Լրահոս
Քաղաքական
22:26
27.08.25
177

Փաշինյանի կաբինետը «մահապարտ» է դարձրել ՀԾԿՀ նախագահին՝ ՀԷՑ-ի դեմ պատերազմում

Կառավարությունը միջազգային արբիտրաժի որոշումը կատարելու իմիտացիա է ստեղծում՝ պատասխանատվությունը դնելով Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի և դրա նախագահի վրա: Այսպիսի հայտարարություն է արել ՀԷՑ-ի տնօրենի նախկին ժամանակավոր պաշտոնակատար Դավիթ Ղազինյանը։ Ըստ նրա, Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահը պետք է իր որոշումով կասեցնի կառավարչի գործունեությունը՝ համաձայն Հայաստանի կառավարության պարզաբանման: