Լրահոս

2025-08-26
  • Մամուլի տեսություն
    Մամուլի տեսություն 26.08.2025
    Մամուլի տեսություն 26.08.2025
    11:50
    26.08.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Քննարկվել են Եվրասիական տարածաշրջանի երկրների հետ համագործակցության հարցեր, անդրադարձ է կատարվել ՀՀ-ՌԴ օրակարգային հարցերի. ՀՀ ԱԳՆ
    Կապանում ընթացող դեսպանաժողովի շրջանակներում կայացել է քննարկում ԱԳ նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանի հետ: Այս մասին հայտնում են ԱԳՆ-ից: Քննարկվել են Եվրասիական տարածաշրջանի երկրների հետ համագործակցության հարցեր: Ի թիվս այլնի, անդրադարձ է կատարվել ՀՀ-ՌԴ օրակարգային հարցերի։ Ընդգծվել է ասիական և խաղաղ-օվկիանոսյան տարածաշրջանի երկրների հետ ակտիվ քաղաքական երկխոսությունը, որի շնորհիվ հաջողվել է շոշափելի արդյունքներ ունենալ այդ թվում ռազմավարական բնույթի գործընկերությունների զարգացման ուղղությամբ։ Մտքեր են փոխանակվել առաջիկա շփումների օրակարգի շուրջ, մասնավորապես Չինաստանի, Ճապոնիայի և Հնդկաստանի հետ: Ի թիվս այլ հարթակների, անդրադարձ է կատարվել ՇՀԿ-ին ՀՀ անդամակցության հայտին: Տարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակման ներուժի առավել արդյունավետ իրացման նպատակով քննարկվել են Կենտրոնական Ասիայի և հեռավոր Արևելքի երկրների հետ համագործակցության ուղղությամբ բացվող նոր հնարավորությունները։ Այդ համատեքստում անդրադարձ է կատարվել նաև Ղազախստանի հետ ակտիվ երկխոսությանը։ Նախարարի տեղակալ Սաֆարյանը կարևորել է նաև տնտեսական դիվանագիտության բաղադրիչի ակտիվացումը հատկապես հարավ-արևելյան Ասիայի երկների հետ համարեբերություններում։ Մտքեր են փոխանակվել տարածաշրջանային առկա միտումների, փոխշահավետ և ռազմավարական գործընկերությունների զարգացման հեռանկարների շուրջ։
    11:40
    26.08.25
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Ապօրինի ծառահատումներ` «Իջևանի անտառտնտեսությունում». պատճառվել է 43 միլիոն դրամի վնաս
    ԱԱԾ աշխատակիցների կողմից ստացված տվյալների հիման վրա ՀՀ քննչական կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակներում Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցները ստուգումներ են իրականացրել «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Իջևանի անտառտնտեսություն» մասնաճյուղի, «Իջևանի անտառպետության» 5-րդ և 6-րդ, «Խաչարձանի անտառպետության» 5-րդ և 6-րդ պահաբաժիններում։ Այս մասին հայտնել է ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը: «Ստուգումներն ընդգրկել են 2024թ. օգոստոսից 2025թ. հուլիսը ներառող ժամանակահատվածը, որոնց արդյունքում հայտնաբերվել և արձանագրվել է տարբեր տեսակի ու տրամագծերի ապօրինի հատված 693 ծառ։ Բուսական աշխարհին պատճառված վնասի չափը կազմել է 43.084.000 դրամ։ Ստուգման արդյունքները փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտե»,- ասված է հաղորդագրության մեջ։
    11:30
    26.08.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի ներկայացուցիչները մասնակցել են էկումենիկ շաբաթին
    Օգոստոսի 20-25-ը Շվեդիայի մայրաքաղաք Ստոկհոլմում տեղի է ունեցել «Աստծո խաղաղության ժամանակն է» խորագրով էկումենիկ շաբաթը՝ նվիրված 1925 թ․ Ստոկհոլմի Էկումենիկ պատմական համաժողովի 100-ամյակին, որը խոստումնալից սկիզբ էր ժամանակակից էկումենիկ շարժման համար։ Միջոցառումը կազմակերպել էր Շվեդիայի եկեղեցիների խորհուրդը։ Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից հայտնում են, որ էկումենիկ շաբաթվա ծրագիրը բազմաբովանդակ էր՝ գիտական և աստվածաբանական միջոցառումներ, լիագումար նիստեր և քննարկումներ, որոնց ընթացքում մասնավոր անդրադարձ է կատարվել արդի աշխարհում խաղաղության, արդարության և քրիստոնեական միասնության հրամայական խնդիրներին։ Միջոցառմանը մասնակցել են տարբեր եկեղեցիների պետեր, հոգևոր առաջնորդներ, միջեկեղեցական գործիչներ, աստվածաբաններ և կրոնագետներ աշխարհի տարբեր երկրներից։ Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինն Էկումենիկ շաբաթվա ընթացքին ներկայացրել են Մայր Աթոռի Արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժնի տնօրեն Գերաշնորհ Տ․ Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը և Մայր Աթոռի Միջեկեղեցական հարաբերությունների բաժնի տնօրեն Հոգեշնորհ Տ․ Գարեգին վարդապետ Համբարձումյանը։
    11:15
    26.08.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Կասեցվել է հացի արտադրամասի արտադրական գործունեությունը
    ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի  Արարատի մարզային կենտրոնի տեսուչները վերահսկողական միջոցառումներ են իրականացրել անհատ ձեռնարկատեր Արայիկ Ավետիսյանին պատկանող (Արարատ, գ․ Բյուրավան) հացի արտադրամասում։
    11:02
    26.08.25
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Ադրբեջանը Կենտրոնական Ասիայի համար դառնում է միջանցք դեպի Թուրքիա. ի՞նչ պետք է անի Հայաստանը. «Փաստ»
    Թեմային անդրադառնալով՝ «Հանրապետության հրապարակ» տելեգրամյան ալիքը նախ հիշեցնում է, որ 2024 թվականին Թուրքմենստանի եւ Ադրբեջանի միջեւ ապրանքաշրջանառությունը հասել է 400 միլիոն դոլարի. «Ադրբեջանը Կենտրոնական Ասիայի համար դառնում է միջանցք դեպի Թուրքիա։
    10:57
    26.08.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի
    «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ օգոստոսի 26-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը`
    10:54
    26.08.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    «Opel Astra»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջված բախվել ծառին․ 5 վիրավորներից 2-ը անչափահասներ են
    Այսօր՝ օգոստոսի 26-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 05:10-ի սահմաններում Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 71 կմ հատվածում Լոռու մարզի բնակիչ 57-ամյա Արժանիկ Ս․-ն իր վարած «Opel Astra» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջված բախվել ծառին։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով ուղևորներ, Լոռու մարզի բնակիչներ 44-ամյա Աննա Վ․-ն, 42-ամյա Մարատ Վ․-ն, 5-ամյա Գ․ Ղ․-ն, 6-ամյա Ռ․ Գ․-ն և 18-ամյա Արման Ս․-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Սևան» բժշկական կենտրոն։ Վիրավորներից 2-ին հիվանդանոց են տեղափոխել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանություն Պարեկային ծառայության Գեղարքունիքի մարզի գումարտակի 1-ին վաշտի պարեկները ծառայողական ավտոմեքենայով։ Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազաբալոնի փականը։ Վթարի փաստով Սևանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։
    10:45
    26.08.25
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Զինծառայողի հրազենային վնասվածք ստանալու դեպքով հարուցվել է քրվարույթ
    Օգոստոսի 25–ին, ՊՆ զորամասերից մեկում տեղի ունեցած դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 527-րդ հոդվածի 1-ին մասով (առողջությանը վնաս պատճառելու (անդամախեղելու), հիվանդության սիմուլյացիայի կամ ապօրինի այլ եղանակով զինվորական ծառայությունից խուսափելը կամ դրա առանձին պարտականությունների կատարումը դադարեցնելը)։ Այս մասին հայտնեցին ՀՀ Քննչական կոմիտեից։ Կատարվում է նախաքննություն։ Ավելի վաղ հայտնել էր, որ օգոստոսի 25-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում. ՊՆ ռազմական ոստիկանության Գեղարքունիքի ռազամական ոստիկանությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ ՀՀ ՊՆ զորամասերից մեկի դիրքերում կրակոց է հնչել և կա վիրավոր, որը տեղափոխվել է Երևանի «Մուրացան» զինվորական հոսպիտալ։ Հիվանդանոց տեղափոխված զինվորը Արարատի մարզի բնակիչ է։ Այս առնչությամբ ՊՆ–ն պարզաբանում է տարածել՝ նշելով. «Զինծառայողը ենթարկվել է վիրահատական շտապ միջամտության, տեղափոխվել Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ։ Այժմ զինծառայողը հոսպիտալի բժիշկների հսկողության ներքո է, և նրա կյանքին վտանգ չի սպառնում»։
    10:37
    26.08.25
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    ՆԳՆ-ում հավելավճարները չեն վճարում. «Հրապարակ»
    ՆԳՆ ղեկավարությունն անհիմն պատճառաբանություններով չի վճարում ատեստավորում անցած աշխատակիցների հավելավճարները՝ ասելով, թե տեխնիկական բարդ մեխանիզմ է, որը ժամանակ է պահանջում։
    10:33
    26.08.25
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Օրը սկսենք մամուլի  5  կարևոր լուրով
    Հայաստանն այլեւս հանձնվողի, հարմարվողի եւ արտաքին ազդեցության  տակ համահունչ տեղավորվողի դերում է հայտնվել, չի կարող չանհանգստացնել բազմամյա փորձ ունեցող դիվանագետներին։
    10:23
    26.08.25
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Մտահոգիչ ու անորոշ վիճակ՝ անշարժ գույքի և հիպոթեքային ոլորտներում. «Փաստ»
    Առանց այդ էլ Երևանում արդեն իսկ անշարժ գույքի շուկայի ակտիվության նվազում է նկատվում։ Քանի որ այս տարվանից արդեն դադարեցվում էր մայրաքաղաքում եկամտային հարկի վերադարձի ծրագիրը, 2024 թվականի վերջին մեծ թվով պոտենցիալ գնորդներ շտապեցին օգտվել այդ համակարգից, որը դեռ չէր դադարեցրել իր գործողությունը։ Այս միտումը հանգեցրեց վարկերի պորտֆելի կտրուկ աճի, ինչի արդյունքում 2024 թվականի ընթացքում բանկերում հիփոթեքային վարկերի ծավալն ավելացավ մոտ 29 %-ով։ Սակայն 2025 թվականի առաջին կիսամյակում վարկային պորտֆելի աճի նվազման միտումն արդեն ակնհայտ է, հիպոթեքային վարկերի ընդհանուր ծավալը հասավ միայն 1,5 տրիլիոն դրամի՝ տարեսկզբի համեմատ աճելով ընդամենը 4,4 %-ով։
    10:18
    26.08.25
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Քպացնում են ՀԷՑ-ը և անդադար մտնում հարկատուների գրպանը. «Փաստ»
    Նախ՝ ինքնին քաղաքական ակնառու դրդապատճառներ ունեին Սամվել Կարապետյանի ապօրինի ձերբակալությունն ու կալանքը: Ի դեպ, վերաքննիչ քրեական դատարանն էլ վերջերս ապօրինի ճանաչեց Սամվել Կարապետյանի թե՛ ձերբակալությունը, թե՛ նրա տան խուզարկությունը:
    10:15
    26.08.25
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Միջգերդաստանային մարտեր քաղաքական հողի վրա․ «Հրապարակ»
    Գաղտնիք չէ, որ Նիկոլ Փաշինյանի իշխանության տարիներին ամենաբարձր մակարդակով այնքան պառակտվեց հանրությունը, որ եղբայրը եղբոր դեմ դուրս եկավ, բարեկամը՝ բարեկամի։ Ասում են՝ բացառություն չէ նաեւ էկոնոմիկայի նախարար Գեւորգ Պապոյանի ընտանիքը։ Պապոյանը մի ընդդիմադիր, ավելի ճիշտ՝ հականիկոլական մորեղբայր ունի՝ Արարատ Մորիկյան անունով, որը նաեւ ՀԱԿ համակիր է եւ, կարելի է ասել, ամենօրյա ռեժիմով ֆեյսբուքյան գրառումներ է անում իշխանության, նաեւ՝ իր զարմիկ Պապոյանի դեմ։
    10:10
    26.08.25
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Ի՞նչ ունեցվածքով ԱՄՆ կմեկնի` դեռևս չծնված բնակելի տուն գնած Նարեկ Մկչտչյանը․ «Ժողովուրդ»
    Պատմական գիտությունների թեկնածու, աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը հայտարարագրել է մեկ անհատական բնակելի տուն Արմավիրի մարզի Փարաքար համայնքում, որը ձեռք է բերել 1956 թվականին, սակայն ինքը՝ նախարարը, ծնվել է 1989 թվականին։ Այս վրիպակը թերեւս շտկման կարիք ունի:
    10:05
    26.08.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Ջուր հավաքեք․ ջուր չի լինելու
    Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
    10:00
    26.08.25
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Իշխանական հերթական ճոխ հարսանիքն է եղել. «Հրապարակ»
    Ըստ մեր աղբյուրի` վարչապետի անվտանգությունը ներկաներին անխտիր զննության է ենթարկել, ստուգել, որ հանկարծ զենք, անգամ կտրող-ծակող գործիքներ չլինեն հյուրերի մոտ: Ի դեպ, բոլոր այն հարսանիքներին, կնունք-ծնունդներին, որտեղ ներկա է լինում Փաշինյանը, նրա անվտանգությունն անխտիր ներկաներին քննության է ենթարկում:
    09:54
    26.08.25
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Սամվել Կարապետյանին 3-րդ անգամ են հարցաքննել. «Ժողովուրդ»
    Փաստացի՝ գործարար Սամվել Կարապետյանը քննչական կոմիտեի կողմից 3 անգամ հարցաքննվել է. 2 անգամ «մեր ձեւով» արտահայտության համար, եւ մեկ անգամ էլ՝ փողերի լվացման մեղադրանքի շրջանակում։
    09:51
    26.08.25
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    4 մլրդ դրամանոց պայմանագիր «Զովեր Քնսթրաքշն»-ին` ՔՊ-ին կլորիկ գումար նվիրաբերելու դիմաց. «Ժողովուրդ»
    Պարզվում է՝ 4 մլրդ 750 մլն դրամի պայմանագիրը կնքվել է «Զովեր քնսթրաքշն» ՍՊ ընկերության եւ Երեւանի քաղաքապետարանի միջեւ։
    09:48
    26.08.25
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Ո՞րն է դիվանագետների հանդիպման մեխը. «Հրապարակ»
    Դիվանագետների ամենամյա հավաքը միշտ խիստ կարեւոր դեր է ունեցել նախկինում, օրինակ՝ ապրիլյան պատերազմից հետո դեսպանները հավաքվել են Արցախում, որ իրենց աչքով տեսնեն՝ ինչ են պաշտպանում, երբ միջազգային հարթակներում Արցախի ճանաչման հարցն են բարձրաձայնում:
    09:45
    26.08.25
    Ավելին