Լրահոս
Հասարակական
22:02
27.08.25
184

Ահաբեկչական ձվածեղ կամ երեխայական վրեժխնդրություն. պարո՛ն Փաշինյան, էլի Արմենն է

Սրբազան պայքարի 18 կալանավորներից մեկը բլոգեր Արմեն Ալեքսանյանն է: Երկու ամիս է՝ ՏիկՏոկում նրա 22 հազար հետևորդ ունեցող էջը չի թարմացվում: Արմենը երկու ամիս է` չի բարևում Հայաստանի վարչապետին: Նիկոլ Փաշինյանը հաստատ չի տխրել: Ըստ փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևի՝ բլոգերին իշխանությունը յուրացնելու նախապատրաստության համար կալանավորել են մի սովորական ձվածեղ պատրաստելուց հետո: