Լրահոս
2025-08-08
-
Հասարակական1 զոհ, 2 վիրավոր․ Հրազդանում վիճաբանությունն ավարտվել է դանակահարությամբ32-ամյա Արմեն Մ.-ն, 40-ամյա Սևակ Ե.-ն անձնական հարցերի շուրջ պարզաբանումներ ստանալու նպատակով գնացել են Հրազդանում գտնվող «Մանուշակ» մարկետ՝ 51-ամյա Գրիգոր Չ.-ի մոտ, որտեղ եղել են նաև 27-ամյա Գագիկ Ս.-ն, 28-ամյա Հենրիկ Ա.-ն և 55-ամյա Միսակ Հ.-ն:Ավելին10:1908.08.25 -
ՀասարակականԿաթողիկոսը մեկնել է ԱՄՆՕգոստոսի 8-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը հայրապետական մեկշաբաթյա այցով մեկնեց ԱՄՆ Հայոց Արևելյան թեմ։ Այս մասին հայտնում են Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգից: Նորին Սրբությունը հանդիպումներ կունենա թեմակալ առաջնորդի, հոգևորականաց և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի բարերարների հետ՝ քննարկելու Մայր Աթոռի կողմից իրականացվող ծրագրերը:Ավելին10:1508.08.25 -
Արտաքին քաղաքականությունՊատմական օր է լինելու Հայաստանի, Ադրբեջանի, Միացյալ Նահանգների և աշխարհի համար․ Թրամփ«Ես հպարտ եմ այս քաջ առաջնորդներով, որոնք ճիշտ որոշում են կայացրել Հայաստանի և Ադրբեջանի հիանալի ժողովուրդների համար։ Դա լինելու է պատմական օր Հայաստանի, Ադրբեջանի, Միացյալ Նահանգների և աշխարհի համար»,- գրել է նա։Ավելին10:0008.08.25 -
Մամուլի տեսությունԻ՞նչ է այսօր սպասվում ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում․ «Ժողովուրդ»Ի՞նչ է սպասվում ՀՀ վերաքննիչ դատարանում, ո՞վ է դատարանի նախագահի հավանական թեկնածուն, որի մասին խոսակցությունները դատարանում ակտիվորեն քննարկվում են։Ավելին09:5308.08.25 -
Մամուլի տեսությունՓաստաբան Ռոման Երիցյանը հայց է ներկայացրել ՀՀ պետգույքի կառավարման կոմիտեի դեմ․ «Ժողովուրդ»Փաստաբանը հայցի ներկայացումը պայմանավորել է ՀՀ դատախազության կողմից վարչական դատարան ներկայացված հայցով, որով վերջինս պահանջում է անվավեր ճանաչել Արցախի Հանրապետության սեփականության իրավունքը նշված շենքի նկատմամբ՝ հիմնվելով այն փաստի վրա, որ նվիրատվության պայմանագիր բացակայում է։Ավելին09:4908.08.25 -
ՀասարակականԳազ չի լինելու․ հասցեներՊլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ օգոստոսի 11-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 15:00-ն, կդադարեցվի Տավուշի մարզի Իջևան համայնքի Սարիգյուղ, Սևքար, Ծաղկավան բնակավայրերի գազասպառողների և «Տիգ-Գազ» ՍՊԸ-ի ԱԳԼՃԿ-ի գազամատակարարումը:Ավելին09:4508.08.25 -
Մամուլի տեսությունՀՀ վերաքննիչ դատարանում ուշագրավ զարգացումներ են սպասվում Փաշինյանի ուղղությամբ խնձոր նետած պապիկի գործով. «Ժողովուրդ»Դատելով, թե ով է գործը նախագահող դատավորը՝ բավականին թեժ է լինելու։ Բանն այն է, որ Վաչե Մարգարյանը, որին մակագրվել է Դատախազության բողոքը պապիկի դեմ, հանրության ուշադրության կենտրոնում հայտնվել է տարիներ առաջ՝ Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին առաջին անգամ կալանավորելու որոշմամբ։ Այս որոշումից ամիսներ անց հրապարակվել էր 2018 թվականին ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանի եւ ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի հեռախոսային խոսակցության ձայնագրությունը, որում շրջանառվում էր նաեւ Վաչե Մարգարյանի անունը։Ավելին09:3808.08.25 -
ՀասարակականՀրդեհ՝ Երևանում. շենքից տարհանվել է 22 բնակիչՕգոստոսի 7-ին, ժամը 23:46-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Ալեք Մանուկյան փողոցի շենքերից մեկի բնակարաններից մեկում։ Այս մասին հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է 3-րդ հարկի բնակարաններից մեկում։ Հրդեհը մեկուսացվել է օգոստոսի 8-ին, ժամը 00։02-ին, մարվել՝ 00։14-ին: Բնակարանի խոհանոցում այրվել են գույք և կենցաղային իրեր։ Հրշեջ-փրկարարները շենքից տարհանել են 22 բնակչի։ Հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել հրդեհի հետագա տարածումը դեպի բնակարանի մյուս սենյակներ։Ավելին09:3508.08.25 -
ՀասարակականԵրևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինիՍպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, Ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել 1-80 և 0 8000 0 180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով:Ավելին09:3008.08.25 -
ՔաղաքականՀայտնի է Փաշինյան-Թրամփ հանդիպման ժամը. 1lurer.amՕգոստոսի 8-ին՝ Վաշինգտոնի ժամանակով 14:30-ին, իսկ Հայաստանի ժամանակով 22:30-ին, տեղի կունենա ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հանդիպումը: Այս մասին Վաշինգտոնից հայտնում է «Լուրեր»-ի թղթակիցը: Հիշեցնենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած պատվիրակությունը գտնվում է ԱՄՆ-ում։ Պատվիրակության կազմում են արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը, վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը, ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը, բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը:Ավելին09:2008.08.25
2025-08-07
-
ՍպորտԱրմեն Վարդանյանը` Եվրոպայի մինչև 10 տարեկան պատանիների կայծակնային շախմատի չեմպիոնԱյս մասին տեղեկացրել է Հայաստանի շախմատի ֆեդերացիան:Ավելին23:5807.08.25 -
ՔաղաքականԿա՞ տարբերություն՝ միջանցքի անունը Թրամփի ճանապարհ կլինի, թե՞ Զանգեզուրի միջանցք․ ՊողոսյանՔաղաքագետ Արա Պողոսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Իսկ կա՞ տարբերություն, թե միջանցքի անունը ինչ կլինի` Թրամփի ճանապարհ (TRIP) թե՞ Զանգեզուրի միջանցք։ Եթե միևնույն է, գործելու են նույն պայմանները, ինչ միջանցքի դեպքում, եթե Հայաստանը իր ցանկացած պահին չի կարող փակել ճանապարհը, և եթե նույն սկզբունքը չի գործելու հայերի համար Ադրբեջանի տարածքում։ Ու չասեք, որ սա միջանցք չէ…»։Ավելին23:5207.08.25 -
ԻրավականԴատախազությունը բողոքարկել է Ալբերտ Առստամյանի արդարացման վերաբերյալ դատավճիռը․ փաստաբանՓաստաբան Ռոման Երիցյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Դատախազությունը բողոքարկել է Ալբերտ Առստամյանի արդարացման վերաբերյալ դատավճիռը։ Վերաքննիչ բողոքը մակագրվել է դատավոր Վաչե Մարգարյանին, իսկ դատական նիստը նշանակվել է 2025 թվականի սեպտեմբերի 17-ին՝ ժամը 11:00-ին (հասցե՝ Գ. Նժդեհի 23)։ Հիշեցնենք, որ 74-ամյա Ալբերտ Առստամյանին խուլիգանության մեղադրանք էր առաջադրվել՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ուղղությամբ խնձոր նետելու դեպքի կապակցությամբ։ Այնուամենայնիվ, դատարանը նրան ամբողջությամբ արդարացրեց»։Ավելին23:4807.08.25 -
ՔաղաքականԱյսօր-վաղը որոշվող՝ մեր երեխաների ապագայի մասին ճակատագրական հարցերը իշխանությունը գաղտնի է պահում․ ԹաթոյանՀՀ մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանը գրում է․ «Այսօր-վաղը որոշվող՝ մեր ու մեր երեխաների ապագային վերաբերող ճակատագրական հարցերը ՀՀ իշխանությունը գաղտնի է պահում ու բոլորիս գցել է տեղեկատվական քաոսի մեջ: Իշխանական քարոզչությունն այս օրերին հետևողականորեն թաքցնում է, թե ինչ կոնկրետ լուծումներ են նախատեսվում, իսկ հարցեր բարձրացնողները թիրախավորվում են «հակառուս», «հակաամերիկյան» և այլ պիտակներով ու լռեցվում ագրեսիվ քարոզչությամբ: Սրան գումարած՝ իշխանությունն անընդհատ փոփոխում է արտաքին օրակարգի կենսական հարցերի վերաբերյալ սեփական դիրքորոշումները, անընդհատ հռչակում է «կարմիր գծեր», որոշ ժամանակ անց ինքն էլ ոտնատակ է անում դրանք։ Տեղեկատվական անորոշության պայմաններում հայկական տիրույթը դարձյալ հեղեղվել է ադբրեջանական ինֆորմացիաներով, որոնցով տարվում է հետևողական, պլանավորված քարոզչություն ադրբեջանական զավթողական ծրագրերի ու շահերի տեսանկյունից: Առկա են նաև որոշ միջազգային հրապարակումներ: ՀՀ իշխանությունը բանը հասցրել է նրան, որ չկան կոնկրետ քննարկումներ, թե որոնք են հայկական պետական շահերը. ամեն ինչ պտտվում է ադրբեջանական պահանջների շուրջ: Ստացվել է` բանակցությունները միայն ադրբեջանական պահանջների բավարարման մասին են: Ադրբեջանական շատ հարցեր զրոյից դարձել են օրակարգի թեմաներ։ Տպավորություն է` Ադրբեջանի հետ հակամարտությունը ոչ թե Արցախի, այլ Հայաստանի ինքնիշխան տարածքի` Սյունիքի հետ է կապված: Հայաստանի իշխանությունը պարտավոր է նախապես ու հետո էլ մեր ամբողջ ժողովրդին տալ մանրամասն հաշվետվություն մեր պետության, մեր բոլորի անվտանգության համար այս կենսական հարցերի վերաբերյալ, ինչպես հրարապարակներում բազմիցս պոպուլիստաբար խոստացել է, այլ ոչ թե վարպետորեն մոլորեցնի մեր հասարակությանը. միակ բանը, որ սովորել է այս տարիների ընթացքում»։Ավելին23:4507.08.25 -
Սպորտ«Նոա»-ն Ջիբրալթարում ոչ-ոքի ավարտեց հանդիպումը «Լինքոլն Ռեդ Իմպս»-ի հետԵրևանի «Նոա»-ն Եվրոպայի լիգայի որակավորման երրորդ փուլի առաջին խաղում հյուրընկալվեց Ջիբրալթարի «Լինքոլն Ռեդ Իմպս»-ին։Ավելին23:3007.08.25 -
ՀասարակականԱրարատը նվաճած 9-ամյա Վարդանը, Միքայելը և ընկերները. պատմական վերելքի պատմությունը9-ամյա Վարդանն ու Միքայելը Արարատի բարձունքը հաղթահարած առաջին երեխաներն են: Լանա Համբարձումյանին տղաները պատմել են, որ Արարատի գագաթին վերջանում է վախը ու սկսվում է ուժը:Ավելին23:1507.08.25 -
ՀասարակականԳործարկվելու են էլեկտրական շչակներՕգոստոսի 8-ին՝ ժամը 10:00-ին, Սյունիքի մարզի Քաջարան համայնքի Քաջարան քաղաքում և Լեռնաձոր, Անդոկավան, Ձագիկավան, Գեղի, Բաբիկավան, Քաջարանց բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ։ Օգոստոսի 8-ին՝ ժամը 10:00-ից մինչև 17:00-ն ընկած ժամանակահատվածում, Լոռու մարզի Սպիտակ համայնքի Կաթնաջուր, Մեծ Պարնի, Ծաղկաբեր, Հարթագյուղ բնակավայրերում, Վանաձոր քաղաքի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներ: Օգոստոսի 8-ին՝ ժամը 10:30-ից մինչև 14:30-ն ընկած ժամանակահատվածում, Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Ռուբինյանց, Արմեն Տիգրանյան, Դավիթ Անհաղթի, Էզրաս Հասրաթյան, Զաքարիա Քանաքեռցու, Դրոյի փողոցների մի շարք հասցեներում գործարկվելու են էլեկտրական շչակներ։ ՆԳՆ ՓԾ-ից խնդրում են չանհանգստանալ։Ավելին23:0007.08.25 -
ՄիջազգայինՌԴ-ում Իտալիայի գործերի ժամանակավոր հավատարմատարը կանչվել է Ռուսաստանի ԱԳՆ–նՌուսաստանի Դաշնությունում Իտալիայի գործերի ժամանակավոր հավատարմատար Ջիովաննի Սկոպան կանչվել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարություն, հայտնել են ՌԴ ԱԳՆ–ից: Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության հաղորդագրությունում նշվում է, որ օգոստոսի 5-ին Ռուսաստանի Դաշնությունում Իտալիայի Հանրապետության գործերի ժամանակավոր հավատարմատար Ջիովաննի Սկոպան կանչվել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարություն՝ իտալական տեղեկատվական տարածքում շարունակվող հակառուսական արշավի և պաշտոնական Հռոմի անհամաչափ արձագանքի համար՝ Իտալիայի կառավարության բարձրաստիճան ներկայացուցիչների կողմից Ռուսաստանի դեմ ուղղված որոշ հայտարարությունների առնչությամբ:Ավելին22:4507.08.25 -
ՔաղաքականՓաշինյանի ստորագրությունը նշանակություն չի ունենա, եթե հանրային ընդվզում լինի․ Ստեփան ԴանիելյանՔաղաքագետ Ստեփան Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Պարզ բան, որը պետք է հասկանալ․ Փաշինյանը Հայաստանը չէ, ով ինչ տարածք ցանկանա, հանձնի օտարին։ Իր ստորագրությունը որևէ նշանակություն չունի, եթե հանրային ընդվզում լինի։ Եթե դա չի լինում, ապա կա Փաշինյան, սակայն չկա Հայաստան։ Ընդամենը կա ամբոխ, որն այս պահին ապրում է դեռեւս Հայաստան կոչվող ինչ-որ տարածքում»։Ավելին22:3007.08.25 -
ՄիջազգայինՊուտինն ու Թրամփը վերջապես կհանդիպեն. հանդիպման վայրը որոշված էՊուտինն ու Թրամփը կհանդիպեն, հնարավոր է Արաբական Միացյալ Էմիրություններում՝ հաջորդ շաբաթ: Նույնիսկ բանակցությունների հնարավորությունը, կարծես, մեղմել է գերտերությունների միջև վերջերս սրված լարվածությունը:Ավելին22:1507.08.25