Լրահոս
Հասարակական
16:45
26.08.25
150

Ջրվեժում խոշոր հրդեհի բռնկման պատճառները դեռ հայտնի չեն. հրշեջներ են ծխահարվել

Ջրվեժ գյուղի սպունգի արտադրամասի տարածքում երեկ բռնկված հրդեհը մարվել է: Ըստ նախնական տվյալների՝ տուժածներ չկան։ 13 հրշեջ փրկարարական խմբեր ավելի քան մեկ ժամ պայքարելուց հետո կրակը մեկուսացրել են 18:17-ին, իսկ վերջնական մարել՝ 1 ժամ հետո: Դեպքի վայրում են եղել նաև հերթապահ բժիշկներ և Ճառագայթային, քիմիական ու կենսաբանական իրավիճակի մոնիտորինգի բաժնի քիմիկ-հետախույզը։