Լրահոս
Իրավական
00:09
21.08.25
1 776

Դատարանը կալանավորել է նախարար Սուրեն Պապիկյանի խորհրդականի տղային

Img default alt hy

Օգոստոսի 18-ին, ՀՀ Քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության պետ Հովհաննես Չալաբյանի որոշմամբ ստեղծված քննչական խմբի ղեկավար, նույն քննչական վարչության Նաիրիի քննչական բաժնի հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Սահակ Բաբախանյանը և երկու քննիչներ միջնորդություն են ներկայացրել Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության քրեական դատարան՝ նստավայրը Եղվարդ քաղաք, որպեսզի դատարանը որպես խափանման միջոց երկամսյա կալանքի որոշում կայացնի օգոստոսի 14-ին, Կոտայքի մարզի Պռոշյան բնակավայրում «Չաղ Ռուստամ» մականվամբ քրեական հեղինակության տան մոտ գտնվող կամրջի տակ հրազենի գործադրմամբ խուլիգանություն և սպանություն կատարողներից 3-ի նկատմամբ։ 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դատարանը դռնփակ դատական նիստերն անցկացնելուց հետո բավարարել է քննիչի միջնորդությունը և նշված անձինք կալանավորվել ապա դատարանի դահլիճից տեղափոխվել են ՀՀ Արդադատության նախարարության քրեակատարողական ծառայության «Նուբարաշեն» քրակատարողական հիմնարկ։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով կալանավորվածներից մեկը Կոտայքի մարզի բնակիչ Արտաշես Տոնոյանն է, ում հայրը կոչումով գենարալ և ՀՀ Պաշպանության նախարար Սուրեն Պապիկյանի խորհրդականն է։ 

Նախաքննության շահերից ելնելով որոշ հանգամանքներ այս պահին չենք հայտնում։

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։