Լրահոս
2025-08-02
-
ՀասարակականԱրագածոտնում բախվել են «VOYAH» էլեկտրոմոբիլը և «Opel Astra»-ն․ կան վիրավորներԱյսօր՝ օգոստոսի 2-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 16։00-ի սահմաններում Ալագյազ-Ապարան ավտոճանապարհին բախվել են Երևանի բնակիչ 32-ամյա Աշոտ Խ․-ի վարած «VOYAH» մակնիշի էլեկտրոմոբիլը և Լոռու մարզի բնակիչ 33-ամյա Վլադմիրի Հ․-ի վարած «Opel Astra» մակնիշի ավտոմեքենան, ինչի հետևանքով 2 ավտոմեքենաներն էլ հայտնվել են դաշտում։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Ապարան» բժշկական կենտրոն։ Վթարի փաստով Ապարանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են վիրավորների ինքնությունը։Ավելին20:1502.08.25 -
ՍպորտԵղիշե Մոսեսյանը դուրս է եկել կիսաեզրափակիչ՝ հաղթելով Թուրքիայի ներկայացուցչինԸմբշամարտի աշխարհի մինչև 17 տարեկանների առաջնությունում Հայաստանի հավաքականի անդամ, ազատ ոճային ըմբիշ 71կգ Եղիշե Մոսեսյանը 9:7 հաշվով հաղթել է թուրք մրցակցին և դուրս եկել կիսաեզրափակիչ: Այս մասին հայտնել է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան: Մոսեսյանը մինչ այս հաղթանակը նաև հաղթել էր ռուս մրցակցին: Կիսաեզրափակչում հայ ըմբիշը կմրցի ԱՄՆ ներկայացուցչի հետ: Ըմբշամարտի աշխարհի մինչև 17 տարեկանների առաջնությունը տեղի է ունենում Հունաստանի մայրաքաղաք Աթենքում։Ավելին20:0002.08.25 -
ՀասարակականԱվշարում բախվել են «Լադա»-ն և «Mitsubishi»-ն․ վերջինը հայտնվել է կամրջի տակԱյսօր՝ օգոստոսի 2-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 16։30-ի սահմաններում Երևան-Երասխ ավտոճանապարհին՝ Ավշար գյուղի վարչական տարածքում բախվել են Վայոց ձորի մարզի բնակիչ 22-ամյա Գևորգ Ն․-ի վարած «Լադա» մակնիշի և Երևանի բնակիչ 31-ամյա Սարգիս Ղ․-ի վարած «Mitsubishi» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինը դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել կամրջի բետոնե հենասյուներին և հայտնվել կամրջի տակ։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, օպերատիվորեն ժամանած «Արարատ» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը տեղում 1 հոգու առաջին բուժօգնություն են ցուցաբերել, սակայն վերջինը հրաժարվել է հիվանադանոց մեկնելուց։ Դեպքի փաստով ՊԾ Արարատի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում, որտեղ էլ պարզվում է տեղում բուժօգնություն ստացած քաղաքացու ինքնությունը։Ավելին19:4002.08.25 -
ՔաղաքականԴու աշխարհաքաղաքական մենյուում ես. Քոչարյանը՝ «Զանգեզուրի Միջանցքի» մասինԴու աշխարհաքաղաքական մենյուում ես. Քոչարյանը՝ «Զանգեզուրի Միջանցքի» մասինԱվելին19:2002.08.25 -
ՀասարակականՋրափրկարարները քաղաքացուն դուրս են բերել ափՕգոստոսի 2-ին, ժամը 16։29-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Սևանա լճի 1-ին հանրային լողափում հերթապահություն իրականացնելիս ջրափրակարարները նկատել են ջրային մոտոցիկլով շրջված քաղաքացու։ Ջրափրկարարները ափից մոտ 250 մ հեռավորությունից դուրս են բերել քաղքացուն։Ավելին19:0002.08.25 -
ՀայաստանՍպառվել եք, ձեր խոսույթը նմանվում է սուրճի սեղանի շուրջ հավաքված քպապաշտ կանանց խրախճանքում արտահայտված մտքերին․ Տեր Գաբրիել«Կարդացի Նիկոլ Փաշինյանի հրահանգով Սուրբ Եկեղեցու վրա հարձակված Ռուբեն Ռուբինյանի գրածը. այն, որ սույն պատգամավորը պատահմամբ հայտնվել է այդ կարգավիճակում, հարցի, ցավոք սրտի, դեռևս իրականության մասին փաստող կողմն է և, եթե կուզեք, միակ իրականությունը իր ամբողջ կենսագրության պատմության մեջ։Ավելին18:4502.08.25 -
ՀայլուրՀայլուր 18։30 Խուժանություն եկեղեցու դեմ և աբսուրդ՝ Սյունիքում. Քոչարյանի հարցազրույցի կարևոր կետերըՀայլուր 18։30 Խուժանություն եկեղեցու դեմ և աբսուրդ՝ Սյունիքում. Քոչարյանի հարցազրույցի կարևոր կետերըԱվելին18:3002.08.25 -
ԻրավականԵ՞րբ կավարտվեն Պեմզաշենի դաժան uպանության գործով դատական նիստերը. MediaHub2022 թվականի նոյեմբերի 9-ին դաժան սպանությունը ցնցեց ամբողջ Հայաստանը. հայտնաբերվել էին Շիրակի մարզի Պեմզաշեն գյուղի 31-ամյա բնակչի` Զարինե Մելիքսեթյանի ու նրա 11 և 8 տարեկան երեխաների դիերը։ Հետո կպարզվեր, որ նախքան սպանությունը, մորն ու երեխաներին բռնության են ենթարկել, այդ թվում և սեռական… Գործով մեղադրյալները Վրույր և Արկադի Բարսեղյաններն են։ Վրույր Բարսեղյանը բռնաբարության մասով ընդունել է իրեն առաջադրված մեղադրանքը, սակայն, սպանության համար իրեն մեղավոր չի ճանաչում։ Մյուս մեղադրյալը` Արկադի Բարսեղյանը, հայտարարել է՝ կապ չունի ո՛չ բռնաբարության, ո՛չ էլ սպանության հետ։ Նշենք, որ կեսգիշերին, նախապես պայմանավորվածության գալով` Վրույրն ու Արկադին ներխուժել են Զարինեի տուն, ներխուժումը նկատած երիտասարդ կնոջը դանակահարել, ապա այդ աղմուկին վրա հասած երեխաներին կապել, Զարինեին տեղափոխել ննջասենյակ, որտեղ տասնյակից ավելի հարված հասցրել դանակով՝ պատճառելով կյանքի հետ անհամատեղելի վնասվածքներ: Ապա սպանել երեխաներին, քանի որ նրանք ականատեսն են ու կարող են իրենց ճանաչել, բայց նախքան դա բռնաբարել Զարինեի անչափահաս դստերը: MediaHub-ը հիշեցնում է, որ մեղադրյալ Վրույր Բարսեղյանը ընդունել է մեղքը՝ հայտարարելով, թե բռնաբարել է 11-ամյա Կարինեին, բայց պնդել՝ սպանության հետ կապ չունի: «Ես սպանության հետ գործ չունեմ, ես բռնաբարության մեջ իմ մեղքն ընդունում եմ, բայց էդ մարդկանց սպանելը հարյուր տոկոսով ես չեմ... եթե ես չբռնաբարեի, ես կընկնեի Զարինեի օրը...»,- ասել է նա։ Այդ զազրելի արարքի մասին խոսելիս տականքը նաև նշել է, թե ազգական Արկադի Բարսեղյանի առաջ միշտ տուժող է եղել, միշտ «կանչել ու ծեծել ա»: Դատական նիստերից մեկի ժամանակ պարզվել էր, որ այս դաժանությունն արվել է, որ ջրի երես դուրս չգա Արկադի Բարսեղյանի կողմից Զարինե Մելիքսեթյանին նախկինում արված արտամուսնական կապ ունենալու առաջարկը, քանի որ օրեր անց Զարինեի ամուսինը պետք է վերադառնար Հայաստան: Պեմզաշենի դաժան սպանության գործով դատավորը Արտուշ Գաբրիելյանն էր, սակայն մայիսի սկզբին նա կալանավորվեց։ Ավելի վաղ MediaHub-ը զրուցել էր տուժող կողմի փաստաբան Գարիկ Գալիկյանի հետ, ով նշել էր, որ Պեմզաշենի դաժան սպանության դատական գործը պետք է 0-ից սկսվի։ Ի՞նչ զարգացումներ կան այդ դաժան սպանության դատական նիստերից․ MediaHub-ը դիմեց տուժող կողմի փաստաբան Գարիկ Գալիկյանին․ «Դատավորը փոխվեց, գործը սկսվեց 0-ից, դատավորը նշանակվել է Ռոման Սմբատյանը։ Այս պահին նախապատրաստական նիստերն են, նախնական դատալսումներն են, գնում ենք առաջ, հաջորդ նիստը լինելու է օգոստոսի 13-ին»։ Թե ե՞րբ կվերջանան դատական նիստերը, ե՞րբ վերջնական վճիռը կլինի, փաստաբանը չգիտի, նշում է՝ գործը ծավալուն է, մինչ դատավորի փոխվելը գրեթե վերջացրել էին։Ավելին18:1502.08.25 -
ՄիջազգայինՀորդանանը հայտնել է Սիրիայի սահմանով ներթափանցման փորձի ժամանակ զինված անձանց սպանելու մասինՀորդանանի զինված ուժերը հայտարարության մեջ այլ մանրամասներ չեն հաղորդել, սակայն նշել են, որ զինված խմբի մնացած մասը հետ է մղվել Սիրիայի տարածք։Ավելին18:0002.08.25 -
Իրավական«Զվարթնոց» օդանավակայանում փորձել են մարդ առևшնգելՈստիկանության ծառայողներին Արագածոտնի մարզի բնակիչ 30-ամյա Գևորգ Հ․-ն և հայտնել, որ 2024թ. դեկտեմբեր ամսին մեկնել է ՌԴ Յակուտիայի հանրապետություն, որտեղ աշխատանքի է անցել ՌԴ քաղաքացի 43-ամյա Արմեն Հ․-ին պատկանող ավտոլվացման կետում։ Հուլիսի 18-ին վերադարձել է Հայաստան և «Զվարթնոց» օդանավակայանի 1-ին հարկի ավտոկայանատեղիում Արմեն Հ․-ն և նրա եղբայրը 34-ամյա Ալիկ Հ․-ն մոտենալով իրեն, բռնել են իր ձեռքերը և իր կամքին հակառակ նստեցրել են «Toyota Camry» մակնիշի ավտոմեքենան և ավտոմեքենայի մեջ հարվածել են իրեն և իր կամքին հակառակ ցանկացել են հետ ճանապարհել Ռուսաստան, բացի այդ վերցրել են իր ձեռքի պայուսակը, որի մեջ եղել է իր անձնագիրը և իր իրերը։Ավելին17:4002.08.25 -
ՀասարակականՆԳՆ-ն զգուշացնում է․ փորձարկվելու են էլեկտրական շչակներԱյս մասին հայտնում են ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից:Ավելին17:2002.08.25 -
ՀայաստանԱպացույց չկա. սրբազանի «հանցանքը» բառացիորեն սահմանափակվում է հրապարակային խոսքով. հայտարարությունՎերաքննիչ դատարանը նախօրեին ոչ թե վերանայեց, այլ մեխեց անօրինականությունը․ մեկ ամսից ավելի է՝ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը մնում է կալանքի տակ առանց որևէ նոր փաստի։ Այս մասին հայտարարություն է տարածել Հայոց եկեղեցու պահպանության համահայկական խորհուրդը։ «Սա հաստատուն մանևր է՝ լռեցնելու այն հոգևորականներին, ովքեր բաց քննադատում են իշխանական կուրսը։ Ապացույց չկա. սրբազանի «հանցանքը» բառացիորեն սահմանափակվում է հրապարակային խոսքով։ Կալանքը՝ որպես պատիժ. դատարանը փոխում է կալանքի իրավական իմաստը՝ այն դարձնելով արդեն իսկ կանխօրինակ պատիժ, մինչ գործը քննության փուլ չի անցել։ Մեսիջ մյուսներին. այս գործը ուղիղ ազդակ է մնացած հոգևորականներին ու հասարակական գործիչներին` «լռեք, թե չէ»։ Մեր հստակ պահանջը՝ ազատ արձակել սրբազանին՝ իրավական պետության, այլ ոչ՝ պատժամեքենայի սկզբունքներին համապատասխան։ Այս կալանքը ոչ թե իրավական, այլ քաղաքական քայլ է: Եթե իշխանությունն ուզում է դնելու իր խոսքը, թող իրավական հիմքեր ներկայացնի և դատապարտի նրան այլ ոչ՝ ցուցադրիչ ձեռնոց նետի մտածող և հավատացյալ հանրությանը։ Մենք հորդորում ենք դատավորներին, որոնց արձանագրությունները վաղը կդառնան պատմության նյութ, մտածել՝ ո՞ր կողմում են ուզում հայտնվել այս չարաշահման մեջ»։Ավելին17:0002.08.25 -
ՄիջազգայինԻնդոնեզիայի Ֆլորես կղզում գտնվող Լևոտոբի հրաբուխը շարունակում է ժայթքելՇրջանում գրանցվել են ստորգետնյա ցնցումներ։ Ինդոնեզիայի երկրաբանական գործակալությունը հրաբխի լանջերին հայտնաբերել է գազի ամպեր, լավա և ապարների կտորներ՝ ժայթքման վայրից մինչև 5 կմ հեռավորության վրա:Ավելին16:4002.08.25 -
ՔաղաքականԿառավարությունն աջակցում է Փաշինյանի ընկերոջ ներդրումային ծրագրին․ «Հետք»Հուլիսի 31-ին Կառավարությունը չզեկուցվող կարգով ընդունել է մի որոշում, որով հավանություն է տվել «Իջեւանյան բեկոն» ՍՊԸ-ի ներդրումային ծրագրին եւ համաձայնել է, որ Արմավիր համայնքն առանց աճուրդի, ուղղակի վաճառքով ընկերությանն օտարի Մայիսյան գյուղում գտնվող երկու հողակտոր, իսկ մեկն էլ առանց մրցույթի տա երկարաժամկետ վարձակալության: Այս մասին գրում է «Հետք»-ը։ Թվում է, թե գործադիրի սովորական որոշումներից է, ինչպիսիք Կառավարությունը կայացնում է պարբերաբար, սակայն հարցն այն է, որ «Իջեւանյան բեկոն» ընկերության հիմնական փայատերը վարչապետ Նիկոլ Փաշինյանի ընկերն է: Ի՞նչ ծրագիր է իրականացվելու Մայիսյան գյուղում «Իջեւանյան բեկոն» ՍՊԸ-ն պատրաստվում է Արմավիր խոշորացված համայնքի Մայիսյան գյուղում խոզաբուծարան հիմնել: Ներդրումային ծրագրի ընդհանուր արժեքը գնահատվել է շուրջ 2 մլրդ դրամ: Ընկերությունը նախատեսում է 110 կգ կենդանի քաշով խոզեր բուծել (հավանական տարբերակներն են լանդրաս, պետրեն եւ դյուրոկ ցեղատեսակները): Ամբողջ հզորությամբ աշխատելու դեպքում խոզաբուծարանը տարեկան պետք է արտադրի 2280 տոննա կենդանի քաշով խոզի միս: Նախատեսվում է բացել 49 նոր աշխատատեղ: Ըստ ծրագրի նկարագրի՝ այս տարվա հունիսի 30-ի դրությամբ արդեն իսկ 863 մլն դրամի ներդրում է կատարվել, մասնավորապես՝ Մայիսյան գյուղում 2 հողակտոր է ձեռք բերվել, շինանյութ եւ խոզաբուծարանի սարքավորումներ են գնվել, շինաշխատանքներ են կատարվել, հորատանցք է հորատվել, թույլտվություններ են ստացվել, փորձաքննություններ են կատարվել: Այս հողամասերի վրա ընկերությունը նախատեսում է կատարել եւս 799 մլն դրամի ներդրում (կերի արտադրամասի սարքավորումների եւ բունկերների, մեքենաների, խոզաբուծարանի սարքավորումների, խոզերի մայրական կազմի ձեռքբերում, շինաշխատանքներ): 2023-ի հոկտեմբերին «Իջեւանյան բեկոնը» պայմանագիր է կնքել ՀՀ էկոնոմիկայի նախարարության հետ անասնաբուծության ճյուղում իրականացվող ներդրումային ծրագրերին աջակցություն տրամադրելու փորձնական ծրագրի շրջանակներում: Հիմա ՍՊԸ-ն պատրաստվում է եւս 3 հողակտոր ձեռք բերել, երկուսը՝ ուղղակի վաճառքով, մեկը՝ առանց մրցույթի վարձակալությամբ: Սրանց վրա նախատեսվում է կատարել 430 մլն դրամի ներդրում: Հողային օրենսգիրքը սահմանում է այն պայմանները, որոնց պարագայում պետությունը կամ համայնքը կարող են ուղղակի վաճառքով հող օտարել ՀՀ քաղաքացիներին եւ իրավաբանական անձանց: Դրանցից մեկը Կառավարության հավանությանն արժանացած ներդրումային ծրագիրն է: Այս հարցում, ինչպես տեսնում ենք, «Իջեւանյան բեկոնի» առաջ կանաչ լույս է վառվել: Ըստ նույն օրենսգրքի՝ եթե օտարվողը համայնքային հող է, ապա անհրաժեշտ է գործադիրի համաձայնությունը, ինչը նշված ՍՊԸ-ն եւս ստացել է: Ի՞նչ արժեն վաճառվող եւ վարձակալվող հողամասերը «Իջեւանյան բեկոնի» ներդրումային ծրագրին հավանություն տալու Կառավարության որոշման նախագիծն ու կից փաստաթղթերը գործադիրին ներկայացրել է ՏԿԵՆ-ը, սակայն փաթեթը կազմել է Արմավիրի համայնքապետարանը: Ընկերությանը վաճառվող հողակտորներից մեկի մակերեսը 0,6 հա է, մյուսինը՝ 10 հա: Դրանք օտարվելու են շուկայականին մոտարկված կադաստրային արժեքով: 0,6 հա մակերեսով հողամասը արդյունաբերության, ընդերքօգտագործման եւ այլ արտադրական նշանակության օբյեկտների հող է: Ըստ Կադաստրի կոմիտեի՝ շուկայականին մոտարկված կադաստրային արժեքը շուրջ 7 մլն դրամ է: Այս հողի վրա ներդրողը խոզերի բտման երկու մասնաշենք պիտի կառուցի: Իսկ ահա 10 հա մեկերեսով հողը, որը գյուղատնտեսական նշանակության է, ըստ Կադաստրի կոմիտեի, ունի ընդամենը 575 հազ. դրամ կադաստրային արժեք, բայց նպատակային նշանակությունը փոխելու դեպքում գինը կդառնա 122 մլն դրամ: ՏԿԵՆ-ը հակադարձել է, որ այդ հողամասը ներկայում ընդհանրապես չի շահագործվում եւ, «Իջեւանյան բեկոնի» տեղեկացմամբ, գտնվում է ոչ բարվոք վիճակում ու վերածվել է անօրինական աղբավայրի: Ուստի, ըստ ՏԿԵՆ-ի, ներդրողը մտադիր է բարեկարգել հողամասն ու օգտագործել իր ներկա նպատակային (գյուղատնտեսական) նշանակությամբ: Ներդրումային ծրագրի համաձայն էլ՝ ընկերությունն այս 10 հա հողը պետք է բարելավի վերամշակված գոմաղբով, իսկ հետո օգտագործի գյուղատնտեսական կամ այլ նպատակներով: Այսպիսով՝ 0,6 հա եւ 10 հա հողամասերի ընդհանուր արժեքը սահմանվել է մոտ 7,6 մլն դրամ: Ինչ վերաբերում է երրորդ հողամասին (4,6 հա), ապա այն առանց մրցույթի վարձակալության է տրվելու 25 տարով: Կառավարությունը վարձավճարի չափ չի նշել՝ հիմնավորելով, որ, ըստ օրենսդրության, այն պետք է սահմանի սեփականատիրոջ՝ Արմավիր համայնքի ավագանին: Այս հողի վրա ներդրողը գոմաղբի կուտակման հորեր պիտի կառուցի: Ավելին՝ սկզբնաղբյուրում։Ավելին16:2002.08.25 -
ՀասարակականՎեդիում բախվել են մարդատար «Գազել»-ը և «ՎԱԶ 2121»-ը․ վիրավոր կաԱյսօր՝ օգոստոսի 2-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 11։10-ի սահմաններում Վեդի քաղաքի Արարատյան փողոցում բախվել են Երևանի բնակիչ 63-ամյա Գագիկ Բ․-ի վարած «Գազել» մակնիշի և Արարատի մարզի բնակիչ 59-ամյա Ռաֆիկ Հ․-ի վարած «ՎԱԶ 2121» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 1 հոգի հոգի տեղափոխվել է «Վեդի» բժշկական կենտրոն։ Վթարի փաստով Վեդիի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է տուժածի ինքնությունը։Ավելին16:0002.08.25 -
ՔաղաքականՀԷՑ-ը ձայն է բերելու ՔՊ-ին. Ռոբերտ Քոչարյանի վերլուծությունն իրականություն է դառնումՀԷՑ-ը ձայն է բերելու ՔՊ-ին. Ռոբերտ Քոչարյանի վերլուծությունն իրականություն է դառնումԱվելին15:4002.08.25 -
ՀասարակականԽմելու ջրի խնդիր Զովունի բնակավայրում. հարյուրավոր բնակիչների ծորակներից ջրի փոխարեն օդ է «դուրս տալիս»Վերջին ամիսներին հանրապետությունում չկա այնպիսի մարզ, բնակավայր, որտեղ բնակիչները խմելու ջրի խնդիր չունենան։ Կան բնակավայրեր, որտեղ ըստ բնակիչների՝ մեկ ամսից ավելի է «Վեոլիա ջուր» ընկերությունը ոչ կանոնավոր ռեժիմով է ջրամատակարարումը իրականացնում։ Երեկ՝ օգոստոսի 1-ին, ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում Եղվարդ խոշորացված համայնքի Զովունի բնակավայրի 1-ին փողոցի բնակիչները հավաքվել ու անգամ քննարկում էին, թե ինչպես և ինչ քայլերի դիմեն, որ վերջապես «Վեոլիա ջուրը» գոնե օրը մի քանի ժամով իրենց խմելու ջուր հատկացնի։ Բնակիչներն ասում էին. «25 օր է՝ ջրի խնդիրը առաջացավ, օրը 30 րոպե, կամ ամենաշատը 1 ժամ եթե ջուր էին տալիս, էն էլ ծորակներից ոնց որ ծլծլալով գար, բայց վերջին մի քանի օրերի ընթացքում էդ ջրից էլ կտրվեցինք։ Դիմել ենք «Վեոլիա ջուր», դիմել ենք Զովունի վարչական շրջանի ղեկավարին, եթե վերջինը ինչ հնարավոր է, արել է, որպեսզի մեր խնդիրը կարգավորվի, ապա «Վեոլիա ջրից» պատասխանում են, թե մենք ջուրը տալիս ենք , խնդիր չէ։ Երևի էդ «Վեոլիա ջրի» որոշ աշխատակիցներ ճիշտ կանեն գան ու սեփական աչքով տեսնեն, որ իրենց ասածը իրականությունից մի քանի հազար կիլոմետր հեռու է։ Էնպես բան են ասում, որ հավատալու չէ, անգամ եփած հավի ծիծաղը կգա։ Կանոնավոր վճարումները կատարում ենք, նույնիսկ կան բնակիչներ, ովքեր կանխավճար են վճարում ու ոչ մի սպասարկում։ Հիմա ինչ, ձեր քայլը արդյոք մտնո՞ւմ է քաղաքակիրթ սպասարկման մեջ, մեր կարծիքով՝ ոչ, ու հարգելի՛ «Վեոլիա ջուր», ստիպում եք, որպեսզի մարդիկ դիմեն ամենակտրուկ միջոցներին։ Պետությունը ասում է, թե պետականանցնելու են «Հայաստանի էլեկտրական ցանցեր»-ը, բայց առաջին հերթին «Վեոլիա ջրի» ոչ որակյալ սպասարկման պատճառով հենց այդ ընկերությունը պետք է պետականացվի։ Ամոթն էլ է լավ բան, այս շոգին, տապին աշխատանքից գալիս ենք տուն, որ գոնե առաջին իսկ վայրկյանին «ցայվենք», էլ չենք ասում էնքան երեխաներ կան, այդ թվում նորածիններ, որոնց հիգիենան պահելու համար խանութներից խմելու ջուր ենք առնում։ Այսքանից հետո գոնե մի քիչ ցուցաբերեք ձեր սպառողի նկատմամբ հոգատարություն, ու էլի համաձայն ենք, որ ջուրը գոնե մի 7 ժամ ստանանք օրվա ընթացքում»։Ավելին15:2002.08.25 -
ՀասարակականՍպասվում է բարձր ջերմային ֆոնՔամին՝ արևմտյան 2-5մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20մ/վ արագությամբ։ Օգոստոսի 2-7-ին երեկոյան ժամերին Արմավիրում, Կոտայքի և Արագածոտնի նախալեռներում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։Ավելին15:0002.08.25 -
ԻրավականՈստիկանները Կոմիտասի պողոտայում հայտնաբերել են հետախուզվողինՔրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության մարդու դեմ ուղղված հանցագործությունների դեմ պայքարի բաժնի ծառայողները հետախուզվողի թաքնվելու վայրի վերաբերյալ ստացած օպերատիվ տեղեկությունն իրացրին հուլիսի 31-ի առավոտյան: Այս մասին հայտնում են ՀՀ ՆԳՆ ոստիկանությունից։ Ժամը 10-ին Կոմիտասի պողոտայում հայտնաբերվեց և վարչություն տեղափոխվեց մայրաքաղաքի Մամիկոնյանց փողոցի բնակիչ 40-ամյա տղամարդ։ Նա հուլիսի 23-ից հետախուզվում էր զենքի կամ նախապես պատրաստված կամ հարմարեցված առարկայի գործադրմամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու մեղադրանքով․ խափանման միջոցը` կալանք:Ավելին14:4502.08.25 -
ԻրավականՄԻՊ-ը «Վանաձոր» ՔԿՀ-ում առանձնազրույցներ է ունեցել ազատությունից զրկվածների հետՄարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն աշխատակազմի ներկայացուցիչների ուղեկցությամբ օգոստոսի 1-ին այցելել է Պաշտպանի աշխատակազմի Լոռու մարզային ստորաբաժանման գրասենյակ: Այս մասին տեղեկացնում են ՄԻՊ աշխատակազմից։Ավելին14:3002.08.25