Լրահոս
2025-07-29
-
ՔաղաքականԲյուջեից մեկ միլիոն դոլարի ծախս և այգու փոխարեն անապատ. Քրիստինա ՎարդանյանԲյուջեից մեկ միլիոն դոլարի ծախս և ԱՅԳՈՒ փոխարեն ԱՆԱՊԱՏ։ Այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է Երևանի ավագանու անդամ Քրիստինա Վարդանյանը, ով նաեւ տեսանյութ է հրապարակել։ «Սա մի փոքր տեսանյութ է, որի ընթացքում խոսում եմ այն խնդիրների մասին, որոնք համակարգային բնույթ ունեն և ես՝ որպես Երևանի ավագանու անդամ և ոլորտի մասնագետ, մշտապես բարձրաձայնելու եմ այն, ինչ կարևոր եմ համարում, անկախ տարբեր որակումներից։ Բնությունը և բնակչության առողջությունը քաղաքականությունից վեր են, փորձեք ընդունել ասածս և առաջնորդվեք գիտահեն ճանապարհով, որն առայժմ չեք արել և վնասել եք մայրաքաղաքի մեկ միլիոնից ավել բնակչությանը և քաղաքի կենսաբազմազանությանը։ Այս սուզանավում բոլորս միասին ենք, հասկացեք ի վերջո… Նկարում՝ 2021-ին իմ և մեր զոհված ԶԻՆՎՈՐԻ եղբոր հետ տնկված սոճին է, որը պայքարում է կյանքի համար, մնացած ճստոների հետ միասին։ Շոգ և էկոխնդիրներով լի Երևանում, հասուն ծառերը «հնձելու» փոխարեն, ձեզնից առաջ ստեղծածը պահպանեք՝ բնակչության շրջանում թթվածնախաղցի հարց է կանգնած»,– գրել է նա։ Տեսանյությում Քրիստինա Վարդանյանը ցուցադրում է Նոր Նորքի 2–րդ զանգվածում գտնվող Վերածննդի այգին եւ նշում. «Եկեք հասկանանք, մենք ի՞նչ ենք պատկերացնում, երբ որ ասում ենք այգու բարեկարգում, և ի՞նչ ենք մենք ընտրում, ընտրում ենք կանաչը, ընտրում ենք ծառերը, թե՞ ընտրում ենք տոմետը, կիզիչ արևի տակ նստարանները, չորացած ծառերը։ Տեսեք այս ահռելի տարածքի մեջ, որը ուղղակի բետոնի հրապարակ է դարձել, այս մի հատ ծառն է, որ ի վիճակի է եղել առհասարակ այս տարածքում ստվեր իրականացնել։ Այս ծառի համար նույնիսկ չի ստեղծված ստանդարտին համապատասխան բնաբաժակ։ Հիմա վերանորոգումից հետո մենք նայում ենք, ամբողջ այգին չորացած ծառերով է, բաց կիզիչ արևի տակ նստարանների ահռելի քանակ, որ հասկանալի է, որ Երևանի պայմաններում այս նստարանների վրա մարդիկ նստելու են միայն այն ժամանակ, երբ որ արևը մայր է մտնում։ Այսինքն, օգտագործել այս տարածքը որևիցե ձևով հնարավոր չի, և տեսնում եք նաև մարդիկ չկան, էլի քանի ծառ կա, ոչ մի ծառի համար ստանդարտ բնաբաժակներ ստեղծված չեն։ Ուղղակի պետք է նորից գումարներ ծախսի քաղաքը, նորից ծառեր տեղադրի։ Ուզում եմ այստեղ անպայման ֆիքսել, որ ամենադիմացկունները հենց թեղի ծառատեսակն է, որի դեմ կանաչապատման ՀՈԱԿ–ը անտրտունջ պայքար է տանում»։Ավելին15:4529.07.25 -
ՀայլուրՀայլուր 15։30 Հրդեհներ՝ Երևանում. օդի ջերմաստիճանն ավելի է բարձրանալուՀայլուր 15։30 Հրդեհներ՝ Երևանում. օդի ջերմաստիճանն ավելի է բարձրանալուԱվելին15:3029.07.25 -
ՀասարակականArca համակարգում ծառայությունները ժամանակավորապես անհասանելի ենԱյս մասին հայտնում են «Արմենիան Քարդ» ՓԲԸ-ից։Ավելին15:1529.07.25 -
ՀասարակականԳործարկվելու են էլեկտրական շչակներՀուլիսի 30-ին՝ ժամը 10:30-ից մինչև 14:30-ն ընկած ժամանակահատվածում, Երևանի Շենգավիթ վարչական շրջանի Արտաշիսյան, Բագրատունյաց, Օդեսայի, Ներքին Չարբախի 3-րդ, Խարբերդի 13-րդ փողոցների մի շարք հասցեներում գործարկվելու են էլեկտրական շչակներ։Ավելին15:0029.07.25 -
ՀայաստանՀնի հետ փոխկապակցված նոր ընկերություն. Ազատեկի հանքավայրը կրկին ուզում են ուսումնասիրել․ «Հետք»Հովհաննես Բեկմեզյանը խոստովանեց, որ նորեկ է հանքարդյունաբերության ոլորտում, նախկինում դրանով չի զբաղվել։ «Ինչն է հետաքրքրել այդ ոլորտում»,- հարցրեցինք պրն Բեկմեզյանին։ «Հետաքրքրել է այն, որ Հայաստանում էդ ամեն ինչը քիչ է, շահագործման նպատակով օգտագործողները նկատի ունեմ, ես էլ կուզենամ, եթե կարողանամ, ես էլ մտնեմ դրա մեջ, մի բանով եթե կարողանամ օգուտ տալ պետությանը, ինձ, շրջապատիս, բոլորին, թող էդ էլ լինի, ի՞նչ է եղել»,-մանրամասնեց նա։Ավելին14:4529.07.25 -
ՔաղաքականՈ՞րն է հայադավ եռյակի ծրագիրը. Ռուբեն Հակոբյանը՝ ՔԿՀ-իցՀետևելով «խաղաղության պայմանագիր» կոչվածի շուրջ դեպքերի զարգացմանը, կարծում եմ, որ մինչև տարեվերջ կստորագրվի կամ կնախաստորագրվի Հայաստանը թշնամու ողորմածությանը հանձնող մի փաստաթուղթ, ինչը խմբագրվել և վերջնական տեսքի է բերվել Էրդողանի և Ալիևի հետ Նիկոլ Փաշինյանի վերջին հանդիպումների ժամանակ։ Այս մասին նշել է կալանավորված նախկին ԱԺ պատգամավոր Ռուբեն Հակոբյանը։Ավելին14:3029.07.25 -
Հասարակական«Opel Astra»-ն մխրճվել է երկաթե արգելապատնեշների մեջԱյսօր՝ հուլիսի 29-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 11:30-ի սահմաններում Արմավիրի մարզի բնակիչ 23-ամյա Մարատ Ս.-ն իր վարած «Opel Astra» մակնիշի ավտոմեքենայով Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 48 կմ հատվածում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել երթևեկելի գոտուց և մխրճվել բաժանարար գոտում տեղադրված երկաթե արգելապատնեշների մեջ: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի օպերատիվորեն ժամանած «Հրազդան» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների կողմից նախ տեղում առաջին բուժօգնությունն է ստացել, ապա տեղափոխվել «Հրազդան» բժշկական կենտրոն: Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վիրավորի ինքնությունը: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ վարորդը և վիրավորը, որը ուղևորն է, փրկվել են առաջին հերթին ամրագոտու շնորհիվ. նրանք եղել են ամրակապված:Ավելին14:1529.07.25 -
ՀասարակականՍպասվում է բարձր ջերմային ֆոնՔամին՝ արևմտյան 2-5մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20մ/վ արագությամբ։Օդի ջերմաստիճանը հուլիսի 29-ի և 30-ի ցերեկը աստիճանաբար կբարձրանա ևս 1-2 աստիճանով։Ավելին14:0029.07.25 -
ՀասարակականՀրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել Սարի թաղում բռնկված կրակի տարածումըՍարի թաղում բռնկված հրդեհը մեկուսացված է: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՆԳՆ մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանը:Ավելին13:4829.07.25 -
ՔաղաքականՆիկոլի ստրուկները շարունակում են գործել իրավապահ համակարգում. Գեղամ Մանուկյան- Քննչական մարմինների այդ արարքը հակասահմանադրական է. ՀՀ Սահմանադրության 96-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ պատգամավորն իր լիազորությունների ժամկետում և դրանից հետո չի կարող հետապնդվել և պատասխանատվության ենթարկվել պատգամավորական գործունեության շրջանակներում հայտնած կարծիքի կամ քվեարկության համար: Սահմանադրության հիշյալ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ պատգամավորի նկատմամբ քրեական հետապնդում կարող է հարուցվել միայն Ազգային ժողովի համաձայնությամբ:Ավելին13:4529.07.25 -
ՔաղաքականԵթե ՀԷՑ-ը պետականացվի, Սամվել Կարապետյանին միանշանակ կտրամադրվի փոխհատուցում․ Սրբուհի Գալյան․ «ՍիվիլՆեթ»Եթե ՀԷՑ-ը պետականացվի կամ ազգայնացվի, Սամվել Կարապետյանին միանշանակ կտրամադրվի փոխհատուցում։ Այս մասին ՍիվիլՆեթի հետ հարցազրույցի ընթացքում ասել է արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը՝ ընդգծելով, որ նման գործընթացներն օրենքով կարող են իրականացվել միայն հատուցման եղանակով։ «Եթե բանը հասնի պետականացմանը կամ ազգայնացմանը, կամ գերակա շահ ճանաչելու հիմքով որևէ գույքի սեփականության իրավունքի փոխանցմանը, միանշանակ դա հատուցելի է լինելու», — ասել է նախարարը։ Գալյանն ընդգծել է, որ ներկայում կիրառվող կարգավորումները ՀԷՑ-ի պետականացման մասին չեն։ «Ես կարող եմ մի բան շեշտադրել, որ այն կարգավորումները, որոնք կիրառվել են, պետականացման մասին չեն, առնվազն այս փուլում պետականացման մասին չեն»,- ասել է նա։ Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։Ավելին13:3029.07.25 -
ՀասարակականԵրևանում կասեցվել է բետոնահանգույցի և խճի ջարդիչ կայանի շահագործումը. ԲԸՏՄԲնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցները ստուգում են իրականացրել Երևանում շինարարությամբ և շինանյութերի վաճառքով զբաղվող «Մետտա գրուպ» ՍՊԸ-ում։Ավելին13:1529.07.25 -
ՀասարակականՆուբարաշենի աղբավայրում բռնկված հրդեհը մարել չի հաջողվումՆուբարաշենի աղբավայրում բռնկված հրդեհը մարել չի հաջողվումԱվելին13:0529.07.25 -
ՏնտեսականՊետական բյուջեի կատարումն էականորեն շեղվել է պլանավորվածից. «ԼՈՒՅՍ» հիմնադրամ- Պետական բյուջեի կատարումն էականորեն շեղվել է պլանավորվածից։ Թեև բյուջեի եկամուտների մասով փաստացի ցուցանիշները գերակատարվել են պլանի համեմատ, ծախսերն էականորեն թերակատարվել են (240.2 մլրդ դրամով կամ 14.0%-ով)։ Ինչպես և կարելի էր սպասել, թերակատարման էական մասը (շուրջ 101.7 մլրդ դրամը) բաժին է ընկնում կապիտալ ծախսերին։ Կառավարությունը շեղվում է նախապես պլանավորված քաղաքականությունից, ինչը բնականաբար կարող է ունենալ էական բացասական տնտեսական հետևանքներ։ Կապիտալ ծախսերի թերակատարումը (շուրջ 25.6%) էական բացասական ազդեցություն կարող է ունենալ տնտեսության կարևոր ենթակառուցվածքների արդիականացման ընթացքի վրա՝ դանդաղեցնելով տնտեսական զարգացումը և երկարաժամկետ աճի ներուժը։ Հայտնի է, որ կապիտալ ծախսերի թերակատարման խնդիրը խրոնիկ բնույթ ունի, սակայն դրա լուծման ուղղությամբ տեսանելի քայլեր չեն ձեռնարկվում։Ավելին13:0029.07.25 -
ԱշխարհՊեկինում հեղեղումների զոհ է դարձել 30 մարդՀուլիսի 28-ի երեկոյան հեղեղումների դեմ պայքարի մունիցիպալ շտաբը Պեկինում հեղեղումների պատճառով ակտիվացրել է արտակարգ իրավիճակների արձագանքման ամենաբարձր մակարդակը։Ավելին12:4529.07.25 -
ՀասարակականԽոշոր հրդեհ՝ Սարի ԹաղումՀուլիսի 29-ին, ժամը 11:33-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Սարի Թաղում հրդեհ է բռնկվել։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ և Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խումբը: Կտրվի լրացուցիչ տեղեկություն։Ավելին12:3729.07.25 -
ՀայլուրՀայլուր 12։30 Սկանդալ. ադրբեջանական նավթում խայտառակ խախտումներ են հայտնաբերել ԵվրոպայումՀայլուր 12։30 Սկանդալ. ադրբեջանական նավթում խայտառակ խախտումներ են հայտնաբերել ԵվրոպայումԱվելին12:3029.07.25 -
ԻրավականՄԻՊ ներկայացուցիչները հուլիսի 28-ին չհայտարարված այց են իրականացրել «Արմավիր» քրեակատարողական հիմնարկՄարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ ՄԻՊ ներկայացուցիչները հուլիսի 28-ին չհայտարարված այց են իրականացրել Արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ: Հայտնում են ՄԻՊ գրասենյակից։ Տեղի են ունեցել առանձնազրույցներ ազատությունից զրկված անձանց, այդ թվում՝ վերջին իրադարձությունների հետևանքով կալանավորված Աղվան Արշակյանի հետ։ Ուսումնասիրվել են նրանց իրավունքների (այդ թվում՝ առողջության պահպանման) ապահովման վիճակը, պահման պայմանները և այլն: Այցի մանրամասները խորհրդապահական են՝ հրապարակման ենթակա չեն: Չհայտարարված այցի արդյունքները կամփոփվեն և արձանագրված խնդիրների կապակցությամբ Պաշտպանի իրավասության շրջանակում կձեռնարկվեն համապատասխան միջոցներ: Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը հատուկ ընդգծում է, որ ազատությունից զրկված կամ այլ կերպ պետության իրավասության ներքո գտնվող անձանց իրավունքների ապահովման համար պետությունը կրում է պատասխանատվություն: Ազատությունից զրկված անձանց իրավունքների ապահովման հարցերը մշտապես գտնվում են Մարդու իրավունքների պաշտպանի անմիջական ուշադրության ներքո:Ավելին12:1529.07.25 -
ՄիջազգայինԿրակոցներ՝ Նյու Յորքում. չորս մարդ է զոհվելՀրաձիգը Լաս Վեգասի 27-ամյա բնակիչ էր, որը հոգեկան խնդիրներ ուներ։ Նա վերջին օրերին մեքենայով էր գնացել Նյու Յորք։ Նրա գործողությունների շարժառիթը հայտնի չէ։Ավելին12:0029.07.25 -
ՀայաստանՆորանկախ Հայաստանում առաջին եկեղեցին կառուցել են Կարապետյան եղբայրները (տեսանյութ)30 տարի առաջ Կարապետյան եղբայրները կառուցեցին Սովետական Միության փլուզումից հետո առաջին Սուրբ Սարգիս եկեղեցին։ Այս մասին ասվում է Սամվել Կարապետյանի պաշտպանության խորհրդի ֆեյսբուքյան էջում։ Գրառմանը կից նաև տեսանյութ է հրապարակվել։Ավելին11:4529.07.25