-
Հայաստան
Ուղիղ I Ընդդիմության բողոքի ակցիան` ԿԸՀ֊ի դիմաց։ ԿԸՀ֊ն ամփոփում է քվեարկության արդյունքները
17:2014.06.26 -
Քաղաքական
«Սա ընտրողների քվեին տեր կանգնելու հարց է». Վարդանյանը կոչ է անում մասնակցել այսօրվա հավաքին
16:1014.06.26 -
Հասարակական
Վեհափառ Հայրապետի տնօրինությամբ նոր նշանակումներ են կատարվել հայոց թեմերում
14:4414.06.26 -
Միջազգային
ԵՄ արտաքին քաղաքականության շուրջ լարվածությունը աճում է. բարեփոխման նախագիծն ու ներքին վեճերը
13:5014.06.26 -
Աշխարհ
Մահից է պրծել ծովային հսկան. ռուս փրկարարները հանել են ծովառյուծի խեղդող վզկապը
13:3014.06.26 -
Քաղաքական
«Ուժեղ Հայաստանը» պահանջում է չեղարկել հունիսի 7-ի ընտրությունների արդյունքները
12:3614.06.26 -
Քաղաքական
«Մեր ներկայությունը շատ կարևոր է». կհանդիպենք այսօր` ժամը 18:00-ին, ԿԸՀ-ի դիմաց․ Իշխան Սաղթելյան
12:2714.06.26 -
Հասարակական
Երևանում 38-ամյա վարորդը «Tesla»-ով մխրճվել է ՀՀ-ում ՌԴ դեսպանատան դիմաց կայանված դեսպանատան ավտոբուսի մեջ
12:1914.06.26 -
Իրավական
ԿԸՀ-ն ստիպված է լինելու վերաքվեարկության մասին որոշում կայացնել. Վարչական դատարան
00:5314.06.26 -
Իրավական
Փաստաբանները քարը քարի վրա չթողեցին ԿԸՀ-ի և ՔՊ ներկայացուցչի դիրքորոշումից․ Արման Աբովյան
23:3613.06.26 -
Իրավական
Հնարավոր չէ իրավաչափ ճանաչել թվերի նկարչությամբ ստացված որևէ արդյունք․ փաստաբան
22:5713.06.26 -
Միջազգային
Իրանն ու ԱՄՆ-ը համաձայնեցրել են խաղաղության պայմանագիրը. ի՞նչ է փոխվում Մերձավոր Արևելքում
22:3413.06.26 -
Հասարակական
52 տարեկանում քաղցկեղից մահացել է գերությունից վերադարձած Կարլեն Ստեփանյանը
22:2213.06.26 -
Հասարակական
Նուբարաշենցիները համաձայն չեն, որ իրենց ձայները չեղարկվեն. պահանջում են վերաքվեարկություն
21:4313.06.26 -
Միջազգային
Իրանի և ԱՄՆ-ի միջև համաձայնագրի ստորագրումը նախատեսված է կիրակի օրը․ Թրամփ
21:3013.06.26 -
Հասարակական
Ազատ խոսքը լռեցնելու փո՞րձ. Ալեն Ղևոնդյանը չի կարող հանրային գրառումներ անել ու հավաքների մասնակցել
21:0913.06.26 -
Հասարակական
Պետությունը մոռացե՞լ է Գավառի դաշտերում կարկուտի ու վարկերի տակ հաց ստեղծող մարդկանց
20:1913.06.26 -
Հասարակական
Կյանքի սպառնալիքներ է ստանում Անուշ Սեդրակյանը՝ մեսինջերով. ինչո՞ւ են փակում ԵՊՀ պատմական ամբիոնը
20:1113.06.26 -
Հասարակական
Եթե անգամ 3 տեղամասերում վերաքվեարկություն տեղի չունենա, ԲՀԿ-ն հաղթահարում է անցողիկության շեմը
19:5913.06.26 -
Հայլուր
Հայլուր 18։30 Նոր ընտրություններ են պահանջում մարդիկ. ձայների վերահաշվարկն ամփոփում է ԿԸՀ-ն
18:3013.06.26 -
Հասարակական
Խուլիգանություն ասելը մեղմ է. Գյումրիի «Մայր Հայաստանի» ոսկեգույն տառերը՝ աղբանոցում
18:1913.06.26 -
Հասարակական
Հունիսի 14-ին ժամը 18։00-ին ԿԸՀ-ն կամփոփի քվեարկության վերջնական արդյունքները
18:0613.06.26 -
Քաղաքական
Դաժան օրերն առջևում են, «կեցցե ՀՀ կառավարությունը». ծանր դրության մեջ են հայ բեռնափոխադրողները
17:3913.06.26 -
Տարածաշրջան
Թուրքիան 10 միլիարդ դոլարի մասնավոր ներդրում կհատկացնի արհեստական բանականության ներդրման նախագծերին
17:1913.06.26 -
Միջազգային
Շվեդիան Բալթիկ ծովի վրայով օդ է բարձրացրել կործանիչներ՝ ռուսական ինքնաթիռներ որսալու համար
17:0013.06.26 -
Միջազգային
Լիբանանի վարչապետը «Հեզբոլլահ»-ին կոչ է արել համագործակցել իշխանությունների հետ
16:3313.06.26 -
Հասարակական
«UAZ»-ով գետը հատած քաղաքացիները չեն կարողացել վերադառնալ. փրկարարները օգնության են հասել
16:1513.06.26 -
Տարածաշրջան
Ե՞րբ տեղի կունենա Իրանի նախկին գերագույն առաջնորդ Խամենեիի հրաժեշտի և հուղարկավորության արարողությունները
15:5313.06.26 -
Միջազգային
Կալլասը սրում է ԵՄ դիվանագիտական ծառայության համակարգային խնդիրները․ Euronews
14:3013.06.26 -
Միջազգային
Իսրայելի դաժան հարվածները՝ լիբանանյան քաղաքին. հիվանդներին չեն հասցրել անվտանգ տեղ տանել
13:1513.06.26 -
Քաղաքական
«Արդյոք սարքերի աշխատանքին միջամտություն է եղե՞լ»․ Մելոյանը՝ ընտրախախտումների մասին
12:4513.06.26 -
Հայլուր
Հայլուր 12։30 Գագիկ Ծառուկյանը դատի է տվել Նիկոլ Փաշինյանին և Հանրային հեռուստաընկերությանը
12:3013.06.26 -
Հասարակական
Արագածոտնի մի շարք բնակավայրերում էլեկտրամատակարարումը խափանվել է կայծակի պատճառով․ ՀԷՑ
11:4513.06.26 -
Իրավական
Գլխավոր դատախազի հրամանով` 2 դատախազի նկատմամբ նշանակվել է կարգապահական տույժ
10:4513.06.26 -
Միջազգային
Արաղչին հայտարարել է մարտի դաշտում ԱՄՆ-ի նկատմամբ Իրանի տարած հաղթանակի մասին
10:3013.06.26 -
Քաղաքական
Իրանն ու ԱՄՆ-ը պատրաստվում են հեռավար համաձայնագրի. ի՞նչ պայմանավորվածություններ են նախանշվել
10:1513.06.26 -
Մամուլի տեսություն
Վեց տարում փաստորեն շատ բան է փոխվել. ի՞նչ եղավ «մեկ քվեաթերթիկ չկեղծելու» երդումը. «Փաստ»
09:5213.06.26 -
Մամուլի տեսություն
Ռուսաստանից ժամանած ՀՀ քաղաքացիները ՔՊ-ի համակիրներ էին. «Հրապարակ»
09:2513.06.26 -
Մամուլի տեսություն
Ի՞նչ կլինի, եթե Ռուսաստանը չճանաչի Հայաստանի ընտրությունների արդյունքները. «Փաստ»
09:2013.06.26 -
Միջազգային
Իրանը և Օմանը շուտով կարող են հայտարարություն անել Հորմուզի նեղուցի կառավարման վերաբերյալ․ Արաղչի
23:5612.06.26 -
Միջազգային
Իսրայելը փորձում է տապալել Իրանի և ԱՄՆ-ի միջև համաձայնագրի ստորագրումը․ Արաղչի
23:4212.06.26 -
Միջազգային
Վաշինգտոնը հույս ունի Մոսկվայի հետ կառուցողական հարաբերությունների հաստատման վերաբերյալ․ Ռուբիո
23:3612.06.26 -
Հասարակական
Երևանում 30-ամյա տղամարդը «աջ աչքի հատակի ծակած-կտրած արյունահոսող վերք» ախտորոշմամբ տեղափոխվել է հիվանդանոց
23:2112.06.26 -
Քաղաքական
Պուտինի շնորհավորել կամ չշնորհավորելը Փաշինյանին ոչ մի նշանակություն չունի․ Ռոբերտ Քոչարյան
22:5612.06.26 -
Միջազգային
Նոր բնակավայրեր են գրավել ռուսներն Ուկրաինայում. հարյուրավոր դրոններ՝ Ռուսաստանի դեմ
22:5012.06.26 -
Միջազգային
Ֆիդանը Կատարի ԱԳ նախարարի և ԱՄՆ ներկայացուցիչների հետ քննարկել է Իրանի հետ բանակցությունները․ ՏԱՍՍ
22:4512.06.26 -
Իրավական
Ալեն Ղևոնդյանին դատարանն արգելեց հրապարակումներ անել ու հավաքի վայրեր այցելել
22:2512.06.26 -
Հայաստան
«Ինձ չպետք է ասեն՝ ինչ խոսամ». Գոհար Վարդանյանը հրաժարվել է պետական պաշտոնից
22:1612.06.26 -
Հասարակական
Տեղատարափ անձրևների արդյունքում Նարեկ գյուղի հատվածում առաջացել է սելավային հոսք․ Սուրենյան
21:5912.06.26 -
Հասարակական
Ողբերգական ավտովթար՝ Կոտայքի մարզում․ 45-ամյա վարորդը «UAZ»-ով կողաշրջվել է
21:4512.06.26 -
Քաղաքական
Իրենց անցկացրած ընտրության փլատակների տակ մնալու է հենց ՔՊ-ն․ Ռոբերտ Քոչարյան
21:1212.06.26 -
Քաղաքական
Ձեր նամուսին ա թքում, ժողովո՛ւրդ. ԿԸՀ-ն կքննարկի որոշ տեղամասերում վերաքվեարկության հարցը
21:0212.06.26 -
Իրավական
Դատի տալ ԿԸՀ-ին՝ «ապօրինի որոշման» համար. փաստաբանի առաջարկը՝ ընդդիմադիր ուժերին
20:5412.06.26 -
Հայաստան
Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցը 5-րդ ալիք, News.am և Yerevan.Today լրատվամիջոցներին
20:1512.06.26 -
Քաղաքական
Խունտան դուրս է եկել հետընտրական որսի․ Աբրահամ Գասպարյանը՝ Ալեն Ղևոնդյանի ձերբակալության մասին
20:0012.06.26 -
Քաղաքական
ԸԸՀ-ն անվավեր ճանաչեց նաև 12/13 տեղամասային կենտրոնի արդյունքները․ Գոհար Մելոյան
19:4612.06.26 -
Իրավական
Փաշինյանի ուղղությամբ խնձոր նետելու գործը փակվեց․ դատախազության բողոքը մերժվեց․ «Ա1+»
19:4212.06.26 -
Քաղաքական
Տապալված ընտրություններ, որտեղ պարտվեց հայ ժողովուրդը. Սամվել Կարապետյանի գնահատականները
19:3012.06.26 -
Հասարակական
Պատերազմի սպառնալիքը կամ առկայությունը երբեք էլ անխուսափելի պարտություն չի նշանակում․ Բագրատ Սրբազան
19:2012.06.26 -
Տնտեսական
Բերքի վրա նստած լաց է լինում գյուղացին. ռուսական արգելքն ու եվրոպական երազը
18:5712.06.26 -
Միջազգային
ԵՄ-ն դեռ որոշում չի կայացրել Խաղաղության հիմնադրամից 6,6 մլրդ եվրոն Կիևին հատկացնելու վերաբերյալ
18:3612.06.26 -
Քաղաքական
Հասնելու են բոլորիդ, էլի՞ լուռ եք մնալու․ Գեղամ Մանուկյանը՝ ԵՊՀ դասախոսներին և ուսանողներին
18:1512.06.26 -
Քաղաքական
Փաշինյանին իշխանությունից հեռացնել պետք չէ, պետք է իշխանությունը հեռացնել Փաշինյանից. քաղաքագետ
18:0012.06.26 -
Հասարակական
Փլուզված կամուրջը հնարավոր չէ՞ նորոգել. միակողմանի երթևեկություն՝ Երևան-Սևան ճանապարհի հատվածում
17:4912.06.26 -
Հասարակական
Գյումրու 102–րդ ռազմաբազայի զինծառայողները վերացրել են վանդալիզմի հետքերը
17:4612.06.26 -
Հասարակական
Սուրճը դրած սպասում եմ ԱԱԾ աշխատակիցներին. ի՞նչ են գտել Արեգնազ Մանուկյանի տանը քննիչները
17:1912.06.26 -
Հասարակական
Կիևյան կամուրջը հունիսի 17-ից միչև օգոստոսի 29-ը երթևեկության համար փակ է լինելու
17:1412.06.26 -
Հասարակական
Փողոցները հեղեղվելու են մարդկանցով. «ձայների գողությունից» հետո քայլեր է սկսում Գագիկ Ծառուկյանը
17:0612.06.26 -
Հասարակական
Ընդդիմությանը ընտրելու կասկածանքով ՔՊ-ականները ծեծի են ենթարկել քաղաքացուն. «Իշխանություն»
16:4812.06.26 -
Հասարակական
Վեհափառ Հայրապետը ընդունել է Գերմանիայի եկեղեցական բարեգործական կառույցների ներկայացուցիչներին
16:3112.06.26 -
Հասարակական
Խայտառակ խախտումներ, ռեպրեսիա. «Ուժեղ Հայաստանը» պահանջում է անվավեր ճանաչել ընտրության արդյունքը
16:1512.06.26 -
Հայլուր
Հայլուր 15։30 Խուժանություն, ձայների գողություն, ապօրինի ակտ. բողոքի ակցիա՝ ԿԸՀ-ի մոտ
15:3012.06.26 -
Հասարակական
Թիվ 12/13 ընտրական տեղամասի քվեարկության արդյունքներն անվավեր են ճանաչվել
15:2312.06.26 -
Հասարակական
Ցանկացած ընդդիմադիր ուժի դեմ իշխանության հարձակումը հարված է բոլորիս. Գեղամ Մանուկյան
14:5412.06.26 -
Քաղաքական
Փաշինյանը չի հաղթել. ընտրություններն ամբողջությամբ տապալված են. Սամվել Կարապետյան
14:1612.06.26 -
Հասարակական
Արմավիրում «Chevrolet Volt»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնին. վերջինը հիվանդանոցում մահացել է
13:2212.06.26 -
Հասարակական
Դավթաշենում հրդեհ է բռնկվել ռուսական համարանիշներով «Mercedes G»-ում. «Յաշիկը» դարձել է ոչ շահագործելի
12:4512.06.26 -
Հասարակական
Կոչ ենք անում զերծ մնալ անհիմն տեղեկությունների տարածումից․ Արցախի տեղեկատվական շտաբ
12:2112.06.26 -
Քաղաքական
Որ չեն ասում Նիկոլը ընտրություն չի կեղծի․ այս ամենն անողը ուղղակի ընդունակ չէ չկեղծելու․ Վարդանյան
11:3912.06.26 -
Իրավական
Բացահայտվել է մեքենայից գnղության հերթական դեպքը․ 28-ամյա երիտասարդը ձերբակшլվել է (տեսանյութ)
11:0712.06.26 -
Հասարակական
Հորդառատ տեղումների արդյունքում Սևանա լճի մակարդակը նախորդ օրվա համեմատ բարձրացել է 2սմ-ով
10:4012.06.26 -
Մամուլի տեսություն
Հղի կնոջ մասնակցությամբ միջադեպի քննությունը կարծես փակուղի է մտել. «Ժողովուրդ»
10:0012.06.26 -
Մամուլի տեսություն
ՔՊ-ում սրտատրոփ սպասում են ընտրությունների վերջնարդյունքներին․ «Հրապարակ»
09:3812.06.26 -
Միջազգային
Իտալիայի խորհրդարանն ընդունել է ՌԴ-ի դեմ պատժամիջոցների վերացումը թույլատրող բանաձև
23:5611.06.26 -
Քաղաքական
Բաքուն մտահոգված է Հայաստանում սահմանադրական փոփոխությունների իրագործման անհնարինությամբ
23:3011.06.26
Այս խաղաղությունն Իրական Հայաստանի գաղափարախոսության տրիումֆն է․ Փաշինյանի ուղերձն ամբողջությամբ
Խաղաղությունը հաստատված է, և մեր խնդիրն է հոգ և խնամք տանել նրա մասին և ժամանակի ընթացքում այն դարձնել ավելի ու ավելի ինստիտուցիոնալ։ Այս մասին ժողովրդին ուղղված ուղերձում նշել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Ուղերձը ներկայացվում է ամբողջությամբ։
«Սիրելի՛ ժողովուրդ, Հայաստանի Հանրապետության սիրելի՛ քաղաքացիներ,
2025 թվականի օգոստոսի 8-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հյուրընկալությամբ Սպիտակ տանը տեղի ունեցած գագաթնաժողովը շրջադարձային է։
ԱՄՆ նախագահի, իմ և Ադրբեջանի նախագահի ներկայությամբ արտաքին գործերի նախարարները նախաստորագրեցին «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագիրը», ինչպես նաև ԵԱՀԿ Մինսկի գործընթացի և կից կառուցակարգերի լուծարման վերաբերյալ համատեղ դիմումը՝ ուղղված Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպությանը։
Ընդունեցինք Ադրբեջանի Հանրապետության նախագահի և Հայաստանի Հանրապետության վարչապետի համատեղ Հռչակագիրն Ամերիկայի Միացյալ Նահանգների մայրաքաղաք Վաշինգտոնում տեղի ունեցած հանդիպման արդյունքների մասին, որը ստորագրեց նաև նախագահ Թրամփը։
Այդ Հռչակագրում կարևորագույն պայմանավորվածություններ են արձանագրված։ Ես և Ադրբեջանի նախագահն ընդունեցինք Խաղաղության Համաձայնագրի ստորագրմանը և վերջնական վավերացմանը հասնելու ուղղությամբ հետագա գործողությունները շարունակելու անհրաժեշտությունը և ընդգծեցինք մեր երկու երկրների միջև խաղաղության պահպանման ու ամրապնդման կարևորությունը։
Վերահաստատեցինք ներպետական, երկկողմ և միջազգային փոխադրումների համար երկու երկրների միջև հաղորդակցությունների բացման կարևորությունը՝ հիմնված պետությունների ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և իրավազորության հարգման վրա, տարածաշրջանում ու նրա հարևանությամբ խաղաղությունը, կայունությունն ու բարգավաճումը խթանելու նպատակով։ Այս ջանքերը կներառեն Ադրբեջանի Հանրապետության հիմնական մասի և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև Հայաստանի Հանրապետության տարածքով անխոչընդոտ հաղորդակցությունը, Հայաստանի Հանրապետության համար միջազգային ու ներպետական հաղորդակցության փոխադարձ առավելություններով։
Ուշադրություն դարձրեք․ ներպետական, երկկողմ և միջազգային փոխադրումների համար երկու երկրների միջև հաղորդակցությունների բացում՝ հիմնված պետությունների ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և իրավազորության հարգման վրա։ Ադրբեջանի Հանրապետության հիմնական մասի և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև Հայաստանի Հանրապետության տարածքով անխոչընդոտ հաղորդակցություն, Հայաստանի Հանրապետության համար միջազգային ու ներպետական հաղորդակցության փոխադարձ առավելություններով։
Հռչակագրում արձանագրվեց, որ Հայաստանի Հանրապետությունն աշխատելու է Ամերիկայի Միացյալ Նահանգների և փոխադարձաբար համաձայնեցված երրորդ կողմերի հետ՝ Հայաստանի Հանրապետության տարածքում «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» (TRIPP) հաղորդակցության ծրագրի իրականացման շրջանակը սահմանելու նպատակով։ Ընդ որում, ընդգծվեց մեր վճռականությունը բարեխղճորեն ձեռնարկելու բոլոր միջոցները՝ սույն նպատակին հնարավորինս արագ կերպով հասնելու համար։
Ադրբեջանի նախագահի հետ ընդունեցինք նաև անցյալի հակամարտությամբ չկանխորոշված, Միավորված ազգերի կազմակերպության կանոնադրությանն ու 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագրին համապատասխան պայծառ ապագայի ուղի նախանշելու անհրաժեշտությունը։ Հռչակեցինք, որ մարդկային անասելի տառապանքներ պատճառած հակամարտությունից հետո մեր ժողովուրդների համար ստեղծվել են վերջապես բարիդրացիական հարաբերություններ սկսելու պայմաններ՝ հիմնված միջազգային սահմանների անքակտելիության և տարածքներ ձեռք բերելու նպատակով ուժի կիրառման անթույլատրելիության սկզբունքների վրա։ Արձանագրեցինք, որ այս իրողությունը, որը ենթակա չէ և երբեք չպետք է ենթակա լինի վերանայման, ճանապարհ է հարթում մեր երկու ժողովուրդների միջև թշնամանքի էջը փակելու համար։ Մենք վճռականորեն մերժեցինք և բացառեցինք վրեժխնդրության ցանկացած փորձ ներկայում և ապագայում։
Սիրելի՛ ժողովուրդ,
Այն ինչ ասացի, արդեն նորություն չէ, և վերջին 10 օրերին մեր հանրային–քաղաքական–փորձագիտական ամենաակտիվ քննարկումների առանցքում է։ Բայց հիմա, այս ուղերձում հարկ եմ համարում հանդես գալ գնահատականով, թե գործնականում ինչ է նշանակում վերը հիշատակվածը և մեջբերվածը, որն է տեղի ունեցածի քաղաքական իմաստն ու նշանակությունը։
Սիրելի՛ ժողովուրդ, Հայաստանի Հանրապետության սիրելի՛ քաղաքացիներ,
Վերը նշվածը նշանակում է, որ Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղություն է հաստատվել։ Սիրելի ժողովուրդ, Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղություն է հաստատվել։
Այս գործում, իհարկե, անգնահատելի է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և նրա վարչակազմի դերակատարումը։ Այս է պատճառը, որ Ադրբեջանի նախագահի հետ որոշել ենք պարոն Թրամփին Խաղաղության Նոբելյան մրցանակ շնորհելու համատեղ դիմում հղել միջազգային Նոբելյան կոմիտեին։
Բայց ուզում եմ վերադառնալ մեզ, և արձանագրել, որ օգոստոսի 8-ից հետո մենք ապրում ենք բացարձակապես ուրիշ, բոլորովին նոր Հարավային Կովկասում, մենք ապրում ենք բացարձակապես ուրիշ, բոլորովին նոր Հայաստանի Հանրապետությունում և այս փաստը պետք է գիտակցել։ Այսպես ասում եմ, որովհետև դա հեշտ չէ գիտակցել, որովհետև դա մեզ անծանոթ իրավիճակ և իրողություն է։
Մենք՝ Երրորդ հանրապետության քաղաքացիներս, չգիտենք, թե ինչ է խաղաղությունը, չգիտենք, թե ինչ է նշանակում ապրել խաղաղության պայմաններում, աշխատել խաղաղության պայմաններում։ Դա մեզ անծանոթ զգացում է, որովհետև մեր անկախության առաջին օրից մենք ապրել ենք կոնֆլիկտի մթնոլորտում, պատերազմի կամ «ոչ պատերազմ, ոչ խաղաղություն» իրավիճակում։
Խաղաղության մասին մարդիկ, իհարկե, երազել են, բայց մյուս կողմից՝ խաղաղություն բառի համար այդ բառն օգտագործողները հաճախ դատափետվել և քննադատվել են։
Եվ ուրեմն, խաղաղությունը մեզ համար անծանոթ գիտակցություն և անծանոթ իրողություն է, խաղաղությունը մեզ համար անծանոթ և այսպիսով՝ օտարոտի կյանք է և խնդրում եմ եկեք չթերագնահատենք այս իրողությունը։ Այս իրողությունը նշանակում է, որ մենք գործնականում զրոյից պետք է սովորենք, թե ինչ է նշանակում խաղաղ ապրել, իմանանք, թե ինչ է նշանակում խաղաղություն, ինչպիսի՞ն է այն և ինչ տեսք ունի։
Սրա մասին մտածելիս է, որ հասկանում ես, որ խաղաղությունն այնպիսի տեսք ու պատկեր կունենա, ինչպիսի տեսք և պատկեր մենք նրանք կհաղորդենք, ինչպիսին այն կկերտենք և կստեղծենք, իհարկե՝ Ադրբեջանի հետ, և ոչ թե միայնակ։
Բայց փաստ է նաև, որ հաստատված խաղաղությունն ամենօրյա խնամք և հոգատարություն է պահանջում, ինչպես ամենօրյա խնամք և հոգատարություն է պահանջում նորածին, և ոչ միայն նորածին երեխան, ինչպես ամենօրյա խնամք և հոգատարություն է պահանջում նորակառույց և նորաբնակ տունը, ինչպես ամենօրյա խնամք է պահանջում, այո՛, նոր ու սիրելի ավտոմեքենան։
Իհարկե, երեխայի բարեհաջողությունը կախված է ոչ միայն իր ծնողից, այլև՝ առողջապահական, կրթական, իրավական համակարգի վիճակից, հարևանությունից, մյուսներից, տան վիճակը կախված է ոչ միայն մեզնից, այլև՝ եղանակից, կոմունալ ծառայություններից, երկրաշարժ կամ փոթորիկ կամ ջրհեղեղ լինել–չլինելուց, մեր ավտոմեքենայի վիճակը կախված է ոչ միայն մեզանից, այլև՝ երթևեկության մյուս մասնակիցներից, ոստիկանության և ճանապարհաշինարարների աշխատանքից։
Բայց մեզնից որևէ մեկն իրավունք չունի առավելագույնս հոգ չտանել իր երեխայի մասին, դա արդարացնելով կրթական, առողջապահական կամ իրավական համակարգի նկատմամբ վստահության պակասով, որևէ պատճառով սեփական տան նկատմամբ հոգ չտանելը բացառում է բարեկեցությունը և ընտանեկան անդորրը, որևէ կարգազանց վարորդի վարքը չի կարող տրվել արդարացման՝ պատճառաբանությամբ, թե երթևեկությունը մեր օրերում շատ քաոսային է։
Այսպիսին է և օգոստոսի 8-ին Հայաստանի և Ադրբեջանի միջև ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի աջակցությամբ հաստատված խաղաղությունը։ Եվ մենք պետք է ամենօրյա խնամք տանենք այդ խաղաղության նկատմամբ։
Սա նոր կյանք է և մենք մեր այս նոր կյանքը պետք է ապրենք նորովի, համաձայն Նոր կտակարանի այն խոսքի, թե նոր գինին հին տիկերի մեջ չեն դնում, ինչպես ասվում է Կտակարանում՝ «ապա թէ ոչ – տիկերը կը պատռուեն. ե՛ւ գինին դուրս կը թափուի, ե՛ւ տիկերը կը փչանան. այլ նոր գինին նոր տիկերի մէջ են լցնում, և երկուսն էլ պահւում են»:
Մեր կյանքը, կենցաղը, խոսույթը, իրականությունն այնքան են ներծծված կոնֆլիկտով ու պատերազմով, որ պետք է կառավարել նույնիսկ մեր իրականության ու խաղաղության բախման ռիսկը։ Սա նուրբ, չափազանց նուրբ սոցիալ–հոգեբանական, հանրային–քաղաքական, կառավարչական–տնտեսական աշխատանք է, որը պիտի միասին անենք՝ յուրաքանչյուրս մեր տեղում, մեր չափով, բայց միասին, բոլորով, ժողովրդով, ամենքով։
Մեր նահատակներին խնկարկելու և սրբացնելու, նրանց հիշատակի հետ հարաբերվելու մեր ձևն անգամ պիտի կաթիլ–կաթիլ, միլիմետր առ միլիմետր փոխվի, որովհետև խաղաղությունը պետք է մխիթարի որդեկորույս ծնողներին, այրիացած կանանց, կանանց կորցրած ամուսիններին, ծնող կորցրած զավակներին։ Խաղաղությունը պետք է լուսավորի մեր նահատակների հոգիները, որովհետև ահա Հայաստանի Հանրապետությունը՝ որպես միջազգային կյանքի ավելի ու ավելի հեղինակավոր դարձող մասնակից, ավելի անկախ, ավելի ինքնիշխան, ավելի ինքնավստահ մի պետություն, ահա սա է այն նպատակը, որի համար ընկան մեր եղբայրներն ու քույրերը և նրանց զոհողության սուգը պիտի հաղթահարենք խաղաղության բերկրանքով, որովհետև քրիստոնեական–առաքելական մեր հավատը մեզ ասում է՝ մեռած չեն նրանք, այլ այստեղ են հենց հիմա, մեր գլխավերևում և ժպտում են մեզ, որովհետև եկել է Հայաստանի Հանրապետության այն ապագան, որի շուրջ 2021 թվականին մենք պայմանավորվածություն ձեռքբերեցինք մեր նահատակների մարմինները դեռ չսառած։
Ահա եկել է այդ ապագան և այդ ապագան այսօր է, և խաղաղության նկատմամբ ամենօրյա խնամքով ենք ամրացնելու, շենացնելու, ծաղկեցնելու այդ ապագան, որն այլևս երբեք վաղվա մեջ չպիտի փնտրենք, այլ պիտի տեսնենք այսօրվա մեջ։
Մեր ամենատարածված հարցը մեր իրականության մեջ կամ կոչը, որ մենք ամենաշատն ենք օգտագործում՝ «լավ է լինելու» կամ հարցականով «լա՞վ է լինելու» արտահայտությունը պետք է անցյալին ժառանգենք այլևս, որովհետև «լավ է լինելու»-ին փոխարինելու է գալիս «լավ է»-ն, արտահայտված խաղաղությամբ։
Սիրելի՛ ժողովուրդ,
Վաշինգտոնյան համաձայնությունների արդյունքում ավելի քան 30-ամյա շրջափակումից հետո Հայաստանի Հանրապետությունն ապաշրջափակվում է, մի արդյունք, որ կարծում եմ աներևակայելի կարող էր համարվել ոչ հեռավոր անցյալում։
Տարբեր հարցեր են հնչում այն մասին, թե ինչպես և ինչ կարգավորումներով պետք է բացվեն հաղորդակցության ուղիները Հայաստանի և Ադրբեջանի միջև, այսինքն՝ ինչ տեսք է ունենալու ճանապարհների բաց լինելը, որը նույնպես մեզ համար, ըստ էության, անծանոթ երևույթ է։
Վաշինգտոնի հռչակագրի տեքստը լիարժեք տալիս է այս հարցի պատասխանը՝ տարածքային ամբողջականություն, ինքնիշխանություն, իրավազորություն, սահմանների անխախտելիություն։ Ահա այն սկզբունքները, որոնց շրջանակում պետք է տեղի ունենա ճանապարհների բացումը Հայաստանի և Ադրբեջանի միջև։
Սա նշանակում է, որ հաղորդակցության ուղիների վերականգնման, կառուցման հատվածներում նախ պետք է հստակեցվի, սահմանազատվի և սահմանագծվի Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանը։ Իսկ սահմանն արդեն ունի իր պարտադիր ատրիբուտները․ սահմանապահ, մաքսակետ և այսպես շարունակ։ Այլ բան, որ դեռևս «Խաղաղության խաչմերուկ» նախագծի ներկայացման ժամանակներում և մինչև այսօր էլ մենք սահմանի հատման պարզեցումների պատրաստակամություն ենք հայտնել և այս հարցն է, որ առաջիկայում պետք է դետալացված քննարկման առարկա դառնա։
Իսկ արդյոք սա մեզ համար նոր մտավախությունների դուռ չի բացում։ Միանշանակ ոչ, որովհետև Վաշինգտոնի հռչակագրի երրորդ կետում արձանագրվել է նաև փոխադարձության սկզբունքը և սա երաշխիք է, որ Ադրբեջանի հետ կգտնենք բալանսավորված և փոխընդունելի լուծումներ։ Այս համաձայնությունները գլոբալ մակարդակում, ինչպես արդեն նշեցի, արձանագրված են Վաշինգտոնյան հռչակագրում։
Հայաստանի ապաշրջափակման վերը նշված սկզբունքներն ավելի են ամրանում «Խաղաղության խաչմերուկ» նախագծին առնչվող այն երկկողմ հուշագրով, որ նախագահ Թրամփը և ես ստորագրեցինք օգոստոսի 8-ին՝ երկկողմ ձևաչափով։ Այդ հուշագրում արձանագրվում է ԱՄՆ հետաքրքրությունը Հայաստանի Կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագծի նկատմամբ և դրանում ներդրումներ անելու Միացյալ Նահանգների ցանկությունը՝ Հայաստանի տարածքային ամբողջականության, ինքնիշխանության, սահմանների անխախտելիության սկզբունքների շրջանակներում։
«Խաղաղության խաչմերուկ» նախագծից և այդ հուշագրից է բխում «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» ծրագիրը, որը մեծ ներդրումներ, ֆինանսական օգուտներ, տնտեսական զարգացում և դերի հետագա բարձրացում է խոստանում Հայաստանի Հանրապետությանը։
Այս ծրագրի իրագործման արդյունքում մեր երկրի տարածքով կանցնեն միջազգային երկաթուղիներ, մայրուղիներ, խողովակաշարեր, էլեկտրահաղորդման գծեր։ Այս ծրագիրը «Խաղաղության խաչմերուկ» նախագծի կարևոր մասերից մեկն է դառնում։ Հայաստանն այս ամենով դառնում է Խաղաղության խաչմերուկ։
Ես ուրախ եմ, որ մեր մի շարք տարածաշրջանային գործընկերների մտավախություններն այս ծրագրի վերաբերյալ այլևս փարատված են, չնայած մենք կշարունակենք աշխատել նրանց հետ գործընկերության և թափանցիկության մթնոլորտում։
Սիրելի՛ ժողովուրդ, սիրելի՛ քաղաքացիներ,
Վերջին 10 օրերին շատ են հարցադրումները, թե երբ այսպիսով՝ Հայաստանն ու Ադրբեջանը ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը, բա ի՞նչ եղան, կամ ի՞նչ են լինելու ՀՀ ավելի քան 200 քառակուսի կիլոմետր օկուպացված տարածքները։
Վաշինգտոնյան հռչակագրով և նախաստորագրված համաձայնագրով Հայաստանն ու Ադրբեջանը միմյանց սահմանների անխախտելիությունը և տարածքային ամբողջականությունը ճանաչել են 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա։ Սա նշանակում է, որ կողմերն ընդունում են, որ այսօր Հայաստանի Հանրապետության տարածքը ճշգրտորեն նույնական է Հայկական ԽՍՀ–ի տարածքի հետ և այսօր Ադրբեջանի Հանրապետության տարածքը ճշգրտորեն նույնական է Ադրբեջանական ԽՍՀ տարածքի հետ։
Այս իրողությունը պետք է լուծում ստանա սահմանազատման գործընթացում։ Բայց խաղաղության տրամաբանությունը, նոր տրամաբանությունն այն է, որ ասելիս, որ ՀՀ ինքնիշխան տարածքներ կան, որ այսօր գտնվում են ադրբեջանական վերահսկողության ներքո, պետք է ասենք նաև, որ կան Ադրբեջանի ինքնիշխան տարածքներ, որ գտնվում են մեր վերահսկողության ներքո, և փոխադարձ այս հարցը պիտի լուծում ստանա սահմանազատման գործընթացում։
Սիրելի՛ ժողովուրդ, սիրելի՛ քաղաքացիներ․ գիտեմ, որ այս շեշտադրումը, այսպիսի շեշտադրումը կարող է խորթ է հնչել մեր ականջին, և գուցե կարող է նյարդ առաջացնել, բայց սա է խաղաղության նոր տրամաբանությունը, սա է այն նոր գինին, որ մենք պետք է լցնենք նոր տիկերի մեջ։ Մենք մեր իրականությանն ու տարածաշրջանին պետք է նայենք ամբողջության մեջ ու նոր հայացքով, որովհետև սա է խնամքը, որ պետք է տածենք խաղաղության նկատմամբ։
Սիրելի՛ ժողովուրդ, սիրելի՛ քաղաքացիներ,
Օգոստոսի 11-ին հրապարակվեց «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրի» նախաստորագրված տեքստը, և արդեն մի քանի տարի դրա շուրջ հյուսվող դավադրությունների տեսությունները պարզապես փլուզվեցին խաղաքարտերի տնակի նման՝ այդ հրապարակման արդյունքում։ Մեր քաղաքացիները գոհունակությամբ են ընդունել համաձայնագրի նախաստորագրված տեքստը։ Իհարկե, կան նաև առարկայական քննադատություններ։
Դրանցից առաջինը վերաբերվում է Ադրբեջանում անազատության մեջ պահվող մեր հայրենակիցների հարցը Խաղաղության համաձայնագրի տեքստում չներառելուն։
Խաղաղության համաձայնագրի տեքստի բանակցությունները սկսվել են 2022 թվականի գարնանից և մենք այդ հարցը Համաձայնագրում ներառելու լրջագույն ջանքեր ենք գործադրել։ Բայց որքան ձգվել են բանակցությունները, հասկացել ենք, որ Ադրբեջանում անազատության մեջ պահվող մեր հայրենակիցների հարցը Համաձայնագրի տեքստում ներառելը կարող է մեկնաբանվել, թե նրանց վերադարձը Համաձայնագրի ստորագրումից և վավերացումից հետոյի հարց է, իսկ մենք այդ կանխավարկածով չենք առաջնորդվել ու չենք առաջնորդվում։ Եվ այդ կանխավարկածով չառաջնորդվելու արդյունքում է, որ Խաղաղության համաձայնագրի տեքստի շուրջ բանակցությունների մեկնարկից ի վեր մեր 58 հայրենակիցներ վերադարձել են գերությունից և եթե հարցը թողնված լիներ Խաղաղության համաձայնագրին, դա կարող էր և տեղի չունենալ և մեծ հավանականությամբ տեղի չէր ունենա։ Այժմ էլ դիվանագիտական ահռելի աշխատանք է տարվում այդ խնդիրը հնարավորինս արագ լուծելու համար, ինչի արտահայտությանը վերջերս ականատես եղաք։
Երկրորդ առարկայական քննադատությունն այն է, որ Խաղաղության համաձայնագրի նախաստորագրված տեքստով Ղարաբաղի հարցը փակվում է։
Այս քննադատությանն ի պատասխան պիտի հիշեցնեմ, որ դեռևս 2025 թվականի մարտին այդ առիթով հայտարարություն եմ արել Ազգային ժողովի բարձր ամբիոնից, իսկ ավելի ուշ՝ վարչապետի համար տարօրինակ կոչով դիմել ժողովրդին։ Ասել եմ, որ մենք չպետք է շարունակենք Ղարաբաղյան շարժումը, ասել եմ, որ ես Հայաստանն առաջնորդելու եմ այս՝ Ղարաբաղյան շարժումը չշարունակելու տրամաբանությամբ, և եթե ժողովուրդը համաձայն չէ այս տրամաբանությանը, նրան կոչ եմ արել հեղափոխություն անել։
Ժողովուրդը, այսինքն դո՛ւք, սիրելի՛ քաղաքացիներ, հեղափոխություն չարեցիք, որովհետև ինձ նման հասկացաք, որ առանց Ղարաբաղի հարցը փակելու խաղաղությունը հնարավոր չէ, որ Ղարաբաղի հարցն իրոք որոշ ուժեր պարզապես օգտագործում էին որպես գործիք Հայաստանի անկախությունը, ինքնիշխանությունը, պետականության կայացումն ու զարգացումը թույլ չտալու համար։
Ինչ վերաբերվում է Ղարաբաղից տեղահանված մեր հայրենակիցներին, մեկ անգամ չէ, որ հրապարակային հայտարարել եմ, որ վերադարձի մասին նրանց պատկերացումներն իրատեսական չեմ համարում։ Ու, ընդհանրապես, Հայաստանում և Ադրբեջանում հակամարտության մեկնարկից ի վեր փախստական դարձած անձանց վերադարձի թեմայի երկկողմ արծարծումը համարում եմ վտանգավոր, Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղությանը վնասող գործոն։ Այդ թեմաներն արծարծելու երկկողմ փորձերը հենց իրենց՝ փախստականներին ոչինչ չեն տալու, իսկ պետությունների միջև դառնալու են լարվածության նոր աղբյուր։ Իմ այս պատկերացումը կիսել եմ նաև պաշտոնական Բաքվի հետ։ Եվ արձանագրում եմ, որ այո՛, դա վտանգավոր և վնասակար թեմա է նորընծա խաղաղության համար։
Իմ ընկալումն այն է, որ բոլոր այն մարդիկ, ովքեր համաձայն չեն այս ռազմավարության հետ, կամա թե ակամա հայտնվում են կոնֆլիկտի վերակենդանացման տրամաբանության մեջ։ Շատ կոնֆլիկտներ, ներառյալ Ղարաբաղյանը, սկսվել են հումանիտար, մշակութային՝ թվում է անմեղ և պարզ հարցերի արծարծումով, իսկ թե ինչի են վերաճել, հիշում ենք և մեր մաշկի վրա, ցավոք, զգացել ենք բոլորս։
Ղարաբաղից տեղահանված մեր հայրենակիցների ապագայի մասին մեր պատկերացումը հետևյալն է․ նրանք մեր և միջազգային հանրության աջակցությամբ պետք է տնավորվեն Հայաստանի Հանրապետությունում և այստեղ ապրեն, ստեղծագործեն, հաստատվեն՝ որպես Հայաստանի Հանրապետության լիարժեք քաղաքացիներ։
Սիրելի՛ ժողովուրդ, Հայաստանի Հանրապետության սիրելի՛ քաղաքացիներ,
Հայաստանի և Ադրբեջանի միջև Խաղաղության համաձայնագրի տեքստի նախաստորագրումը և հրապարակումը, Վաշինգտոնյան գագաթնաժողովը, նրա արդյունքները, ընդունված Հռչակագիրը, դրա արդյունքում հաստատված խաղաղությունը բազում շերտեր ունեն, որոնք մի ուղերձում հնարավոր չէ պարզաբանել։ Օգոստոսի 8-ին և 9-ին հենց Վաշինգտոնից, Վաշինգտոնում ծավալուն հարցազրույց եմ տվել, ապա՝ ասուլիսի ժանրում պատասխանել եմ հայաստանյան լրատվամիջոցների հարցերին, բայց դրանով ակնհայտորեն ասելիքը չի պարպվել, որովհետև ինչպես ասացի, խաղաղության իրողությունը դանդաղ է ընկալվում, առաջ է բերում նոր դիտանկյուններ, նոր նրբություններ, նոր և հին հարցեր, որոնց համոզված եղեք, առաջիկայում մանրակրկիտ անդրադառնալու որևէ առիթ բաց չեմ թողնի, ինքս կստեղծեմ այդ առիթները։
Բայց իմ այսօրվա ուղերձի առանցքային ասելիքն այն է, որ Խաղաղությունը եկել է, դա արժանապատիվ, պետականակենտրոն, մարդակենտրոն, տարածաշրջանակենտրոն խաղաղություն է և ես առավել քան ոգևորված եմ այդ փաստից։
Մեր պետության 34-ամյա պատմության մեջ բոլոր արտաքին քաղաքական, դիվանագիտական հանգրվանները մենք սովորաբար դիտարկել ենք հաղթանակ–պարտություն հարթության և բանաձևերի ներքո։ Ամեն անգամ որևէ դիվանագիտական, արտաքին քաղաքական հարաբերություն հասկանալու մեր փորձերի մեջ ձգտել ենք գնահատել, դա հաղթանա՞կ է, թե պարտություն։
Սիրելի ժողովուրդ, պիտի համարձակվեմ ասել, որ սա իրականության սխալ ըմբռնում է, որովհետև եթե դու գտնվում ես հաղթանակի ու պարտության ընտրության միջև, այսինքն՝ քո ընտրությունը կամ հաղթանակն է, կամ պարտությունը, քո պարտությունն անխուսափելի է, քանզի դու կարող ես հաղթել մի անգամ, երկու անգամ, երեք անգամ, թեկուզ հինգ կամ տասն անգամ, բայց ի վերջո՝ քո պարտությունն անխուսափելի է, ու դու անխուսափելիորեն կպարտվես, որովհետև անվերջ հաղթել հնարավոր չէ։
Այլ բան է փոխհամաձայնության բանաձևը, որը հաջողություն է խոստանում համաձայնվող բոլոր կողմերին։ Վաշինգտոնյան համաձայնությունները, ըստ այդմ՝ հաջողություն են թե՛ Հայաստանի, թե՛ Ադրբեջանի, թե՛ ԱՄՆ–ի համար։ Սա փոխհամաձայնության և փոխշահավետության խաղաղություն է, և այս բանաձևը հուսալի, կայուն և տևական է դարձնում խաղաղությունը։
Հուսալի, կայուն և հարատև է դարձնում մեր պետությունը, մեր անկախությունն ու ինքնիշխանությունը, իրատեսական է դարձնում մեր բարեկեցությունն ու երջանկությունը, որը մեր բոլոր ռազմավարությունների ռազմավարությունն է, բոլոր երազանքների երազանքը։
Այս խաղաղությունն Իրական Հայաստանի գաղափարախոսության տրիումֆն է, գաղափարախոսություն, որը մեր պատմության մեջ բացառիկ է նրանով, որ ոչ թե բանաձևվել է էլիտաների կողմից և պարտադրվել ժողովրդին, այլ բանաձևվել է ժողովրդի կողմից, ձևակերպվել է ժողովրդի ներկայացուցիչների կողմից և կյանքի է կոչվում ժողովրդով, բոլորով, ամենքով։
Իրական Հայաստանը խաղաղ տարածաշրջանում և իրական աշխարհում. սա մեր պետականության հարատևության բանաձևն է։
Սիրելի՛ ժողովուրդ, Հայաստանի Հանրապետության սիրելի՛ քաղաքացիներ,
Խաղաղությունը հաստատված է, և մեր խնդիրն է հոգ և խնամք տանել նրա մասին և ժամանակի ընթացքում այն դարձնել ավելի ու ավելի ինստիտուցիոնալ։
Փա՛ռք նահատակներին և կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը։
Կեցցե՛ անկախությունը, կեցցե՛ ինքնիշխանությունը, կեցցե՛ պետականությունը։
Եվ կեցցե՛նք մենք և մեր երեխաները, որ ապրում ենք և ապրելու ենք Ազատ և Երջանիկ Հայաստանում։ Շնորհակալ եմ»:
-
16:45
14.06.26
Ընդդիմությունը չպետք է թույլ տա ԲՀԿ-ի մանդատագողությունը․ Ագնեսա Խամոյան
Կարդալ ավելին
-
16:10
14.06.26
«Սա ընտրողների քվեին տեր կանգնելու հարց է». Վարդանյանը կոչ է անում մասնակցել այսօրվա հավաքին
Կարդալ ավելին
-
15:45
14.06.26
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով գտնվելու է Լյուքսեմբուրգում
Կարդալ ավելին
-
12:36
14.06.26
«Ուժեղ Հայաստանը» պահանջում է չեղարկել հունիսի 7-ի ընտրությունների արդյունքները
Կարդալ ավելին