Լրահոս

2025-08-09
  • Img default alt hy
    Քաղաքական
    Փաշինյանը Վաշինգտոնից կրկին պատասխանում է լրագրողների հարցերին. ուղիղ
    Փաշինյանը Վաշինգտոնից կրկին պատասխանում է լրագրողների հարցերին. ուղիղ
    08:08
    09.08.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Փաշինյանը պատասխանում է լրագրողների հարցերին․ ուղիղ
    ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատասխանում է լրագրողների հարցերին։
    01:58
    09.08.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Փաշինյանը հրապարակել է Վաշինգտոնում ստորագրված հռչակագրի տեքստը
    1․ Մենք և Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Ջ․ Թրամփը ականատես եղանք Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև խաղաղության ու միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրի համաձայնեցված տեքստի նախաստորագրմանը Կողմերի արտաքին գործերի նախարարների կողմից։ Ըստ այդմ, մենք ընդունեցինք Համաձայնագրի ստորագրմանը և վերջնական վավերացմանը հասնելու ուղղությամբ հետագա գործողությունները շարունակելու անհրաժեշտությունը և ընդգծեցինք մեր երկու երկրների միջև խաղաղության պահպանման ու ամրապնդման կարևորությունը։
    01:45
    09.08.25
    Ավելին
  • Img default alt hy
    Արտաքին քաղաքականություն
    Մենք վերջ դրեցինք Մինսկի գործընթացին. Ալիև
    Այսօր մենք վերջ դրեցինք Մինսկի գործընթացին։ Այս մասին Սպիտակ տանը կայացած ԱՄՆ, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների եռակողմ հանդիպմանը հայտարարեց Իլհամ Ալիևը։ «Այն սկիզբ էր առել 92թ., ԵԱՀԿ շրջանակում բանակցությունը շարունակվում էր երեք տասնամյակ առանց որևէ արդյունքի։ Ուրիշ էլ ո՞վ է արժանի խաղաղության Նոբելյան մրցանակի, եթե ոչ նախագահ Թրամփը։ Նա վեց ամսում հրաշք է գործել»,- ասաց Ալիեւը։
    01:06
    09.08.25
    Ավելին
  • Img default alt hy
    Արտաքին քաղաքականություն
    Հայաստանը բացառիկ համագործակցություն է հաստատում ԱՄՆ-ի հետ. Թրամփը հանդես է եկել հայտարարությամբ
    «Երկար ժամանակ՝ 35 տարի նրանք կռվեցին։ Եվ հիմա նրանք ընկերներ են և ընկերներ են մնալու երկար ժամանակ». այս խոսքերով օգոստոսի 8-ին Սպիտակ տանը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ համատեղ հայտարարության մեկնարկում իր ելույթը սկսեց ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ 
    00:47
    09.08.25
    Ավելին
  • Քաղաքական
    Ի՞նչ փաստաթղթեր են ստորագրել Փաշինյանն ու Թրամփը
    ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է. «ՀՀ վարչապետ Փաշինյանի եւ ԱՄՆ նախագահ Թրամփի հանդիպումը Սպիտակ տանը։ Նպատակ ունենալով խորացնելու ռազմավարական համագործակցությունը երեք առանցքային ոլորտներում՝ Հայաստանի եւ Միացյալ Նահանգների Կառավարությունները ստորագրել են հետևյալ փոխըմբռնման հուշագրերը․ - «Խաղաղության խաչմերուկ» նախագծի կարողությունների զարգացման ոլորտում գործընկերության մասին - Արհեստական բանականության և կիսահաղորդիչների ոլորտում նորարարական գործընկերության մասին - Էներգետիկ անվտանգության ոլորտում գործընկերության մասին»: Գրառմանը կից Բաղդասարյանը հրապարակել է լուսանկարներ:
    00:34
    09.08.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Թրամփը, Փաշինյանն ու Ալիևը ստորագրեցին «Թրամփի երթուղին» ստեղծելու մասին փաստաթուղթը
    ՀՀ վարչապետն ընդգծել է, որ սա մեծագույն գործարք է:
    00:28
    09.08.25
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    «Զվարթնոց» օդանավակայանում ձերբակալվել է Հայաստանում հայտնի երգիչ
    Օգոստոսի 8-ին, ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության «Զվարթնոց» օդանավակայանի ծառայողները օդանավակայանում ձերբակալել են ՀՀ հայտնի երգիչներից մեկին։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նրա մոտ հայտնաբերվել է կասկածելի իր, ինչի վերաբերյալ փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի տարածքում կատարված հանցագործությունների քննության բաժին։ Նշված բաժին է ներկայացվել նաև երգիչը։Նախաքննության շահերից ելնելով՝ այս պահին որոշ մանրամասներ չեն հաղորդվում։
    00:19
    09.08.25
    Ավելին
  • Քաղաքական
    Փաշինյանը երջանիկ է Թրամփի կողքին
    Փաշինյանը երջանիկ է Թրամփի կողքին
    00:15
    09.08.25
    Ավելին
  • Img default alt hy
    Արտաքին քաղաքականություն
    Երթուղին թույլ կտա, որ Ադրբեջանը կարողանա անցնել Նախիջևան՝ լիովին հարգելով ՀՀ-ի ինքնիշխանությունը․ Թրամփ
    35 տարի իրենք կռվել են ու հիմա ընկերներ են լինելու երկար ժամանակ։ Մեծագույն պատիվ է բոլորին ողջունել Սպիտակ տանը։ Երկու հրաշալի առաջնորդներին ուզում եմ ողջունել Վաշինգտոն գալու համար, որպեսզի ստորագրեն այս պատմական հռչակագիրը։ Այս մասին այսօր Սպիտակ տանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ եռակողմ հանդիպմանը հայտարարեց ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ Թրամփը հայտարարել է՝ Սյունիքով անխափան կապ է հաստատվելու Ադրբեջանի հիմնական հատվածի ու Նախիջևանի հետ՝ Հայաստանի ինքնիշխանությամբ ամբողջական շրջանակներում։ «Հայաստանը բացառիկ գործընկերություն է հաստատում ԱՄՆ-ի հետ՝ զարգացնելու այս միջանցքը, որը կարող է երկարացվել մինչև 99 տարի։ Ամերիկյան ընկերությունները անչափ հետաքրքրված են միանալու ենթակառուցվածքների զարգացմանը։», – նշել է Թրամփը։
    00:09
    09.08.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Թրամփ-Փաշինյան հանդիպմանը 3 կարևոր փաստաթղթեր են ստորագրվել
    Այս մասին հայտնում է ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը։
    00:00
    09.08.25
    Ավելին
2025-08-08
  • Img default alt hy
    Քաղաքական
    Մեկնարկեց Փաշինյան-Թրամփ-Ալիև եռակողմ հանդիպումը
    Սպիտակ տանը մեկնարկեց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը:
    23:58
    08.08.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Փաշինյանը Վաշինգտոնից ուղիղ եթերում կպատասխանի ԶԼՄ ներկայացուցիչների հարցերին
    Սպիտակ տանը կայացած հանդիպումներից հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանն օգոստոսի 9-ին` Երևանի ժամանակով առավոտյան 08:00-ին, Վաշինգտոնից ուղիղ եթերում կպատասխանի Կառավարությունում հավատարմագրված ԶԼՄ ներկայացուցիչների կողմից նախապես ուղարկված հարցերին: Այս մասին հայտնում է վարչապետի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանը։
    23:46
    08.08.25
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Ալիևը ժամանեց Սպիտակ տուն
    Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը Սպիտակ տան մոտ դիմավորեց Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին։  Դիմավորման արարողության ժամանակ լրագրողի հարցին, թե որքանո՞վ է ԱՄՆ նախագահը վստահ, որ Հայաստանի ու Ադրբեջանի մեջ կլինի տևական խաղաղություն, Թրամփն ասաց. «Շատ վստահ եմ»։  Հաջորդ հարցին՝ արդյոք այսօրվա համաձայնագիրը կպաշտպանի քրիստոնյաներին, Թրամփը չպատասխանեց։ Լուսանկարվելուց հետո երկու երկրների նախագահները մտան Սպիտակ տուն։  Ավելի վաղ ԱՄՆ նախագահական նստավայրի դիմաց Թրամփը դիմավորել էր նաև Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին և կայացել էր  նրանց երկկողմ հանդիպումը։   ՀՀ կառավարությունից հայտնել են, որ Նիկոլ Փաշինյանն օգոստոսի 8-ին Վաշինգտոնում երկկողմ հանդիպում կունենա Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի հետ՝ Հայաստան-ԱՄՆ ռազմավարական գործընկերությունը խորացնելու նպատակով, ինչպես նաև եռակողմ հանդիպում՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ՝ միտված տարածաշրջանում խաղաղության, բարօրության և տնտեսական համագործակցության առաջմղմանը։ Դոնալդ Թրամփն օգոստոսի 8-ին Truth Social հարթակում անդրադարձել էր Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի հետ սպասվող եռակողմ հանդիպմանը՝ այն որակելով պատմական։  «Ես անհամբերությամբ սպասում եմ Սպիտակ տանը հյուրընկալելու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին պատմական խաղաղության գագաթնաժողովի համար», - գրել էր ԱՄՆ նախագահը։  Նա հավելել էր, որ ԱՄՆ ներկայիս վարչակազմը բավականին երկար ժամանակ համագործակցել է երկու կողմի հետ և նշել, որ օգոստոսի 8-ին վարչապետ Փաշինյանը և նախագահ Ալիևը Սպիտակ տանը կմիանան իրեն՝ մասնակցելու խաղաղության փաստաթղթի ստորագրման պաշտոնական արարողությանը։ 
    23:40
    08.08.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Ավարտվել է Փաշինյան-Թրամփ հանդիպումը. ստորագրվել են փաստաթղթեր
    Հանդիպմանը, ի թիվս այլ թեմաների, քննարկվել է Հայաստան-ԱՄՆ ռազմավարական գործընկերության խորացման,Հայաստանի ներկայացրած «Խաղաղության խաչմերուկ» նախագծի և Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործըթացի վերաբերյալ հարցեր: Հանդիպման արդյունքներով Հայաստանի ևԱՄՆ-ի միջև տեղի է ունեցել փաստաթղթերի ստորագրում:
    23:34
    08.08.25
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Անտառային հրդեհների պատճառով Դարդանելի նեղուցում նավագնացությունը դադարեցվել է
    «Դարդանելի նեղուցում նավագնացությունը ժամանակավորապես դադարեցվել է երկու ուղղություններով՝ Չանաքքալե նահանգում տեղի ունեցած բնական հրդեհների պատճառով», - ասվում է հաղորդագրության մեջ:
    23:30
    08.08.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Հրդեհ` Աբովյանի կանանց գաղութում
    Հրդեհ է բռնկվել Աբովյանի կանանց գաղութում:
    23:15
    08.08.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Մաշտոցի պողոտա-Ամիրյան փողոցների խաչմերուկում հսկայական ծառը տապալվել է՝ վնասելով մեքենաներ
    Այսօր՝ օգոստոսի 8-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։ Ժամը 20:30-ի սահմաններում, քամու հետևանքով, Մաշտոցի պողոտա–Ամիրյան փողոցների խաչմերուկում ծառը տապալվել ու վնասել է տրանսպորտային միջոցներ։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար տուժածներ չկան։ Պարեկները սահմանազատել են տարածքը և սպասում են, թե երբ դեպքի վայր կժամանեն Երևանի քաղաքապետարանի «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի աշխատակիցները, որպեսզի ծառը մասնատեն ու հեռացնեն անվտանգ վայր։ Պարեկային ծառայությունը պարզում է վնասված ավտոմեքենաների սեփականատերերի ինքնությունը։
    23:00
    08.08.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Մեկնարկել է Փաշինյան-Թրամփ հանդիպումը
    Նշենք՝ Թրամփն այսօր հանդիպում է անցկացնելու նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, ապա տեղի է ունենալու եռակողմ  ձևաչափով՝ Թրամփ-Փաշինյան-Ալիև հանդիպում։ Սպասվում է նաև փաստաթղթի ստորագրում։
    22:54
    08.08.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Պատերազմ այլևս չի լինելու․ Ալեն Սիմոնյան
    Պատերազմ այլևս չի լինելու: Մեր երեխաներն այլևս չեն զոհվելու: Միջանցք չի լինելու, ճանապարհներն են բացվում: Տարածաշրջանի բոլոր ճանապարհները և սահմանները բացվելու են: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։ «Մեր տնտեսությունը շնչելու է: Ամեն օր մեր պետությունն էլ ավելի անկախ և ինքնիշխան է լինելու: ԿԵՑՑԵ, Ապագան, որն այսօր ենք կերտում, Ապագա կա՜, կա ապագա! ԿԵՑՑԵ ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆԸ, Կեցցե այն իրական Հայաստանի Հանրապետությունը, որը մենք միշտ իրականում երազել ենք, որը հավետ է»,- գրել է նա:
    22:48
    08.08.25
    Ավելին