Լրահոս
Միջազգային
22:20
20.08.25
264

Միջազգային քրեական դատարանը քննադատել է ԱՄՆ նոր պատժամիջոցները

Img default alt hy

Միջազգային քրեական դատարանը (ՄՔԴ) հայտարարել է, որ երկու դատավորների և երկու դատախազի տեղակալների նկատմամբ ԱՄՆ նոր պատժամիջոցները համարում է դատարանի անկախության վրա հարձակում, սակայն հայտարարել է, որ կշարունակի իրականացնել իր աշխատանքը՝ չնայած սահմանափակումներին, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

Ավելի վաղ ԱՄՆ պետդեպարտամենտը հայտարարել էր պատժամիջոցների ցուցակում Միջազգային քրեական դատարանի չորս իրավաբանների ընդգրկման մասին, որոնք Վաշինգթոնի կողմից մեղադրվում են ամերիկացիներին եւ իսրայելցիներին «հետապնդելու» մեջ: Խոսքը երկու դատավորների մասին է՝ Քիմբերլի Պրոստը՝ Կանադայից եւ Նիկոլա Գիյուն՝ Ֆրանսիայից, ինչպես նաեւ ՄՔԴ-ի դատախազի երկու տեղակալներ՝ Նազհաթու Շամիմ Խանը՝ Ֆիջիից եւ Մամա Մանդիա Նիանգուն՝ Սենեգալից։ 

«Միջազգային քրեական դատարանը ափսոսանք է հայտնում ԱՄՆ վարչակազմի կողմից նոր պատժամիջոցներ հայտարարելու կապակցությամբ։ Այս պատժամիջոցները աղաղակող ոտնձգություն են անկողմնակալ դատական մարմնի անկախության դեմ, որը գործում է աշխարհի բոլոր տարածաշրջանների 125 մասնակից պետությունների մանդատին համապատասխան»,-ասված է դատարանի կայքում տեղադրված հայտարարության մեջ:

Ատյանում նշել են, որ այդ պատժամիջոցները վիրավորում են նաև ՄՔԴ անդամ պետություններին, կանոնների վրա հիմնված միջազգային կարգին և միլիոնավոր զոհերի ամբողջ աշխարհում:

ՄՔԴ-ն հավելել է, որ շարունակելու է իրականացնել մանդատները իրավական շրջանակներին խիստ համապատասխան՝ ի հեճուկս սահմանափակումների, ճնշումների և սպառնալիքների: