Լրահոս

2025-08-21
  • Img default alt hy
    Քաղաքական
    Փաշինյանը թուրք-ադրբեջանական տանդեմից և այլ դաշնակիցներից ֆինանսական միջոցներ է ստանում. «ՀայաՔվե»
    «ՀայաՔվե»-ի տելեգրամյան գրառումը․ «Նիկոլ Փաշինյանը որևէ իրավունք չունի փակելու արցախյան հակամարտության էջը: Հայ ժողովուրդը նրան իր աթոռին այլևս չի հանդուրժում, պարզապես նրան հաջողվել է ձեռնասուն իրավակարգ ստեղծել: Մեր ժողովուրդը հետպատերազմյան հինգ տարում բազմիցս փողոց է դուրս եկել։ Ժողովրդի ակտիվ մասը վաղուց չի ընդունում Փաշինյանին, պարզապես նա ունի ոստիկանական ուժեր և օրենքի «պաշտպանությունը»: Չարաշահելով 2021 թ․-ին իր վերարտադրության փաստը` Փաշինյանը թուրք-ադրբեջանական տանդեմից և իր այլ դաշնակիցներից պարբերաբար ֆինանսական միջոցներ է ստանում: Դրա արդյունքն այս յոթ տարում պետական պարտքի կրկնապատկումն է: Փաշինյանի հովանավորները նրան այդկերպ ֆինանսավորում են, նա էլ այդ միջոցները բաժանում է ոստիկանությանը և իրավապահ համակարգին»:
    17:15
    21.08.25
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Օդանավակայանում կտավ գողացած օտարերկրացի տղամարդը ձերբակալվել է
    Օգոստոսի 18-ին 46-ամյա մի կին հաղորդում էր ներկայացրել, որ վաճառքի նպատակով «Զվարթնոց» օդանավակայանի սրահում ներկայացված իր կտավներից մեկը գողացել են։ ՆԳՆ ոստիկանությունից տեղեկացնում են, որ օգոստոսի 19-ին Համայնքային ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզվել է, որ գողությունը կատարել է 35-ամյա մի օտարերկրացի։ Կարճ ժամանակում նա հայտնաբերվել, ձերբակալվել ու տարվել է բաժին, որտեղ խոստովանել է արարքը։ Գողոնը հայտնաբերվել է։ Կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին։
    17:00
    21.08.25
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Արա Ռոստոմյանի կալանք խափանման միջոցը փոխարինվեց 3-ամսյա տնային կալանքով
    Հիշեցնենք՝ Քննչական կոմիտեն հայտնել էր, որ շարժման ղեկավարներից ու մասնակիցներից 18 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 43-308-րդ հոդվածի 1-ին մասով (ահաբեկչության նախապատրաստություն) և 43-419-րդ հոդվածի 1-ին մասով (իշխանությունը յուրացնելու նախապատրաստություն):
    16:48
    21.08.25
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Դիզվառելիքի ու բենզինի ապօրինի լցակայանը փակվել է
    ՆԳՆ ոստիկանությունից տեղեկացնում են, որ համայնքային ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողները ստացել էին տեղեկություն, որ Արտիմետ գյուղի բնակիչ 33-ամյա մի տղամարդ զբաղվում է ապօրինի ձեռնարկատիրությամբ․ առանց համապատասխան թույլտվության և պետական գրանցմամբ կազմակերպել է դիզվառելիքի ու բենզինի առևտուր, որից ամսական ստանում է շուրջ 6-7 հարյուր հազար դրամ եկամուտ: «Տեղեկությունը ստուգվեց օգոստոսի 12-ին: Պարզվեց, որ տղամարդը, ընկերոջ համաձայնությամբ, որպես առևտրի կետ օգտագործում է նրան պատկանող՝ Արտիմետի Չարենցի փողոցում գտնվող առանձնատան տարածքը: Ստուգման պահին սարքավորումներով կահավորված լիցքակայանում որպես լիցքավորող ներկայացել է մեկ այլ արտիմետցի՝ 45-ամյա տղամարդ: 33-ամյա տղամարդը ձերբակալվել ու տեղափոխվել է ձերբակալվածների պահման վայր: Հանգամանքները պարզվում են»,- ասված է հաղորդագրությունում:
    16:45
    21.08.25
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Լիտվան հայտարարել է Ուկրաինա խաղաղապահներ ուղարկելու պատրաստակամության մասին
    Լիտվական զորակազմն Աֆղանստանում ՆԱՏՕ-ի խաղաղապահ առաքելության շրջանակում բաղկացած էր շուրջ 200 զինվորականից։
    16:30
    21.08.25
    Ավելին
  • Img default alt hy
    Արցախ
    Կոչ ենք անում Հայաստանի ու սփյուռքի բոլոր ուժերին միավորել ջանքերը՝ պաշտպանելու արցախահայերի հիմնարար իրավունքները․ հայտարարություն
    Պետք է հիշեցնել, որ Ղարաբաղյան հակամարտությունը չի ծնվել տարածքային հավակնություններից, այլ եղել է արցախահայության արդար պայքարը՝ պաշտպանելու իր հիմնարար իրավունքները՝ Բաքվի իշխանությունների կողմից տարվող խտրականության, բռնությունների և հայատյաց քաղաքականության դեմ։ Այդ իրավունքները ոչ մի կերպ չեն կարող աստիճանակարգվել կամ համարվել երկրորդական։
    16:19
    21.08.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Թիվ 109 մանկապարտեզում շինարարական ընկերությունը խնդիրները վերացնում է ընկերության հաշվին․ Կոստանյան
    «Քաղաքապետարանը դեռ ամիսներ առաջ արձանագրել էր խնդիրներ Երևանի թիվ 109 մանկապարտեզում կատարված աշխատանքում։ Շինարարական ընկերությանը տրվել է հանձնարարական դրանք վերացնելու»։ Այս մասին սոցցանցերի իր էջում գրել է Երևանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը։ «Բլոգեր Արթուր Չախոյանը տեսանյութ է հրապարակել Երևանի քաղաքապետարանի կողմից հիմնանորոգված թիվ 109 մանկապարտեզի վերաբերյալ՝ նշելով, թե այն կրկին նորոգվում է։ Քաղաքապետարանը դեռ ամիսներ առաջ արձանագրել էր խնդիրներ կատարված աշխատանքում։ Շինարարական ընկերությանը տրվել է հանձնարարական դրանք վերացնելու։ Աշխատանքները կատարվում են բացառապես ընկերության հաշվին, ոչ համայնքի բյուջեից։ Ընկերությունը պարտավորվել է դրանք ավարտել քաղաքապետարանի սահմանած ժամկետում»,-գրել է նա։
    16:15
    21.08.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Արմեն Գրիգորյանը և Սերգեյ Շոյգուն քննարկել են ՀՀ-ՌԴ օրակարգին առնչվող հարցեր
    Օգոստոսի 21-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ ԱԽ քարտուղար Սերգեյ Շոյգուի հետ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԽ գրասենյակից: Արմեն Գրիգորյանը զրուցակցին է ներկայացրել օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացում ձեռքբերված համաձայնությունները և վստահություն հայտնել, որ այսօր արդեն տարածաշրջանում հաստատված է խաղաղություն, որը համապատասխանում է տարածաշրջանի բոլոր երկրների շահերին: Գրիգորյանը խոսել է նաև տարածաշրջանի հաղորդակցության ուղիների ապաշրջափակման և դրա արդյունքում ընձեռվելիք տնտեսական հնարավորությունների մասին՝ ընդգծելով դրանց կարևորությունը բոլոր երկրների շահերի տեսանկյունից: Սերգեյ Շոյգուն իր հերթին ներկայացրել է Ալյասկայում տեղի ունեցած ՌԴ նախագահ Վ.Պուտինի և ԱՄՆ նախագահ Դ.Թրամփի հանդիպման արդյունքները և հետագա ընթացքը: Հեռախոսազրույցի ընթացքում զրուցակիցները նաև քննարկել են ՀՀ-ՌԴ օրակարգին առնչվող հարցեր:
    16:00
    21.08.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Պաղպաղակի արտադրամասի առանձին արտադրատեսակի արտադրական գործունեությունը կասեցվել է
    ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչները ստուգում են իրականացրել «Ձյան փաթիլներ» արտադրական կոոպերատիվին պատկանող պաղպաղակի արտադրամասում (Կոտայքի մարզ, գ․Առինջ), որի ընթացքում կատարել են ապրանքնատեսակների նմուշառում և հանձնել լաբորատոր հետազոտության: Ըստ լաբորատոր փորձաքննության արդյունքների՝ «Nostalgia», «Ձյունիկ»», «Մանկական» (արտ․՝ 09․06․2025թ.) արտադրատեսակների նմուշները «Կաթնայուղի զանգվածային մաս» ցուցանիշներով չեն համապատասխանել մաքսային կանոնակարգերով սահմանված պահանջներին։ ՍԱՏՄ ղեկավարի որոշմամբ՝ պաղպաղակի արտադրամասի առանձին արտադրատեսակների գործունեությունը դադարեցվել է, մինչև հայտնաբերված խախտումները վերացնելը։ «Ձյան փաթիլներ» արտադրական կոոպերատիվին տրվել է խմբաքանակի իրացումն արգելելու, շուկայից հետ կանչելու, ոչնչացնելու կամ օգտահանելու մասին կարգադրագիր:
    15:48
    21.08.25
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի կալանքը երկարաձգվեց
    Երևանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի քրեական դատավոր Կարեն Ֆարխոյանը 3 ամսով երկարաձգեց Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի նախնական կալանքը։
    15:36
    21.08.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ
    Քամին՝ հարավարևմտյան, 2-5 մ/վ։ Օգոստոսի 21-22-ը և 25-26-ը երեկոյան ժամերին Արմավիրում, Կոտայքի և Արագածոտնի նախալեռներում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ։
    15:20
    21.08.25
    Ավելին
  • Img default alt hy
    Զինված ուժեր
    Արտակ Տոնոյանը պաշտպանության նախարարի խորհրդականի պաշտոնից ազատման դիմում է ներկայացրել
    Հիշեցնենք, որ երեկ մամուլում տեղեկություններ տարածվեցին Պռոշյան գյուղում «Չաղ Ռուստամ» մականվամբ քրեական հեղինակության տան մոտ գտնվող կամրջի տակ մահվան ելքով միջադեպի շրջանակում Անդրանիկ Տոնոյանի որդու կալանավորման վերաբերյալ:
    15:09
    21.08.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Երևանում ավտոմեքենա է այրվել. կա տուժած
    Օգոստոսի 20-ին, ժամը 21։16-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մամիկոնյանց փողոցի շենքերից մեկի հետնամասում՝ ավտոտնակում, հրդեհ է բռնկվել: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 21:44-ին, մարվել՝ 21:55-ին։ Այրվել է «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենան, ջերմահարվել են ավտոտնակի պատերը (մոտ 10 քմ): Փրկարարներն ավտոտնակից դուրս են բերել քաղաքացու և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային. վերջինս հոսպիտալացվել է բժշկական կենտրոն:
    15:00
    21.08.25
    Ավելին
  • Մամուլի տեսություն
    Մամուլի տեսություն 21.08.2025
    Մամուլի տեսություն 21.08.2025
    14:50
    21.08.25
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Ռուսաստանը խոշորագույն հարձակում է իրականացրել Ուկրաինայի դեմ և թիրախավորել ամերիկյան արտադրողի․ Զելենսկի
    Ուկրաինայի զինված ուժերը հայտարարել են, որ Ռուսաստանն այս գիշեր իրականացրել է ուկրաինական կողմի վրա այս տարվա ընթացքում իրականացված ամենամեծ օդային հարձակումներից մեկը, որի ընթացքում թիրախավորվել են երկրի գլխավորապես արևմտյան շրջանները։ 
    14:45
    21.08.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Վրшերթ՝ Զովունիում. կան տուժածներ
    Դեպքի վայրում հավաքվածները նշում էին, որ վրաերթի ենթարկվածները հարազատ քույրեր են: 
    14:30
    21.08.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Ուղիղ I Բագրատ սրբազանի և «Սրբազան» պայքարի 17 աջակիցների գործով դատական 3-րդ լսումներն են
    Ուղիղ I Բագրատ սրբազանի և «Սրբազան» պայքարի 17 աջակիցների գործով դատական 3-րդ լսումներն են
    14:15
    21.08.25
    Ավելին
  • Img default alt hy
    Արտաքին քաղաքականություն
    Հայաստանի և Ադրբեջանի միջև ստորագրված փաստաթղթերը լիովին ապահովում են Բաքվի շահերը. Ալիև
    «Բաքուն հասել է իր բոլոր նպատակներին, իսկ Մինսկի խումբն ապրում է իր վերջին օրերը և շուտով կդադարի գոյություն ունենալ նույնիսկ իրավական առումով»,- նշել է Ալիևը։
    14:00
    21.08.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    ՊԵԿ-ը բացահայտել է շինանյութի շուկայում շուրջ 3.5 միլիարդ դրամի թաքցված շրջանառություն
    Շինանյութի առևտրով զբաղվող խոշոր ընկերության նկատմամբ իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ՊԵԿ-ը բացահայտել է էական ծավալներով ստվերային շրջանառություն։ «Այսպես՝ ՊԵԿ Հետաքննության և օպերատիվ-հետախուզության վարչության ոլորտային թիվ 1 բաժնում ստացված օպերատիվ տվյալների համաձայն՝ շինանյութի մանրածախ առևտրով զբաղվող խոշոր ցանցը տարիներ շարունակ ապրանքներն իրացրել է և չի տրամադրել հաշվարկային փաստաթուղթ ու ՀԴՄ կտրոն։ Համաժամանակյա օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ձեռք են բերվել փաստական տվյալներ, որոնք վկայում են, որ ընկերության իրական իրացման ծավալները հարկային մարմին ներկայացված տվյալների համեմատ էականորեն գերազանցել են։ Այսինքն՝ բացահայտվել է համակարգային սխեմա, որի միջոցով տնտեսվարողը թերհայտարարագրումների ճանապարհով խուսափել է առանձնապես խոշոր չափի հարկային պարտավորություններից։ Նախնական հաշվարկով՝ շինանյութի առևտրով զբաղվող ընկերության կողմից չհայտարարագրված շուրջ 3.5 միլիարդ դրամի շրջանառության արդյունքում պետությանը պատճառվել է առանձնապես խոշոր չափերի՝ մոտ 1.1 միլիարդ դրամի վնաս։ Բացի պետական բյուջեին հասցված էական վնասից, նման դեպքերը խաթարում են նաև արդար մրցակցությունը՝ խաթարելով օրինապահ և թափանցիկ գործունեություն իրականացնող տնտեսվարողների շահերը։ Հիմք ընդունելով ձեռքբերված ապացույցները՝ ՊԵԿ հետաքննության և օպերատիվ-հետախուզության վարչությունը հաղորդում է ներկայացրել ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչություն, որտեղ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ առանձնապես խոշոր չափերով հարկերից խուսափելու հատկանիշներով: Վարույթային և օպերատիվ-հետախուզական գործողությունների շրջանակներում ընկերության գործունեության հասցեներում իրականացվել են խուզարկություններ, առգրավել են նախաքննության համար կարևորություն ունեցող փաստաթղթեր, տվյալների շտեմարան, էլեկտրոնային այլ կրիչներ։ Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ ստվերային տնտեսության դեմ պայքարը շարունակական բնույթ է կրում և պետությանը հասցված վնասներն ենթակա են լիարժեք փոխհատուցման»,- ասված է հաղորդագրությունում։ Ծանուցում. Հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
    13:45
    21.08.25
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Պուտինի և Զելենսկու հանդիպումը կարող է հաղթահարել հակամարտության փակուղին. Վենս
    «Պարտադիր չէ լուծում գտնել յուրաքանչյուր հարցի շուրջ, երբեմն ղեկավարները, նստելով միմյանց դեմ դիմաց, կարող են հաղթահարել  այն փակուղին, որից նրանց թիմերը չեն կարողանում դուրս գալ», - ասել է Վենսը Fox News հեռուստաընկերությանը տված հարցազրույցում: 
    13:30
    21.08.25
    Ավելին