարհի 2 երթևեկելի գոտիները։ Shamshyan.com-ի տեղեկություններով, պարեկները ու քաղաքացիները օգնել են վարորդին կցորդիչով բեռնատարը ուղղել և բացել ճանապարհը։ Պարեկային ծառայությունը պարզում է վարորդի ինքնությունը։Ավելին19:0029.07.25 -
ԻրավականՎանաձորի նախկին քաղաքապետն ու եղբայրը գրավի դիմաց ազատ են արձակվելՀիշեցնենք, որ հունիսի 23-ին ձերբակալվել էին Վանաձորի նախկին քաղաքապետ Սամվել Դարբինյանը, նրա եղբայրն ու ևս երկու հոգի:Ավելին18:5529.07.25 -
ՀասարակականԵրևան-Մեղրի ավտոճանապարհին ծառ է ընկելՀուլիսի 29-ին, ժամը 16։21-ին Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհին ծառը կոտրվել և ընկել է երթևեկելի հատված․ երթևեկությունը դարձել է միակողմանի։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը: Պարզվել է, որ ծառն ընկել է Երևան-Մեղրի ավտոճանապարհի 149-րդ կմ-ին։ Փրկարարները մասնատել են ծառը և հեռացրել ճանապարհի երթևեկելի հատվածից․ երթևեկությունը վերականգնվել է։Ավելին18:4529.07.25 -
ՀայլուրՀայլուր 18։30 Մասսայական հրաժարականներ՝ ուժային կառույցներում. խորը ճգնաժամ է համակարգումՀայլուր 18։30 Մասսայական հրաժարականներ՝ ուժային կառույցներում. խորը ճգնաժամ է համակարգումԱվելին18:3029.07.25 -
ՔաղաքականՀանրությանը «կրթել» փորձող այս խմբակը, իրականում, թքած ունի շրջակա միջավայրի և մեր անվտանգության վրա․ պատգամավորՆախարարն առաջարկեց գրավոր դիմել, ինչին ի պատասխան՝ ստացել եմ թերի պարզաբանում, թե փրկարարական ծառայողները նշված վայրերում իրականացնում են ծառայություն՝ օրենքով իրենց վերապահված լիազորությունների իրականացման շրջանակներում։Ավելին18:2329.07.25