Լրահոս
Արտաքին քաղաքականություն
15:30
26.08.25
166

«3+3» ձևաչափը պատմական նշանակություն ունի Հարավային Կովկասում. Իրանի ԱԳՆ խոսնակ

Img default alt hy

Հարավային Կովկասում «3+3» ձևաչափը տարածաշրջանային հակամարտությունների լուծման հաջողված փորձ է։

Այս մասին այսօրվա մամուլի ասուլիսում հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Էսմայիլ Բաղային:

««3+3» ձևաչափը պատմական նշանակություն ունի Հարավային Կովկասում։ Այն ստեղծվել է տարածաշրջանի երկրների միջև խորհրդակցությունների համար, որոնց մեջ ընդգրկված են նաև Ադրբեջանը և Հայաստանը, ինչպես նաև պետություններ, որոնք ընդգրկում են Հարավային Կովկասի տարածքը։

Մինչ այսօր տարբեր երկրներում անցկացվել են բազմաթիվ հանդիպումներ, և առաջին հանդիպումներից մեկը տեղի է ունեցել Թեհրանում։

Այս մեխանիզմը արդարացրել է իրեն, մասնավորապես՝ որպես տարածաշրջանային հարթակ, որը նպաստում է Ադրբեջանի և Հայաստանի միջև վեճերի կարգավորմանը»,-նշել է նա։