Լրահոս
2025-08-02
-
ՔաղաքականԱՄՆ-ՌԴ հարաբերությունների դինամիկան առանցքային նշանակություն է ձեռք բերում․ «Հայաքվե»Այսօր, երբ Հայաստանը բախվում է անմիջական ռազմական ագրեսիայի սպառնալիքի, կարևոր է ձևակերպել ոչ միայն երկարաժամկետ անվտանգային ռազմավարությունը, այլև կարճաժամկետ, շատ կոնկրետ այդ ագրեսիան կանխելու մարտավարությունը, հայտնում են Հայաքվեից։ «Այս իմաստով` Հայաստանի ազատության աստիճանները, ցավոք, մեծ չեն, սակայն դրանցից պետք է առավելագույնս օգտվել՝ այդ ագրեսիան հետաձգելու և հեռանակարում կանխելու համար։ Ներկայումս առանցքային նշանակություն է ձեռք բերում ԱՄՆ-ՌԴ հարաբերությունների դինամիկան ԱՄՆ-ում նոր վարչակազմի իշխանության գալուց հետո։ Եթե նախկինում այս հարաբերությունները ծայրահեղ լարված էին և Հայաստանին դրել էին անելանելի ընտրության առաջ, այժմ հնարավորություն է բացվել, որ կողմերը փորձեն որոշակի հարցերում իրար ընդառաջ գնալ՝ առաջին հերթին, պայմանավորվածության գան Ուկրաինայի հարցում, ինչպես նաև որպես հետևանք՝ գլոբալ անվտանգային ճարտարապետության ավելի լայն սպեկտրով», – նշված է տեքստում։Ավելին13:0002.08.25 -
ՏնտեսականՏարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբՌուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․75 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.82 դրամ:Ավելին12:4502.08.25 -
ՀայլուրՀայլուր 12։30 Թմրամոլության քավոր, ապերախտ, քանդող. Ռոբերտ Քոչարյանը Փաշինյանի իշխանության մասինՀայլուր 12։30 Թմրամոլության քավոր, ապերախտ, քանդող. Ռոբերտ Քոչարյանը Փաշինյանի իշխանության մասինԱվելին12:3002.08.25 -
ՀասարակականԱրտակարգ դեպք․ ականի պայթյունից սատկել է 7 անասունՀուլիսի 18-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 17։10-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Վարդենիսի բաժնում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ ականապատ տարածքում պայթյունի հետևանքով նախնական 7 կովեր է սատկել։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանության Վարդենիսի բաժնի ծառայողները պարզել են, որ Գեղարքունիքի մարզի բնակիչ 53-ամյա Արմեն Ա․-ին պատկանող խոշոր եղջերավոր անասունները արածել են Վարդենիս համայնքի Վերին Շորժա բնակավայրի տարածքում գտնվող սարերում, որի ժամանակ թվով 7 անասունները նշված տարածքում ականի պայթյունից սատկել են, ինչի հետևանքով պատճառվել է նյութական վնաս։Ավելին12:2502.08.25 -
Զինված ուժերՀՀ-ում կանցկացվի «ԱՐԾԻՎ ԳՈՐԾԸՆԿԵՐ-2025» հայ-ամերիկյան համատեղ զորավարժությունըՄիջազգային խաղաղապահ առաքելություններում մասնակցության նախապատրաստման շրջանակում օգոստոսի 12-20-ը Հայաստանի Հանրապետությունում կանցկացվի «ԱՐԾԻՎ ԳՈՐԾԸՆԿԵՐ-2025» հայ-ամերիկյան համատեղ զորավարժությունը։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ ՊՆ-ն։ Զորավարժությանը ներգրավված են լինելու ՀՀ ԶՈՒ խաղաղապահ բրիգադի, Եվրոպայում և Աֆրիկայում ԱՄՆ ցամաքային զորքերի և Կանզասի ազգային գվարդիայի զինծառայողները: Զորավարժությունը ենթադրում է խաղաղապահ առաջադրանքների նախապատրաստում և իրականացում՝ բժշկական տարհանման ընթացակարգերի շեշտադրմամբ: Զորավարժության նպատակն է բարձրացնել միջազգային խաղաղապահ առաքելությունների մասնակցող ստորաբաժանման փոխգործակցելիության մակարդակը խաղաղապահ գործողությունների շրջանակում, իրականացնել կառավարման և մարտավարական հաղորդակցման լավագույն փորձի փոխանակում, ինչպես նաև բարձրացնել ՀՀ ԶՈՒ խաղաղապահ ստորաբաժանման պատրաստվածությունը: Խաղաղապահ առաքելությունների նախապատրաստության շրջանակում միջազգային խաղաղապահ գործողությունների համար նախապատրաստվող ստորաբաժանումները պարբերաբար մասնակցում են նմանօրինակ համատեղ զորավարժությունների և վարժանքների գործընկեր երկրներում:Ավելին12:1502.08.25 -
ԻրավականԻրավապահները հրացաններ են հայտնաբերելՔրեական վարույթի շրջանակում, դատարանի որոշմամբ, հուլիսի 30-ին Քրեական ոստիկանության Արարատի մարզային վարչության և Արարատի մարզային քննչական վարչության ծառայողները խուզարկել են Արարատի մարզի Տափերական գյուղի բնակիչ 27-ամյա երիտասարդի տունը՝ հայտնաբերելով երկու հրացան։ ՆԳՆ ոստիկանության փոխանցմամբ՝ պարզվել է, որ դրանք տարիներ առաջ երիտասարդի հայրն է բերել Լեռնային Ղարաբաղից։ Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։Ավելին12:0002.08.25 -
ԺամանցՋենիֆեր Լոպեսը ժամանել է ԵրևանԼոպեսի երևանյան համերգը տեղի կունենա օգոստոսի 3-ին՝ Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական ստադիոնում։Ավելին11:4002.08.25 -
ՀայաստանԿամայականությունների հնարավորությունը սահմանափակված է․ դատավոր Դավիթ ՀարությունյանԴատավոր Դավիթ Հարությունյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է Սահմանադրական դատարանի որոշմանը։ «2025 թվականի ապրիլին Սահմանադրական դատարան մուտքագրված դիմումը, որը մասնավորապես վերաբերում էր ԲԴԽ-ի կողմից դատական օրենսգրքի 157-րդ հոդվածի 1-ին մասին տրված մեկնաբանությանը՝ այն մասին, թե իրավունք ունեն «չվերանայել» (անտեսել) նոր հանգամանքի հիման վրա, Սահմանադրական դատարանի որոշման առկայության պայմաններում, ԲԴԽ-ի կողմից կայացված նախկին որոշումները, 2025 թվականի հուլիսի 29-ի ՍԴՈ-1791 որոշմամբ Սահմանադրական դատարանը բավարարել է։ Սահմանադրական դատարանի որոշման առանձին կամ հատվածային պատճառաբանություններ չեմ մեջբերում կամ արժևորում. պատճառաբանական մասի դատողություններն անխտիր ուղենիշային են, թիրախային և արժեքավոր (տես ստորև հղումը)։ Սույն որոշումը ոչ միայն անհատական նշանակություն ունի, այլև կարևոր է մյուս՝ անհիմն պատասխանատվության ենթարկված դատավորների համար. ԲԴԽ-ի մյուս գործերով թույլ տված խախտումները, որոնք արձանագրվելու են ՄԻԵԴ-ի կողմից, եթե դեռևս դիտարկվի, որ գործնականում առկա է վերանայող պատշաճ մարմին և մեխանիզմ, ապա իրականացվելու է հենց ՍԴ որոշմամբ սահմանված եղանակով և չափանիշներով։ Կամայականությունների հնարավորությունը սահմանափակված է»,– գրել է նա։Ավելին11:2002.08.25 -
ՔաղաքականՏեսականորեն Ադրբեջանի երկինքը բաց է, բայց ՀՀ ինքնաթիռներն այնտեղով չեն թռչում. ՔաղավիացիաԲացառություն են կազմում ռազմական դրությամբ պայմանավորված իրավիճակները, ինչը բխում է թռիչքների անվտանգության ապահովման նկատառումներից և տարածվում է բոլոր ավիաընկերությունների վրա առանց որևէ խտրականության՝ համաձայն Չիկագոյի կոնվենցիայի դրույթների:Ավելին11:0002.08.25 -
ՀասարակականՊետական պաշտոնյան պարտավոր է լինել առավել կրթված, օրինահարգ ու զուսպ. Տեր Թադեոս քահանա«Ցավոք, մեզ համար այլևս նորություն չէ, երբ պետական որոշ պաշտոնյաներ խոսում են փողոցի բառապաշարով և նվազագույն հարգանք անգամ չեն դրսևորում այն մարդկանց հանդեպ, որոնք տարբեր կարծիք ունեն և կարող են հավասարապես օգտվել ազատ խոսքի իրավունքից։ Որոշներն էլ մոռանում են, թե ինչ կառույցի մասին են խոսում. կարծես թե չեն էլ պատկերացնում՝ ինչ է Եկեղեցին, ինչ է Պետությունը։ Կամ՝ երբ խոսում են ինչ-որ իրավական հարցերից, իրապես չգիտե՞ն, թե ինչ հետևանքներ ունի իրավական գործընթացները չհարգելը։ Պարզ քաղաքացիների դեպքում գուցե վաղ է ակնկալել բարձր իրավագիտակցություն, սակայն պետական պաշտոնյան պարտավոր է լինել առավել կրթված, օրինահարգ ու զուսպ։ Չէ՞ որ «ում շատ է տրված, նրանից շատ էլ կպահանջվի»։Ավելին10:4502.08.25 -
ՀասարակականՋուր հավաքեք․ ջուր չի լինելուԸնկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:Ավելին10:3002.08.25 -
ՀասարակականԻ՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերինՔամին արևմտյան է՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 17-20 մ/վ արագությամբ։ Օգոստոսի 2-6-ի երեկոյան ժամերին Արմավիրում, Կոտայքի և Արագածոտնի նախալեռներում սպասվում է քամու ուժգնացում 15-18 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։Ավելին10:1502.08.25 -
ՀասարակականՎթար՝ Վաղարշապատ-Երևան ճանապարհին․ տուժածը հոսպիտալացվել էՕգոստոսի 2-ին, ժամը 05։20-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-էջմիածին ավտոճանապարհին՝ Զվարթնոց թաղամասի խաչմերուկի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ․ կա արգելափակված քաղաքացի։Ավելին10:0002.08.25 -
ՀասարակականԵրևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինիՍպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, Ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել 1-80 և 0 8000 0 180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով:Ավելին09:4502.08.25 -
ՔաղաքականԹրամփի թիմը բացասական է ընդունում ոչ այնքան ՀՀ-ի կողմից Պաղեստինի ճանաչումը, որքան վերջին օրերին թեմայի ակտիվ խթանումը․ Սուրեն Սարգսյան«Կարծիք կա, որ այս ամենը ոչ թե Հայաստանի ինքնիշխան որոշումն է, այլ Մակրոնի խնդրանքի կատարումը։ Վերջին օրերին բավականին բարդացել են ԱՄՆ-ի և նրա դաշնակիցների՝ մասնավորապես Ֆրանսիայի հետ հարաբերությունները՝ հենց այս պատճառով։ Հայաստանը, կարծում եմ, սրա դիմաց ոչինչ չի ստացել, իսկ ահա իշխանությունը՝ առնվազն ներքաղաքական հարցերում, ստացել է Մակրոնի համապատասխան աջակցության վերաբերյալ մի թվիթ։Ավելին09:4002.08.25 -
ՀասարակականԿապան-Աղվանի ավտոճանապարհին բեռնատար է կողաշրջվելՕգոստոսի 1-ին, ժամը 16։20-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կապան-Աղվանի ավտոճանապարհի 31-րդ կմ-ին բեռնատարը կողաշրջվել է, ճանապարհը դարձել է միակողմանի, տուժածներ չկան. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:Ավելին09:3502.08.25 -
Մամուլի տեսությունՈ՞ւմ է Ռոմանոս Պետրոսյանը ազատում աշխատանքից. որն է ՀԷՑ մնալու «նախապայմանը». «Ժողովուրդ»Որպես կանոն՝ հեռանում են բոլոր նրանք, ովքեր այս ողջ գործընթացի մեջ իրենց չեն տեսնում, կամ գուցե նախորդ շրջափուլում այդքան էլ ազնիվ չեն եղել իրենց գործատուի, ապա նաեւ՝ պետության հետ, եւ ես իրենց չեմ տեսնում ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարման այս շրջափուլում, կամ պարզապես իմ լիազորությունների շրջանակում, ելնելով աշխարհայացքային եւ արժեհամակարգային տարբերություններից, անվստահություն եմ հայտնում։ Ամենն արվում է Աշխատանքային օրենսգրքի՝ «ՓԲԸ-ների մասին» ՀՀ օրենքի եւ բարոյական չգրված նորմերի շրջանակներում»,-եզրափակեց Պետրոսյանը»։Ավելին09:3002.08.25 -
Մամուլի տեսությունԵ՞րբ կսկսվի ԱԺ աշնանային նստաշրջանը. ինչով են զբաղված ՔՊ պատգամավորները․ «Ժողովուրդ»Հիշեցնենք, որ ԱԺ գարնանային նստաշրջանի վերջին նիստերը բավականին թեժ ավարտվեցին, քանի որ ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը ԱԺ եկավ ու քրեական վարույթ նախաձեռնելու առնչությամբ երեք ընդդիմադիր պատգամավորների զրկեց պատգամավորական անձեռնմխելիությունից: Թերևս նոր նստաշրջանում ևս իրավական հետապնդման հերթը կհասնի մի շարք ընդդիմադիրների։Ավելին09:2602.08.25 -
Մամուլի տեսությունԽաչատուրյանն ակտիվ կմասնակցի ԱԺ ընտրությունների ընթացքին. Փաշինյանն է «հրահանգել». «Ժողովուրդ»Խաչատուրյանն արդեն սկսել է հանդիպում-զրույցներ ունենալ ՀՀ քաղաքացիների հետ՝ հասկանալու հասարակական տրամադրությունները և իշխանությունների նկատմամբ վերաբերմունքը՝ այդ ամենը ներկայացնելու Փաշինյանին։Ավելին09:2102.08.25 -
ՀասարակականԼուսանները կատվություն են անում Խոսրովի արգելոցում«Խոսրովի անտառ» պետական արգելոցում տեսանկարահանման սարքերն այս անգամ նկարել են լուսանների ընտանիքին՝ իրենց հատուկ կատվային խաղերով։Ավելին00:0702.08.25