Լրահոս

2025-08-20
  • Img default alt hy
    Միջազգային
    ԱՄՆ-ը դադարեցրել է Զիմբաբվեում վիզաների տրամադրումը
    «Մենք Հարարեում դադարեցրել ենք վիզաների տրամադրման ծառայությունները, քանի դեռ քննարկում ենք Զիմբաբվեի կառավարության հետ կապված մտահոգությունները», - ասել են դեսպանությունից:
    20:45
    20.08.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հայլուր
    Հայլուր 20:30 Ուկրաինայում ամերիկացի զինվորներ չեն կռվի. իրավիճակը՝ ռուս-ուկրաինական ճակատում
    Հայլուր 20:30 Ուկրաինայում ամերիկացի զինվորներ չեն կռվի. իրավիճակը՝ ռուս-ուկրաինական ճակատում
    20:30
    20.08.25
    Ավելին
  • Իրավական
    Ոտքի՛, հրաժարվում ենք սատանայից. հրաժարիմքով է Բագրատ Սրբազանը սկսել այսօրվա դատը
    Այսօր շարունակվել են Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի և Սրբազան պայքարի 17 աջակիցների գործով նախնական դատալսումները։ Այս փուլում պետք է քննարկվեն նաև խափանման միջոցների հարցերը։
    20:15
    20.08.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Պատրանքներով և մոլորություններով ապրելը միգուցե հեշտ է, բայց դրանից մարտահրավերներով լեցուն իրականությունը չի փոխվում. Ոսկանյան
    Իրանաագետ Վարդան Ոսկանյանը գրում է. «Հայաստանյան հանրությանը փորձում են մոլորեցնել, թե Արցախի հայության վերադարձի իրավունքից հրաժարումն, իբր, զուգաչափ արձագանք է գտել նաև Բաքվի բարբարոսական վարչախմբի կողմից, որն, իբր, հրաժարվել է, այսպես կոչված, «արևմտյան ադրբեջանցիների վերադարձի» պահանջից կամ դա առաջ չի մղելու։ Իրականում նման որևէ ազդանշան չկա։ Ընդհակառակը՝ հենց նույն Բաքվի բարբարոսական քարոզչամեքենայի ամենատխրահռչակ ռեսուրսներից մեկը բացահայտորեն խոստովանում է, որ դա ոչ միայն այդպես չէ, այլ նաև «ադրբեջանցիների՝ իրենց նախնիների բնակության վայրերը վերադառնալու» հարցը ոչ մի կապ չունի խաղաղության գործընթացի հետ։ Պատրանքներով և մոլորություններով ապրելը միգուցե հեշտ է, բայց դրանից մարտահրավերներով լեցուն իրականությունը չի փոխվում»։
    20:00
    20.08.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Երևանում բախվել են «Mazda»-ն ու մոտոցիկլը. վերջինը կողաշրջվել է
    Այսօր՝ օգոստոսի 20-ին, մոտոցիկլի և ավտոմեքենայի բախում է տեղի ունեցել Երևանում: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, Մամիկոնյանց փողոցում ՀՀ քննչական կոմիտեի հարևանությամբ բախվել են «Mazda» մակնիշի ավտոմեքենան և մոտոցիկլը: Բախման հետևանքով մոտոցիկլը կողաշրջվել է:
    19:45
    20.08.25
    Ավելին
  • Քաղաքական
    Իրանը միամիտ չէ, որ հավատա Փաշինյանին. Թրամփի ուղին բարդացնում է հայ-իրանական բարեկամությունը
    «Թրամփի ուղին» բարդացնում է հայ-իրանական բարեկամությունը, կարծում են վերլուծաբանները ու պնդում՝ պաշտոնական հայտարարությունները, Փեզեշքիանի գրառումները մատնում են, որ Իրանը չի հավատում, որ Սյունիքում երրորդ կողմի ներկայությունը կդառնա միայն տնտեսական հնարավորություն։ Թեհրանի համար դա կարող է վերածվել ուղղակի անվտանգային սպառնալիքի:
    19:30
    20.08.25
    Ավելին
  • Img default alt hy
    Աշխարհ
    Լեհաստանում դաշտում ռազմական անօդաչու թռչող սարք է ընկել
    «Պայթյունի ուսումնասիրությունը ցույց է տալիս, առարկան, ամենայն հավանականությամբ, ռազմական անօդաչու թռչող սարք է», -ասել է Տրուսևիչը։ 
    19:15
    20.08.25
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Ռոմանոս Պետրոսյանի նշանակվելուց հետո «ՀԷՑ»-ում կադրային ջարդ է սկսվել․ «Փաստինֆո»
    Միայն երեկ դատարան է ներկայացվել երեք հայցադիմում, որոնցով նախկին աշխատակիցները վիճարկել են Ռոմանոս Պետրոսյանի հրամանները՝ իրենց աշխատանքից ազատման վերաբերյալ։ Մասնավորապես, Գագիկ Սարգսյանը հայցադիմումով պահանջում է անվավեր ճանաչել Ռոմանոս Պետրոսյանի՝ հուլիսի 31-ի հրամանը՝ իր հետ աշխատանքային պայմանագիրը լուծելու և վերջնահաշվարկ կատարելու վերաբերյալ, ինչպես նաև՝ ընկերությունից հօգուտ իրեն բռնագանձել հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար միջին աշխատավարձ։ Այս հայցադիմումը մակագրվել է Երևանի քաղաքացիական դատարանի դատավոր Սյուզաննա Ուլիխանյանին։ Համանման պահանջով հայցեր են ներկայացրել նաև Հովիկ Համբարձումյանը և Համբարձում Գրիգորյանը։ Վերջինիս հայցը մակագրվել է դատավոր Գոհար Գրիգորյանին, իսկ Համբարձումյանի հայցը՝ Տաթևիկ Ստեփանյանին։ 
    19:00
    20.08.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Սամվել Կարապետյանի նախաձեռնությամբ կազմակերպվել է շուրջ 100 երեխաների հանգիստը «Ծիծեռնակ» ճամբարում
    «Ճամբարը կազմակերպվում է յուրաքանչյուր տարի՝ Հայ Առաքելական Եկեղեցու Գուգարաց թեմի առաջնորդարանի կողմից։ 2000 թվականին հիմնանորոգումից հետո յուրաքանչյուր տարի այստեղ իրենց հանգիստն են անցկացնում Հայաստանի և Սփյուռքից հարյուրավոր երեխաներ։ Կազմակերպիչների հավաստմամբ՝ «Ծիծեռնակ»-ը դասական ճամբար է, որը համեմված է ազգային և հոգևոր տարրերով»,- ասված է հաղորդագրության մեջ։
    18:47
    20.08.25
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Լիդյա Մանթաշյանի կալանքի ժամկետը երկարաձգվեց
    Հիշեցնենք՝ Սրբազան Պայքարի  գործով մեղադրանք են առաջադրել 18 անձի՝ «ահաբեկչության և իշխանության յուրացման նախապատրաստման» հոդվածներով։    
    18:39
    20.08.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Մհեր Գրիգորյանը և ՌԴ փոխվարչապետն անդրադարձել են ԵԱՏՄ շրջանակներում համագործակցությանը
    Կառավարությունում կայացել է Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի համանախագահներ ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի հանդիպումը: Առանձնազրույցից հետո կայացել է ընդլայնված կազմով քննարկում, որի շրջանակներում անդրադարձ է եղել միջկառավարական հանձնաժողովի 23-րդ նիստի արձանագրության պայմանավորվածությունների կատարման ընթացքին և Հայաստան-Ռուսաստան երկկողմ համագործակցության օրակարգային հարցերին: Հանդիպման սկզբում փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը շնորհակալություն է հայտնել ՌԴ փոխվարչապետին Վերին Լարսի անցակետով Ռուսաստանից Հայաստան հացահատիկի ներմուծման հարցում արագ արձագանքի և աջակցության համար։ Հայաստանի և Ռուսաստանի միջպետական հարաբերությունների ընդլայնման տեսանկյունից Մհեր Գրիգորյանը և Ալեքսեյ Օվերչուկը երկուստեք ընդգծել են համատեղ աշխատանքների իրականացման կարևորությունը առևտրատնտեսական հարաբերությունների, տրանսպորտի, էներգետիկայի և մաքսային ոլորտներում: Անդրադարձ է կատարվել համագործակցությանը նաև ԵԱՏՄ շրջանակներում: ՀՀ և ՌԴ փոխվարչապետերը կարևորել են տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակումը՝ երկրների տարածքային ամբողջականության, ինքնիշխանության, իրավազորության և փոխադարձության սկզբունքների լիակատար հարգման շրջանակներում:
    18:35
    20.08.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հայլուր
    Հայլուր 18։30 Իրանը Սյունիքից հարված ստանալու վախ ունի. Թրամփի ուղին կարող է կտրել հայ-իրանական կապը
    Հայլուր 18։30 Իրանը Սյունիքից հարված ստանալու վախ ունի. Թրամփի ուղին կարող է կտրել հայ-իրանական կապը
    18:30
    20.08.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Երևան-Հրազդան երթուղին սպասարկող միկրոավտոբուսը դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել երկաթե արգելապատնեշներին․ կա վիրավոր
    Այսօր՝ օգոստոսի 20-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 16։10-ի սահմաններում Իջևան-Սևան-Երևան ավտոճանապարհի 131 կմ հատվածում Երևան-Հրազդան թիվ 270 երթուղին սպասարկող «JAC» մակնիշի միկրոավտոբուսը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել երկաթե արգելապատնեշներին։ Վթարի հետևանքով 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Աբովյան» բժշկական կենտրոն։ Վթարի փաստով Աբովյանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վարորդի և վիրավորի ինքնությունը։
    18:20
    20.08.25
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Ոստիկանության 4 ծառայող ազատվել է աշխատանքից
    Տեղի է ունեցել Ներքին գործերի նախարարության կարգապահական հանձնաժողովի հերթական նիստը, որի արդյունքներով որոշում է կայացվել ՆԳՆ ոստիկանության 4 ծառայողի նկատմամբ կիրառել «Ոստիկանությունից ազատում» կարգապահական տույժ։  Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ ներքին գործերի նախարարությունը։  «Ներքին գործերի նախարարությունը պարբերաբար ներկայացնում է կարգապահական հանձնաժողովի ծառայողական քննությունների արդյունքները՝ ապահովելով թափանցիկ գործելաոճ։  Համակարգում կարգապահության և բարեվարքության խախտումներին արձագանքելու գործընթացի հրապարակայնությունը ՆԳ նախարարության որդեգրած սկզբունքներից է: Կարգապահական հանձնաժողովի հերթական նիստը տեղի է ունեցել օգոստոսի 20-ին: Այն վարել է ՆԳ նախարարության ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչության պետ Դավիթ Աղաբալյանը: Մասնակցել են Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության պետը, ՆԳ նախարարության ռազմավարական պլանավորման, քաղաքականության մշակման և մոնիթորինգի վարչության պետը, Վարչապետի աշխատակազմի իրավաբանական վարչության գլխավոր իրավաբանը, ինչպես նաև ՆԳ նախարարության կարգապահական հանձնաժողովում ընդգրկված հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ: Նիստի ընթացքում ուսումնասիրվել և քննարկվել են ոստիկանության հինգ ծառայողի նկատմամբ իրականացված ծառայողական քննության նյութերն ու եզրակացությունները: Կարգապահական հանձնաժողովը, փաստական հանգամանքները վերլուծելուց հետո, որոշում է կայացրել միջնորդել ծառայողական քննությունները նշանակած պաշտոնատար անձանց՝ չորս ոստիկանի նկատմամբ կիրառել «Ոստիկանությունից ազատում», իսկ մեկի նկատմամբ՝ «Խիստ նկատողություն» կարգապահական տույժերը»,- ասված է հաղորդագրության մեջ:
    18:15
    20.08.25
    Ավելին
  • Img default alt hy
    Արցախ
    Արցախի ԱԺ-ն տեղահանված ժողովրդի անունից դիմել է ԵԱՀԿ մասնակից պետություններին
    «Լեռնային Ղարաբաղի 150,000 հայերի՝ տղամարդկանց, կանանց և երեխաների անունից, որոնք բռնի տեղահանվել են իրենց նախնիների հայրենիքից, խորը տագնապով և մտահոգությամբ դիմում ենք Ձեզ՝ Հայաստանի և Ադրբեջանի կողմից վերջերս ԵԱՀԿ Մինսկի խմբի մանդատը դադարեցնելու միակողմանի խնդրանքի հարցով։
    18:00
    20.08.25
    Ավելին
  • Img default alt hy
    Սպորտ
    Արթուր Ալեքսանյանը կմասնակցի աշխարհի առաջնությանը
    Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան հայտարարում է, որ Արթուր Ալեքսանյանը մասնակցելու է Աշխարհի առաջնությանը: «Հարգելի հայրենակիցներ և ըմբշամարտի սիրահարներ, Եվս մեկ անգամ հորդորում ենք հետևել միայն Հայաստանի ըմբշամարտի պաշտոնական էջին: Այն, որ ըմբշամարտի միջազգային ֆեդերացիան հայտարարել է ԱԱ-ին մասնակցող նախնական կազմեր, դա չի նշանակում, որ դա վերջնական է: Ինչպես նաև, հարկ ենք համարում տեղեկացնել, որ Արթուր Ալեքսանյանը մասնակցելու է Աշխարհի առաջնությանը»:
    17:49
    20.08.25
    Ավելին
  • Միջազգային
    Իսրայելը նորից լծում է «Գեդեոնի կառքերը». հրադադարի հույսով է ապրում Գազան
    Իսրայելը նորից լծում է «Գեդեոնի կառքերը». հրադադարի հույսով է ապրում Գազան
    17:45
    20.08.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Նամակ եմ ուղարկել Թրամփին՝ խնդրելով շարունակել Բաքվում պահվող հայերի ազատման մասով իր նախաձեռնողականությունը. Թանդիլյան
    Նամակ եմ ուղարկել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին՝ Բաքվի բանտերում պահվող գերիների ազատման մասով իր նախաձեռնողականությունը շարունակելու և մեր հայրենակիցների ազատմանը հասնելու խնդրանքով։ Այս մասին գրել է «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մանե Թանդիլյանը: «Մեզանից յուրաքանչյուրը կարող է նմանատիպ նամակ ուղարկել՝ ցույց տալով հայ ժողովրդի պատասխանատվությունը մեր հայրենակիցների նկատմամբ»,- գրել է նա:
    17:30
    20.08.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Երևանում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն
    Օգոստոսի 22-ից կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից: Մասնավորապես՝ Պարոնյան փողոց - Մաշտոցի պողոտա խաչմերուկում Պարոնյան փողոցի կողմից երթևեկությունը կկազմակերպվի 4 գոտիներով:  Կառանձնացվի 4-րդ երթևեկելի գոտին՝ դեպի Մաշտոցի պողոտա ձախ շրջադարձ կատարող մեքենաների համար: Ձախ շրջադարձը կկարգավորվի առանձին լուսացույցով: Նշված խաչմերուկում կկատարավի նաև լուսացույցի աշխատանքային ռեժիմի փոփոխություն: Միաժամանակ կարգելվի կանգառը Պարոնյան փողոցի սկզբնամասում և Պարոնյան - Իսրայելյան փողոցների խաչմերուկից մինչև Պարոնյան փողոց - Մաշտոցի պողոտա խաչմերուկ:
    17:15
    20.08.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Կասեցվել է կաթնամթերքի արտադրամասի առանձին արտադրատեսակների արտադրական գործունեությունը
    ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչները ստուգում են իրականացրել «Էկո միլք գրուպ» ՍՊԸ-ին պատկանող կաթնամթերքի արտադրամասում (Գեղարքունիքի մարզ, ք․ Վարդենիս), որի ընթացքում կատարել են ապրանքնատեսակների նմուշառում և հանձնել լաբորատոր հետազոտության: Լաբորատոր փորձաքննության արդյունքները․ - «Ռեժան» և «Թթվասեր» (արտ․՝ 24․07․2025) ապրանքատեսակների նմուշը՝ կաթնային յուղի ճարպաթթուների մեթիլ եթերների հարաբերակցությունը՝ պալմիտինաթթու (C16:0) լաուրինաթթու (C12:0)», «Կաթնային յուղի ճարպաթթուների մեթիլ եթերների հարաբերակցությունը՝ ստեարինաթթու (C18:0) լաուրինաթթու (C12:0)», «Կաթնային յուղի ճարպաթթուների մեթիլ եթերների հարաբերակցությունը՝ օլեինաթթու (C18:1) մերիստինաթթու (C14:0)», «Կաթնային յուղի ճարպաթթուների մեթիլ եթերների հարաբերակցությունը՝ լինոլաթթու (C18:2) միրիստինաթթու (C14:0)», «Կաթնային յուղի ճարպաթթուների մեթիլ եթերների հարաբերակցությունը՝ օլեինաթթվի և լինոլաթթվի գումար հարաբերությունը լաուրինաթթվի, միրիստինաթթվի, պալմիտինաթթվի և ստեարինաթթվի գումարին» և ԱՑԽՄ (աղիքային ցուպիկի խմբի մանրէներ), «Ռեժան» ապրանքատեսակի նմուշը նաև ՄԱՖԱնՄՔ (մեզոֆիլ աէրոբ և ֆակուլտատիվ անաէրոբ մանրէներ) ցուցանիշով, - «Կաթնաշոռ» (արտ․՝ 24․07․2025) արտադրատեսակի նմուշը՝ պալմիտինաթթու, լաուրինաթթու, ստեարինաթթու, լաուրինաթթու, օլեինաթթու,մերիստինաթթու, լինոլաթթու, միրիստինաթթու, օլեինաթթվի և լինոլաթթվի գումար հարաբերությունը լաուրինաթթվի, միրիստինաթթվի, պալմիտինաթթվի և ստեարինաթթվի գումարին», «ԱՑԽՄ» և «Բորբոսասնկեր» ցուցանիշներով, - «Մածուն» (արտ․՝ 23․07․2025) արտադրատեսակի նմուշը՝ պալմիտինաթթու, լաուրինաթթու, ստեարինաթթու լաուրինաթթու, օլեինաթթու, մերիստինաթթու, լինոլաթթու, միրիստինաթթու, օլեինաթթվի և լինոլաթթվի գումար հարաբերությունը լաուրինաթթվի, միրիստինաթթվի, պալմիտինաթթվի և ստեարինաթթվի գումարին ցուցանիշներով, - «Կաթ պարունակող մթերք թթվասերի տեխնոլոգիայով» (արտ․՝ 22․07․2025) արտադրատեսակի նմուշը՝ «Կաթնայուղի զանգվածային մաս» և «Խմորասնկեր» ցուցանիշներով չեն համապատասխանել կանոնակարգերով սահմանված պահանջներին։ ՍԱՏՄ ղեկավարի որոշմամբ՝ կաթնամթերքի արտադրամասի առանձին արտադրատեսակների գործունեությունը դադարեցվել է, մինչև հայտնաբերված խախտումները վերացնելը։ Տրվել են խմբաքանակների իրացումն արգելելու, շուկայից հետ կանչելու, ոչնչացնելու կամ օգտահանելու մասին կարգադրագրեր։
    17:00
    20.08.25
    Ավելին