Լրահոս

2025-08-20
  • Img default alt hy
    Տնտեսական
    Տարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբ
    Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․73 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4․77 դրամ:
    16:45
    20.08.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Փաշինյանն ու Օվերչուկը քննարկել են Հայաստան-Ռուսաստան երկկողմ օրակարգին վերաբերելի հարցեր
    Կողմերը մտքեր են փոխանակել նաև երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի շուրջ։
    16:30
    20.08.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    ԱԺ նախագահը հայտարարություն է տարածել Արսեն Թորոսյանի հրաժարականի դիմումի մասին
    «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 155-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Արսեն Թորոսյանը 2025 թվականի օգոստոսի 20-ին հրաժարականի դիմում է ներկայացրել: Այս մասին նշվում է ԱԺ նախագահի հայտարարության մեջ: ««Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` եթե հրաժարականի հրապարակումից հետո՝ մեկ շաբաթվա ընթացքում, պատգամավորը գրավոր դիմումով հետ է վերցնում հրաժարականի մասին իր դիմումը, ապա Ազգային ժողովի նախագահն այդ մասին հանդես է գալիս հայտարարությամբ, եթե հետ չի վերցնում հրաժարականի մասին իր դիմումը, ապա նրա լիազորությունների դադարման մասին կազմվում է արձանագրություն, որը ստորագրում և հրապարակում է Ազգային ժողովի նախագահը: Արձանագրության հրապարակման պահից հրաժարականը համարվում է ընդունված»,- նշվում է ԱԺ նախագահի հայտարարության մեջ:
    16:20
    20.08.25
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    «Գեոդեզիա և քարտեզագրություն» ՊՈԱԿ-ի նախկին տնօրենը պետությանը պատճառել է 60 մլն դրամի վնաս. ՔԿ
    ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչությունում ավարտվել է Կադաստրի կոմիտեի «Գեոդեզիա և քարտեզագրություն» ՊՈԱԿ-ի նախկին տնօրենի կողմից, մի խումբ անձանց օժանդակությամբ, առանձնապես խոշոր չափերով հափշտակություն կատարելու դեպքի վերաբերյալ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը։ Այս մասին հայտնում են ՔԿ-ից: Քրեական վարույթի նախաքննության ընթացքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ ՊՈԱԿ-ի նախկին տնօրենը, այլ աշխատակիցների օժանդակությամբ, կազմակերպությունում որպես աշխատողներ հրամանագրել է 37 անձանց, որոնց մի մասն աշխատանքի չի հաճախել, իսկ նրանց անվամբ որպես աշխատավարձ փոխանցված առանձնապես խոշոր չափերով՝ շուրջ 60 մլն 562 հզր 666 ՀՀ դրամ գումարը հափշտակվել է։ ՊՈԱԿ–ի նախկին տնօրենի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 256-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով (առանձնապես խոշոր չափերով վստահված գույքը հափշտակելը) և 445-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնեական կեղծիքը), երկու անձի նկատմամբ՝ 46-256-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով (առանձնապես խոշոր չափերով վստահված գույքը հափշտակելուն օժանդակելը) և երկու անձի նկատմամբ՝ 46-256-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով (իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով խոշոր չափերով վստահված գույքը հափշտակելուն օժանդակելը)։ Մեկ անձի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է վարչական հսկողությունը, չորս անձի նկատմամբ՝ բացակայելու արգելքը։ Քրեական վարույթի նախաքննության ընթացքում վերականգնվել է պետությանը պատճառված վնասից 26 մլն 497 հզր 427 ՀՀ դրամը։ Հինգ անձի վերաբերյալ քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին՝ այն հաստատելու և ըստ էության քննության առնելու համար դատարան ուղարկելու միջնորդությամբ։ Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
    16:15
    20.08.25
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    «Կալաշնիկովի» ինքնաձիգի և ռազմամթերքի հայտնաբերում Սյունիքում
    Շարունակվում են ոստիկանության տարածքային ստորաբաժանումների ծառայողների միջոցառումներն ու բացատրական աշխատանքը՝ բնակչության մոտ ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնման ուղղությամբ։ Համայնքային ոստիկանության Գորիսի բաժնի և Քրեական ոստիկանության Սյունիքի մարզային վարչության ծառայողների ձեռնարկած միջոցառումների և բացատրական աշխատանքի արդյունքում օգոստոսի 17-ին ոստիկանություն զանգած քաղաքացին հայտնել է, որ Շինուհայր գյուղի աղբանոցի մոտակայքում զենք-զինամթերքով պարկ կա։ Համայնքային ոստիկաններն ու պարեկները նշված վայրում հայտնաբերել են «Կալաշնիկովի» ինքնաձիգ, ինքնաձիգի դատարկ 6 պահեստատուփ, 5․45 մմ և 7.62 մմ տրամաչափերի 2900-ից ավելի փամփուշտ։ Ոստիկանությունը հորդորում է ապօրինի զենք-զինամթերքը կամավոր հանձնել ոստիկանություն՝ քրեական պատասխանատվությունից խուսափելու համար։
    16:00
    20.08.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Արսեն Թորոսյանը վայր է դնում պատգամավորական մանդատը
    ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավոր Արսեն Թորոսյանը վայր է դնում պատգամավորական մանդատը:
    15:40
    20.08.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Ուղիղ սպառնալիք հնչեց Փաշինյանից, որ՝ ով կխոսի Արցախից, նախ կհետապնդվի, երկրորդ՝ վնաս կտա ՀՀ-ին․ Հակոբյան
    Կարմիր թելով իր ողջ խոսքի ընթացքում գնում էր նաև շանտաժի լեզուն, որով նաև վախեցնում էր ժողովրդին, վախեցնում էր էն հատվածին, ովքեր չեն լռում, ովքեր նպատակ ունեն, ովքեր խոսում են Արցախի մասին և ովքեր մտածում են Արցախ վերադառնալու մասին։ Ուղիղ հնչեց, կարծես թե, սպառնաիք երկրի ղեկավարի կողմից և շանտաժ, որ՝ ով կխոսի, նախ կհետապնդվի, երկրորդ՝ վնաս կտա ՀՀ-ին։ Սա ամենամեծ կեղծիքն է ու սուտը, որովհետև իմ բնական իրավունքի հետևից գնալը չի կարող վնասել ՀՀ-ին»,- ասաց նա։ 
    15:33
    20.08.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Ստացվում է՝ Հայաստանում այլախոհությունը կա՛մ անհնազանդությունը քրեորեն պատժելի է․ Գառնիկ Դանիելյան
    «Հիմա էլ ավելացնում են դրանց, եթե դու Արցախի մասին խոսես, ուրեմն դու այլ հոդվածներով կդատվես, ռևանշիստ ես: Բացի ընդդիմադիր լինելը քրեականացնելը, նաև ավելացնում են հոդվածներ, պատերազմի մասնակից ես՝ հոդվածը գնաց, Արցախի անունը տալիս ես՝ հոդվածը գնաց: Այս ապիկարներին ասելու բան չկա»,- նշեց նա:
    15:20
    20.08.25
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Թրամփը կարգադրել է սև ներկել Մեքսիկայի հետ սահմանի պատը
    «Եթե նայեք ինձնից  հետ գտնվող պատին, ապա կտեսնեք, որ այն բարձր է, շատ բարդ է դրա վրայով մագլցելը, գրեթե անհնար: Այն նաև խորը կանգնած է գետնի մեջ, այնպես որ բարդ է դրա տակ սողանցք փորելը, եթե ոչ՝ անհնար: Իսկ այսօր մենք նաև պատրաստվում ենք այն ներկել սև գույնով: Դա կարվի անմիջականորեն նախագահի պահանջով, որը հասկանում է, որ բարձր ջերմաստիճանի դեպքում սև գույնի ամեն բան կդառնա ավելի տաք և դրա շնորհիվ ավելի բարդ կլինի պատի վրայով մագլցելը: Այդ պատճառով մենք ամբողջ հարավային պատը կներկենք սև գույնով, որպեսզի մարդկանց խրախուսենք, որ անօրինական կերպով չգան մեր երկիր, չխախտեն մեր դաշնային օրենքները», - ասել է Նոեմը: 
    15:15
    20.08.25
    Ավելին
  • Img default alt hy
    Նիկոլ Փաշինյանն է՞լ ինչ տարածքներ է հանձնելու Ադրբեջանին. Ոսկան Սարգսյան
    Լրագրող Ոսկան Սարգսյանը գրել է . «Նիկոլ Փաշինյանն էլ ի՞նչ տարածքներ է հանձնելու Ադրբեջանին։ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է․ «Կան տարածքներ, որ պատկանում են Ադրբեջանին, բայց գտնվում են մեր վերահսկողության ներքո»։ 2020 թվականի պատերազմից հետո Ադրբեջանի բանակը Հայաստանի սահմանամերձ տարածքներից օկուպացրել է 200-250 քառակուսի կիլոմետր տարածք, Նիկոլ Փաշինյանը առանց կռվի Ադրբեջանին է հանձնել Սյունիքից տասնյակ կիլոմետրերով տարածք, Գորիս-Կապան ավտոճանապարհը, Սև լիճը, սարերի ձյունապատ դիրքերը, սահմանազատման անվան տակ՝ Կիրանց-Բաղանիս հատվածում և Բերքաբերում 30 տարի ամրացված պաշտպանական դիրքերը, Կիրանց գյուղի հողերը։ Հիմա նա ի՞նչ տարածքներ է պատրաստվում հանձնել Ադրբեջանին»։
    15:00
    20.08.25
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Ձերբակալվել է ԲՀԿ-ական նախկին պատգամավոր Վարդան Վարդանյանը. 24News
    Այսօր Հակակոռուպցիոն կոմիտեն ձերբակալել է ԱԺ նախկին պատգամավոր, «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Վարդան Վարդանյանին:
    14:45
    20.08.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Հայաստանի և Իսպանիայի ԱԳ նախարարները քնննարկել են գործընկերության զարգացմանն ուղղված աշխատանքները
    ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Իսպանիայի Թագավորության ԱԳ, ԵՄ և համագործակցության նախարար Խոսե Մանուել Ալբարեսի հետ։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից: Զրուցակիցները քննարկել են Հայասատնի և Իսպանիայի միջև գործընկերության զարգացմանն ուղղված աշխատանքները, այդ թվում երկկողմ բարձր մակարդակի փոխայցելությունների և ԵՄ հարթակում ակտիվ փոխգործակցության միջոցով։ Անդրադառնալով տարածաշրջանային թեմաների՝ նախարար Միրզոյանը շնորհակալություն է հայտնել Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացում ձեռքբերված համաձայնությունների առնչությամբ Իսպանիայի կարևոր ուղերձի համար: Ընդգծելով Հարավային Կովկասում կայուն խաղաղության հասնելու ՀՀ վճռականությունը՝ Արարատ Միրզոյանը ներկայացրել է տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակման միջոցով ընձեռնվելիք հնարավորությունները:
    14:30
    20.08.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ
    Քամին՝ հարավարևմտյան 2-5մ/վ։ Օգոստոսի 20-22-ին և 25-ին երեկոյան ժամերին Արմավիրում, Կոտայքի և Արագածոտնի նախալեռներում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։
    14:15
    20.08.25
    Ավելին
  • Միջազգային
    Ռուսները հարվածել են «Բաքվի բիզնեսին». իրավիճակը թեժ է ճակատում
    ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը բացառել է ամերիկացի զինվորների տեղակայումը Ուկրաինայում, բայց հնարավոր է համարել Կիևին օդային աջակցությունը։
    14:00
    20.08.25
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Իջևանի քաղաքային զբոսայգու տարածքում գտնվող ևս մեկ հողամաս կվերադարձվի համայնքին
    Գլխավոր դատախազությունը տեղեկացրել էր, որ պետական շահերի պաշտպանության վարչությունը 16 հայցադիմում է  ներկայացրել Հակակոռուպցիոն դատարան՝ Տավուշի մարզի Իջևան համայնքի քաղաքային զբոսայգու տարածքում գտնվող հողամասերի նկատմամբ կառուցապատման իրավունքները հարկադիր դադարեցնելու և հողատարածքները Իջևան համայնքին վերադարձնելու հայցապահանջներով: Այդ մասին հայտնում են Գլխավոր դատախազությունից:  
    13:45
    20.08.25
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Երկկողմ հարաբերությունների զարգացումը կարող է չեզոքացնել Արևմուտքի պատժամիջոցների ազդեցությունը․ Փեզեշքիան
    «Մենք պատրաստ ենք քննարկել ցանկացած հարց։ Փակ թեմաներ մենք չունենք։ Մենք պատրաստ ենք ձեզ հետ համագործակցել ձեր երկրի բնակչությանը պարենամթերքով ապահովելուց մինչև ռազմատեխնիկական համագործակցության հարցերի շուրջ։ Եվս մեկ անգամ ընդգծում եմ, որ այստեղ ոչ մի գաղտնիք չկա։ Մեր բարեկամությունը որևէ մեկի դեմ չէ։ Մենք ամեն բան անում ենք մեր ժողովուրդների՝ իրանցի և բելառուս ժողովուրդների բարօրության համար», - ասել է Լուկաշենկոն իր իրանցի գործընկերոջ հետ հանդիպման ժամանակ։
    13:30
    20.08.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    ԼՂ-ից տեղահանված անձինք ՀՀ քաղաքացիություն ստանալու համար կարող են դիմել նաև շրջիկ սպասարկման գրասենյակներ. ՆԳՆ
    ՆԳՆ-ից հայտնում են, որ քաղաքացիներին մատուցվող ծառայություններն առավել հասանելի դարձնելու նպատակով ՆԳՆ սպասարկման գրասենյակներն արդեն տևական ժամանակ իրականացնում են շրջիկ սպասարկում՝ ընդլայնված ցանկով, հարմարավետ և հատուկ կահավորված ավտոմեքենաներով։
    13:15
    20.08.25
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Ֆրանսիան նոր դեսպան է նշանակել Ադրբեջանում
    Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանատան X սոցիալական ցանցում հայտնել են, որ Սոֆի Լագուն նշանակվել է Ֆրանսիայի նոր դեսպան Ադրբեջանում։ «Ինձ համար մեծ պատիվ է ծառայել Ֆրանսիային, մեր շահերին և մեր հայրենակիցներին Ադրբեջանում որպես դեսպան։ Ես կկատարեմ այս առաքելությունը՝ շարունակելով Անն Բուայոնի ուղին։ Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանատան թիմի հետ միասին ես անհամբեր սպասում եմ ֆրանս-ադրբեջանական հարաբերությունների հետագա զարգացմանը մեր երկրի և Եվրամիության համար ռազմավարական նշանակություն ունեցող այս տարածաշրջանում: Կհանդիպենք շուտով»,-գրել է Սոֆի Լագուն։
    13:04
    20.08.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Շղթայական ավտովթար՝ Երևանում
    Երեկ՝ օգոստոսի 19-ին, շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 18։30-ի սահմաններում Ռոստովյան փողոցում՝ թիվ 7/3 հասցեի դիմաց, բախվել են «Կամազ» մակնիշի բեռնատարը, «ՎԱԶ 2107» մակնիշի, «Լադա» մակնիշի և «Mercedes» մակնիշի ավտոմեքենաները։
    12:45
    20.08.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հայլուր
    Հայլուր 12։30 Ռուսները կտրել են ադրբեջանական նավթի ճանապարհը. այն չի հասնի ուկրաինական բանակին
    Հայլուր 12։30 Ռուսները կտրել են ադրբեջանական նավթի ճանապարհը. այն չի հասնի ուկրաինական բանակին
    12:30
    20.08.25
    Ավելին