Լրահոս

2025-08-07
  • Img default alt hy
    Հայաստան
    ՔՊ-ական պատգամավոր Վաղարշակ Հակոբյանը չես հասկանում՝ «կրիմինալի՞ստ» է, թե՞ պատգամավոր. Տեր Տաճատ
    Տեր Տաճատ քահանա Բարսեղյանը գրում է. «ՔՊ-ական պատգամավոր Վաղարշակ Հակոբյանը չես հասկանում՝ «կրիմինալի՞ստ» է, թե՞ պատգամավոր։ Նա իշխանական լրատվամիջոցին հարցազրույց է տվել և հայտարարել, թե իրեն փոխանցել են, որ Բագրատ Սրբազանը «գողական» բարքերի է հարում։ Այս հայտարարությունը նա կատարում է այն դեպքում, երբ շուրջ 40 օր Սրբազանը գտնվում է ԱԱԾ-ի մեկուսարանում։ Թե ինչ հրաշքով է մարդը մենակյացության մեջ որևէ բանի հարում՝ անհասկանալի է։ Ի դեպ, Վաղարշակ Հակոբյանը այն պատգամավորներից է, որ ԱԺ-ում բոլոր ընդդիմադիր բախումների ժամանակ հարձակվող անձնակազմի անբաժան մասն է կազմում։ Հայ ժողովրդի համար նշանակալի ոչինչ չարած այս անձի զրպարտիչ հայտարարությունը մատնում է, որ իշխանության ներկայացուցիչները սկսել են նոր արշավ՝ այս անգամ էլ ստի դոզան ավելի բարձրացնելով՝ փորձելով բարեպաշտ, հայրենասեր մարդկանց ներկայացնել որպես ահաբեկիչներ, քրեական տարրեր, հանցագործներ։ Ի դեպ, այսպես էին գործում նաև խորհրդային միությունում, երբ քարոզչության բոլոր միջոցները գործի էին դրվում՝ հոգևորականներին կապելու քրեական աշխարհի հետ։ Մյուս կողմից՝ հարկ է հարցնել՝ պատգամավորը գիտակցո՞ւմ է, որ հայ ժողովուրդը հիմար չէ և կարողանում է կեղծիքը տարբերել իրականությունից։ Որ ամեն սուտ հնարավոր չէ ներկայացնել որպես ճշմարտություն՝ օգտագործելով «օդում կախված լուրեր», «հավաստի աղբյուրներ» կամ «մեղմ ձեւակերպմամբ՝ ինձ տեղեկացրել են» արտահայտությունները։ Չնայած ՔՊ-ականները մարդկանց վրա ցեխ նետելու մեծ վարպետներ են, սա արդեն ծաղր է լսողների հիշողության և առողջ դատողության համար։ Ստով ղեկավարեցին երկիրը 7 տարի, ստով հանձնեցին Արցախը, ստով հանրության մեջ խորը պառակտում առաջացրեցին, ստով կործանեցին մեր վաղվա ապագան, հիմա էլ նույն ստով հասել են Սյունիք ու դեռ ստի մեջ նոր սուտ են հորինում՝ առանց ամաչելու»։
    19:00
    07.08.25
    Ավելին
  • Img default alt hy
    Արտաքին քաղաքականություն
    Փաշինյանը և Ալիևը կստորագրեն մի շարք կարևոր փաստաթղթեր՝ Թրամփի ներկայությամբ. Ռաուֆօղլու
    «Միջանցք այլևս չկա։ Գագաթնաժողովի ժամանակ հիմնական կենտրոնացումը լինելու է «Թրամփի երթուղի միջազգային խաղաղության և բարգավաճման համար» կամ TRIPP անվամբ տարանցիկ և զարգացման նոր ծրագրի վրա»,- գրել է Ռաուֆօղլուն՝ շեշտելով, որ ԱՄՆ պաշտոնյաները իրեն ասել են, որ պահպանվելու է Հայաստանի ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը և իրավազորությունը։
    18:52
    07.08.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Սյունիքում «ՎԱԶ 2107»-ը բախվել է ավտոբուսին, ապա բեռնատարին. կան վիրավորներ
    Երեկ՝ օգոստոսի 6-ին, ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 18:50-ի սահմաններում Սյունիքի մարզի բնակիչ 22-ամյա Նարեկ Շ.-ն իր վարած «ՎԱԶ 2107» մակնիշի ավտոմեքենայով Երևան-Մեղրի ավտոճանապարհի 182 կմ հատվածում դուրս է եկել երթևեկելի գոտուց դեպի ձախ, բախվել Իրանի Իսլամական հանրապետության քաղաքացի, 51-ամյա Մեհրդատ Ա.-ի վարած «Scania» մակնիշի ավտոբուսին, ապա բախվել Արարատի մարզի բնակիչ 30-ամյա Հարություն Խ.-ի վարած «ISUZU» բեռնատարին:  Վթարի հետևանքով «07»-ի վարորդն ու նրա ուղևորներ, Սյունիքի մարզի բնակիչներ 51-ամյա Անդրանիկ Շ.-ն և 48-ամյա Նաիրա Շ.-ն մարմնակնա վնասվածքներո տեղափոխվել են «Սիսիան» բժշկական կենտրոն: 
    18:45
    07.08.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հայլուր
    Հայլուր 18։30 Պատմական ուրբաթ՝ Սպիտակ տանը. նոր մանրամասներ՝ սպասվող ճակատագրական հանդիպումից
    Հայլուր 18։30 Պատմական ուրբաթ՝ Սպիտակ տանը. նոր մանրամասներ՝ սպասվող ճակատագրական հանդիպումից
    18:30
    07.08.25
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Շենգավիթի նախկին թաղապետն ազատ արձակվեց. կիրառվեց տնային կալանք
    Դատարանը, նախագահությամբ դատավոր Ջոն Հայրապետյանի, մասնակիորեն բավարարելով Քննիչի միջնորդությունը՝ Ռազմիկ Մկրտչյանի նկատմամբ կալանքի երկարաձգման վերաբերյալ, որպես խափանման միջոց կիրառեց տնային կալանքը։ Այս մասին գրել է նրա պաշտպան Հրանտ Դադոյանը։ «Պաշտպանական կողմը հատուկ ընդգծում է, որ առաջադրված մեղադրանքը չի համապատասխանում Մկրտչյանի իրական գործողություններին։ Առաջիկայում, օրենքով սահմանված կարգով, հայտնի կլինեն փաստեր, որոնք կբացահայտեն դեպքի իրական դրդապատճառներն ու շահագրգիռ անձի հետապնդած վարքագիծը»,– գրել է նա։
    18:19
    07.08.25
    Ավելին
  • Img default alt hy
    Առողջապահական
    Ինչպե՞ս խուսափել ֆոտոմաշկաբորբից. ԱՆ
    Արևի ճառագայթները երբեմն կարող են «թշնամի» դառնալ մեր մաշկի համար` առաջացնելով մաշկային խնդիրներ։ Ֆոտոմաշկաբորբը (արևի լույսի նկատմամբ գերզգայուն մաշկային արձագանք) դրանցից մեկն է։ Այն հազվադեպ երևույթ չէ․ ըստ միջազգային հետազոտությունների` արևային սեզոնի ընթացքում բնակչության 10–20%-ը կարող է առնչվել տարբեր ձևերի ֆոտոմաշկաբորբերի։
    18:15
    07.08.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Գործող ռեժիմի շնորհիվ Հայաստանը Սիրիայի նման դառնում է սուվերենության առումով կասկածելի վայր, անհասկանալի՝ անվտանգային համակարգով․ Դանիելյան
    Ուկրաինական պատերազմը կոնֆլիկտ է կոլեկտիվ Արևմուտքի և Ռուսաստանի միջև, որը շոշափում է ողջ աշխարհի անվտանգության ճարտարապետության խնդիրները: Ակնհայտ է, որ հանդիպման ժամանակ ավելի լայն շրջանակի հարցեր են քննարկվել, առաջին հերթին աշխարհի ապագա անվտանգային համակարգի կառուցվածքին վերաբերվող:
    18:00
    07.08.25
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Աղվան Արշակյանի կալանքի փոփոխման պահանջով նոր միջնորդություն է ներկայացվել դատարան․ փաստաբան
    «Նախորդիվ ներկայացրած հայտարարությամբ անդրադարձել եմ Աղվանի կալանքը վերացնելու/փոխելու մասին միջնորդությանը և նշել, որ Դատարանն (Դատավոր Գնել Գասպարյանը) այն մերժել է վարույթ ընդունել` ենթադրելով, որ Դատարանի համար միջնորդությամբ նոր հանգամանք չի ներկայացվել:
    17:53
    07.08.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Ստեփան Սամվելյանը ՄԻՊ միջամտությամբ տեղափոխվել է բազմամասնագիտացված բժշկական կենտրոն
    ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում շարունակվում է Ստեփան Սամվելյանի առողջության պահպանման իրավունքի վերաբերյալ քննարկման ընթացակարգը։ Այս մասին հայտնում են ՄԻՊ-ից: Դրա շրջանակներում տեղեկություններ են ստացվել, որ Ստեփան Սամվելյանն այս գիշեր ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ից առողջական վիճակի վատթարացման պատճառով տեղափոխվել է «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր։ Ստեփան Սամվելյանի առողջական վիճակի դինամիկայի վերաբերյալ տեղեկություններ ստանալու նպատակով՝ Պաշտպանի հանձնարարությամբ ՄԻՊ ներկայացուցիչը կապ է հաստատել «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիրի ներկայացուցչի հետ, քննարկել նրան անհրաժեշտ բժշկական օգնության ծավալները։ Ստացված տեղեկությունների համաձայն՝ Ստեփան Սամվելյանը կարիք է ունեցել նեղ մասնագիտական (նեֆրոլոգիական) հսկողության։ Քննարկումների արդյունքում, համագործակցելով պետական իրավասու մարմինների հետ, ՄԻՊ աշխատակազմի հետևողական ջանքերով Ստեփան Սամվելյանը տեղափոխվել է բազմամասնագիտացված բժշկական կենտրոն։
    17:49
    07.08.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Հրդեհի ահազանգ` Երևան քաղաքի Հալաբյան փողոցում
    Օգոստոսի 7-ին, ժամը 16:50-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Հալաբյան փողոցի շենքերից մեկի մոտակայքում այրվում է ենթակայան։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ, մեկ ավտոսանդուղք, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ, Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական, բժշկական ապահովման հերթապահ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խմբերը։
    17:45
    07.08.25
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Ռուբեն Հակոբյանը հրաժարվել է ցուցմունք տալ. «Փաստինֆո»
    Քաղաքագետ Ռուբեն Հակոբյանը հրաժարվել է ցուցմունք տալուց։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասել է Ռուբեն Հակոբյանի պաշտպան Գրիգոր Մղդեսյանը։ Պաշտպանը նշել է, որ կալանավորման որոշման դեմ բողոք է ներկայացվել, որը մակագրվել է Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Լուսինե Ալավերդյանին։ Բողոքը քննվում է գրավոր ընթացակարգով, որոշումը կհրապարակվի օգոստոսի 15-ին։ Վերաքննիչ բողոքի շրջանակներում վիճարկել է թե՛ հիմնավոր կասկածի, թե՛ կալանքի հիմքերի առկայությունը։ Պաշտպանը նկատում է՝ հիմնավոր կասկածն ի սպառ բացակայում է՝ հաշվի առնելով, որ տեսագրության ուսումնասիրությունը վկայում է այն մասին, որ Ռուբեն Հակոբյանը իշխանության զավթման կոչ չի արել։ Ռուբեն Հակոբյանի հայտարարությունը եղել է պատմաքաղաքական վերլուծություն, որն ապագայում ուղղված որևէ բռնի ուժի գործողությունների միտում չի ունեցել։ Ինչ վերաբերում է կալանավորման հիմքերին, ապա մեղադրանքի հիմքում վարույթն իրականացնող մարմնի կողմից ներկայացվող միակ ապացույցը Ռուբեն Հակոբյանի հարցազրույցի տեսանյութն է, հետևաբար, առհասարակ որևէ խոսք լինել չի կարող՝ խոչընդոտման հավանականության մասին։ «Հաղորդաշարը բացառապես կրել է քաղաքական-վերլուծական բնույթ, դա ավելի շատ բանավեճի, գիտական նյութ է, քան՝ իշխանությունների զավթման կոչ։ Եթե ևս նայեք տեսանյութը, ապա այնտեղ վարչապետին գահընկեց անելու, մարդկանց հավաքագրելու, ինչ-որ կերպ շենք կամ այլ բան զավթելու մասին խոսք չկա, անգամ՝ կոնտեքստից նման բան չի ենթադրվում»,- ասաց Մղդեսյանը։ Դիտարկմանը, որ ի վերջո, իշխանության ներկայացուցիչներն ընդհուպ ԱԺ ամբիոնից են բռնության կոչեր անում՝ ձեռքեր, լեզուներ կտրելու և այլն, սակայն իրավապահները դա դիտարկում են որպես քաղաքական հայտարարություն, փոխարենը՝ Ռուբեն Հակոբյանի նկատմամբ հետապնդում են իրականացնում՝ քաղաքական վերլուծության համար, արդյոք երկակի ստանդարտներ չկան՝ փաստաբանը նշեց, որ մյուս դեպքը խորապես չի ուսումնասիրել՝ զուգահեռ անցկացնելու համար, բայց Ռուբեն Հակոբյանի դեպքում փաստ է՝ մեղադրում են մի բանում, ինչը չի արել։ Հարցին՝ ինչ խնդիր էին լուծում՝ նման հետապնդում իրականացնելով ՝ փաստաբանը պատասխանեց՝ նշելով, որ ամենայն հավանականությամբ առաջիկա օրերին նախաքննության ավարտ կհայտարարվի, քանի որ ապացույցների բազա չկա, Ռուբեն Հակոբյանն այդ առումով դատողությունները հրապարակավ կհայտարարի։ Փաստաբանը զերծ մնաց քաղաքական մեկնաբանություններից։ Քրեական գործով տուժող ճանաչված անձ ևս չկա։
    17:35
    07.08.25
    Ավելին
  • Img default alt hy
    Տնտեսական
    ՀՀ պետական պարտքը հունիսի 30-ի դրությամբ 13 մլրդ 852 մլն 137 հազար ԱՄՆ դոլար է
    Հայաստանի պետական պարտքը 2025 թվականի հունիսի 30-ի դրությամբ 13 մլրդ 852 մլն 137 հազար ԱՄՆ դոլար է: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նման տվյալներ է ներկայացրել ՀՀ վիճակագրական կոմիտեն: Արտաքին պարտքը 6 մլրդ 943 մլն 296 հազար, իսկ ներքինը՝ 6 մլրդ 908 մլն 842 հազար դոլար է: Մեկամսյա կտրվածքով ՀՀ պետական պարտքն ավելացել է 116 մլն 520 հազար դոլարով: Ընդ որում՝ արտաքին պարտքը 46 մլն 7 հազար դոլարով պակասել է, իսկ ներքինն ավելացել է 162 մլն 527 հազար դոլարով: 2024 թվականի դեկտեմբերի 31-ին ՀՀ պետական պարտքը 12 մլրդ 842 մլն 240 հազար դոլար էր, որից արտաքինը՝ 6 մլրդ 454 մլն 151 հազար, իսկ ներքինը՝ 6 մլրդ 388 մլն 88 հազար դոլար:
    17:30
    07.08.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Շղթայական ավտովթար՝ Երևանում
    Այսօր՝ օգոստոսի 7-ին, շղթայական ավտովթար է  տեղի ունեցել Երևանում: Ժամը 10:00-ի սահմաններում Ազատության պողոտայում բախվել են «Lexus», «Mitsubishi», «Nissan Rogue» և «Honda» մակնիշի ավտոմեքենաները:  Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան: Վթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում, որտեղ էլ պարզվում է վարորդների ինքնությունը: 
    17:15
    07.08.25
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Ձերբակալվածի խուզարկությամբ հայտնաբերվել է խոշոր չափերի մարիխուանա
    Համայնքային ոստիկանության Թումանյանի բաժնի ծառայողները օպերատիվ տվյալներ էին ստացել, որ Ալավերդի քաղաքի բնակիչ 25-ամյա երիտասարդը մարիխուանա է պահում: Այս մասին տեղեկացնում են ՆԳՆ ոստիկանությունից: «Ձեռնարկված միջոցառումների արդյունքում նա Ալավերդիի Բաղրամյան թաղամասում հայտնաբերվել, ձերբակալվել և տեղափոխվել է բաժին: Անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է 22 գրամ՝ մարիխուանային նմանվող դեղնականաչավուն զանգվածով փաթեթ: Կազմված փաստաթղթերն ու 25-ամյա երիտասարդը ներկայացվել են նախաքննական մարմին։ Հանգամանքները պարզվում են»,- ասված է հաղորդագրությունում։
    17:00
    07.08.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Երեխաները փակել են հարսանիքի շարասյան ճանապարհը, այնուհետև առաջացած վիճшբшնության ժամանակ նրանցից մեկը դшնшկով hшրվածել է մյուսին
    Oգոստոսի 3-ին արտառոց դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 15։45-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Թումանյանի բաժնում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ սուր կտրող-ծակող գործիքով հարված ստանալու հետևանքով «աջ թիկունքի շրջանի ծակած վերք» ախտորոշմամբ «Ալավերդի» բժշկական կենտրոն է տեղափոխվել մի երեխա։ Պարզել են, որ վիրավորը Լոռու մարզի բնակիչ 12-ամյա Ա․ Հ․-ն է։ Ոստիկանության Թումանյանի բաժնի ծառայողներին Ա․ Հ․-ն հայտնել է, որ օգոստոսի 3-ին՝ ժամը 13։00-ի սահմաններում, Ալավերդի քաղաքի Սանահին Սարահարթ թաղամասում գտնվող «Էլլադա» ռեստորանային համալիրի հարևանությամբ, ավանդույթի համաձայն հարսանեկան միջոցառման ժամանակ ավտոմեքենաների շարասյան ճանապարհը պարանով փակելու, գումար վերցնելու և գումարը միմյանց միջև բաժանելու հարցի շուրջ ծագած վիճաբանության ընթացքում համաքաղաքացի 13-ամյա Ռ․ Մ․-ն թիկունքից դանակով մեկ անգամ հարվածել է իր մեջքին՝ պատճառելով մարմնական վնասվածք, ինչից հետո հանցագործության գործիք դանակը նետել է հարևանությամբ գտնվող աղբարկղի ուղղությամբ։ Դեպքի փաստով ոստիկանության Թումանյանի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Թումանյանի քննչական բաժին։
    16:45
    07.08.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Արթուր Սարգսյանի հանդեպ քաղաքական հետապնդումները սկսվել են դեռևս 2021-ին․ Գառնիկ Դանիելյան
    ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Մեկ ամիս առաջ 2 ամսով ապօրինաբար կալանավորվեց մեր գործընկեր, ընկեր, ԱԺ պատգամավոր Արթուր Սարգսյանը։ Արթուրի հետ գեթ մեկ անգամ առնչված յուրաքանչյուր մարդ կփաստի իր մարդկային բարձր որակների, անկեղծության, անմիջականության, նվիրվածության մասին։ Մեր ընկերոջ հանդեպ քաղաքական հետապնդումները սկսել էին դեռևս 2021 թվականին, երբ վերջինս Սիսիան համայնքի ղեկավարն էր։ Արթուրը, ինչպես յուրաքանչյուր պատվախնդիր հայ, չէր կարող համակերպվել թշնամու շահերը սպասարկող այս խմբակի բերած իրականության հետ։ Այդուհանդերձ, ինչպես Արթուրի, այնպես էլ մյուս քաղբանտարկյալների արարքներում չկա որևէ հակաօրինական բան, ինչի համար այս մարդիկ կարող էին հայտնվել ճաղերի ետևում։ Արթուր Սարգսյանն ԱԺ-ում՝ իր կալանավորումից առաջ, հայտարարեց․ «Ես երդվում եմ իմ բոլոր սրբություններով՝ քանի ապրում եմ, պայքարելու եմ, որ իմ հայրենիքում Աստված չպարտվի սատանային, Սերը՝ ատելությանը, Տերը՝ ստրուկին, Վեհը՝ ստորին, Ազնիվը՝ խաբեբային, Նժդեհը՝ թուրքին, Սյունիքը՝ Սումգայիթին, Նամուսն ու թասիբը՝ անբարոյականությանը»»։
    16:30
    07.08.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Կառավարությունը պարզաբանել է «Վիվա Արմենիա»-ում իր բաժնեմասի վերաբերյալ որոշումը
    «Մամուլում շրջանառվող՝ Կառավարության կողմից «Վիվա Արմենիա» ընկերությունում իր բաժնեմասը 50 մլն դոլարով վաճառելու վերաբերյալ տեղեկությունների կապակցությամբ պարզաբանում ենք, որ Կառավարության՝ 2025 թվականի օգոստոսի 7-ի նիստում ոչ թե հավանություն է տրվել «Վիվա Արմենիա» ընկերությունում Կառավարության բաժնեմասը վաճառելու գործարքի, այլ Կառավարության որոշմամբ թույլատրվել է Կառավարության անունից «Վիվա Արմենիա» ընկերության մյուս բաժնետեր «Ֆեդիլքո Գրուպ Լիմիթիդ» ընկերության հետ կնքել վաճառքի օպցիոնի պայմանագիր:
    16:24
    07.08.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Վահագն Խաչատուրյանը Թուրքմենստանում այցելել է հայկական խոնարհված եկեղեցի
    Աշխատանքային այցով Թուրքմենստանի Թուրքմենբաշի քաղաքում գտնվող նախագահ Վահագն Խաչատուրյանն այցելել է հայկական խոնարհված եկեղեցի։ Եկեղեցին օծվել է 1905 թվականին, սակայն 1920-ականների սկզբին խորհրդային իշխանությունները քանդել են եկեղեցու գմբեթը, ապա այն վերածել արտադրական տարածքի։ Վերջին տարիներին թուրքմենական իշխանությունները որոշակի քայլեր են ձեռնարկել եկեղեցու պահպանության և տարածքի բարեկարգման ուղղությամբ։ Թուրքմենական իշխանությունները նաև պատրաստակամություն են հայտնել ամբողջությամբ ռեստավրացնել հայկական եկեղեցին։ Հանրապետության նախագահի աշխատանքային այցը Թուրքմենստան ավարտվել է։
    16:15
    07.08.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Սպասվում է բարձր ջերմային ֆոն
    Քամին՝ հարավարևմտյան, 2-5 մ/վ, ապրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ արագությամբ։ Օգոստոսի 7-12-ի երեկոյան ժամերին Արմավիրում, Կոտայքի և Արագածոտնի նախալեռներում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ։
    16:00
    07.08.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Բեռնատարի վարորդը կեղտաջրերը սահմանված վայրի փոխարեն թափել է ճանապարհին հարակից դաշտում. ԲԸՏՄ
    ՇՄՆ էկոպարեկային ծառայության Կոտայքի և Գեղարքունիքի մարզային վարչության ««Սևան» ազգային պարկ» տեղամասի աշխատակիցները Սևան համայնքում շրջայցի ընթացքում նկատել են կոյուղու կեղտաջրեր տեղափոխող բեռնատար ավտոմեքենա, որի վարորդը կեղտաջրերը սահմանված վայրի փոխարեն թափել է ճանապարհին հարակից դաշտային տարածքում։ Էկոպարեկային ծառայությունից տեղեկացնում են, որ իրավախախտի ինքնությունը պարզվել է, անհապաղ գրավոր հաղորդում է ուղարկվել ԲԸՏՄ:
    15:45
    07.08.25
    Ավելին