Լրահոս
2025-08-04
-
ՀասարակականՍևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում՝ օգոստոսի 4-ի 08։00 դրությամբՍևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում օգոստոսի 4-ի 08։00 դրությամբ կազմել է 20.8 աստիճան։ Այս մասին հայտնում է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը։Ավելին10:3904.08.25 -
Հասարակական«Ինչո՞ւ է «Թել-Սել»-ը պարտադրում վճարել 500 դրամ տրանսպորտային քարտապան դառնալու համար». Սոնա ԱղեկյանԲանկային քարտ ստանալիս բանկերը հիմնականում տրամադրում են քարտերը անվճար՝ որպես ծառայության մատուցմամ մաս, բայց երբ քաղաքացին ցանկանում է օգտվել հասարակական տրանսպորտից՝ մի համակարգից, որը տեղական ենթակառուցվածք է, նրան պարտադրում են վճարել 500 դրամ միայն քարտի դիմաց, դա ուղևորության գնի մեջ չի մտնում։Ավելին10:1604.08.25 -
ՀասարակականՍևան-Մարտունի ավտոճանապարհին մեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և հայտնվել ճահճումՕգոստոսի 4-ին, ժամը 04:07-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Սևան-Գավառ ավտոճանապարհի սկզբնամասում ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և մասամբ հայտնվել ճահճում․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Այս մասին հայտնում է ՆԳՆ Փրկարար ծառայությունը։Ավելին10:0104.08.25 -
ՀասարակականՍտեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց էՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։Ավելին09:4504.08.25 -
ՀասարակականԷլեկտրաէներգիայի անջատումներ՝ Երևանում և մարզերում«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ օգոստոսի 4-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը`Ավելին09:3004.08.25
2025-08-03
-
Շոու բիզնեսԵրևանում կայացավ համաշխարհային փոփ աստղ Ջենիֆեր Լոպեսի մենահամերգըԵրևանում կայացել է համաշխարհային փոփ աստղ Ջենիֆեր Լոպեսի մենահամերգը, որը տեղի է ունեցել Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական մարզադաշտում։ Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից:Ավելին23:5003.08.25 -
ՀասարակականՋրվեժում 9000–ից ավելի բնակիչներ ջուր չունեն. եթե խնդիրը չլուծվի, սպառնում են ճանապարհ փակելԱյսօր՝ օգոստոսի 3-ին, լարված իրավիճակ է ստեղծվել Երևանում. Նոր Նորք վարչական շրջանի Ջրվեժի Մայակ թաղամասի 100-ավոր բնակիչներ ի նշան բողոքի պատրաստվում են դիմել կտրուկ միջոցների, հաղորդում է Shamshyan.com-ը։Ավելին23:3503.08.25 -
ՔաղաքականՎահե Հովհաննիսյանը պիտի հարցաքննվի պետական բյուջեով չնախատեսված ծախսեր կատարելու համար. Հրանտ ԲագրատյանՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը գրում է․Ավելին23:0203.08.25 -
ՍպորտԵղիշե Մոսեսյանը բրոնզե մեդալ է նվաճել. Ըմբշամարտի Մ17 ԱԱԸմբշամարտի Մ17 աշխարհի առաջնությունում ազատ ոճային ըմբիշ, 71 կգ քաշային կարգում հանդես եկող Եղիշե Մոսեսյանը կամային գեղեցիկ հաղթանակ է տարել և նվաճել բրոնզե մեդալ: Այս մասին տեղեկացնում են Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայից:Ավելին22:3003.08.25 -
ՀասարակականԳեղարքունիքի որոշ հասցեներում 24 ժամ ջուր չի լինի«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, օգոստոսի 4-ին ժամը 07.00-ից մինչև օգոստոսի 5-ին ժամը 07.00-ն կդադարեցվի Գեղարքունիքի մարզի՝ Ծովազարդ, Բերդկունք, Հայրավանք, Լճափ, Չկալովկա, Նորաշեն և Լճաշեն գյուղերի ջրամատակարարումը:Ավելին21:1703.08.25 -
ՀասարակականԿախարդական թուղթ կամ Ռոզայի «Տոկուն» բիզնեսը. մի զամբյուղից սկսված հրաշքԶբոսաշրջիկներին և բոլոր նրանց, ովքեր գնահատում են արվեստն ու բնությունը, հրաշալի առաջարկ ունի երևանցի Ռոզան: Լիլիթ Գասպարյանի ռեպորտաժում մի շնորհալի կնոջ ձեռագործ պատմությունն է՝ պարզ ծննդյան զամբյուղից մինչև «Տոկուն» ապրանքանիշ:Ավելին20:3203.08.25 -
ՀասարակականՀԿԵ-ի շնորհիվ ՀՀ-ում ստեղծվում են պայմաններ տնտեսության և զարգացման համար․ ՌԴ դեսպանատունՀայաստանում ՌԴ դեսպանատունը շնորհավորել է «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ աշխատակիցներին Երկաթուղայինի օրվա առիթով:Ավելին19:0803.08.25 -
ԻրավականՀայտնաբերվել է ապօրինի տեղադրված 28 հատ խեցգետնորսիչ և 33 հատ ձկնորսական ցանցՇրջակա միջավայրի նախարարությունից հայտնում են, որ Կոտայքի և Գեղարքունիքի մարզային վարչության ««Սևան» ազգային պարկ» տեղամասի աշխատակիցները Սևանա լճի տարբեր հատվածներում իրականացրել են ստուգիչ միջոցառումներ, ինչի արդյունքում հայտնաբերվել է ապօրինի տեղադրված 28 հատ խեցգետնորսիչ և 33 հատ ձկնորսական ցանց։Ավելին16:4903.08.25 -
ՀասարակականChatGPT-ի հազարավոր զրույցներ հայտնվել են Google որոնման մեջOpenAI-ի նոր «Կիսվել» ֆունկցիայի սխալի պատճառով օգտատերերի անձնական չատերը դարձել են հրապարակային։Ավելին16:1403.08.25 -
ՀասարակականԱրարատի մարզում «Լադա»-ն հայտնվել է բնակելի տան խորդանոցի վրա՝ փլուզելով այնԱյսօր՝ օգոստոսի 3-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 13։20-ի սահմաններում Տափերական գյուղի գլխավոր փողոցում՝ բենզալցակայանի դիմաց բախվել են Արարատի մարզի բնակիչներ 32-ամյա Գոռ Մ․-ի վարած ՎԱԶ 2107 մակնիշի և 26-ամյա Կարապետ Գ․-ի վարած «Լադա» մակնիշի ավտոմեքենաները։Ավելին15:3303.08.25 -
ՀասարակականՍպասվում է բարձր ջերմային ֆոն․ ցերեկը ժամը 16։00-17-00- ն ընկած ժամանակահատվածում՝ +39․․․+41 աստիճան տաքությունՀարավից արևադարձային տաք օդի ալիքի ներթափանցմամբ պայմանավորված՝ օգոստոսի 3-8-ին Արարատյան դաշտում, Վայոց ձորի նախալեռներում, Սյունիքի հովիտներում և Երևանում սպասվում է բարձր ջերմային ֆոն․ ցերեկը ժամը 16։00-17-00- ն ընկած ժամանակահատվածում՝ +39․․․+41 աստիճան տաքություն։Ավելին15:0003.08.25 -
ՀասարակականՍևանա լճում 16-ամյա տղա է ջրահեղձ եղելԱյսօր՝ օգոստոսի 3-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 10։30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սևանա լճում՝ Չկալովկա գյուղի մոտ՝ լճափին երեխա է կորել ու հնարավոր է, որ նա ջրահեղձ է եղել։Ավելին14:4203.08.25 -
ՔաղաքականԼոպեսի ուտելու ծախսերը միտումնավոր ուռճացված են՝ որ մոտ 4 մլն դոլարի թալանը կարողանան փաստաթղթերի վրա տեղավորեն. ՉախոյանԻսկ Ջենիֆեր Լոպեսը գիտի՞, որ իր համերգի համար հատկացվել է 6 միլիոն դոլար։ Այս մասին իր էջում գրել է բլոգեր Արթուր Չախոյանը։Ավելին13:5403.08.25 -
ՀասարակականՇենգավիթ վարչական շրջանում փորձարկվելու են էլեկտրական շչակներՕգոստոսի 4-ին՝ ժամը 10:30-ից մինչև 14:30-ն ընկած ժամանակահատվածում, Երևանի Շենգավիթ վարչական շրջանի Շարուրի, Գարեգին Նժդեհի փողոցների, Արշակունյաց պողոտայի, Արտաշատյան խճուղու մի շարք հասցեներում գործարկվելու են էլեկտրական շչակներ։Ավելին13:2803.08.25 -
ՀասարակականՈրտե՞ղ են հանգստանում հայերը. հարցումներ՝ անհանգիստ ԵրևանումԱրդյո՞ք Ջեյ Լոյի համար եկած զբոսաշրջիկները համերգից հետո կմնան ու կվայելեն Հայաստանը: Մեր երկիրը շքեղություն է զբոսաշրջիկների համար, այսօր ասել են «Հայլուր»-ի հարցախույզին մասնակցած զբոսաշրջիկները: Ոչ միայն օտարերկրացիների, հայերի համար էլ է թանկ Հայաստանը: Նախընտրելի և մատչելի ուղղություններ են շարունակում մնալ Վրաստանը, Եգիպտոսը, Հունաստանը: Հայաստանում միայն արևայրուքն է անվճար, այսպես են պատասխանել Երևանի տապից փախչող քաղաքացիները:Ավելին12:4903.08.25