Լրահոս
2025-08-27
-
ՀասարակականԿիևյան կամրջի վրա կանխվել է քաղաքացու ինքնասպանության փորձըՕգոստոսի 27-ին, ժամը 20։56-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ քաղաքացին ցանկանում է ինքնասպանություն գործել՝ նետվելով Երևան քաղաքի Կիևյան կամրջից։Ավելին22:4927.08.25 -
ՔաղաքականՓաշինյանի կաբինետը «մահապարտ» է դարձրել ՀԾԿՀ նախագահին՝ ՀԷՑ-ի դեմ պատերազմումԿառավարությունը միջազգային արբիտրաժի որոշումը կատարելու իմիտացիա է ստեղծում՝ պատասխանատվությունը դնելով Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի և դրա նախագահի վրա: Այսպիսի հայտարարություն է արել ՀԷՑ-ի տնօրենի նախկին ժամանակավոր պաշտոնակատար Դավիթ Ղազինյանը։ Ըստ նրա, Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահը պետք է իր որոշումով կասեցնի կառավարչի գործունեությունը՝ համաձայն Հայաստանի կառավարության պարզաբանման:Ավելին22:2627.08.25 -
ՀասարակականԱհաբեկչական ձվածեղ կամ երեխայական վրեժխնդրություն. պարո՛ն Փաշինյան, էլի Արմենն էՍրբազան պայքարի 18 կալանավորներից մեկը բլոգեր Արմեն Ալեքսանյանն է: Երկու ամիս է՝ ՏիկՏոկում նրա 22 հազար հետևորդ ունեցող էջը չի թարմացվում: Արմենը երկու ամիս է` չի բարևում Հայաստանի վարչապետին: Նիկոլ Փաշինյանը հաստատ չի տխրել: Ըստ փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևի՝ բլոգերին իշխանությունը յուրացնելու նախապատրաստության համար կալանավորել են մի սովորական ձվածեղ պատրաստելուց հետո:Ավելին22:0227.08.25 -
ԻրավականԱրա Մխիթարյանին դաժան ծեծի ենթարկելու գործով մեղադրյալի նկատմամբ կիրառվել է տնային կալանք«Շուրջ 5 ու կես տարի առաջ իր շենքի բակում զինվորականների հարձակման պատճառով պատմության մեջ ընկած Հարություն Գրիգորյանը քրեական վարույթով արդեն 4-րդ անգամ գնում է տուն։Ավելին21:4527.08.25 -
ՄիջազգայինԲաքվի սեպը՝ Թեհրանում. Ալիևը Խամենեիի օգնականներին սուտասան է անվանում, Փեզեշքիանին՝ արյունակիցԱդրբեջանի նախագահը խոսել է Բաքու-Թեհրան հարաբերությունների մասին, ասել, թե իրանցի իր պաշտոնակիցն ադրբեջանցի է, և երկուսի երակներում էլ նույն արյունն է հոսում: «Ալիևի վերջին հայտարարությունները ուղղված են թե՛ Ադրբեջանի ներսում ապրող թյուրքախոս լսարանին, թե՛ հայկական հասարակությանը՝ որպես հոգեբանական պատերազմի գործիք»,- կարծում է իրանագետ Ժաննա Վարդանյանը: Ալիևի նպատակն է, ըստ վերլուծաբանի, հայ հասարակությունում մտավախություն առաջացնել, որ գուցե Թեհրանը փոխի քաղաքականությունը և գնա զիջումների։Ավելին21:3127.08.25 -
Հասարակական23-ամյա վարորդը գլխիվայր շրջվելով հայտնվել է ձորակում․ վիրավոր կաԵրեկ՝ օգոստոսի 26-ին, ավտովթար է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում։ Ժամը 06։50-ի սահմաններում Երևան-Մեղրի ավտոճանապարհի 126 կմ հատվածում Վայոց ձորի մարզի բնակիչ 23-ամյա Էրիկ Ղ․-ն իր վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մի քանի պտույտ գլխիվայր շրջվելով կողաշրջված հայտնվել ձորակում։Ավելին21:1827.08.25 -
ՀասարակականՄի քանի մարզում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիանՀիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից հայտնում են՝ օգոստոսի 17-23-ը մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան.Ավելին20:5127.08.25 -
ՀայլուրՀայլուր 20։30 Հայերին ճնշելու նոր միջոց է գտել Բաքուն. Սյունիքը գրավելու ակնարկ և կոշտ պահանջՀայլուր 20։30 Հայերին ճնշելու նոր միջոց է գտել Բաքուն. Սյունիքը գրավելու ակնարկ և կոշտ պահանջԱվելին20:3027.08.25 -
ՀասարակականGoogle Maps-ը Սոթքի հանքի հատվածում փոխել է սահմանը հօգուտ ԱդրբեջանիGoogle Maps-ը Սոթքի հանքավայրի հատվածում փոխել է հայ-ադրբեջանական սահմանային գիծը հօգուտ Ադրբեջանի: Երկու երկրների միջև խորհրդային սահմանն անցնում էր հենց հանքավայրով։ 2020 թվականի պատերազմից հետո դրա մեծ մասը հայտնվել է Ադրբեջանի վերահսկողության տակ։ Sputnik Արմենիան նկատել է սակայն, որ Google Maps-ի քարտեզի վրա նախկին սահմանը փոխվել է ոչ Հայաստանի օգտին։ Այսպես, քարտեզի վրա դեղին գույնով նշված է ներկայիս սահմանը (ըստ Google-ի), նարնջագույնով՝ նախկինը (մոտավորապես): Հայտնի չէ, թե կոնկրետ երբ են կատարվել փոփոխությունները, սակայն, ամենայն հավանականությամբ, դա տեղի է ունեցել 2023-2025 թվականներին։ Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։Ավելին20:0027.08.25 -
ՀասարակականՀրդեհ է բռնկվել «Սպայկա» ընկերության ջերմոցների պահեստային տարածքում․ ժամանել են մեծ թվով հրշեջներԱյսօր՝ օգոստոսի 27-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 17:50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արտաշատ քաղաքում գտնվող «Սպայկա»-ի ջերմոցների պահեստային տարածքում հրդեհ է բռնկվելԱվելին19:4527.08.25 -
ՄիջազգայինԹրամփը նվաճել է Ալիևի սիրտը. Ադրբեջանի նախագահը բացահայտում է վաշինգտոնյան համաձայնագրերըԽաղաղության համաձայնագրի, Թրամփի միջանցքի շուրջ ադրբեջանցի պաշտոնյաների իրար հերթ չտվող հայտարարություններից հետո խոսել է Ադրբեջանի նախագահը։ Իլհամն Ալիևն ասել է, որ գործընթացն ամբողջությամբ հիմնված է Ադրբեջանի տեսլականի վրա։ Այդ դեպքում ինչո՞ւ Ադրբեջանը չի կնքում վերջնական խաղաղությունը, չէ՞ որ պաշտոնական Երևանը կատարել է Բաքվի գրեթե բոլոր պահանջները՝ ճանաչել է Ադրբեջանի սուվերենությունը Արցախի նկատմամբ, ստորագրել է ԵԱՀԿ Մինսկի խմբի գործառույթների դադարեցման դիմումը, աչք է փակում Հայաստանի տարածքների օկուպացիայի վրա, հրաժարվում է միջազգային հայցերից, գրեթե չի խոսում Բաքվի բանտերում պահվող հայ գերիների և արցախցիների իրավունքների մասին։ «Ալ Ջազիրային» տված հարցազրույցում Իլհամ Ալիևը հստակ նշել է, որ Հայաստանում դեռևս կա սահմանադրական դրույթ, որը, ըստ նրա, կասկածի տակ է դնում Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը։Ավելին19:3027.08.25 -
ՀասարակականԱվտովթար՝ Աշտարակում. վիրավոր երեխաները տեղափոխվել են Երևանի հիվանդանոցներից մեկըԱյսօր՝ օգոստոսի 27-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 11:30-ի սահմաններում Երևան-Վանաձոր ավտոճանապարհին, ժողովրդին հայտնի Աշտարակի «գայի պոստի» դիմաց բախվել են Լոռու մարզի բնակիչ 36-ամյա Աշոտ Պ.-ի վարած «Opel Zafira» մակնիշի և ՌԴ քաղաքացի 46-ամյա Արամ Ճ.-ի վարած «Renault» մակնիշի ավտոմեքենաները:Ավելին19:1927.08.25 -
Զինված ուժերՊապիկյանը հանդիպել է Լոռիում և Արարատում 25-օրյա վարժանքներին մասնակցող պահեստազորայիններինՕգոստոսի 27-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հանդիպել է Լոռու և Արարատի մարզերում 25-օրյա վարժական հավաքներին մասնակցող պահեստազորայինների հետ։Ավելին19:0627.08.25 -
ԻրավականՌուբեն Հակոբյանը կալանավորվել էր նույն մեղադրանքով՝ ինչպես Սամվել Կարապետյանը և Միքայել Սրբազանը․ Արամ ՎարդևանյանՔաղաքական գործիչ Ռուբեն Հակոբյանը կալանավորվել էր նույն մեղադրանքով՝ ինչպես Սամվել Կարապետյանը և Միքայել ՍրբազանըԱվելին18:5827.08.25 -
ՀայլուրՀայլուր 18։30 Դժոխքի ճամփա կամ Թրամփի ուղի. Իրանը պառակտելու ալիևյան փորձերՀայլուր 18։30 Դժոխքի ճամփա կամ Թրամփի ուղի. Իրանը պառակտելու ալիևյան փորձերԱվելին18:3027.08.25 -
ՏնտեսականՏարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ օգոստոսի 27-ին, կազմել է 382.25 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազել է 0.26 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։Ավելին18:1527.08.25 -
ՀասարակականՀրդեհ Սպիտակ քաղաքում․ այրվել են խոտածածկույթ և երեք չշահագործվող ավտոմեքենաների թափքՕգոստոսի 27-ին, ժամը 12։05-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սպիտակ քաղաքի Շվեցարական թաղամասում այրվում է խոտածածկ տարածք։Ավելին18:0027.08.25 -
ՄիջազգայինԴաժան ձմեռ է սպասվում Ուկրաինային. ռուսների հուժկու հարվածներն ու Թրամփի նոր սպառնալիքըՌուսաստանը բացասական է վերաբերվում Ուկրաինայի տարածքում եվրոպացի զինծառայողների տեղակայման հեռանկարին։ Հայտարարել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչ Դմիտրի Պեսկովը՝ մեկնաբանելով ռազմական գործողությունների դադարից հետո Կիևին տրամադրվելիք անվտանգության երաշխիքները։ «Եվրոպացի զինվորականներ գոյություն չունեն, գոյություն ունեն կոնկրետ երկրների զինծառայողներ։ Իսկ այդ երկրների մեծ մասը ՆԱՏՕ-ի անդամներ են»,- նշել է Պեսկովը՝ հիշեցնելով, որ Ուկրաինայում հակամարտության դրդապատճառներից մեկը հենց ՆԱՏՕ-ի ենթակառույցների տեղակայումն էր այդ երկրի տարածքում։Ավելին17:4027.08.25 -
ՀասարակականՔաղաքացիները սրանց համար տուգանքի «մատերիալ» են և վերջ․ Մեսրոպ Մանուկյան«Նախկիներին տեղը տեղին լավ ծառայած հիմա յուղը վրեն «ՔՊ-ական» խաղացող քաղաքապետարանի հասրակական կարգի պահպանության պետի ժ/պ-ը և իր ենթակաները ի ցույց դրեցին իրենց ո՛չ կոմպետենտությունը և լկտի պահվածքըԱվելին17:2127.08.25 -
ՔաղաքականԼիլիթ Մակունցը հետ է կանչվել ԱՄՆ-ում ՀՀ դեսպանի պաշտոնից«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի և «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի 14-րդ հոդվածի. Լիլիթ ՄԱԿՈՒՆՑԻՆ հետ կանչել Ամերիկայի Միացյալ Նահանգներում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից.:Ավելին16:4727.08.25