Լրահոս

2025-08-07
  • Img default alt hy
    Իրավական
    Ինքնաթիռի ժամանումից հետո խարդախության մեղադրանքով հետախուզվողը հայտնաբերվել է
    Օգոստոսի 5-ին Համայնքային ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի բաժնի ծառայողների կողմից ձեռնարկված միջոցառումների արդյունքում ինքնաթիռի ժամանումից հետո հայտնաբերվել և բաժին է տեղափոխվել 47-ամյա մի օտարերկրացի, որը 2024 թվականի օգոստոսի 27-ից խարդախության մեղադրանքով հետախուզվում էր Ռուսաստանի Դաշնության իրավապահների կողմից։ Այս մասին հայտնում են ՀՀ ՆԳՆ ոստիկանությունից: Նրա հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին և Դատախազությանը։
    15:30
    07.08.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Եվրոպայի դուրս գրված գործիքը շտապում է Ալիևին ու Փաշինյանին օգնության․ Արա Պողոսյան
    Ալիևն ու Փաշինյանը վաղուց զրուցում էին, բայց ԱՄՆ նախագահի միջամտությունը արագացրեց։ Այսօրվա օրը համաշխարհային պատմության մեջ կմնա որպես Կովկասի ազատագրման ամսաթիվ Ռուսաստանի ձեռքերից։
    15:20
    07.08.25
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Իլհամ Ալիևն աշխատանքային այցով ժամանել է ԱՄՆ
    Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները:
    15:10
    07.08.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Քանի չեն լուծվել անգամ հումանիտար բնույթի հարցերը, խաղաղության մասին խոսակցությունները ծաղր են հայ ժողովրդի նկատմամբ. Սաղաթելյան
    ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը ֆեյսբուքյան էջում գրում է․ «Հայաստանի և Ադրբեջանի միջև փոխվստահության ձևավորմամբ և մեր տարածաշրջանում իրական խաղաղության հաստատմամբ շահագրգռված որևէ երկիր պետք է ջանքերն ուղղի Բաքվում պահվող բոլոր գերիների ազատ արձակման, ՀՀ տարածքից ադրբեջանական զորքերի դուրս բերման, բռնի տեղահանված արցախահայերի վերադարձի իրավունքն ապահովելու ուղղությամբ: Հայաստանը բավական ցավոտ և «խիզախ» միակողմանի զիջումներ արդեն արել է, սակայն այդ զիջումները ոչ միայն տարածաշրջանը չեն կայունացրել, այլ էլ ավելի են գրգռել Ադրբեջանի ախորժակը՝ դուռ բացելով նոր պատերազմի համար: Քանի չեն լուծվել անգամ հումանիտար բնույթի հարցերը, խաղաղության մասին խոսակցությունները ծաղր են հայ ժողովրդի նկատմամբ: Իհարկե դուք կարող եք տարբեր հուշագրեր ստորագրել խաղաղության մասին, կարող եք տասնյակ հայտարարություններ անել, բայց դրանցից և ոչ մեկը խաղաղություն չի բերելու տարածաշրջան: Պատմության ընթացքում ոչ մի ուժի երբևէ չի հաջողվել ագրեսորի բոլոր պահանջները բավարարելով հասնել խաղաղության: Այդպիսի քաղակաքանությունն, ի վերջո, հանգեցրել է աղետի բոլորի համար: Մինչ այդ` հերթական անգամ նշեմ, որ այս ընթացքում ձեռք բերված բոլոր պայմանավորվածությունները տեղի են ունենում ժողովրդի թիկունքում և բացառապես մեկ անձի հետ: Հայաստանում ազդեցություն ունեցող որևէ քաղաքական ուժ, լուրջ հեղինակություն ունեցող որևէ անհատ կամ կառույց չի սատարում այդ պայմանավորվածությունները և օրվա ռեժիմի որդեգրած քաղաքական ուղեգիծը: Ձեռք բերված պանմանավորվածությունները կյանքի կոչելու համար վարչախումբը ստիպված ամեն անգամ ընդլայնում է ռեպրեսիաների ալիքը, ավելացնում երկրում քաղբանտարկյալների թիվը: Ուստի արտաքին այն ուժերը, որոնց հույսը Փաշինյանի անվերջ զիջելու մարտավարութնունն է, պետք է լավ իմանան, որ անվերջ ռեպրեսիաների միջոցով հանրային դժգոհության ալիքը երկարաժամկետ զսպել հնարավոր չէ»:
    15:00
    07.08.25
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Պտղնիի նախկին ղեկավարն ու նրա հետ փոխկապակցված անձինք մեղադրվում են առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման մեջ
    ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական վարույթի նախաքննությամբ հիմնավորվել է, որ 2000-2021թթ. ժամանակահատվածում ՀՀ Կոտայքի մարզի Պտղնի համայնքի ղեկավարի պաշտոնը զբաղեցրած անձը, իր իշխանական լիազորություններն ու դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով հասարակության և պետության շահերի դեմ, 2000-2013թթ․ կազմել է Պտղնի համայնքի տարածքում գտնվող՝ պետական և համայնքային սեփականություն հանդիսացող 17 միավոր տարբեր նպատակային նշանակության հողերն իբր համայնքի հողային բարեփոխումների և սեփականաշնորհման տեղական հանձնաժողովի որոշմամբ իրեն, իր ընտանիքի անդամներին և իր հետ փոխկապակցված անձանց հատկացված լինելու վերաբերյալ կեղծ քաղվածքներ, որոնց արդյունքում գրանցվել է վերջիններիս սեփականության իրավունքը դրանց նկատմամբ։ Նշված 17 միավոր անշարժ գույքերի հափշտակության հետևանքով Պտղնի համայնքին և ՀՀ-ին պատճառվել է ընդհանուր 23.450.000 ՀՀ դրամ գումարի գույքային վնաս։ Նախաքննությամբ պարզվել է նաև, որ Պտղնի համայնքի ղեկավարը նշված համայնքի տարածքում գտնվող ջրային նշանակության, 134.400.000 ՀՀ դրամ շուկայական արժեք ունեցող հողամասը 05.10.2020թ. կազմակերպված աճուրդ վաճառքում 42.000.000 ՀՀ դրամ գումարով օտարել է իր հետ փոխկապակցված՝ նշված աճուրդի միակ մասնակցին, որի հետևանքով համայնքին պատճառվել է 92.400.000ՀՀ դրամ գումարի գույքային վնաս։ Բացի այդ, նույն պաշտոնատար անձը, նպատակադրվելով վատնման եղանակով հափշտակել իրեն վստահված, Պտղնի համայնքի սեփականությունը հանդիսացող առանձնապես խոշոր չափերով գույքը, նախնական համաձայնություն է ձեռք բերել իր հետ փոխկապակցված անձանց հետ, ովքեր պատրաստակամություն են հայտնել հափշտակության հետևանքով ձեռք բերված գույքերի նկատմամբ ձևականորեն գրանցել իրենց սեփականության իրավունքը և հետագայում այն փոխանցել համայնքի ղեկավարի որդուն: Արդյունքում՝ Պտղնի համայնքի ղեկավարը, օգտագործելով իր պաշտոնեական դիրքը, 2018 թվականի նոյեմբերի 26-ին կազմել է կեղծ քաղվածքներ և որոշումներ, որոնց հիման վրա բնակավայրերի նպատակային նշանակության 4 միավոր հողամասերի նկատմամբ գրանցվել է իր հետ փոխկապակցված 4 անձանց սեփականության իրավունքը, որից հետո՝ 2020-2021թթ․ ընթացքում, ձևական բնույթ կրող առուվաճառքի պայմանագրերի հիման վրա նշված հողամասերի նկատմամբ գրանցվել է համայնքի ղեկավարի որդու սեփականության իրավունքը: Այդ կերպ համայնքի ղեկավարը վատնման եղանակով հափշտակել է առանձնապես խոշոր չափերով՝ 65.920.000 ՀՀ դրամ արժեքով գույքը և օրինականացրել այն: Առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման, առանձնապես խոշոր չափերով գույք հափշտակելու և դրան օժանդակելու համար մեղադրանքներ են ներկայացվել 6 անձի, այդ թվում՝ Պտղնի համայնքի նախկին ղեկավարին և վերջինիս երկու որդիներին: Նրանց վերաբերյալ նախաքննությունն ավարտվել է: Վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ հանձնվել են հսկող դատախազին՝ այն հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ:
    14:45
    07.08.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Դպրոցում երկաթե կոնստրուկցիաները թափվել են 39-ամյա աշխատակցի վրա. նա մաhացել է
    Այսօր՝ օգոստոսի 7-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 11:50-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Շիրակի մարզի քրեական վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Ախուրյան խոշորացված համայնքի Անիի տարածաշրջանի Շիրակավան գյուղից հիվանդանոց է տեղափոխվել տղամարդու դի: 
    14:30
    07.08.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Հնդկաստանի մի խումբ քաղաքացիներ փակել էին Իջևան-Երևան միջպետական ճանապարհը. «Սպուտնիկ Արմենիա»
    Օգոստոսի 6-ի երեկոյան Իջևանում Հնդկաստանի մի խումբ քաղաքացիներ, ովքեր աշխատում են քաղաքի արտադրամասերից մեկում, փակել էին Իջևան-Երևան միջպետական ճանապարհը, հայտնում է «Սպուտնիկ Արմենիա»-ն։ Բողոքի պատճառը չվճարվող աշխատավարձն է:
    14:25
    07.08.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Սեպտեմբերի 15-ից դեկտեմբերի 15-ը կանցկացվեն պահեստազորայինների վարժական հավաքներ
    Սեպտեմբերի 15-ից դեկտեմբերի 15-ը կանցկացվեն պահեստազորայինների վարժական հավաքներ: Որոշման նախագիծն ընդունվել է Կառավարության այսօրվա նիստում: Կառավարության կողմից որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է պահեստազորի առաջին խմբում հաշվառված շարքային, ենթասպայական և սպայական կազմերի պահեստազորայինների ռազմական հմտությունների կատարելագործման, վերապատրաստման և պատրաստման անհրաժեշտությամբ։
    14:20
    07.08.25
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Դատավորը մերժեց դատախազի բողոքը և անփոփոխ թողեց Արտուշ Գաբրիելյանի խափանման միջոցը
    Փաստաբան Էրիկ Ալեքսանյանը գրել է․ «ՀՀ վերաքննիչ հակակոռուպցին դատարանի ԴԱՏԱՎՈՐ Կարեն Ամիրյանը մերժեց դատախազի բողոքը եւ անփոփոխ թողեց դատավոր Արտուշ Գաբրիելյանի նկատմամբ կիրառված տնային կալանքը»։
    14:10
    07.08.25
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Վահագն Վերմիշյանն արդեն 5 տարի 6 ամիս գտնվում է անազատության մեջ՝ անհիմն մեղադրանքների հիման վրա. պաշտպանական խումբ
    Վահագն Վերմիշյանի պաշտպանական խումբը հայտարարություն է տարածել, որում ասվում է. «Վահագն Վերմիշյանն արդեն 5 տարի 6 ամիս գտնվում է անազատության մեջ՝ անհիմն մեղադրանքների հիման վրա: Թեև վերաքննիչ դատարանն արդարացրել է նրան մի շարք դրվագներով, սակայն զարմանալիորեն պատժի չափը մնացել է անփոփոխ՝ 8 տարի ազատազրկում: Գործի նյութերի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ Վերմիշյանի դեմ քրեական գործի քննությունն իրականացվել է մի շարք էական խախտումներով: Մասնավորապես՝ խախտվել են քննչական ենթակայության կանոնները, ՕՀՄ-ների իրականացման ընթացակարգային պահանջները, ապացույցների ձեռքբերման և գնահատման կարգը: Գործում բացակայում են մեղադրանքը հիմնավորող ուղղակի ապացույցներ, չի հարցաքննվել գործի համար առանցքային նշանակություն ունեցող վկա Նատալիա Չեռնիկովան, իսկ առգրավված համակարգիչները զննվել են թերի: Միևնույն ժամանակ, ակնհայտ են արդարադատության իրականացման քաղաքական միջամտության հնարավոր դրսևորումները, ինչի մասին արդեն իսկ բարձրաձայնել է Հայաստանի քաղաքացիական հասարակության կազմակերպությունների հակակոռուպցիոն կոալիցիան: Հաշվի առնելով վերոնշյալը և ելնելով մարդու իրավունքների պաշտպանության գերակայությունից, ինչպես նաև արդար դատաքննության իրավունքի ապահովման անհրաժեշտությունից՝ դիմում ենք Ձեզ հետևյալ խնդրանքներով. 1. ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին կոչ ենք անում, «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» ՀՀ սահմանադրական օրենքով նախատեսված լիազորությունների շրջանակներում, անմիջականորեն հանդիպել տնային կալանքի տակ գտնվող Վահագն Վերմիշյանին, լսել նրա իրավունքների խախտումների վերաբերյալ բողոքները և, որպես համակարգային խախտումների դրսևորում, նախաձեռնել արտահերթ հրապարակային զեկույցի պատրաստում՝ համաձայն նույն օրենքի, որով կներկայացվեն ոչ միայն իրավունքների խախտման մասին դեպքեր և փաստեր, այլև մարդու իրավունքներին և ազատություններին առնչվող նորմատիվ իրավական ակտերի կատարելագործմանն ուղղված առաջարկներ: 2. ՀՀ հանրային խորհրդին առաջարկում ենք նախաձեռնել և կազմակերպել հանրային լսումներ Վահագն Վերմիշյանի դատական գործի ընթացքում տեղ գտած մարդու իրավունքների խախտումների վերաբերյալ՝ ներգրավելով ինչպես իրավապաշտպան կազմակերպություններին, այնպես էլ իրավաբանական համայնքի ներկայացուցիչներին և դատական համակարգի անկախ փորձագետներին: 3. Մարդու իրավունքների պաշտպանության ոլորտի ՀԿ-ներին խնդրում ենք ուշադրություն դարձնել այս դեպքին և աջակցել արդար դատաքննության իրավունքի ապահովմանը: 4. ՀՀ արդարադատության նախարարին և Դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի և կարգապահական հանձնաժողովին կոչ ենք անում, համաձայն «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի, ուսումնասիրել գործի քննության ընթացքում թույլ տրված դատավարական խախտումները և, առկա հիմքերի դեպքում, նախաձեռնել դատավորների նկատմամբ կարգապահական վարույթ՝ հատկապես ուշադրություն դարձնելով արդարադատության իրականացման, մասնավորապես պատժի նշանակման ժամանակ դրսևորված անհիմն մոտեցմանը, երբ արդարացման դրվագների առկայության պայմաններում պատժի չափը մնացել է նույնը: 5. ԶԼՄ-ներին խնդրում ենք հանրայնացնել Վահագն Վերմիշյանի գործը՝ նպաստելով հանրային իրազեկվածության բարձրացմանը և արդար դատաքննության իրավունքի պաշտպանության գործընթացին»:
    14:00
    07.08.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    «Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում քաղաքացին ընկել և վնասել է ոտքը
    Օգոստոսի 7-ին, ժամը 09:46-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հարթագյուղ գյուղի «Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում քաղաքացին ընկել և վնասել է ոտքը. իջեցնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Փրկարարները քաղաքացուն մոտ 300 մ պատգարակով իջեցրել և մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային։
    13:45
    07.08.25
    Ավելին
  • Քաղաքական
    Կառավարությունը կվաճառի «Վիվա Արմենիա»-ի 20 տոկոս բաժնետոմսերը
    Կառավարությունը կվաճառի «Վիվա Արմենիա»-ի 20 տոկոս բաժնետոմսերը
    13:40
    07.08.25
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Փաթեթներով թմրամիջոց տեղադրող երիտասարդը կալանավորվել է (տեսանյութ)
    Քրեական ոստիկանության Կոտայքի մարզային վարչության ծառայողների օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ստացվել է տեղեկություն, որ Արարատի մարզի Նորաշեն գյուղի բնակիչ 28-ամյա երիտասարդն ապօրինի ձեռք է բերում թմրամիջոց և իր կողմից շահագործվող «Օպել» մակնիշի ավտոմեքենայով դրանք տեղադրելով իրացնում Հրազդան և Չարենցավան քաղաքների տարբեր վայրերում, մասնավորապես` Չարենցավանի «Գանգրահեր տղան» արձանի մոտակայքում։ Այս մասին հայտնում են ՆԳՆ-ից: Հուլիսի 31-ին` ժամը 20.15-ին, Կոտայքի մարզի Ֆանտան գյուղում երիտասարդը ձերբակալվեց և մեքենայով հանդերձ տեղափոխվեց վարչություն: Նրա խուզարկությամբ հայտնաբերվեց մոխրացված հետքերով երկու կաթուցիչ և մարիխուանայի նմանվող զանգված։ Պարզվել է, որ նույն օրը տելեգրամյան մի օգտատիրոջ հետ պայմանավորվել և իրացնելու նպատակով Ձորաղբյուր գյուղի տարածքից վերցրել է մեկ գրամանոց 40 փաթեթ, որոնք տեղադրել է Չարենցավանի և Հրազդանի տարբեր վայրերում, ինչի համար օգտատերն իրեն պետք է յուրաքանչյուրի համար վճարեր 9 դոլար: Երիտասարդն ու կազմված փաստաթղթերն ուղարկվել են Չարենցավանի քննչական բաժին։ Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում կատարված ապացուցողական գործողությունների արդյունքում Հրազդանում և Չարենցավանում հայտնաբերվել է մարիխուանայով լցված և արդեն տեղադրված 18 փաթեթ։ Երիտասարդի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանքը։ Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։
    13:30
    07.08.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Սպիտակ տան կողմից քաջալերված փաստաթուղթը կլեգիտիմացնի Ադրբեջանի ցեղասպանական գործողությունները. հայտարարություն
    Հայ դատի Ամերիկայի հանձնախումբը Սպիտակ տանը նախատեսված՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև կայանալիք գագաթնաժողովի բոլոր մասնակիցներին կոչ է անում ձգտել սկզբունքային և տևական խաղաղության՝ հիմնված արդարության, պատասխանատվության, բռնի տեղահանված հայության վերադարձի, ինչպես նաև Հայաստանի անվտանգության ու ինքնիշխանության պահպանման վրա։ Մեկնաբանելով սպասվող հանդիպումը՝ Հայ դատի Ամերիկայի գրասենյակի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը նկատել է. «Հայերն ուզում են իրական խաղաղություն։ Արցախը «մաքրելը» խաղաղություն չէ։ Էթնիկ զտման լեգիտիմացումը խաղաղություն չէ։ Քրիստոնեական սրբավայրերը մոռացության մատնելը խաղաղություն չէ։ Պատանդներին մոռանալը խաղաղություն չէ։ Ադրբեջանի կողմից Հայաստանի տարածքի օկուպացիայի հետ հաշտվելը խաղաղություն չէ։ Ուժի սպառնալիքով պարտադրված խաղաղությունը խաղաղություն չէ»։ Վստահելի աղբյուրների համաձայն՝ Սպիտակ տան հովանու ներքո, օգոստոսի 7-8-ը կայանալիք բանակցություններից, հետո հնարավոր է հրապարակվի հայտարարություն կամ փոխըմբռնման հուշագիր՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ։ Հայ դատի Ամերիկայի հանձնախումբն իր մտահոգությունն է հայտնում առ այն, որ հնարավոր հայտարարությունները կամ համաձայնությունները չեն անդրադառնում հիմնական առաջնահերթություններին, մասնավորապես, արցախահայության՝ իրենց տները վերադառնալու իրավունքին, Ադրբեջանի կողմից հայ ռազմագերիների և պատանդների ազատմանը, հայկական քրիստոնեական սրբավայրերի միջազգային պաշտպանությանը և Ադրբեջանի զինված ուժերի դուրսբերմանը Հայաստանի ինքնիշխան տարածքից։ Ըստ Արամ Համբարյանի`«Ցանկացած համաձայնություն, որը բնական է համարում և ապա լեգիտիմացնում 150․000 արցախահայերի բռնի տեղահանումը, առաջընթաց չէ։ Դա հեռացում է խաղաղությունից, քայլ՝ ադրբեջանական նոր ագրեսիայի ուղղությամբ։ Իրական խաղաղությունն անհրաժեշտ է կառուցել վերադարձի իրավունքի իրացմամբ, պատանդների ազատմամբ, քրիստոնեական սրբավայրերի պաշտպանությամբ, Հայաստանից օտար զորքերի դուրսբերմամբ և պատերազմական հանցագործությունների համար պատասխանատվության սկզբունքով։ Եթե Վաշինգտոնը ցանկանում է Հարավային Կովկասում իրեն ներկայացնել որպես խաղաղության միջնորդ, ապա պետք է ապահովի, որ այս խաղաղության գործընթացը լինի իրական՝ հիմնված պատասխանատվության վրա, այլ ոչ թե Հայաստանին պարտադրված սպառնալիքների վրա։ Ամերիկահայերը վճռականորեն դեմ են ցանկացած համաձայնության, որը արդարությունը փոխարինում է հարմարվողականությամբ կամ վտանգի տակ է դնում հայերի կյանքը»։ Հայ դատի Ամերիկայի հանձնախումբը կրկին վերահաստատում է իր խիստ ընդդիմությունն Ադրբեջանի կողմից առաջ քաշվող այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» գաղափարին՝ այն համարելով ուղղակի սպառնալիք Հայաստանի ինքնիշխանությանը։ Օրեր առաջ ԱՄՆ Կոնգրեսի հանձնաժողովներին ուղարկված հանձնախմբի գրության մեջ նշված է՝ նման միջանցքը կխաթարի Հայաստանի անվտանգությունն ու անկախությունը։ ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի կենտրոնական գրասենյակ
    13:26
    07.08.25
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Ռուսաստանը և Չինաստանը համատեղ ռազմածովային պարեկություն են սկսել Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում
    «Ռուսաստանի ռազմածովային նավատորմի և Չինաստանի Ժողովրդաազատագրական բանակի ռազմածովային ուժերի նավերը ստեղծել են համատեղ ջոկատ և դուրս են եկել Ճապոնական ծով՝ Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում համատեղ պարեկային առաջադրանքներ կատարելու համար», - ասվում է նավատորմի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ։
    13:15
    07.08.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Եվրոդատարանի արդարացման վճիռներով փոխհատուցման բեռը պետության փոխարեն կրելու եք հենց դուք՝ «վնգստացող» դատավորներդ». «Որդիների Կանչ»
    «Իշխանությունը կյանք ու մահվան կռիվ է տալիս իր վերարտադրության համար՝ հստակ գիտակցելով, որ դաժան է լինելու հատուցումը 8 տարվա արած և չարածի համար։ Անխնա շահագործելով ամբողջ իրավական զինանոցը՝ ոստիկան, քննիչից սկսած, դատախազ, դատավորով վերջացրած, ոտնահարելով արդարությունը, արդարադատությունը, բարոյականությունը և տարրական մարդկային հատկությունները, փորձում է մեկուսացնել ու լռեցնել բոլոր այն արժանապատիվ հայերին, ովքեր առանց երկյուղելու բարձրաձայնում են հայոց երկրին սպասվող վտանգների մասին, փորձում են ելքեր առաջարկել ստեղծված աղետալի իրավիճակից դուրս գալու համար։
    13:00
    07.08.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Կառավարությունը վաճառում է նվեր ստացած «Վիվա Արմենիա»-ի բաժնետոմսերը
    Մասնավորապես ՀՀ կառավարությունը որոշել է թույլատրել Հայաստանի վարչապետի աշխատակազմին Հայաստանի Հանրապետության կառավարության անունից «Վիվա Արմենիա»-ի բաժնետեր «Ֆեդիլքո Գրուպ Լիմիթիդ» ընկերության հետ կնքել վաճառքի օպցիոնի պայմանագիր։
    12:45
    07.08.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հայլուր
    Հայլուր 12։30 Փաշինյանն ու Ալիևը Թրամփի մոտ են գնում. Իրանի նախագահը հայտնել է Երևան գալու մասին
    Հայլուր 12։30 Փաշինյանն ու Ալիևը Թրամփի մոտ են գնում. Իրանի նախագահը հայտնել է Երևան գալու մասին
    12:30
    07.08.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Կասեցվել է «Բիոկաթ»-ի մածունի (5%) արտադրությունը
    Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչները, «Բիոկաթ» ՍՊԸ-ին պատկանող կաթնամթերքի արտադրությունում (Երևան, Հաղթանակ թաղամաս) իրականացվող ստուգման շրջանակներում, նմուշառել և լաբորատոր փորձաքննության են հանձնել նմուշներ թթվասեր (18%), մածուն (5%), յոգուրտ ըմպելի դեղձ (1.5%) և պանիր չեչիլ (45%) արտադրատեսակներից: Այս մասին տեղեկացնում են ՍԱՏՄ-ից: Ըստ արդյունքների՝ միայն մեկ՝ մածուն (5%), արտադրատեսակի նմուշը աղիքային ցուպիկի խմբի մանրէներ (ԱՑԽՄ), ցուցանիշով չի համապատասխանել Մաքսային միության տեխնիկական կանոնակարգով սահմանված պահանջներին: «Բիոկաթ» ՍՊԸ-ի կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեության առանձին գործառույթը՝ մածուն (5%) արտադրատեսակի արտադրությունը, կասեցվել է, սահմանվել է հայտնաբերված խախտումները վերացնելու ժամկետ: Արտադրողին տրվել է խմբաքանակների իրացումն արգելելու, շուկայից հետ կանչելու, ոչնչացնելու կամ օգտահանելու մասին կարգադրագիր, հանձնարարվել է ապահովել արտադրանքի համապատասխանությունը գործող տեխնիկական կանոնակարգերին:
    12:15
    07.08.25
    Ավելին
  • Img default alt hy
    Տնտեսական
    Տարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբ
    Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․76 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.85 դրամ:
    12:00
    07.08.25
    Ավելին