Լրահոս

2025-08-07
  • Img default alt hy
    Արտաքին քաղաքականություն
    ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը ողջունել է Փաշինյան-Թրամփ-Ալիև եռակողմ հանդիպումը
    «Մասնավորապես, այդ առումով շատ կարևոր էին մարտ ամսին երկու երկրների միջև խաղաղության համաձայնագրի նախագծի շուրջ համաձայնության գալու ուղղությամբ ձեռնարկված քայլերը: Գլխավոր քարտուղար Գուտերեշը դրական է ընդունում և ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների՝ նախագահ Դոնալդ Թրամփի հետ վաղն անցկացվելիք հանդիպումը»,- ընդգծել է Ֆարհան Հաքը:
    22:00
    07.08.25
    Ավելին
  • Քաղաքական
    Փաշինյանը՝ ճոխ կորտեժով, Ալիևը՝ ճոխ պահանջներով. ի՞նչ է լինելու Սպիտակ տանը
    Ի՞նչ սպասել ԱՄՆ նախագահի միջնորդությամբ հայ-ադրբեջանական բանակցություններից: Փորձագետների կարծիքով՝ հանդիպումը իրոք շրջադարձային կարող է լինել, սակայն մեծ ռիսկերի տեսանկյունից: Նրանք չեն բացառում, որ Թրամփը կարող է փորձել Հայաստանում, հատկապես Սյունիքի մոլիբդենի հանքում ամերիկյան ընկերությունների համար շահավետ գործարքներ կնքել, ինչպես դա տեղի ունեցավ Ուկրաինայում, երբ ամերիկյան ընկերությունները ձեռք բերեցին թանկարժեք հանքավայրերի շահագործման իրավունք:
    21:45
    07.08.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Պարզվել է երեկ զինծառայողների մասնակցությամբ վթարի հետևանքով մահացածի և վիրավորների ինքնությունը
    ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզի քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում պարզվել է օգոստոսի 6-ին Մարգարա-Վանաձոր ավտոճանապարհի Ջրառատ գյուղի կամրջի վրա տեղի ունեցած ողբերգական ավտովթարի հետևանքով մահացածի, վիրավորների և վարորդների ինքնությունը, հայտնում է Shamshyan.com-ը։ «ԳԱԶ 31-29»-ը վարել է Արմավիրի մարզի բնակիչ՝ 47-ամյա Վալերիկ Ն.-ն, իսկ «Nissan»-ը վարել է Արմավիրի մարզի բնակիչ՝ 23-ամյա Վիգեն Ա.-ն։ Վթարի հետևանքով Վալերիկ Ն.-ն և նրա ուղևոր՝ Արմավիրի մարզի բնակիչ, 13-ամյա Ռոման Ն.-ն, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Վաղարշապատի բժշկական կենտրոն, իսկ «Nissan»-ի վարորդ Վիգեն Ա.-ն, նրա ուղևորներ՝ Արմավիրի մարզի բնակիչ, 20-ամյա Մանուկ Ս.-ն, Արմավիրի մարզի բնակիչ, 20-ամյա Էրիկ Ն.-ն, Տավուշի մարզի բնակիչ, 20-ամյա Գոռ Գ.-ն նույնպես տեղափոխվել են Վաղարշապատի բժշկական կենտրոն։ Իսկ մյուս ուղևոր՝ Գետաշեն բնակավայրի բնակիչ, 22-ամյա Աշոտ Հ.-ն, հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին շտապօգնության ավտոմեքենայում գիտակցության չգալով մահացել է։ «Nissan»-ի վարորդն ու բոլոր ուղևորները ծառայում են ՀՀ ՊՆ նույն զորամասում՝ որպես պայմանագրային զինծառայողներ։
    21:30
    07.08.25
    Ավելին
  • Հասարակական
    Ծորակը հավասարաչափ կբացվի՞. հեռուստաընկերությունների ռեյտինգը կչափի հնդկական ընկերությունը
    Հայաստանի հեռուստատեսային շուկայում նոր՝ հնդկական ընկերություն է ստանձնում ռեյտինգների չափման պատասխանատվությունը։ Կա՞ երաշխիք, որ հնդկական ընկերությունը չի հիասթափեցնի մեդիաշխարհին, որ կդադարեցնի ռեյտինգները կեղծելու, անհիմն վարկանիշներով գովազդն այս կամ այն հեռուստատեսություն ուղղորդելու մասին խոսակցությունները:
    21:15
    07.08.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    «ՈՒԱԶ»-ով մտել են Սևանա լիճ և աղտոտել լճի ջրերը. իրավախախտում կատարած անձանց ինքնությունը պարզվել է
    ՇՄՆ էկոպարեկային ծառայությունը հաղորդագրություն է տարածել՝ անդրադառնալով Վարդավառին «ՈՒԱԶ»-ներով Սևանա լիճ մտնելու և լճի ջրերը աղտոտելու ահազանգին։ «Ֆեյսբուքյան օգտատերերից մեկի կողմից ՇՄՆ էկոպարեկային ծառայության պաշտոնական էջին տրամադրվել էր տեսանյութ այն մասին, թե ինչպես են Վարդավառի տոնակատարության ժամանակ երկու քաղաքացի Գեղարքունիքի մարզի Կարճաղբյուր բնակավայրի լողափերից մեկում «ՈՒԱԶ» մակնիշի ավտոմեքենաներով մուտք գործել Սևանա լիճ և աղտոտել լճի ջրերը։ ՇՄՆ էկոպարեկային ծառայության Կոտայքի և Գեղարքունիքի մարզային վարչության և ՆԳՆ ոստիկանության ՀՈԳՎ Վարդենիսի բաժնի աշխատակիցների կողմից համատեղ ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է իրավախախտում կատարած անձանց ինքնությունը, ովքեր հրավիրվել են ոստիկանության բաժին և խոստավանել կատարած խախտումը։ Փաստի առթիվ կազմվել են համապատասխան արձանագրություններ և նյութերն ուղարկվել են ԲԸՏՄ»-նշվում է հաղորդագրության մեջ: Մանրամասները՝ տեսնյութում:
    21:00
    07.08.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Արդեն 50 օր է, ինչ չեմ կարողանում գրկել հայրիկիս, իմ երեխաներն էլ՝ իրենց պապիկին. Տաթևիկ Կարապետյան
    «Արդեն 50 օր է, ինչ ես չեմ կարողանում գրկել հայրիկիս, իմ երեխաներն էլ՝ իրենց պապիկին։ Ամեն ինչ այն մեղադրանքի պատճառով, որում ո՛չ ճշմարտություն կա, ո՛չ էլ պատիվ, միայն ուրիշի մտադրությունների ստվեր»։ Այս մասին սոցցանցերի իր էջում գրել է գործարար Սամվել Կարապետյանի դուստրը՝ Տաթևիկ Կարապետյանը։ «Ճշմարտությունը, իհարկե, պետք է պաշտպանել։ Բայց նույնիսկ առանց պաշտպանության, նա ինքնին մնում է և պարզապես սպասում է իր ժամին: Եվ այդ ժամը կգա»,- նշել է կալանավորված գործարարի դուստրը։
    20:45
    07.08.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հայլուր
    Հայլուր 20:30 Բեկո՞ւմ, թե՞ բախտորոշ զիջում. Երևանին ու Բաքվին ամերիկյան հրաշք է խոստանում Թրամփը
    Հայլուր 20:30 Բեկո՞ւմ, թե՞ բախտորոշ զիջում. Երևանին ու Բաքվին ամերիկյան հրաշք է խոստանում Թրամփը
    20:30
    07.08.25
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Պուտինը Կրեմլում ընդունել է Հնդկաստանի վարչապետի խորհրդականին
    Ռուսական կողմից հանդիպմանը մասնակցել են նաև ՌԴ անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն և ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը, հնդկական կողմից՝ Ռուսաստանում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Վինայ Կումարը։
    20:19
    07.08.25
    Ավելին
  • Աշխարհ
    Կրակի ու ջրի մեջ է աշխարհը. աղետալի հրդեհներ ու ջրհեղեղ՝ Ֆրանսիայից՝ Հնդկաստան ու Հավայան կղզիներ
    Ամառային աննախադեպ տաք եղանակն ու ուժեղ քամիներն ամբողջ Եվրոպայում՝ Ֆրանսիայից Իսպանիա, մեծ անտառային հրդեհների և զանգվածային տարհանումների պատճառ են դարձել։ Բնական աղետները Հավայան կղզիներում, Չինաստանում և Հնդկաստանում սպառնում են միլիոնավոր մարդկանց կյանքին։
    20:15
    07.08.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Փրկարարներն անտառում հայտնաբերել են 4 մոլորված քաղաքացու
    Օգոստոսի 7-ին՝ ժամը 16:06-ին, Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ «Պարզ լիճ» հանգստյան գոտուց Գոշ գյուղ տանող անտառի արահետներից մեկում քաղաքացիներ են մոլորվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
    20:00
    07.08.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Դուք Նիկոլի «փայ» դառնալու վախից եք այսպես գործում․ Արթուր Սուքոյան
    ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանի օգնական Արթուր Սուքոյանը ֆեյսբուքյան էջում գրում է․ «Ինձ, որպես մարդու, հետաքրքիր է, ինչը կարող է ստիպել դատավորին, դատախազին, քննիչին պահել կալանքի չորս անչափահասների հորը` Տիգրանին, ով պարզապես սրտանց մտահոգված է եղել հայրենիքով և երբեք որևէ անօրինական քայլ չի արել։ Տիգրանին ճանաչողները կվկայեն՝ նա այն համոզմունքն ուներ, որ բռնությամբ հարց չես լուծի, ու բռնությունը միայն նոր, ավելի մեծ բռնություն կծնի և ոչինչ չի կառուցի։ Ո՞րն է ձեր ներսի շարժառիթը, պարոն դատավոր (դատախազ, քննիչ)։ Օրե՞նքը։ Ո՛չ, դուք թքած ունեք օրենքի վրա։ Փո՞ղը։ Վստահ եմ՝ ոչ. փողի համար մարդ ընդունակ չէ նման բանի։ Արտոնյալ պայմաննե՞րը։ Չեմ կարծում։ Գուցե դուք առաջնորդվում եք Նիկոլ Փաշինյանի «գաղափարներով»։ Բայց էլի՝ դժվար է հավատալ, որ գաղափար չունեցող Նիկոլին կարելի է գաղափարական հավատարմություն ցուցաբերել, այն էլ երբ ձեզ՝ որպես դատավոր, օրենքը ուղիղ արգելում է դա։ Ես կարծում եմ՝ դուք Նիկոլի «փայ» դառնալու վախից եք այսպես գործում։ Բայց ես՝ նախկին դատավորի զավակ լինելով, ասում եմ՝ Նիկոլին չծառայելու մեջ վախենալու բան չկա։ Ի՞նչ պետք է անի՝ աշխատանքից ազատի՞։ Հավատացեք, դուք կապրեք արժանապատիվ, ազատ մարդուն վայել կյանքով։ Այդպես ավելի լավ կապրեք։ Բայց քանի դեռ դուք մնում եք վախկոտների շարքում, մի պարզ հարց տամ ձեզ։ Տեսեք՝ չեմ հարցնի՝ բա չեք վախենում, որ իշխանությունը փոխվի և պատասխան տալու օրը գա։ Կամ՝ չեք վախենում, որ դուք հայտնվեք կալանքի մեջ և այլն։ Չէ, ինձ հետաքրքիր է՝ դուք չե՞ք վախենում, որ մի օր Տիգրանի չորս մանկահասակ երեխաները ձեզ հարցնեն. – Պարոն դատավոր, ինչո՞ւ մեր պապան տանը չի։ – Ինչո՞ւ ենք մենք առանց պապա մեծանում։ – Ինչո՞ւ մեզ մանկապարտեզ է տանում բարեկամը, ոչ թե մեր պապան։ – Ինչո՞ւ է մեր մաման արցունքոտ աչքերով զգուշացնում՝ «Երեխեք ջան, որ դիմակավորված ձյաձաներ «լցվեն» տուն, մի վախեցեք, ոչ մի բան ձեզ չի պատահի…» – Ի՞նչ է արել մեր պապան, որ մեզ բոլորիս այսպես պատժում եք։ Պատրա՞ստ եք պատասխանել այդ հարցերին։ Պատրա՞ստ եք նայել այդ երեխաների աչքերին ու ստել, թե՝ ձեր հայրը բռնությամբ իշխանություն էր ուզում զավթել։ Ես հույս ունեմ, որ չեք կարող։ Իսկ եթե չեք կարող, ապա ամեն ինչ արեք, որ այդ, մեղմ ասած, անհարմար իրավիճակում չհայտնվեք»։
    19:45
    07.08.25
    Ավելին
  • Արտաքին քաղաքականություն
    Թրամփը Փաշինյանի հետ կխոսի՞ Սամվել Կարապետյանի մասին. սկանդալային հոդված՝ ամերիկյան պարբերականում
    Թրամփը Փաշինյանի հետ կխոսի՞ Սամվել Կարապետյանի մասին. սկանդալային հոդված՝ ամերիկյան պարբերականում
    19:30
    07.08.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Հալաբյան փողոցում բռնկված հրդեհը մեկուսացվել է
    Օգոստոսի 7-ին, ժամը 16:50-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Հալաբյան փողոցի շենքերից մեկի մոտակայքում այրվում է ենթակայան։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ բժշկական ապահովման հերթապահ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խմբերը։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 17։26-ին, մարվել՝ 18։44-ին։
    19:15
    07.08.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    ՔՊ-ական պատգամավոր Վաղարշակ Հակոբյանը չես հասկանում՝ «կրիմինալի՞ստ» է, թե՞ պատգամավոր. Տեր Տաճատ
    Տեր Տաճատ քահանա Բարսեղյանը գրում է. «ՔՊ-ական պատգամավոր Վաղարշակ Հակոբյանը չես հասկանում՝ «կրիմինալի՞ստ» է, թե՞ պատգամավոր։ Նա իշխանական լրատվամիջոցին հարցազրույց է տվել և հայտարարել, թե իրեն փոխանցել են, որ Բագրատ Սրբազանը «գողական» բարքերի է հարում։ Այս հայտարարությունը նա կատարում է այն դեպքում, երբ շուրջ 40 օր Սրբազանը գտնվում է ԱԱԾ-ի մեկուսարանում։ Թե ինչ հրաշքով է մարդը մենակյացության մեջ որևէ բանի հարում՝ անհասկանալի է։ Ի դեպ, Վաղարշակ Հակոբյանը այն պատգամավորներից է, որ ԱԺ-ում բոլոր ընդդիմադիր բախումների ժամանակ հարձակվող անձնակազմի անբաժան մասն է կազմում։ Հայ ժողովրդի համար նշանակալի ոչինչ չարած այս անձի զրպարտիչ հայտարարությունը մատնում է, որ իշխանության ներկայացուցիչները սկսել են նոր արշավ՝ այս անգամ էլ ստի դոզան ավելի բարձրացնելով՝ փորձելով բարեպաշտ, հայրենասեր մարդկանց ներկայացնել որպես ահաբեկիչներ, քրեական տարրեր, հանցագործներ։ Ի դեպ, այսպես էին գործում նաև խորհրդային միությունում, երբ քարոզչության բոլոր միջոցները գործի էին դրվում՝ հոգևորականներին կապելու քրեական աշխարհի հետ։ Մյուս կողմից՝ հարկ է հարցնել՝ պատգամավորը գիտակցո՞ւմ է, որ հայ ժողովուրդը հիմար չէ և կարողանում է կեղծիքը տարբերել իրականությունից։ Որ ամեն սուտ հնարավոր չէ ներկայացնել որպես ճշմարտություն՝ օգտագործելով «օդում կախված լուրեր», «հավաստի աղբյուրներ» կամ «մեղմ ձեւակերպմամբ՝ ինձ տեղեկացրել են» արտահայտությունները։ Չնայած ՔՊ-ականները մարդկանց վրա ցեխ նետելու մեծ վարպետներ են, սա արդեն ծաղր է լսողների հիշողության և առողջ դատողության համար։ Ստով ղեկավարեցին երկիրը 7 տարի, ստով հանձնեցին Արցախը, ստով հանրության մեջ խորը պառակտում առաջացրեցին, ստով կործանեցին մեր վաղվա ապագան, հիմա էլ նույն ստով հասել են Սյունիք ու դեռ ստի մեջ նոր սուտ են հորինում՝ առանց ամաչելու»։
    19:00
    07.08.25
    Ավելին
  • Img default alt hy
    Արտաքին քաղաքականություն
    Փաշինյանը և Ալիևը կստորագրեն մի շարք կարևոր փաստաթղթեր՝ Թրամփի ներկայությամբ. Ռաուֆօղլու
    «Միջանցք այլևս չկա։ Գագաթնաժողովի ժամանակ հիմնական կենտրոնացումը լինելու է «Թրամփի երթուղի միջազգային խաղաղության և բարգավաճման համար» կամ TRIPP անվամբ տարանցիկ և զարգացման նոր ծրագրի վրա»,- գրել է Ռաուֆօղլուն՝ շեշտելով, որ ԱՄՆ պաշտոնյաները իրեն ասել են, որ պահպանվելու է Հայաստանի ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը և իրավազորությունը։
    18:52
    07.08.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Սյունիքում «ՎԱԶ 2107»-ը բախվել է ավտոբուսին, ապա բեռնատարին. կան վիրավորներ
    Երեկ՝ օգոստոսի 6-ին, ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 18:50-ի սահմաններում Սյունիքի մարզի բնակիչ 22-ամյա Նարեկ Շ.-ն իր վարած «ՎԱԶ 2107» մակնիշի ավտոմեքենայով Երևան-Մեղրի ավտոճանապարհի 182 կմ հատվածում դուրս է եկել երթևեկելի գոտուց դեպի ձախ, բախվել Իրանի Իսլամական հանրապետության քաղաքացի, 51-ամյա Մեհրդատ Ա.-ի վարած «Scania» մակնիշի ավտոբուսին, ապա բախվել Արարատի մարզի բնակիչ 30-ամյա Հարություն Խ.-ի վարած «ISUZU» բեռնատարին:  Վթարի հետևանքով «07»-ի վարորդն ու նրա ուղևորներ, Սյունիքի մարզի բնակիչներ 51-ամյա Անդրանիկ Շ.-ն և 48-ամյա Նաիրա Շ.-ն մարմնակնա վնասվածքներո տեղափոխվել են «Սիսիան» բժշկական կենտրոն: 
    18:45
    07.08.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հայլուր
    Հայլուր 18։30 Պատմական ուրբաթ՝ Սպիտակ տանը. նոր մանրամասներ՝ սպասվող ճակատագրական հանդիպումից
    Հայլուր 18։30 Պատմական ուրբաթ՝ Սպիտակ տանը. նոր մանրամասներ՝ սպասվող ճակատագրական հանդիպումից
    18:30
    07.08.25
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Շենգավիթի նախկին թաղապետն ազատ արձակվեց. կիրառվեց տնային կալանք
    Դատարանը, նախագահությամբ դատավոր Ջոն Հայրապետյանի, մասնակիորեն բավարարելով Քննիչի միջնորդությունը՝ Ռազմիկ Մկրտչյանի նկատմամբ կալանքի երկարաձգման վերաբերյալ, որպես խափանման միջոց կիրառեց տնային կալանքը։ Այս մասին գրել է նրա պաշտպան Հրանտ Դադոյանը։ «Պաշտպանական կողմը հատուկ ընդգծում է, որ առաջադրված մեղադրանքը չի համապատասխանում Մկրտչյանի իրական գործողություններին։ Առաջիկայում, օրենքով սահմանված կարգով, հայտնի կլինեն փաստեր, որոնք կբացահայտեն դեպքի իրական դրդապատճառներն ու շահագրգիռ անձի հետապնդած վարքագիծը»,– գրել է նա։
    18:19
    07.08.25
    Ավելին
  • Img default alt hy
    Առողջապահական
    Ինչպե՞ս խուսափել ֆոտոմաշկաբորբից. ԱՆ
    Արևի ճառագայթները երբեմն կարող են «թշնամի» դառնալ մեր մաշկի համար` առաջացնելով մաշկային խնդիրներ։ Ֆոտոմաշկաբորբը (արևի լույսի նկատմամբ գերզգայուն մաշկային արձագանք) դրանցից մեկն է։ Այն հազվադեպ երևույթ չէ․ ըստ միջազգային հետազոտությունների` արևային սեզոնի ընթացքում բնակչության 10–20%-ը կարող է առնչվել տարբեր ձևերի ֆոտոմաշկաբորբերի։
    18:15
    07.08.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Գործող ռեժիմի շնորհիվ Հայաստանը Սիրիայի նման դառնում է սուվերենության առումով կասկածելի վայր, անհասկանալի՝ անվտանգային համակարգով․ Դանիելյան
    Ուկրաինական պատերազմը կոնֆլիկտ է կոլեկտիվ Արևմուտքի և Ռուսաստանի միջև, որը շոշափում է ողջ աշխարհի անվտանգության ճարտարապետության խնդիրները: Ակնհայտ է, որ հանդիպման ժամանակ ավելի լայն շրջանակի հարցեր են քննարկվել, առաջին հերթին աշխարհի ապագա անվտանգային համակարգի կառուցվածքին վերաբերվող:
    18:00
    07.08.25
    Ավելին