Լրահոս
Հասարակական
15:05
26.08.25
132

Կարմիր խաչը Ադրբեջանում կդադարեցնի գործունեությունը

Img default alt hy

Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) գրասենյակը շուտով կդադարեցնի իր գործունեությունն Ադրբեջանում: Այս մասին հայտարարել է Կազմակերպության հասարակայնության հետ կապերի մասնագետ Աուրելիա Լաչանտը։

Ըստ նրա՝ ԿԽՄԿ-ն ներկայում երկխոսություն է վարում ադրբեջանական կողմի հետ միջազգային մարդասիրական իրավունքով պաշտպանված անձանց վերաբերյալ իր ապագա գործունեության շուրջ։ Քննարկումների մանրամասները չեն մեկնաբանվել։