Լրահոս

2025-08-03
  • Img default alt hy
    Քաղաքական
    Պետությունները պատրաստվում են պատերազմի, միայն Հայաստանում են խոսում «խաղաղության» մասին ու ժողովրդին պատրաստում ինքնասպանության. Արա Պողոսյան
    «Այս պահի դրությամբ առնվազն երկու պետություն` Իրանը և Ալժիրը օրենսդրական մակարդակով իրենց երկրները պատրաստում են պատերազմական իրավիճակների։ Ընդ որում հնարավորինս կարգավորում են կառավարման և մոբիլիզացիոն համակարգը։
    12:13
    03.08.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Երևանում 23-ամյա վարորդը BMW-ով մխրճվել է կանգառի մեջ, կան վիրավորներ
    Այսօր՝ օգոստոսի 3-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 06։25-ի սահմաններում Երևանի բնակիչ 23-ամյա Հարություն Ղ․-ին իր վարած BMW մակնիշի ավտոմեքենայով Աթենքի փողոցում՝ Բրազիլիայի հրապարակում, բախվել է տրանսպորտի համար տեղադրված կանգառին, ապա երկաթե էլեկտրասյանը։
    11:38
    03.08.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Սա նոր «երանգ» կլինի Մոսկվա-Բաքու տակտիկական դիմակայությունում. Հակոբ Բադալյան
    Մոսկվայում ձերբակալվել է Ուրալում ադրբեջանական համայնքի ղեկավար Շախլիսնկին, որը հետախուզվում էր հայտնի իրադարձություններից հետո: Ինչպես հայտնի է, մի քանի օր առաջ ձերբակալել էին նրա որդուն: Առայժմ պարզ չէ, թե ինչ դատավարական կարգավիճակ կունենա ադրբեջանական համայնքի ղեկավարը:
    11:13
    03.08.25
    Ավելին
  • Հասարակական
    Վանաձոր-Ալավերդի ճանապարհի 41-42-րդ կմ-ի հատվածը փակ է բեռնատարների համար
    Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 41-42-րդ կմ-ի հատվածը փակ է բեռնատարների համար, միակողմանի երթևեկելի՝ մարդատար տրանսպորտային միջոցների համար։
    10:54
    03.08.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Գազ չի լինելու․ հասցեներ
    Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ օգոստոսի 4-ին ժամը 09:30-ից մինչև ժամը 17:00-ն, կդադարեցվի Երևան քաղաքի Էրեբունի վարչական շրջանի Արցախի պողոտայի թիվ 2-ից 28 բազմաբանակարան շենքերի, հարակից առանձնատների գազասպառողների, հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների, ժամը 09:00-ից մինչև ժամը 18:00-ն`Շիրակի մարզի Անի համայնքի Սառնաղբյուր բնակավայրի գազասպառողների, հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը։ Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ օգոստոսի 5-ին ժամը 09:00-ից մինչև ժամը 18:00-ն, կդադարեցվի Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքի, Մուղնի և Տանձուտ թաղամասերի, Փարպի, Ուջան, Կոշ բնակավայրերի գազասպառողների, նշված բանակավայրերում գործող տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը։ Ընկերությունը հայցում է գազասպառողների ներողամտությունը և խնդրում պահպանել անվտանգության պահանջները։ Գազպրոմ Արմենիա
    10:30
    03.08.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Լույս չի լինի. հասցեներ
    Սպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, Ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել 1-80 և 0 8000 0 180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով:
    10:00
    03.08.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Մանրամասներ՝ Երևանում բռնկված հրդեհի դեպքից․ փրկարարները տարհանել են շենքի բնակիչներին
    Օգոստոսի 2-ին, ժամը 19:49-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Վիլնյուսի փողոցի շենքերից մեկի բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի և Բժշկական ապահովման հերթապահ խմբերը: Հրդեհը մեկուսացվել է ժամը 20:08-ին, մարվել՝ 20։19-ին։ Այրվել են հյուրասենյակի (մոտ 10 քմ), խոհանոցի (մոտ 5 քմ) և պատշգամբի (մոտ 5 քմ) գույքը, տեխնիկան: Փրկարարները շենքից տարհանել են մոտ 50 բնակչի:
    01:05
    03.08.25
    Ավելին
2025-08-02
  • Միջազգային
    Թրամփը միջուկային սուզանավեր է տարել Ռուսաստանի մոտ. Մոսկվան ցուցադրում է «Կնյազ Պոժարսկին»
    Թրամփը միջուկային սուզանավեր է տարել Ռուսաստանի մոտ. Մոսկվան ցուցադրում է «Կնյազ Պոժարսկին»
    23:58
    02.08.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Հրդեհ՝ Երևանում․ պատճառը եղել է գազաբալոնից առաջացած արտահոսքը
    Այսօր՝ օգոստոսի 2-ին, հրդեհ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 19։40-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նոր Նորք վարչական շրջանի Վիլնյուսի փողոցի թիվ 55 շենքի երկրորդ հարկի բնակարաններից  մեկից կրակ և ծուխ է նկատվում։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամանել են Երևանի թիվ 9-րդ հրշեջ փրարարական ջոկատից 2 մարտական հաշվարկ, ապա լրացուցիչ թիվ 8-րդ հրշեջ փրկարարական  ջոկատից՝ 1 մարտական  հաշվարկ։ Մինչ հրշեջների ժամանումը երկրորդ հարկի բնակարանի պատշգամբում առաջացած կրակի դեմ պայքարել են քաղաքացիները, ապա ժամանած հրշեջները նախ կանխել, ապա մարել են այն։ Ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան։ Հրդեհը բռնկվել է պատշգամբում և տարածվել դեպի կից սենյակ, որտեղ այրվել են կենցաղային իրեր և գույք։ Ժամանել են նաև Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, ովքեր տեղում 3 քաղաքացու և 2 հրշեջի օգնություն են ցուցաբերել, քանի որ ծխահարվել էին։ Նրանց կյանքին վտանգ չի սպառնում։ Պարզվել է, որ բնակարանը գազաֆիկացված չի և հրդեհը բռնկվել է 3 կգ-ոնց գազաբալոնից՝ գազի արտահոսքի հետևանքով։ Պարեկային ծառայությունը պարզում է բնակարանի սեփականատիրոջ ինքնությունը։
    23:40
    02.08.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Էսօր ընդդիմադիր դաշտում քաղաքական օրակարգը թելադրում է Ռոբերտ Քոչարյանը. Հրանտ Ավետիսյան
    Ակտիվիստ Հրանտ Ավետիսյանի ֆեյսբուքյան գրառումը. «Էսօր ընդդիմադիր դաշտում քաղաքական օրակարգը թելադրում ա երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը: Մնացած բոլորը ուզեն, թե չուզեն, դուր գա իրենց, թե ոչ` պարտավորված տեղավորվում են այդ գծի մեջ: Ֆեյսբուքի լայքերից, յութուբյան դիտումներից դուրս իրական կյանք կա, որտեղ մարդիկ իրական դեմքով (ոչ պուտանկեքի նկարներով ֆեյք էջերով) իրենց գնահատականն են տալիս 2018-ի դեպքերին և դրանց մեղավորներին: Դուրս էկեք ֆեյսբուքից, ու պատահական երեք անծանոթի հարց տվեք, թե ինչ կարծիք ունեն Հայաստանի բոլոր նախորդ ղեկավարների մասին, ու հետո համեմատեք այդ կարծիքները ֆեյսբուքում պուտանկեքի նկարներով սեփական գրառումները լայքողների մեծ-մեծ խոսացածների հետ: Էսօր վաղը ու հաջորդիվ մի մարդ կա, ով ունակ ա երկիրը դուրս բերել այս հավերժական թվացող ճահիճից, և դա Ռոբերտ Քոչարյանն ա: Շատերը կարան իրեն ընդունեն կամ ոչ, բայց չընդունել փաստը, որ Նախագահը երկրի կառավարման բացառիկ փորձառություն ունի` ինքնախաբեություն է»:
    23:20
    02.08.25
    Ավելին
  • Img default alt hy
    Տարածաշրջան
    1 զոհ, 3 վիրավոր․ զենքի կիրառմամբ խոշոր ծեծկռտուք՝ Մոսկվայում
    «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ բնակելի շենքի 9-րդ հարկում սառը զենքի կիրառմամբ զանգվածային ծեծկռտուք է տեղի ունեցել: Երեք միավորներից մեկը ծանր վիճակում է, երկուսը՝ միջին ծանրության: 
    23:00
    02.08.25
    Ավելին
  • Քաղաքական
    Դադարեցվող ներդրումներ, կալանավորվող պետական գույք՝ արտերկրում. ՀԷՑ-ը խլելու վտանգները
    Դադարեցվող ներդրումներ, կալանավորվող պետական գույք՝ արտերկրում. ՀԷՑ-ը խլելու վտանգները
    22:40
    02.08.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    2 զոհ, 1 վիրավոր. ողբերգական ավտովթար՝ Շիրակի մարզում
    Այսօր՝ օգոստոսի 2-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 20։10-ի սահմաններում Բավրա-Գյումրի ավտոճանապարհին, ժողովրդին հայտնի «Ղոջի աղբյուր» կոչվող հատվածում ռուսական համարանիշներով «Tank» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել բետոնե արգելապատնեշին, կոտրել այն և կողշարջված հայտնվել ձորում։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի տեղում մահացել են, 1 հոգի ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել է «Գյումրի» բժշկական կենտրոն, իսկ մահացածներից մեկը հայտնաբերվել է ավտոմեքենայից դուրս։ Վիրավորին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և օպերատիվ են գործել շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, ովքեր մինչ հիվանդանոց տեղափոխելը տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել։ Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են վարորդի, մահացածների և վիրավորի ինքնությունը։ Գ․ Շամշյանի տեղեկություններով մահացածները ու վիրավորը ՌԴ քաղաքացիներ են։ Մահացածներից մեկը 64-ամյա կին է, ով հայտնաբերվել է ավտոմեքենայից դուրս, մյուսը 64-ամյա վարորդն է, ով հայտնաբերվել է ավտոմեքենայում՝ արգելափակված վիճակում, իսկ վիրավորը 84-ամյա կին է, ով տեղափոխվել է հիվանդանոց։
    22:29
    02.08.25
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Պետք է հասնել Գազայում ռազմական գործողությունների ամբողջական ավարտին. Սթիվ Ուիթքոֆ
    ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը հայտարարել է, որ Գազայի հատվածում ռազմական գործողությունների ամբողջական դադարեցումն ու համապարփակ համաձայնության հասնելը պետք է դառնան առաջնային խնդիրը:
    22:20
    02.08.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Այսօրվա լռողները պետք է քաջ գիտակցեն, որ վաղը Նիկոլը իրենց հետևից էլ է գալու, թող չկասկածեն․ Գեղամ Մանուկյան
    «Վերջին օրերին ցավով անդրադառնում էի, որ, զրկված լինելով իմ անձնական տիրույթում հրապակային դիրքորոշում հայտնելուց, չէի կարողանում խոսել այն խայտառակ վիճակի մասին, որը տեղի էր ունենում «Առավոտ» օրաթերթի և ընդհանրապես մամուլի շենքի շուրջ։
    22:00
    02.08.25
    Ավելին
  • Քաղաքական
    Այդ խուժանությունը պետք է կատարի ՀՀ իշխանությունը. Քոչարյանը վստահ է՝ կրակի հետ է խաղում Փաշինյանը
    Այդ խուժանությունը պետք է կատարի ՀՀ իշխանությունը. Քոչարյանը վստահ է՝ կրակի հետ է խաղում Փաշինյանը
    21:40
    02.08.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Արենիում` 42.6, Երևանում՝ 41.9 աստիճան. Հայաստանում այսօր ռեկորդային ջերմաստիճան է գրանցվել
    ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն ՊՈԱԿ-ի տվյալներով՝ օգոստոսի 2-ին, ժամը 17:00-ի սահմաններում, Երևանի ցածրադիր հատվածներում օդի ջերմաստիճանը բարձրացել է մինչև +41.9°C։
    21:20
    02.08.25
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Անմարդկային վերաբերմունքը Ստեփան Սամվելյանի նկատմամբ շարունակվում է. փաստաբան
    Արամ Սարգսյանի դեմ մահափորձ կազմակերպելու մեղադրանքով կալանավորված Ստեփան Սամվելյանի փաստաբանն ահազանգում է. «Ստեփան Սամվելյանը «Արմավիր» քրեակատարողական հիմնարկից տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն՝ իր ծայրահեղ ծանր առողջական վիճակի պատճառով։ Այսօր հիվանդանոց են տարել նրա կողմից պահանջված կենսական անհրաժեշտության պարագաներ՝ ներքնաշոր, հագուստ, հիգիենայի միջոցներ և սնունդ։ Սակայն արդեն շուրջ մեկ ժամ է, ինչ «Արմավիր» ՔԿՀ-ի աշխատակիցները խոչընդոտում են այդ փոխանցման գործընթացը՝ պատճառաբանելով, որ հանձմունքը պետք է նախ տարվի «Արմավիր» ՔԿՀ, իսկ այնտեղից նորից տեղափոխվի հիվանդանոց։ Հիշեցնեմ, որ երբ ՀՀ արդարադատության նախարար տիկին Սրբուհի Գալյանը վերջերս այցելել էր «Աբովյան» բժշկական կենտրոն՝ տեսակցելու Լիանա Հարությունյանին և նրա 8 ամսական դստերը, նա նաև փոխանցել էր հանձմունքը։ Այդ դեպքում ոչ ոք չէր պահանջել, որ այն նախ տեղափոխվի «Աբովյան» ՔԿՀ, ապա միայն հասնի բժշկական կենտրոն։ Այն միանգամից ու առանց որևէ խոչընդոտի փոխանցվել էր Լիանային։ Այսինքն՝ նույն համակարգում գործում են երկակի ստանդարտներ՝ պայմանավորված երևի թե այցի նպատակի կամ անձի կարգավիճակով։ Ստեփան Սամվելյանի դեպքում այս պահվածքը դիտվում է որպես խտրական ու վտանգավոր անգործություն, որն ուղղակիորեն սպառնում է նրա առողջությանը և կյանքին։ Պահանջում եմ անմիջապես դադարեցնել ապօրինի խոչընդոտները և թույլ տալ, որ Ստեփան Սամվելյանին անհապաղ փոխանցվեն կենսական անհրաժեշտության իրերը և թարմ սնունդը։ Հ.Գ Նման պատասխան, որ հանձմունքը և սնունդը փոխանցենք Ստեփան Սամվելյանին ավելի ուշ` երկուշաբթի օրը, ինձ պաշտոնապես հայտնեց ՄԻՊ գրասենյակի աշխատակիցը»,- հայտնում է Զ.Փոստանջյանը։ ՔԿ հաղորդագրության համաձայն, փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ Ս.Ս.-ն(Ստեփան Սամվելյան) 2025 թվականի հուլիսին նախապատրաստել է Ա.Ս.-ի (Արամ Սարգսյան) սպանությունը։ Ս.Ս.-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրիք 43-155-րդ հոդվածի 1-ին մասով (սպանության նախապատրաստություն) և 335-րդ հոդվածի 1-ին մասով (հրազենի, դրա հիմնական բաղկացուցիչ մասերի, ռազմամթերքի և այլ նյութերի, սարքերի, առարկաների ապօրինի շրջանառությունը): Վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը»։
    21:00
    02.08.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Կեղծ թեզերի և մեղադրանքների փոխարեն լավ կլիներ ձեզ բաժին ընկած ծառայությամբ զբաղվեիք. Տեր Սամվել վարդապետը՝ Ռուբեն Ռուբինյանին
    Տեր Սամվել վարդապետ Մխիթարյանն ֆեյսբուքյան գրառմամբ անդրադարձել է ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանի հայտարարություններին. «Կեղծ թեզերի և մեղադրանքների փոխարեն լավ կլիներ ձեզ բաժին ընկած ծառայությամբ զբաղվեիք Կարդացի «հոգևոր կատարելության» հասած Ռ․ Ռուբինյանի՝ ՀՀ Ազգային ժողովի փոխխոսնակի գրառումը՝ որպես անվայելուչ պահվածքի և կեղծիքով թիրախավորված վիրավորանքի վկայություն Ամենայն Հայոց Հայրապետի հասցեին։ Այս առիթով՝ ի գիտություն Ռ․Ռ․-ի․ Ամենայն Հայոց Կաթողիկոսը՝ իբրև ազգընտիր Հայրապետ, մշտապես աղոթում և մտահոգվում է թե՛ Հայաստանում և թե՛ սփյուռքում ապրող իր զավակների համար, ինչի պատճառով էլ արդարացի պահանջ է առաջ քաշում հայրենիքում բանտարկված և թշնամի երկրում գերության մեջ պահվող հոգևորական և աշխարհիկ իր զավակների շուտափույթ ազատ արձակման համար։ Շատ օրեր չեն անցել այն իրադարձություններից, երբ, օրինակ, ձեր իսկ որակավորմամբ, Հրայր սարկավագը «ահաբեկիչ» էր․ եթե այդպես էր, ինչպես ազատ արձակվեց։ Ձեր անօրինություններն ու հոխորտանքներն ամեն քայլափոխի բախվում են արդարության և ընդամենն իր «փշրանքները» պահպանած արդարադատության պատին ու վերադառնում դեպի ձեզ, որ բոլոր արդարացի մեղադրանքների իրական հասցեատերն եք։ Այս հոխորտանքի, կեղծ թեզերի ու մեղադրանքների փոխարեն շատ լավ կլիներ ձեզ բաժին ընկած ծառայությամբ զբաղվեիք և գոնե հետևեիք Ձեր և այլոց՝ Ազգային ժողովում ձևավորած մթնոլորտին ու խոսույթին, որտեղ մեկը վիզ կտրելու սպառնալիք է հնչեցնում, մեկը՝ սրան կամ նրան վերացնելու, և այդպես շարունակ, էլ չասեմ այն հայհոյախառն բառապաշարի մասին, որն արդեն սովորական ու ասես օրակարգային է դարձել։ Խորհորդ կտամ Ազգային ժողովի նիստերի՝ ուղիղ եթեր հեռարձակվելուց առաջ նախապես զգուշացնեք, որ երեխաներին, աղջիկներին և կանանց խստիվ արգելվում է հեռուստացույցի առջև լինել։ Արդարացի հայտարարություններին այդչափ ուշադիր հետևելու և անմիջապես հակադարձելու ձեր մեծ ցանկության փոխարեն՝ հակադարձեք սպառնալիքներին, վիրավորանքներին և կեղծիքին, որը թշնամի երկրի ղեկավարն ուղղում է մեր ողջ ազգին՝ ի դեմս ձեզ․ այ սա կլիներ ձեր՝ իբրև պետական գործչի, ամենամեծ ու հիմնավորված դիմադրությունը։ Եկեղեցականներին ուղղված ձեր «հորդորները», վստահ եմ, անհասցե կմնան, քանի որ այս պարագայում հորդորի և ճշմարիտ ճանապարհի կարիք ունեք դո՛ւք։ Ճիշտ կլինի, որ ինչպես յուրաքանչյուր քրիստոնյա անձ ապաշխարության ճանապարհն ունի իբրև կյանքի առաջնային ուղենիշ, Դուք էլ, թեպետ ուշացումով, այդ նույն ճանապարհն ընտրեք, քանի որ հենց այդ ճանապարհի լրումին է, որ կհանդիպենք մեր Տեր Հիսուս Քրիստոսին։ Մնացեք խաղաղությամբ այսօր և միշտ և հավիտյանս»։
    20:45
    02.08.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հայլուր
    Հայլուր 20։30 ՀԷՑ-ը խլելու ծանր հետևանքները. իշխանությունը խայտառակում է Հայաստանը
    Հայլուր 20։30 ՀԷՑ-ը խլելու ծանր հետևանքները. իշխանությունը խայտառակում է Հայաստանը
    20:30
    02.08.25
    Ավելին