Լրահոս

2025-07-29
  • Img default alt hy
    Իրավական
    Արձանագրվել է ապօրինի պահվող հրազենի կամավոր հանձնման դեպք
    Ապօրինի պահվող զենք-զինամթերքը կամավոր հանձնելու վերաբերյալ բացատրական աշխատանքն ամենօրյա է նաև Համայնքային ոստիկանության Եղեգնաձորի բաժնի ծառայողների համար: Հերթական արդյունքը հուլիսի 25-ին էր: Աբովյան քաղաքի 35-ամյա բնակիչը բաժին է ներկայացրել որսորդական հրացան և հայտնել, որ այն ձեռք է բերել 2019 թվականին։ Ապօրինի զենք-զինամթերքը կամավոր հանձնողն ազատվում է քրեական պատասխանատվությունից: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
    19:30
    29.07.25
    Ավելին
  • Իրավական
    «Սրբազան պայքարի» համակիր Աղվան Արշակյանի վիճակը կտրուկ վատացել է ՔԿՀ-ում. փաստաբան․ «Sputnik Արմենիա»
    «Վերջույթներում ֆունկցիոնալ խանգարումներ են առաջացել՝ նա չի կարողանում շարժել ո՛չ ձեռքը, ո՛չ ոտքը։ Գլխապտույտներ ունի, իսկ այս պահին արդեն ի վիճակի չէ ինքնուրույն կատարել կենցաղային տարրական գործողություններ՝ հագնվել, լողանալ և այլն։ Առողջական խնդիրները քաղցկեղի հետևանք են։ Արշակյանը նախկինում հաղթահարել է քաղցկեղը, սակայն կալանքի պայմաններում համապատասխան բժշկական զննություն և անհրաժեշտ խնամք ստանալն անհնար է»,– ասաց Հարությունյանը։
    19:19
    29.07.25
    Ավելին
  • Քաղաքական
    ԱԱԾ պադվալը լցնելու օպերացիա. Փաշինյանի աղմկոտ վարքը քննելու ժամանակն ավարտվում է
    ԱԱԾ պադվալը լցնելու օպերացիա. Փաշինյանի աղմկոտ վարքը քննելու ժամանակն ավարտվում է
    19:15
    29.07.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Արագածոտնի մարզում կցորդիչով բեռնատարը մկրատաձև փակել էր ճանապարհը
    Այսօր՝ հուլիսի 29-ին, արտակարգ իրավիճակ էր ստեղծվել Արագածոտնի մարզում։ Ժամը 13։00-ի սահմաններում ժողովրդին հայտնի Օշականի ձոր իջնող ոլորաններում «DAF» մակնիշի կցորդիչով բեռնատարը մկրատաձև փակել էր ճանապարհի 2 երթևեկելի գոտիները։ Shamshyan.com-ի տեղեկություններով, պարեկները ու քաղաքացիները օգնել են վարորդին կցորդիչով բեռնատարը ուղղել և բացել ճանապարհը։ Պարեկային ծառայությունը պարզում է վարորդի ինքնությունը։
    19:00
    29.07.25
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Վանաձորի նախկին քաղաքապետն ու եղբայրը գրավի դիմաց ազատ են արձակվել
    Հիշեցնենք, որ հունիսի 23-ին ձերբակալվել էին Վանաձորի նախկին քաղաքապետ Սամվել Դարբինյանը, նրա եղբայրն ու ևս երկու հոգի:
    18:55
    29.07.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Երևան-Մեղրի ավտոճանապարհին ծառ է ընկել
    Հուլիսի 29-ին, ժամը 16։21-ին Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհին ծառը կոտրվել և ընկել է երթևեկելի հատված․ երթևեկությունը դարձել է միակողմանի։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը: Պարզվել է, որ ծառն ընկել է Երևան-Մեղրի ավտոճանապարհի 149-րդ կմ-ին։ Փրկարարները մասնատել են ծառը և հեռացրել ճանապարհի երթևեկելի հատվածից․ երթևեկությունը վերականգնվել է։
    18:45
    29.07.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հայլուր
    Հայլուր 18։30 Մասսայական հրաժարականներ՝ ուժային կառույցներում. խորը ճգնաժամ է համակարգում
    Հայլուր 18։30 Մասսայական հրաժարականներ՝ ուժային կառույցներում. խորը ճգնաժամ է համակարգում
    18:30
    29.07.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Հանրությանը «կրթել» փորձող այս խմբակը, իրականում, թքած ունի շրջակա միջավայրի և մեր անվտանգության վրա․ պատգամավոր
    Նախարարն առաջարկեց գրավոր դիմել, ինչին ի պատասխան՝ ստացել եմ թերի պարզաբանում, թե փրկարարական ծառայողները նշված վայրերում իրականացնում են ծառայություն՝ օրենքով իրենց վերապահված լիազորությունների իրականացման շրջանակներում։
    18:23
    29.07.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Եթե կարողանանք Սյունիքի դարպասները բացել, վստահ եղեք՝ ապագան զարգացման առումով, մեծ հնարավորություններ է տալու մեզ․ ՀՀ նախագահ
    Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը եռօրյա աշխատանքային այցով մեկնել է Սյունիքի մարզ։ Այցի մեկնարկին Հանրապետության նախագահի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որին մասնակցել են Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը, ուժային կառույցների ներկայացուցիչներ և մարզի համայնքների ղեկավարներ։ Խորհրդակցության ընթացքում Սյունիքի մարզպետը զեկուցել է մարզում իրականացվող ոլորտային ծրագրերի ընթացքը, արձանագրված առաջընթացն ու առկա խնդիրները, ինչպես նաև վերջիններիս հաղթահարման ուղղությամբ ձեռնարկվող միջոցառումները։ Նախարար Դավիթ Խուդաթյանը ներկայացրել է ՀՀ կառավարության կողմից Սյունիքի մարզում նախաձեռնված և ընթացքի մեջ գտնվող ծրագրերն ու նախագծերը։ Հանրապետության նախագահը խորհրդակցության մասնակիցներից հետաքրքրվել է մարզում տիրող ընդհանուր իրավիճակով, այդ թվում՝ սոցիալ-հոգեբանական մթնոլորտով, որի վերաբերյալ զեկուցումներով հանդես են եկել ուժային կառույցների ներկայացուցիչները և համայնքների ղեկավարները։ Խորհրդակցության ավարտին նախագահ Խաչատուրյանը պատասխանել է մարզային իշխանության ներկայացուցիչների կողմից բարձրացված հարցերին՝ անդրադառնալով երկրի ներքին և արտաքին քաղաքական առաջնահերթություններին։
    18:15
    29.07.25
    Ավելին
  • Հասարակական
    Անաստվածություն է, վարչապե՛տ. արոտավայրերը թանկացել են Թուրքիայի սահմանի մոտ
    Անաստվածություն է, վարչապե՛տ. արոտավայրերը թանկացել են Թուրքիայի սահմանի մոտ
    18:00
    29.07.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Օգոստոսի 1-ից շրջանառությունից դուրս կգան մեկանգամյա օգտագործման թղթային QR կոդերը
    Այս մասին հիշեցնում են Երևանի մետրոպոլիտենից՝ ընդգծելով, որ հասարակական տրանսպորտի միասնական, ժամանակակից տոմսային համակարգը շարունակելու է գործել 3 նորարար վճարման տարբերակով.
    17:45
    29.07.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Arca համակարգի աշխատանքը վերականգնվել է
    «Արմենիան Քարդ» ՓԲԸ-ից տեղեկացնում են, որ ժամը 15:25-ից սկսած Arca համակարգի բնականոն աշխատանքը լիովին վերականգնվել է։ «Մեր տեխնիկական թիմը գործել է առավելագույն արագությամբ՝ ապահովելու համակարգի կայունության և գործունակության վերականգնումը հնարավորինս սեղմ ժամկետներում։ Առաջացած տեխնիկական խափանման համար հայցում ենք Ձեր ներողամտությունը՝ պատճառված հնարավոր անհարմարությունների համար և գնահատում ենք Ձեր ըմբռնումն ու վստահությունը»,- ասվում է հաղորդագրությունում։
    17:35
    29.07.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Վթարի հետևանքով որևէ զինծառայող մարմնական վնասվածք չի ստացել. ՊՆ խոսնակ
    Մամուլում տեղեկություններ են շրջանառվում ՊՆ հաշվեկշռում գտնվող մեքենայի մասնակցությամբ ճանապարհատրանսպորտային պատահարի և դրա հետևանքով «բժշկական կենտրոն տեղափոխված 1 վիրավոր քաղաքացու» վերաբերյալ: «Հայտնում ենք, որ ՃՏՊ հետևանքով որևէ զինծառայող մարմնական վնասվածք չի ստացել և չի տեղափոխվել բժշկական կենտրոն»,-ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արամ Թորոսյանը:
    17:30
    29.07.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել գետից
    Հուլիսի 29-ին, ժամը 12։28-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ձորագետի կիրճում՝ «Գոմերաձոր» կոչվող հատվածում, գետանցում իրականացնելիս ավտոմեքենան արգելափակվել է գետում։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ ավտոմեքենայի չորս ուղևոր տեղի ուժերով դուրս են բերվել ավտոմեքենայից։ Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «Mitsubishi» մակնիշի ավտոմեքենան։
    17:15
    29.07.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
    ժամը 09:00-ից մինչև ժամը 16:00-ն՝ Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի Փշատավան և Ջանֆիդա բնակավայրերի գազասպառողների գազամատակարարումը։
    17:00
    29.07.25
    Ավելին
  • Միջազգային
    Մեծ բրիտանիան կարող է ճանաչել Պաղեստինը. Իսրայելի նկատմամբ ճնշումը մեծանում է
    Մեծ բրիտանիան կարող է ճանաչել Պաղեստինը. Իսրայելի նկատմամբ ճնշումը մեծանում է
    16:45
    29.07.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Երևանում բախվել են «Ford Focus»-ն ու ՊՆ-ին պատկանող «Ուրալ»-ը. վիրավոր կա
    Այսօր՝ հուլիսի 29-ին, ավտոթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 14:15-ի սահմաններում Դավիթ Բեկի փողոցում բախվել են ՀՀ պաշտպանության նախարարության հաշվեկշռում հաշվառված «Ուրալ» մակնիշի բեռնատարը ու «Ford Focus» մակնիշի ավտոմեքենան: Shamshyan.com-ի տեղեկություններով, վթարի հետևանքով 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն: Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վարորդների և վիրավորի ինքնությունը:
    16:30
    29.07.25
    Ավելին
  • Img default alt hy
    Աշխարհ
    Հնդկաստանում 1 տարեկան երեխան կծել-սպանել է 70-սանտիմետրանոց կոբրայի
    Դեպքը տեղի է ունեցել Արևմտյան Շամփարան բնակավայրում, հուլիսի 25-ին, երբ Գովինդա անունով փոքրիկը խաղում էր իրենց տանը։ Երեխայի տատիկը հայտնել է, որ կոբրան տուն է մտել, երեխան այն շփոթել է խաղալիքի հետ և բռնել, որից հետո կծել է կոբրային՝ սողունին երկու կես անելով։ Մինչ այդ օձը հասցրել էր խայթել տղային։
    16:15
    29.07.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Երևան-Մոսկվա չվերթի օդանավը հարկադիր վայրէջք է կատարել
    Հուլիսի 26–ին FlyOne Armenia ավիաընկերության Երևան–Դոմոդեդովո 3F315 չվերթն իրականացրել է հարկադիր վայրէջք ՌԴ Մախաչկալայի օդանավակայանում՝ ուղևորի առողջական սուր վատթարացման պատճառով։ Այս մասին հայտնում են ավիաընկերությունից։ «Թռիչքի անձնակազմը արագ արձագանքել է իրավիճակին՝ ընդունելով վճռական որոշում Մախաչկալայում վայրէջք կատարելու մասին՝ ուղևորին շտապ բժշկական օգնություն ցուցաբերելու համար։ Օդանավի վայրէջքից անմիջապես հետո շտապ օգնության խումբը տեղում ապահովել է ուղևորի տեղափոխումը հիվանդանոց՝ հրատապ վիրահատության։ FlyOne Armenia-ն մաղթում է առողջություն և լիարժեք ապաքինում ուղևորին՝ խորապես շնորհակալ լինելով թռիչքային անձնակազմին` պրոֆեսիոնալիզմի, ցուցաբերած բարձր պատասխանատվության և մարդասիրական մոտեցման համար»,– ասված է հաղորդագրության մեջ։
    16:00
    29.07.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Սրտաբանական կենտրոնի տարածքում հրդեհ է բռնկվել
     Պարույր Սևակ Փողոցում գտնվող Սրտաբանական կենտրոնի տարածքում հրդեհ է բռնկվել։
    15:54
    29.07.25
    Ավելին