Լրահոս
Միջազգային
14:45
26.08.25
100

Լոնդոնում ավելի քան 420 մարդ են ձերբակալել Կարիբյան կառնավալի ժամանակ

Img default alt hy

Ավելի քան 420 մարդ է ձերբակալվել Լոնդոնի Նոթինգ Հիլ շրջանում Կարիբյան կառնավալի երկու օրերի ընթացքում: 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնել է Լոնդոնի ոստիկանությունը։ 

«Ներկայում 423 ձերբակալություն է կատարվել Նոթինգ Հիլում  կառնավալի երկու օրերի ընթացքում», - ասվում է ոստիկանության տարածած հաղորդագրության մեջ։

Օգոստոսի 24-ին ոստիկանությունը հայտնել է 140 մարդու ձերբակալության մասին։

Ամենամյա Կարիբյան կառնավալը 1966 թվականից ի վեր անցկացվում է օգոստոսի վերջին երկուշաբթի և դրան նախորդող կիրակի օրերին՝ Լոնդոնի Նոթինգ Հիլ շրջանում։