Լրահոս
Հասարակական
18:45
18.08.25
117

Երևանում «Opel Zafira»-ն բախվել է կամրջի բետոնե հենասյանը․ կա վիրավոր

Img default alt hy

Այսօր՝ օգոտստոսի 18-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 13։10-ի սահմաններում Արարատի մարզի բնակիչ 31-ամյա Գեղամ Խ․-ն իր վարած «Opel Zafira» մակնիշի ավտոմեքենայով Սեբաստիա փողոցում բախվել է ժողովրդին հայտնի «Երեքնուկ» կամրջի հենասյանը։

Վթարի հետևանքով վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Աստղիկ» բժշկական կենտրոն։

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ: