Լրահոս
2025-07-30
-
ՄիջազգայինՊորտուգալիան պայքարում է անտառային հրդեհների դեմ«Իրավիճակը բարդանում է ուժեղ քամիների պատճառով, որոնք կրակի տարածման պատճառ են դառնում՝ ժամում մինչև 4 կիլոմետր արագությամբ: Քաղաքացիական պաշտպանության ծառայության տվյալներով՝ երկրում գրանցվել է 10 հրդեհ, որոնցից երեքը՝ վտանգավոր կերպով մոտ բնակեցված տարածքներին»,-նշված է հաղորդագրության մեջ:Ավելին10:4330.07.25 -
ՀասարակականԳորիսում 9-ամյա տղան գնացել է դեպի Քարահունջի անտառային հատված և չի վերադարձել․ երեխան հայտնաբերվել էՀուլիսի 29-ին, ժամը 20։21-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գորիս քաղաքի Արեգունի թաղամասից 9 տարեկան տղան գնացել է դեպի Քարահունջի անտառային հատված և չի վերադարձել։Ավելին10:2930.07.25 -
ԻրավականՀրապարակվեց Փաշինյանի ավտոշարասյան կողմից հղի կնոջը վրաերթի ենթարկելու գործով վերդիկտըԴատարանը հրապարակեց Փաշինյանի ավտոշարասյան կողմից Սոնա Մնացականյանին վրաերթի ենթարկելու գործով վերդիկտը։Ավելին10:1930.07.25 -
Մամուլի տեսությունԵրբ հարկատուն համարվում է հերոս, ապա քաղաքացուն տուգանողն էլ կհամարվի հերոսին 5 պակա՞ս․ «Իրավունք»«Իրավունք» թերթը գրում է. «Ինչպես արդեն գիտենք, օգոստոսի 1-ից եւս մեկ առիթ է ստեղծվել քաղաքացուն տուգանքի մատերիալ դարձնելու համար: Երեւանի քաղաքապետարանի գործավարական նիստի ընթացքում քաղաքապետի տեղակալ Սուրեն Գրիգորյանը երեկ ասաց, որ հասարակական տրանսպորտում հսկողության իրականացման լիազորությունները նախատեսվել են հասարակական կարգի պահպանության ծառայության համար։Ավելին10:1230.07.25 -
Մամուլի տեսությունԱրբիտրաժային դատարանում Հայաստանի դեմ շուրջ 1,5 մլրդ դոլարի հայցապահանջ կա․ «Ժողովուրդ»«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Դուք Հայաստանի Հանրապետությանը դրել եք մեղադրյալի աթոռին, ասում եք՝ Արբիտրաժով փողեր ա, որ տալիս եք, արդեն բաժանում եք», – իր վերջին մամուլի ասուլիսի ժամանակ հենց այսպես արձագանքեց Նիկոլ Փաշինյանը, երբ «Ժողովուրդ օրաթերթի թղթակիցը հարցրեց, թե արդյոք չի շատանա Կառավարության բեռը, երբ ՀԷՑ-ը դիմի Արբիտրաժ, եւ արդյոք Կառավարությունն ի վիճակի կլինի այդ միլիոնները վճարելու։Ավելին10:0730.07.25 -
Մամուլի տեսությունԻ՞նչ է հրահանգել թիմակիցներին Նիկոլը արձակուրդ գնալուց առաջ. «Իրավունք»«Իրավունք» թերթը գրում է. «Իրավունքի» լավատեղյակ աղբյուրների փոխանցմամբ` արձակուրդ գնալուց առաջ Փաշինյանը թիմակիցներին հրահանգել է «շատ գազ չտալ ռուսների վրա»` զգուշացնելով` կպեք-քլնգեք, բայց չափի մեջ:Ավելին09:5630.07.25 -
Մամուլի տեսությունԵկեղեցու դեմ արշավը հետաձգվել է. «Իրավունք»«Իրավունք» թերթը գրում է. «Եկեղեցու դեմ արշավ իրականացնողների, այսպես ասած, բանակն ամեն մեկն իր թաղում, մարզում հարցումներ է իրականացնում, ու ըստ այդ հարցումների է, որ արշավը հետաձգվել է։ ՔՊ մեր աղբյուրների համաձայն` հասարակությունը չի կիսում վերջիններիս ագրեսիան եկեղեցու դեմ, ավելին՝ հարցվածների մեծ մասը հորդորել են ՔՊ-ականներին չմտնել նման թեմաների մեջ:Ավելին09:4930.07.25 -
Մամուլի տեսությունՌոմանոս Պետրոսյանը ՀԷՑ-ում կադրային ջարդ է սկսել. «Ժողովուրդ»«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով, ՀԷՑ-ի կառավարիչ նշանակված Ռոմանոս Պետրոսյանը ազատվում է ՀԷՑ-ի սեփականատեր Սամվել Կարապետյանի բոլոր կադրերից ու հիմնականում աշխատանքից հեռացնում է գլխամասերի ղեկավարներին:Ավելին09:4330.07.25 -
Մամուլի տեսությունՔՊ-ականներն արձակուրդը կանցկացնեն ՔՊ վարչության ընտրություններին պատրաստվելով. «Ժողովուրդ»«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի իշխանական աղբյուրները փոխանցում են, որ ՔՊ-ականներն իրենց արձակուրդային շրջանն օգտագործելու են տարբեր մարզեր այցելելու, Երեւանի տարբեր վարչական շրջաններում հանդիպումներ ունենալու համար:Ավելին09:3830.07.25 -
ՀասարակականԼույս չի լինի. հասցեներՍպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, Ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել 1-80 և 0 8000 0 180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով:Ավելին09:3030.07.25 -
Մամուլի տեսությունՕրը սկսենք մամուլի 4 կարևոր լուրովՕրվա մամուլի հրապարակումները ժամը 11-ին, «5-րդ ալիք»-ի ուղիղ եթերում «Օրագիր» հաղորդման հեղինակ Մարիաննա Ղահրամանյանը կքննարկի քաղաքագետ Երվանդ Բոզոյանի հետ:Ավելին09:2530.07.25
2025-07-29
-
ՄիջազգայինԼիբիայի ափերի մոտ նավի խորտակման հետևանքով զոհվել է առնվազն 18 միգրանտ«Միգրացիայի միջազգային կազմակերպության տվյալներով՝ մինչ այժմ պարզվել է տասը փրկվածի ինքնությունը», - ասված է հաղորդագրության մեջ։Ավելին23:5829.07.25 -
ՀասարակականՀավատում ենք, որ արդարությունը պիտի հաղթանակի. ԿաթողիկոսՀուլիսի 29-ին ուխտավորաբար Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին այցելեցին Հայ Մարմնակրթական Ընդհանուր Միության (Հ․Մ․Ը․Մ․) 12-րդ մարզախաղերի շուրջ 700 սկաուտներ՝ ուղեկցությամբ Կենտրոնական վարչության անդամների։ Այս առիթով Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիսապետությամբ Միածնաէջ Մայր Տաճարում կատարվեց մարզախաղերի մասնակիցների օրհնության կարգ։ Արարողության ավարտին Նորին Սրբությունն իր հայրական պատգամն ու բարեմաղթանքները բերեց հայորդիներին՝ գոհունակություն հայտնելով, որ ավանդական դարձած մարզախաղերի առիթով աշխարհի տարբեր կողմերից համախմբվել են հայրենիքում՝ մրցապայքարում դրսևորելու իրենց հմտություններն ու կարողությունները, միաժամանակ ճանաչելու և բարեկամանալու միմյանց հետ։ «Խիստ կարևոր է երիտասարդներիդ մասնակցությունը նման վարժանքներին ու մրցույթներին, որոնք միջոց են զորանալու մարմնով և հետևողական աշխատանքով, տոկունությամբ ու ոգու ամրությամբ արձանագրելու ապագա հաղթանակներ։ Վարժանքներն ու մրցույթները միջոց են նաև զորանալու հոգով՝ Աստծուն ապավինած դիմակայելու բոլոր փորձություններին ու դժվարություններին և աննկուն ընթանալու դեպի հաղթություն։ Ուստի, պարբերաբար կազմակերպվող նման միջոցառումները իրենց նշանակությամբ և առաքելությամբ ավելին են, քան սոսկ մարզական մրցույթներ»,- նշեց Հայոց Հայրապետը։ Անդրադառնալով հայ ժողովրդի և հայրենիքի առջև ծառացած բազմաթիվ դժվարություններին ու խնդիրներին՝ Նորին Սրբությունն ընդգծեց, որ արցախյան պատերազմի հետևանքով հայրենի երկիրը տակավին դիմագրավում է լրջագույն անվտանգային մարտահրավերներ, կարիքի մեջ է տեղահանված արցախահայությունը, ներհասարակական կյանքում խորանում են անհամերաշխությունն ու անհանդուրժողությունը, գերակշռող են և խորապես անհանգստացնող ապագայի անորոշության զգացումները։ «Հավատում ենք, որ արդարությունը պիտի հաղթանակի, և համախումբ ջանքերով պիտի թույլ չտանք, որ մեր կյանքում գերակայեն եղբայրատյացությունը, կեղծիքն ու չարագործությունները և խաթարվի ազգային միասնականությունը։ Հայրենիքի համար այս բարդագույն իրավիճակում անգամ պետք չէ հուսահատվել և հիասթափություն ապրել։ Դուք, որ ծնվել ու հասակ եք առել աշխարհի տարբեր երկրներում, ինչպես և Հայաստանում ու Արցախում, պատասխանատվություն ունեք մեր ժողովրդի լուսեղեն գալիքի կերտման գործում՝ ձեր ուժերն ու կարողությունները ծառայեցնելու ի սեր ազգի ու հայրենիքի։ Նաև դուք առաքելություն ունեք ազգային միաբանությունն ամրապնդելու, Հայաստան-Սփյուռք կապերն անսասան պահպանելու և նորովի արդյունավորելու։ Այս հանձնառության բարեհաջող իրագործման համար առանձնակի կարևոր են ձեր հայրենաճանաչությունը, ազգային ինքնագիտակցությունը, հայոց պետականության ամրապնդման կամքն ու վճռականությունը և դարերով նվիրագործված մեր արժեհամակարգի անխաթար պահպանումը։ Դուք ապագան եք մեր հայրենիքի ու ազգի և երաշխիքը հայոց հարատևության, համընդհանուր մեր իղձերի ու երազանքների իրականացման։ Ձեր այցը հայրենիք կարևոր քաջալերանք է հայրենաբնակ մեր ժողովրդի, ձեզ հասակակից ձեր քույրերի ու եղբայրների համար», - ասաց Հայոց Հովվապետը՝ հորդորելով երիտասարդ սկաուտներին իրենց հոգում մշտավառ պահել հայրենյաց սերը, ուժ առնել հարազատ հողից և բազմադարյա սրբություններից ու ներշնչվել մեր հայրերի հավատաշեն գործերից, հավատարիմ մնալ ազգային-հոգևոր արժեքներին, զորացնել իրենց սրտերում որդիական նվիրումն առ հայրենին, Սուրբ Եկեղեցին և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը։ Իր խոսքում Նորին Սրբությունը պատգամեց ուխատվորներին նաև անխախտ պահել իրենց ազգային ինքնությունը, հպարտանալ Հայոց պատմությամբ, նախնյաց կերտած ժառանգությամբ և հանուն արդարության, հանուն անկախ կյանքի հայ ժողովրդի մղած անդուլ պայքարի հզոր ոգով։ «Միշտ արիասիրտ կանգնեք ի պաշտպանություն մեր ժողովրդի իրավունքների և նրա արդար դատի։ Հայաստանում ձեր մեկտեղումի այս նշանակալի և անմոռանալի օրերը թող դառնան առիթ ոգեշնչումի ու հանձնառության՝ ձեր գիտելիքներով ու շնորհներով բոլորանվեր օգտակար ծառայություն բերելու ազգային կյանքում և նորանոր հաջողություններ արձանագրելու՝ ի շահ մեր ժողովրդի և հայրենիքի», - հորդորեց Ամենայն Հայոց Հայրապետը՝ իր գնահատանքը բերելով մարզախաղերի կազմակերպիչներին և բոլոր պատասխանատուներին իրենց նվիրյալ և ազգօգուտ ծառայության համար: Վերջում Նորին Սրբությունը հայցեց Երկնավոր Տիրոջը, որպեսզի հայորդիները ապրեն առողջ ու երջանիկ, լինեն արժանավոր զավակները մեր հայրերի և իրագործեն նրանց նվիրական տեսիլքներն ու երազանքները։Ավելին23:5029.07.25 -
ԻրավականԱռողջությանը ծանր վնաս պատճառելու մեղադրանքով հետախուզվողը հայտնաբերվել էՔրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության անձի հետախուզման բաժնում ստացվել էր օպերատիվ տվյալ, որն իրացվեց հուլիսի 25-ին: Առավոտյան ժամը 5-ին մայրաքաղաքի Զաքյան փողոցում հայտնաբերվեց հուլիսի 21-ից զենքի կամ մարմնական վնասվածք պատճառելու համար նախապես պատրաստված կամ հարմարեցված առարկայի կամ միջոցի գործադրմամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու մեղադրանքով հետախուզվող: Առանց հաշվառման հասցեի 27-ամյա տղամարդու նկատմամբ խափանման միջոց էր ընտրված կալանքը: Նա ներկայացվել է Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին։Ավելին23:4529.07.25 -
ՀասարակականԱրարատի մարզում «ՎԱԶ 21-06»-ը բախվել է «Toyota»-ին և կողաշրջված հայտնվել դաշտում․ կան վիրավորներԱյսօր՝ հուլիսի 29-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Այս մասին հաղորդում է Shamshyan.com-ը։ Ժամը 19։40-ի սահմաններում Երևան-Երասխ Մ-2 ճանապարհին՝ Մասիսի վարչական տարածքում, Երասխ գնալիս «ՎԱԶ 21-06» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել հողաթմբերին ու քարերին և կողաշրջված հայտնվել դաշտում։ Բախման հետևանքով «06»-ը կողաշրջվել է, 2 հոգու առաջինը օգնության են հասել քաղաքացիները և, ըստ քաղաքացիների հայտնածի, օպերատիվորեն Մասիսի ԲԿ-ի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը նրանց տեղափոխել է «Էրեբունի» բժշկական կենտրոն։ Տեղում պարեկները օպերատիվ տեղեկություններ են ստացել, որ «06»-ը մինչև դաշտում հայտնվելը բախվել է «Toyota» մակնիշի ավտոմեքենայի հետամասին, ինչից հետո կորցրել է ավտոմեքենայի կառավարումը և դուրս եկել երթևեկելի գոտուց։ Կողաշրջված «06»-ից մոտ 250մ հեռավորության վրա պարեկները հայտնաբերել են «Toyota»-ն։ Վթարի փաստով Մասիսի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վարորդների և վիրավորների ինքնությունը։Ավելին23:3029.07.25 -
ՀասարակականՔննարկվել են առողջապահության ոլորտում ՀՀ-Իրան համագործակցության ուղղություններըԱռողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն ընդունել է Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանիին: Անահիտ Ավանեսյանը բարձր է գնահատել երկու երկրների փոխգործակցությունն առողջապահության ոլորտում և նշել, որ միջազգային հարթակներում Իրանի գործընկերոջ հետ հանդիպումների արդյունքում ձեռքբերված պայմանավորվածությունները գործնական քայլերով կյանքի են կոչվում: Նախարարը հավելել է, որ իրանական արտադրության դեղերը, նաև բժշկական նշանակության ապրանքները, հայկական շուկայում պահանջարկ ունեն և վերջին շրջանում դեղերի գրանցման ակտիվություն է դիտվում: Կարևորելով երկկողմ հարաբերությունները` դեսպանը հայտնել է, որ պատրաստ են համագործակցել ինչպես դեղերի, համատեղ արտադրության, բժշկական սարքերի արտադրության ու արտահանման, այնպես էլ բուժօգնության կազմակերպման, փորձի փոխանակման ուղղություններով: Դեսպան Սոբհանին նշել է, որ առողջապահության ոլորտում Իրանում արտադրված դեղերն ու բժշկական սարքերը տարբեր երկրներում ապահովում են մրցակից դիրք: Կողմերը պայմանավորվել են համագործակցությունն ամրագրել իրավական դաշտում` առաջիկայում ստորագրելով երկու երկրների դեղերի փորձագիտական կենտրոնների միջև հուշագիր:Ավելին23:1529.07.25 -
ՀասարակականԵրևանում «Honda» մակնիշի ավտոմեքենան և մոտոցիկլը բախվել են․ մոտոցիկլավարը տեղափոխվել է հիվանդանոցԱյսօր՝ հուլիսի 29-ին, մոտոցիկլի և ավտոմեքենայի հերթական բախումն է տեղի ունեցել Երևանում։ Այս մասին հաղորդում է Shamshyan.com-ը։ Ժամը 19։30-ի սահմաններում Ռուբինյանց փողոցում՝ «Ալմաստ» գործարանի դիմաց, բախվել են «Honda» մակնիշի ավտոմեքենան և մոտոցիկլը։ Բախման հետևանքով մոտոցիկլը կողաշրջվել է։ Մոտոցիկլավարը, ում առաջին օգնության են հասել «Honda»-ի վարորդն ու քաղաքացիները, և, ըստ դեպքի վայրում հավաքված քաղաքացիների հայտնածի, օպերատիվորեն ժամանած Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։ Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վարորդի և մոտոցիկլավարի ինքնությունը։ Ավտոմեքենան կարմիր լույսի տակ կանգնած է եղել, երբ մոտոցիկլը բախվել է աջ կողմի հետևի դռանը և կողաշրջվել։ Ավտոմեքենայի վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ։Ավելին23:0029.07.25 -
ՄիջազգայինԵվրոպան ծնկի իջավ Թրամփի առաջ. ԱՄՆ-ը զրկում է ԵՄ-ին ռուսական գազիցԵվրոպան ծնկի իջավ Թրամփի առաջ. ԱՄՆ-ը զրկում է ԵՄ-ին ռուսական գազիցԱվելին22:4529.07.25 -
ՀասարակականՄեքենաներ են բախվել․ տուժածը հոսպիտալացվել էՀուլիսի 29-ին, ժամը 18։24-ին Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ախուրյան գյուղում տեղի է ունեցել ՃՏՊ: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Ախուրյանի խճուղում բախվել են «Opel» և «Mercedes-Benz» մակնիշների ավտոմեքենաները: Մինչև փրկարարների կանչի վայր հասնելը՝ «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենայի վարորդը դուրս է բերվել ավտոմեքենայից․ շտապօգնության աշխատակիցները տեղում տուժածին ցուցաբերել են համապատասխան բուժօգնություն: Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները, սահմանազատել տարածքը, «Opel» մակնիշի ավտոմեքենայից դուրս բերել վարորդին և մոտեցրել շտապօգնությանը․ տուժածը հոսպիտալացվել է բժշկական կենտրոն:Ավելին22:3029.07.25 -
ՀասարակականՇնչահեղձ է լինում Երևանը. հրդեհներ՝ հեռուստաաշտարակի մոտ և ՆուբարաշենումՇնչահեղձ է լինում Երևանը. հրդեհներ՝ հեռուստաաշտարակի մոտ և ՆուբարաշենումԱվելին22:1529.07.25