Լրահոս
Միջազգային
23:40
20.08.25
145

Ֆրանսիայի և Բրազիլիայի նախագահները հեռախոսազրույցում քննարկել են ԱՄՆ մաքսատուրքերի հարցը

Img default alt hy

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն ու Բրազիլիայի նախագահ Լուիս Ինասիո Լուլա դա Սիլվան հեռախոսազրույցում քննարկել են ԱՄՆ-ի մաքսատուրքերը և Մերկոսուր-Եվրամիություն առևտրային համաձայնագիրը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Reuters–ը՝ հղում անելով Բրազիլիայի կառավարության հայտարարությանը: 

Բրազիլիայի նախագահն իր դժգոհությունն է արտահայտել բրազիլական ապրանքների վրա մաքսատուրքերի սահմանման առնչությամբ: Երկու երկրների նախագահները հանձնառություն են ստանձնել մինչև տարեվերջ ավարտել Հարավային Ամերիկայի երկրների ընդհանուր շուկայի (Մերկոսուր) և ԵՄ-ի միջև երկար սպասված համաձայնագրի շուրջ բանակցությունները: