Լրահոս
2025-08-18
-
ԻրավականԲնակարանային գողություն արած երիտասարդը կալանավորվել էՀուլիսի 14-ին ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգահարել էր 31-ամյա մի երիտասարդ և գողության վերաբերյալ հաղորդում տվել։ Նա հայտնել էր, որ մուտք են գործել Արարատի մարզի Այնթափ գյուղում գտնվող իր տուն՝ գողացել 80 հազար դրամ և ոսկյա շղթա։ Նախաձեռնվել էր քրեական վարույթ՝ բնակարանային գողության հատկանիշներով։ Այս մասին հայտնում են ՆԳՆ-ից: Ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ Քրեական ոստիկանության Արարատի մարզային վարչության ծառայողները պարզել են, որ բնակարանային գողությունը կատարել են Երևանի բնակիչ երկու երիտասարդ, երկուսն էլ 33 տարեկան: Օգոստոսի 12-ին Արարատի մարզի քրեական ոստիկանները նրանց հայտնաբերել, ձերբակալել և ներկայացրել են վարույթն իրականացնող մարմին։ Նրանցից մեկը կալանավորվել է։ Նախաքննությունը շարունակվում է:Ավելին15:4518.08.25 -
ԻրավականՈւսանողներից կաշառք պահանջելու և ստանալու մեջ մեղադրվող քոլեջի տնօրենի պաշտոնավարումը կասեցվել էՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական վարույթով իրականացված նախաքննությամբ պարզվել է, որ 2019 թվականից Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի քոլեջի տնօրենի պաշտոնը զբաղեցրած անձը, օգտագործելով իր ծառայողական լիազորություններն ու ազդեցությունը, նույն քոլեջի ուսանողներից մեկի օգտին գործողություն կատարելու, այն է՝ վերջինիս կողմից ուսումնական և գործնական դասընթացներին չհաճախելու պայմաններում նրան անհրաժեշտ գնահատականներ նշանակելու և ավարտական ատեստատ տրամադրելու հարցի շուրջ դասախոսների հետ պայմանավորվածություններ ձեռք բերելու դիմաց, նրանից պահանջել և ստացել է կաշառք: Այդ մասին հայտնում են ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեից: «Նախաքննությամբ պարզվել է նաև, որ քոլեջի տնօրենը ուսանողներից ևս մեկին ցածր առաջադիմության պայմաններում հաջորդ ուսումնական տարի փոխադրելու նպատակով բարձր գնահատականներ նշանակելու համար միջնորդի միջոցով ուսանողի ծնողից ստացել է կաշառք: Բացի այդ, նույն պաշտոնատար անձը, իր ծառայողական լիազորություններն ու դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով քոլեջի մեկ այլ ուսանողի բացակայությունները չարձանագրելու և հաջորդ ուսումնական տարի փոխադրելու նպատակով բարձր գնահատականներ նշանակելու համար, հիշյալ ուսանողի ծնողից նույնպես ստացել է կաշառք: Ուսանողներից կաշառք պահանջելու և ստանալու համար քոլեջի տնօրենին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 435-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (3 դրվագ), կաշառք տվողներին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 436-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով իսկ կաշառքի միջնորդություն կատարած անձին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 437-րդ հոդվածի 1-ին մասով: Քոլեջի տնօրենի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը և պաշտոնավարման կասեցումը, կաշառք տված անձանցից մեկի նկատմամբ՝ տնային կալանքը: Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է, և վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են ՀՀ հակակոռուպցիոն դատարան»,- նշված է հաղորդագրության մեջ: Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:Ավելին15:3018.08.25 -
Արտաքին քաղաքականությունԻրանի նախագահը պաշտոնական այցով ժամանեց ՀայաստանՀայաստան և Բելառուս կատարելիք այցերին ընդառաջ Իրանի նախագահը Թեհրանում հանդիպում է ունեցել բարձրաստիճան պաշտոնյաների հետ։ Իրանի նախագահի պաշտոնական կայքի տարածած տեղեկատվության համաձայն՝ քննարկվել է Հայաստանի և Բելառուսի հետ էներգետիկայի, տրանսպորտի, առևտրի, ներդրումների, առողջապահության, շրջակա միջավայրի, գիտության, մշակույթի և զբոսաշրջության ոլորտներում հնարավոր համագործակցության հետ կապված հարցեր։Ավելին15:2318.08.25 -
ՄիջազգայինՀԱՄԱՍ-ը Գազայի հարցով նոր առաջարկ է ստացել Եգիպտոսից և ԿատարիցԵգիպտոսի և Կատարի ներկայացուցիչները պաղեստինյան խմբավորումների առաջնորդների ներկայությամբ շարժմանն են փոխանցել նոր նախաձեռնությունը:Ավելին15:1518.08.25 -
ՀայաստանՎաշինգտոնյան համաձայնագիրը պետք է ժողովրդին ներկայացվի. Արամ ԱՎաշինգտոնյան համաձայնագիրը պետք է առարկայական մոտեցումով ժողովրդին ներկայացվի: Այս մասին Խաղողօրհնեքից հետո իր ելույթում ասել է Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ն: «Վերջերս ԱՄՆ մայրաքաղաքում, ԱՄՆ նախագահի միջամտությամբ և վկայությամբ կնքված Հայաստան-Ադրբեջան համաձայնագիրը անկասկած յուրահատուկ երևույթ էր: Հայաստանի գծով հիշյալ համաձայնագրի ունենալիք կարճաշունչ, թե երկարաշունչ, դրական թե բացասական հետևանքների արժևորումը կթոնենք քաղաքական վերլուծաբաններին: Սակայն կուզեմ հիշեցնել, թե Հայաստանը պետք է անդրադառնա, որ միակողմանի զիջումներով պայմանական սկզբունքներով և մանավանդ երկդիմի կետերով լեցուն խաղաղության որևէ համաձայնագիր կարող է լուրջ վտանգ դառնա Հայաստանի համար: Հետևաբար հիշյալ համաձայանգիրը պետք է առարկայական մոտեցումով ժողովրդին ներկայացվի: Անհրաժեշտ է, որ համաձայնագրի հետ կապված ժողովուրդը ասելիք ունենա: Կուզեմ հիշեցնել,որ այսօր Հայաստանը աշխարհաքաղաքական ուժերի բախման թատերաբեմ դառնալու վտանգի ենթակա է»,- ասել է նա: Արամ Ա-ն նշել է, որ Վաշինգտոնում ժպիտների ու խոստումների տեղատարափի տակ ստորագրված խաղաղության համաձայնագիրը հույս ու ժպիտ կբերի նաև զոհվածների ընտանիքների և Արցախի ժողովրդին, սակայն պատմությունը հիշեցնում է, որ ժամանակավոր շահերով պետք չէ առաջնոդվել և Հայաստանը հավասարակշռված քաղաքականություն պետք է վարի՝ ելնելով իր շահերից: Արամ Ա-ն անդրադարձել է նաև գերիների խնդրին և Արցախում Ադրբեջանի վարած հակահայ քաղաքականության մասին և ընդգծել, որ Արցախն անցյալ չէ, և պետք է հետամուտ լինել Արցախ վերադառնալու Արցախի ժողովրդի անխախտ իրավունքին, ինչպես նաև եկեղեցիների պահպաման միջազգային իրավունքին:Ավելին15:1518.08.25 -
ԻրավականԵրևանում ավազակային հարձակման է ենթարկվել երգիչ-երաժիշտ. վերջինը տեղափոխվել է հիվանդանոցՕգոստոսի 16-ին ավազակային հարձակում է տեղի ունեցել Երևանում: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 07:40-ի սահմաններում Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Երևանի քրեական վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ դանակահարության հետևանքով «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն է տեղափոխվել մի քաղաքացի: Երևանի քրեական ոստիկանները պարզել են, որ հիվանդանոց տեղափոխվածը Երևանի բնակիչ 26-ամյա տղամարդ է: Երևանի քրեական ոստիկանները պարզել են, որ նույն օրը՝ ժամը 04:20-ի սահմաններում, Գյուրջյան փողոցի 5/2 հասցեի մոտ արծաթագույն ավտոմեքենայով 2 անձինք մոտեցել են 26-ամյա տղամարդուն, ծեծի ենթարկել, դանակահարել և հափշտակել նրա մոտ եղած պայուսակը, որի մեջ, բացի անձնական իրերից, նաև գումար է եղել: Դեպքի փաստով ոստիկանության Նոր Նորքի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժին: Երևանի քրեական ոստիկանության վարչության ծառայողները հսկայածավալ օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում պարզել են հանցագործությունը կատարած անձանց ինքնությունները և տեղափոխվել են Երևանի քրեական ոստիկանության վարչություն: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ ավազակային հարձակման ենթարկվածը երգիչ, երաժիշտ է:Ավելին14:4518.08.25 -
ՀայաստանՍամվել Կարապետյանը երբեք մարզիկներին և մարզիչներին չի ներգրավել քաղաքական գործընթացների մեջ. Արսեն ՋուլֆալակյանԵրբեք չի միջամտել հավաքականների ներքին գործերին, գլխավոր մարզիչներն եղել են ազատ՝ իրենց մասնագիտական գործունեությունը ծավալելիսԱվելին14:3018.08.25 -
ՀասարակականՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 782 դեպք, որից 399-ը՝ արտակարգՕգոստոսի 11-ից 17-ը ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 782 դեպք, որից 399-ը՝ արտակարգ: Մասնավորապես՝ հրդեհի՝ 318, փլուզման, քարաթափման, երկրաշարժի` 1-ական, կենսաապահովման կոմունալ համակարգերում վթարի, ուժեղ քամու, թունավորման, դժբախտ պատահարի՝ 2-ական, վայրի կենդանիների հարձակման՝ 6, ջրային տրանսպորտի մասնակցությամբ պատահարի՝ 5, որոնողափրկարարական՝ 4, կեղծ ահազանգի, ինքնասպանության փորձի՝ 10-ական, օձի նկատման՝ 28, ճանապարհատրանսպորտային պատահարի՝ 61, ինչպես նաև՝ կենցաղային կանչի՝ 176, հրդեհի ծագման սպառնալիքի՝ 43, հրդեհի կեղծ կանչի՝ 36, 74 այլ դեպքեր: Եղանակային պայմաններով և այլ գործոններով պայմանավորված գրանցվել է տրանսպորտային միջոցների արգելափակման 13 դեպք: Փրկարարներն օգնություն են ցուցաբերել 22 քաղաքացու և անվտանգ տարածք տեղափոխել ավտոճանապարհներին արգելափակված 13 տրանսպորտային միջոց: Նախորդ շաբաթվա ընթացքում տուժել է 122, զոհվել՝ 11 մարդ: Փրկարարական գործողությունների արդյունքում փրկվել է 14 մարդ:Ավելին14:1518.08.25 -
ՔաղաքականԱդրբեջանական քաղաքականությունը Հայոց Եկեղեցու նկատմամբ․ Թաթոյանն ԱՄՆ-ում զեկույց է ներկայացրելՀՀ Նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը ԱՄՆ-ում զեկույց է ներկայացրել երկու հիմնական հարցի վերաբերյալ՝ 1․ Հայաստանի վարչապետի և իշխանությունների գործողությունները Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու և հոգևորականների նկատմամբ, 2․ Ադրբեջանական քաղաքականությունը Հայոց Եկեղեցու նկատմամբ: «Որպեսզի հասկանալի լինի այդ հանձնաժողովի էական դերը, նշեմ, որ դրա հիմնական պարտականություններն են ուսումնասիրել կրոնական ազատության խախտումների փաստերն ու հանգամանքները միջազգային մակարդակով և առաջարկություններ ներկայացնել Նախագահին, Պետդեպարտամենտի քարտուղարին և Կոնգրեսին։ Հանձնաժողովի հանձնակատարները նշանակվում են ԱՄՆ նախագահի, ինչպես նաև Սենատի և Ներկայացուցիչների պալատի երկու քաղաքական կուսակցությունների ղեկավարության կողմից։ Զեկույցի ավարտից հետո տեղի է ունեցել քննարկում զեկույցում տեղ գտած հարցերի վերաբերյալ: Քննարկումն անցկացվել է հեղինակավոր «Միջազգային քրիստոնեական համերաշխություն» (CSI) կազմակերպության աջակցությամբ»,- նշել է Թաթոյանը:Ավելին14:0018.08.25 -
ՀայաստանՁեր եկեղեցասիրությունն ու Էջմիածնասիրությունը բացառիկ է ու արարող․ Կաթողիկոսը շնորհավորել է Սամվել Կարապետյանին ծննդյան 60-ամյակի առիթովՄիածնի Իջման Սուրբ Սեղանի առջև աղոթք ենք ընծայում Երկնավոր Տիրոջը՝ հայցելով շուտափույթ վերադարձ Ձեզ ընտանեկան օջախ։ Թող Ամենակալ Աստված պարգևի Ձեզ կենաց արևշատություն, արիություն ու ամրություն փորձությունների մեջ և ուժ ու համբերություն սիրելի Կարապետյան ընտանիքին։ Թող Բարձրյալ Աստված խաղաղ ու անվտանգ պահի մեր հայրենիքը, արժանապատիվ և բարօր կյանք պարգևի հավատավոր մեր ժողովրդին»։Ավելին13:4518.08.25 -
ՄիջազգայինՌուսաստանը ոչնչացրել է ադրբեջանական SOCAR-ի պահեստարանները՝ ՕդեսայումՕդեսայում վնասվել են ադրբեջանական SOCAR նավթագազային ընկերության օբյեկտները։ Ըստ ադրբեջանական մամուլի՝ ռուսական անօդաչուները հարվածել են նաև «Նոր փոստի» տերմինալին, ոչնչացվել են ադրբեջանական SOCAR-ի բոլոր 17 պահեստարանները, պոմպակայանի շենքը, օպերատորի և կշռման սենյակները, տեխնիկական սենյակները, ավերվել է ցանկապատը:Ավելին13:3018.08.25 -
ՔաղաքականԲաքվում պահվող անձանց ազատ արձակման հարցը մնում է մեր առաջնային օրակարգում. ԱԳՆՆույն կերպ, պահվող անձանց ազատ արձակման հարցը շարունակում է մնալ ՀՀ ԱԳ նախարարության առաջնային օրակարգում՝ առաջին հերթին ադրբեջանական կողմի հետ շփումներում՝ ակնկալելով դրական հանգուցալուծում, այդ թվում նաև՝ որպես կողմերի միջև վստահության ամրապնդմանն ուղղված կարևոր քայլ: Թեման և հնարավոր լուծումները պարբերաբար քննարկվում են նաև միջազգային գործընկերների հետ շփումների ընթացքում թե՛ երկկողմ, թե՛ բազմակողմ հարթակներում, այդ թվում՝ ԿԽՄԿ ներկայացուցիչների հետ քննարկումներում»,- հայտնեցին ԱԳՆ-ից:Ավելին13:2018.08.25 -
ՀայաստանՈչ մի խոչընդոտ կամ կեղծ մեղադրանք չի կարող զրկել քեզ այն ամենից, ինչով ապրել ես ամբողջ կյանքում. Էթերի Կարապետյան«Այսօր դու դարձար 60 տարեկան, սիրելի՛ Սամվել։ Մենք այս օրը չենք նշում այնպես, ինչպես երազել էինք․ ոչ տանը, ոչ ընտանիքի, սիրելիների և ընկերների շրջապատում։Ավելին13:1518.08.25 -
ՔաղաքականՌոբերտ Քոչարյանը շնորհավորել է Սամվել Կարապետյանին 60-ամյակի առիթովՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը շնորհավորել է Սամվել Կարապետյանի 60-ամյա հոբելյանը։ Այս մասին Yerevan.Today-ին հաղորդեցին նախագահ Քոչարյանի գրասենյակից։ Անազատության մեջ գտնվող գործարար, բարերար Սամվել Կարապետյանի ծննդյան 60-ամյակը լրանում է այսօր՝ օգոստոսի 18-ին։Ավելին13:0018.08.25 -
ՀասարակականՀրդեհ` Երևանի բնակարաններից մեկում․ տուժած կաՕգոստոսի 18-ին՝ ժամը 10։54-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Նար-Դոս փողոցի շենքերից մեկի 10-րդ հարկի բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել։Ավելին12:4518.08.25 -
ԻրավականՕտարազգի քաղաքացիների միջև տեղի ունեցած վիճաբանությունն ավարտվել է սպանությամբՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչությունում նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ օտարազգի քաղաքացին վրեժ լուծելու շարժառիթով դանակով բազմաթիվ հարվածներ է հասցրել մեկ այլ օտարերկրյա քաղաքացու մարմնի տարբեր հատվածներին՝ սպանելով նրան: Այս մասին հայտնում են ՔԿ-ից: Մեկ անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասով (սպանությունը): Վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը: Քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին՝ այն հաստատելու և ըստ էության քննության առնելու համար դատարան ուղարկելու միջնորդությամբ:Ավելին12:3518.08.25 -
ՀայլուրՀայլուր 12։30 Ռուսները հարվածել են ադրբեջանական SOCAR-ի բոլոր պահեստարաններին՝ ՕդեսայումՀայլուր 12։30 Ռուսները հարվածել են ադրբեջանական SOCAR-ի բոլոր պահեստարաններին՝ ՕդեսայումԱվելին12:3018.08.25 -
ՔաղաքականԱյսօր Փաշինյանը հանդես կգա ուղերձովՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում հայտնել է, որ այսօր ուղերձով է հանդես գալու։ «Սիրելի ժողովուրդ, այսօր ժամը 18․00-ին հանդես կգամ Ձեզ հասցեագրված ուղերձով»,-գրել է Փաշինյանը։Ավելին12:2518.08.25 -
ԻրավականՆերքին Խձորեսկ գյուղի բնակիչը որոնվում է որպես անհետ կորածՆերքին Խձորեսկ գյուղի բնակիչ 43-ամյա Վարդան Գրիգորյանը Համայնքային ոստիկանության Գորիսի բաժնի կողմից որոնվում է որպես անհետ կորած։ Այս մասին հայտնում են ՆԳՆ Ոստիկանությունից։ Նրա գտնվելու վայրի վերաբերյալ տեղեկություն ունեցողներին խնդրում ենք դիմել ոստիկանության Գորիսի կա՛մ մոտակա բաժին, կամ զանգահարել 1-02 հեռախոսահամարով։Ավելին12:1518.08.25 -
ՀասարակականԳազ չի լինելու․ հասցեներԸնկերությունը հայցում է գազասպառողների ներողամտությունը և խնդրում պահպանել անվտանգության պահանջները:Ավելին12:0018.08.25