Լրահոս
Քաղաքական
21:20
20.08.25
222

Անգամ Մեծ յոթնյակում կա հայ գերիների վերադարձի հույս, իսկ Փաշինյանն այդ էջը թերթում է

Փաշինյանը փակում է գերիների վերադարձի ճանապարհը՝ ըստ որոշ վերլուծաբանների, որ երկուշաբթի ծանոթացել են նրա ուղերձին: Վաշինգտոնյան հռչակագրում գերիների վերադարձի հարցը չընդգրկելու որոշումը Փաշինյանը ներկայացնում է որպես տակտիկ քայլ, սակայն Բաքվի դատարաններում հայ գերիների և Արցախի նախկին ղեկավարների դեմ շինծու դատավարությունները ցույց են տալիս, որ Ադրբեջանը նրանց ազատելու որևէ մտադրություն չունի։