Լրահոս
2025-08-21
-
ՀասարակականԳազ չի լինելու․ հասցեներՁմռան նախապատրաստական, պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ օգոստոսի 21-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 18:00-ն, կդադարեցվի Երևան քաղաքի Աջափնյակ վարչական շրջանի Լենինգրադյան փողոցի թիվ 27/3 հասցեում գտնվող բազմաբնակարան շենքի Ա, Բ, Գ, և Դ մասնաշենքերի («Լույսեր» բնակելի համալիրի) գազասպառողների գազամատակարարումը։Ավելին09:4521.08.25 -
Մամուլի տեսությունՄիքայել Սրբազանի գործով դատավորը ունի 6 անշարժ գույք. բարելավված կենցաղ․ «Ժողովուրդ»Տրանսպորտային միջոցներ դատավորը չի հայտարարագրել, սակայն ունի մեկ Toyota մակնիշի մեքենա, որը սեփականության իրավունքով իրեն չի պատկանում, սակայն շահագործվում է իր կողմից։Ավելին09:4221.08.25 -
Մամուլի տեսությունՔՊ-ում շոկի մեջ են. «Ժողովուրդ»ՔՊ-ամերձ մեր աղբյուրները փոխանցում են, որ իշխանությունների ներսում երեկ թեժ քննարկվել է այս նշանակումը:Ավելին09:3821.08.25 -
Մամուլի տեսությունԻնչու է Փաշինյանը դրժում խոստումը և գործադիրում պաշտոն տալիս Թորոսյանին. «Հրապարակ»Իշխող թիմում շատերն են անակնկալի եկել Արսեն Թորոսյանի՝ պատգամավորական մանդատից հրաժարվելու եւ գործադիր՝ սոցապնախարարի պաշտոն տեղափոխվելու փաստից։ Խոսքը հատկապես ՔՊ վերին էշելոնի «նեղ կռուգի» մասին է, որտեղ գիտեին, թե ինչպես է Փաշինյանը Թորոսյանին գործադիրից ճամփել։Հայտնի է, որ առողջապահության նախարարի պաշտոնից ազատելուց հետո Փաշինյանը նրան վարչապետի աշխատակազմի ղեկավար էր նշանակել, սակայն նրա աշխատանքից այնքան է դժգոհ եղել, որ ազատելիս գրեթե բառացի սպառնացել է․ «Դու այլեւս գործադիրում պաշտոն չես զբաղեցնելու»։Ավելին09:3421.08.25 -
ՀասարակականԵրևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինիՍպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, Ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել 1-80 և 0 8000 0 180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով:Ավելին09:3021.08.25 -
Մամուլի տեսությունՈվ է Ուռուցքաբանության ազգային կենտրոնի տնօրենի պաշտոնում Անահիտ Ավանեսյանի «սրտի» թեկնածուն. «Ժողովուրդ»Ըստ մեր աղբյուրների՝ նախարար Ավանեսյանը ամեն բան անում է, որպեսզի տարբեր բժշկական կենտրոններում տնօրենի պաշտոնում իր սրտով մարդիկ նշանակվեն, որոնք անվերապահորեն կենթարկվեն իրեն:Ավելին09:2721.08.25 -
Մամուլի տեսությունԿաշառքի սկանդալով հայտնի Նարեկ Վանեսյանին Արսեն Թորոսյանն ու նախարարը տնօրեն են փորձում դարձնել․ «Ժողովուրդ»Արդեն 2018 թվականի հետհեղափոխական Հայաստանում Նարեկ Վանեսյանը Արսեն Թորոսյանի կողմից նշանակվել է Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոնի՝ Նուբարաշենի հոգեբուժարանի ղեկավար: Նա աշխատանքից ազատման դիմում էր գրել, որին նախորդել էր սկանդալ, այն է՝ 2018 թվականի հոկտեմբերի 26-ին Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը հրապարակել էր հայտարարություն այն մասին, որ Պաշտպանի աշխատակազմի արագ արձագանքումից հետո հոգեբուժարանից ազատ է արձակվել անձ, որը հոգեբուժարանում պահվել է առանց հիմքերի։ Հայտարարությունից հետո այդ հոգեբուժարանի ղեկավարը թույլ էր տվել անօրինական վարքագիծ (https://factor.am/94388.html):Ավելին09:2421.08.25 -
ԻրավականԴատարանը կալանավորել է նախարար Սուրեն Պապիկյանի խորհրդականի տղայինՕգոստոսի 18-ին, ՀՀ Քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության պետ Հովհաննես Չալաբյանի որոշմամբ ստեղծված քննչական խմբի ղեկավար, նույն քննչական վարչության Նաիրիի քննչական բաժնի հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Սահակ Բաբախանյանը և երկու քննիչներ միջնորդություն են ներկայացրել Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության քրեական դատարան՝ նստավայրը Եղվարդ քաղաք, որպեսզի դատարանը որպես խափանման միջոց երկամսյա կալանքի որոշում կայացնի օգոստոսի 14-ին, Կոտայքի մարզի Պռոշյան բնակավայրում «Չաղ Ռուստամ» մականվամբ քրեական հեղինակության տան մոտ գտնվող կամրջի տակ հրազենի գործադրմամբ խուլիգանություն և սպանություն կատարողներից 3-ի նկատմամբ։Ավելին00:0921.08.25 -
Քաղաքական«Խաղաղության» սուտ պատրանքը․ ինչպես է մանիպուլացվում «Արևմտյան Ադրբեջանի» թեման. Արման ԱբովյանՄիակ եզրակացությունն այն է, որ «Արևմտյան Ադրբեջանի» նախագծի չեղարկման մասին ֆեյքը պարզապես խաղաղության իմիտացիա է։ Այն ավելի շատ հիշեցնում է զանգվածային տեղեկատվական «ցավազրկում»՝ «Արևմտյան Ադրբեջանի» իրական գործողությունից առաջ։Ավելին00:0021.08.25
2025-08-20
-
ՔաղաքականԹուրքիայում կրկին սկսել են խոսել այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» մասին. Արա ՊողոսյանԹուրքիայի Տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրարօղլուն հայտարարել է, որ Կարս–Իգդիր–Արալըք–Դիլուջու երկաթուղու շինարարությունը կմեկնարկի օգոստոսի 22-ին։Ավելին23:5820.08.25 -
ՄիջազգայինՖրանսիայի և Բրազիլիայի նախագահները հեռախոսազրույցում քննարկել են ԱՄՆ մաքսատուրքերի հարցըԲրազիլիայի նախագահն իր դժգոհությունն է արտահայտել բրազիլական ապրանքների վրա մաքսատուրքերի սահմանման առնչությամբ: Երկու երկրների նախագահները հանձնառություն են ստանձնել մինչև տարեվերջ ավարտել Հարավային Ամերիկայի երկրների ընդհանուր շուկայի (Մերկոսուր) և ԵՄ-ի միջև երկար սպասված համաձայնագրի շուրջ բանակցությունները:Ավելին23:4020.08.25 -
ՀասարակականԽոշոր հրդեհ՝ Երևանում․ հրշեջները ավտոտնակում հայտնաբերել են անգիտակից տղամարդուԱյսօր՝ օգոստոսի 20-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 21։20-սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մամիկոնյանց փողոցի 34 Գ շենքի մոտ ավտոտնակներից մեկում ծուխ է նկատվում։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։ Օպերատիվորեն ժամանել են Երևանի թիվ 5-րդ հրշեջ փրկարարական ջոկատից՝ 1 մարտական հաշվարկ։ Հրշեջ փրկարարները կոտրելով ավտոտնակի երկաթե դռան փականը բացել են այն և ներսում անգիտակից վիճակում հայտնաբերել են տղամարդու, ում օպերատիվորեն ժամանած Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների թիվ 17 հերթապահ խումբը տեղում անհրաժեշտ բուժօգնություն են ցուցաբերել ապա տեղափոխել Այրվածքաբանության ազգային կենտրոն։ Վիրավորին տեղափոխելուց հետո հրշեջ փրկարարները կանխել են կրակի տարածումը, ապա մարել այն։ Ավտոտնակում կայանված «Mercedes» մակնիշի ավտքոմեքենան կարելի է ասել ամբողջությամբ ներսի հատվածը վերածվել է մոխրի։ Դեպքի փաստով Արաբկիրի քննչական բաժում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պազվում է հիվանդանոց տեղափոխված քաղաքացու, ավտոտնակի սեփականատիրոջ ինքնությունը։ Ֆոտոլրագրողի հետ զրույցում հարևանները նշում էին․«Ծուխ նկատեցին ու տարօրինակ հոտ զգացինք, հետո ավտոտնակի դապրպասների արանքից կրակ տեսանք։ Միանգամից զանգել ենք 9-11։ Հալալ ա տղերիքն, շատ արագ հասան հրշեջները կոտրեցին դարպասի զամոկը ու մտան ներս։ Վարկյաններ անց հարևանին հանեցին՝ լրին անգիտակից էր։ Եթե փրկարարները մի փոքք հապաղեին, հաստատ դեպքը ողբերգական ավարտ էր ունենալու։ Հալալ էր նաև շտապօգնության բժիշկներին։ Բոլոր օպերատիվ ծառայություններն էլ շատ լավ ճիշտ ու գրագետ աշխատաեցին, ինչի արդյունքում էլ առաջին հերթին շնորհիվ հշրեջ փրկարարների, հետո շտապօգնության բժիշկների մեր հարևանի կյանքը փրկվեց»։Ավելին23:2020.08.25 -
ՏարածաշրջանՎրաստանում 2 երկրաշարժ է գրանցվելՏեղի լրատվամիջոցները հայտնում են, որ 3.8 մագնիտուդով առաջին ստորգետնյա ցնցումները գրանցվել են ժամը 18:13-ին երկրի հյուսիս-արևելքում գտնվող Սենակի քաղաքից 9 կմ հեռավորության վրա: 3.7 մագնիտուդով երկրորդ երկրաշարժը տեղի է ունեցել նույն վայրում ժամը 18:39-ին:Ավելին23:0020.08.25 -
Հասարակական«Mercedes»-ում հրդեհ է բռնկվելԱյսօր՝ օգոստոսի 20-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 16։50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Լուսառատ գյուղում ավտոմեքենա է այրվում։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։ Օպերատիվորեն ժամանել են Վեդիի հրշեջ փրկարարական ջոկատից՝ 1 մարտական հաշվարկ։ Հրշեջ փրկարրաները նախ կանխել են Արարատի մարզի բնակիչ 21-ամյա Դավիթ Օ․-ի վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքնայի շարժիչի հատվածում առաջացած կրակի տարածումը, ապա մարել այն։ Հրդեհի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան։ Դեպքի փաստով ՊԾ Արարատի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում։Ավելին22:4020.08.25 -
ՄիջազգայինՄիջազգային քրեական դատարանը քննադատել է ԱՄՆ նոր պատժամիջոցներըՄիջազգային քրեական դատարանը (ՄՔԴ) հայտարարել է, որ երկու դատավորների և երկու դատախազի տեղակալների նկատմամբ ԱՄՆ նոր պատժամիջոցները համարում է դատարանի անկախության վրա հարձակում, սակայն հայտարարել է, որ կշարունակի իրականացնել իր աշխատանքը՝ չնայած սահմանափակումներին։ Ավելի վաղ ԱՄՆ պետդեպարտամենտը հայտարարել էր պատժամիջոցների ցուցակում Միջազգային քրեական դատարանի չորս իրավաբանների ընդգրկման մասին, որոնք Վաշինգթոնի կողմից մեղադրվում են ամերիկացիներին եւ իսրայելցիներին «հետապնդելու» մեջ: Խոսքը երկու դատավորների մասին է՝ Քիմբերլի Պրոստը՝ Կանադայից եւ Նիկոլա Գիյուն՝ Ֆրանսիայից, ինչպես նաեւ ՄՔԴ-ի դատախազի երկու տեղակալներ՝ Նազհաթու Շամիմ Խանը՝ Ֆիջիից եւ Մամա Մանդիա Նիանգուն՝ Սենեգալից։ «Միջազգային քրեական դատարանը ափսոսանք է հայտնում ԱՄՆ վարչակազմի կողմից նոր պատժամիջոցներ հայտարարելու կապակցությամբ։ Այս պատժամիջոցները աղաղակող ոտնձգություն են անկողմնակալ դատական մարմնի անկախության դեմ, որը գործում է աշխարհի բոլոր տարածաշրջանների 125 մասնակից պետությունների մանդատին համապատասխան»,-«ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ ասված է դատարանի կայքում տեղադրված հայտարարության մեջ: Ատյանում նշել են, որ այդ պատժամիջոցները վիրավորում են նաև ՄՔԴ անդամ պետություններին, կանոնների վրա հիմնված միջազգային կարգին և միլիոնավոր զոհերի ամբողջ աշխարհում: ՄՔԴ-ն հավելել է, որ շարունակելու է իրականացնել մանդատները իրավական շրջանակներին խիստ համապատասխան՝ ի հեճուկս սահմանափակումների, ճնշումների և սպառնալիքների:Ավելին22:2020.08.25 -
ՀասարակականԶգուշացե՛ք, հրդեհ կարող է բռնկվել. փրկարարները խնդրում են զգոն լինելՎտանգավոր հրդեհների տագնապ կա Հայաստանում: Այս ամռանը հրդեհների թիվը մեր երկրում ռեկորդային աճ է գրանցել․ միայն առաջին կիսամյակում դեպքերը ավելացել են գրեթե մեկ քառորդով։ Իսկ առաջիկա օրերին սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ։Ավելին22:0020.08.25 -
Զինված ուժերԿայացել է «Արծիվ գործընկեր-2025» հայ-ամերիկյան զորավարժության փակման հանդիսավոր արարողությունըՕգոստոսի 20-ին տեղի է ունեցել միջազգային խաղաղապահ առաքելություններում մասնակցության նախապատրաստման շրջանակում Հայաստանում անցկացված «Արծիվ գործընկեր-2025» հայ-ամերիկյան զորավարժության փակման հանդիսավոր արարողությունը։ Ինչպես տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարությունից, զորավարժության ղեկավար կազմը շնորհակալություն է հայտնել անձնակազմին՝ արդյունավետ փոխգործակցության, համատեղ անցկացված վարժանքների հաջող իրականացման և փորձի փոխանակման համար։Ավելին21:4020.08.25 -
ՔաղաքականԱնգամ Մեծ յոթնյակում կա հայ գերիների վերադարձի հույս, իսկ Փաշինյանն այդ էջը թերթում էՓաշինյանը փակում է գերիների վերադարձի ճանապարհը՝ ըստ որոշ վերլուծաբանների, որ երկուշաբթի ծանոթացել են նրա ուղերձին: Վաշինգտոնյան հռչակագրում գերիների վերադարձի հարցը չընդգրկելու որոշումը Փաշինյանը ներկայացնում է որպես տակտիկ քայլ, սակայն Բաքվի դատարաններում հայ գերիների և Արցախի նախկին ղեկավարների դեմ շինծու դատավարությունները ցույց են տալիս, որ Ադրբեջանը նրանց ազատելու որևէ մտադրություն չունի։Ավելին21:2020.08.25 -
ՔաղաքականՍահակ Հակոբյանն ազատվել է պաշտոնիցՍահակ Հակոբյանին ազատվել է պրոբացիայի ծառայության գլխավոր քարտուղարի պաշտոնից։ Հակոբյանի ազատման մասին որոշումը ստորագրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:Ավելին21:0020.08.25 -
ՀասարակականԱրգավանդի կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու դիԱյսօր՝ օգոստոսի 20-ին, առեղծվածային մահվան դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 11։40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնից ահազանգ է ստացվել ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն, և հայտնել են, որ Արգավանդ գյուղի Շիրակի կամրջի տակ՝ Արգավանդ գյուղի վարչական տարածքում, Հրազդան գետի ափային հատվածում դի կա։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։ Ժամանել է Երևանի թիվ 3-րդ հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։ Փրկարարները դուրս են բերել տղամարդու մարմինը և մոտեցրել դիատարին։ Դեպքի փաստով Մասիսի քննչական բաժնում սպանություն (հանկարծամահություն) հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։ Քննչական բաժինը պարզում է մահացածի ինքնությունը։Ավելին20:5020.08.25