Լրահոս

2025-08-28
  • Img default alt hy
    Քաղաքական
    Ե՞րբ կկայանա «Մեր ձևով» ժողովրդական շարժման շնորհանդեսը
    Շնորհանդեսին և մամուլի ասուլիսին մասնակցելու համար հրավիրում ենք հայաստանյան և օտարերկյա բոլոր ԶԼՄ-ների ներկայացուցիչներին։
    12:48
    28.08.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Բերդավանի միջնակարգ դպրոցի շուրջ 400 աշակերտներ դասերը հեռավար են անելու
    Տավուշցի լրագրող Ոսկան Սարգսյանը գրում է, որ սահմանամերձ Բերդավանի միջնակարգ դպրոցի շուրջ 400 աշակերտները դասերը հեռավար են անելու։ «Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանին օգոստոսի 22-ին հարցում եմ արել․ «Հանրակրթական դպրոցների շենքերի քանդման կամ նորոգման աշխատանքների պատճառով Տավուշի մարզի հանրակրթական ո՞ր դպրոցների աշալկերտները 2025թ․ սեպտեմբերի 1-ից դասեր են անելու այլ դպրոցների կամ՝ ոչ դպրոցների շենքերում, ո՞ր դպրոցների աշակերտները ինչ շենքերում են դասեր անցկացնելու»։ Մարզպետարանից պատասխանել են ․ «Բերդի թիվ 3 դպրոցը դասապրոցեսը կկազմակերպի Բերդի բազմագործառութային քոլեջում, Տավուշի միջնակարգ դպրոցը՝ համայնքային ենթակայության մանկապարտեզում և մշակույթի տանը, Նոյեմբերյանի հիմնական դպրոցը՝ Նոյեմբերյանի վարժարանի տարածքում, Բերդավանի միջնակարգ դպրոցը՝ հեռավար»: Նոյեմբերյանի հիմնական դպրոցը Նոյեմբերյանի վարժարանում, վարժարանի աշակերտների հետ չի կարող մեկ հերթով դասեր անցկացնել, ուստի Նոյեմբերյանի հիմնական դպրոցը վարժարանում դասեր է անելու 2-րդ հերթով»,- հայտնում է լրագրողը։
    12:45
    28.08.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Կտիճ Ներսիսյանը պետք է Վեհարանից հեռանա, առաջիկայում դուք դրա դրսևորումները կտեսնեք. Փաշինյան
    Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
    12:38
    28.08.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հայլուր
    Հայլուր 12։30 Ալիևը շանտաժի ենթարկո՞ւմ է Հայաստանին. Փաշինյանի ճեպազրույցը
    Հայլուր 12։30 Ալիևը շանտաժի ենթարկո՞ւմ է Հայաստանին. Փաշինյանի ճեպազրույցը
    12:30
    28.08.25
    Ավելին
  • Img default alt hy
    Արտաքին քաղաքականություն
    «Զանգեզուրի միջանցքը» կարող է առանցքային դեր խաղալ Հյուսիսային Եվրոպայի և Պարսից ծոցի միջև կապի ապահովման գործում․ Ալիև
    Նրա խոսքով՝ այդ միջանցքը կրկնակի գործառույթ է իրականացնելու՝ Արևելքը միացնելով Արևմուտքին և միաժամանակ ապահովելով այլընտրանքային ճանապարհ Հյուսիսի և Հարավի միջև։
    12:22
    28.08.25
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Երևանի պարեկները ձերբակալել են 40-ամյա տղամարդու․ նրա խուզարկությամբ հայտնաբերվել է ատրճանակ
    Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակի ծառայողները օգոստոսի 25-ին մայրաքաղաքի Վարդանանց փողոցում ձերբակալել և, «Ռենջ Ռովեր» մակնիշի մեքենայով հանդերձ, Համայնքային ոստիկանության Կենտրոնական բաժին են տեղափոխել 40-ամյա տղամարդու։ Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է ձևափոխված ակոսավոր ատրճանակ։ Կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին:
    12:15
    28.08.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Այն, ինչ ստորագրվել է Վաշինգտոնում՝ հռչակագիրն է, շրջանակը․ Հակոբ Բադալյան
    «Տարակուսանքը՝ Նիկոլ Փաշինյանի Չինաստան մեկնելու և Շանհայի գործակցության կազմակերպության գագաթնաժողովին, ու նաև դրանից երկու օր անց Չինաստանում ռազմական շքերթին մասնակցելու կապակցությամբ, խոսում է թերևս քաղաքական իրավիճակի վերաբերյալ պատկերացումների մակերեսայնության մասին։
    12:00
    28.08.25
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Իսրայելը ռազմական դեսանտ է իջեցրել Դամասկոսի շրջանում
    Իսրայելի բանակը Դամասկոսի մարզի ալ-Կիսուա շրջանի զորանոցում ռազմական դեսանտ է իջեցրել և այնտեղ անցկացրել է ավելի քան երկու ժամ։ 
    11:52
    28.08.25
    Ավելին
  • Մամուլի տեսություն
    Մամուլի տեսություն 28.08.2025
    Մամուլի տեսություն 28.08.2025
    11:50
    28.08.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Արագածոտնում բախվել են «Nissan Rogue»-ը ու «Mercedes ML»-ը. կան վիրավորներ
    Երեկ՝ օգոստոսի 27-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 22։20-ի սահմաններում Մարգարա-Վանաձոր-Տաշիր Մ3 ավտոճանապարհի 23 կմ-ում՝ Ագարակի խաչմերուկում, բախվել են «Mercedes ML» և «Nissan Rogue» մակնիշի ավտոմեքենաները։ Վթարի հետևանքով 2 հոգի, որոնց առաջինը օգնության են հասել քաղաքացիները, տեղափոխվել են «Աշտարակ» բժշկական կենտրոն։ Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վարորդների և վիրավորների ինքնությունը։ Բախման հետևանքով «Mercedes ML»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել դաշտամիջյան հատվածում տեղադրված կրպակի մոտ։
    11:45
    28.08.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Մանրէաբանական շեղումներ՝ «Սիս-Ալպ» ընկերության արտադրանքում
    Հայաստանի սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչները ստուգում են իրականացրել «Սիս-Ալպ» ՍՊԸ-ին պատկանող կաթնամթերքի արտադրամասում (Սյունիքի մարզ, ք․ Սիսիան), որի ընթացքում կատարել են ապրանքատեսակների նմուշառում և հանձնել լաբորատոր հետազոտության:
    11:30
    28.08.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Փաշինյանն ու Ալիևը կմասնակցեն Պեկինում կայանալիք հաղթանակի շքերթին
    Չինաստանի կենտրոնական հեռուստատեսության հաղորդմամբ՝ Չինաստանում հաղթանակի տոնակատարությանը կմասնակցեն 26 օտարերկրյա առաջնորդներ։ Նրանց թվում են Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը, Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը, Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆը և այլ առաջնորդներ։ Սեպտեմբերի 3-ին Չինաստանը կանցկացնի մեծ ռազմական շքերթ, որը կղեկավարի նախագահ Սի Ծինփինը։ Միջոցառումը նվիրված է Երկրորդ աշխարհամարտում ճապոնական ագրեսիայի դեմ չինական և խորհրդային բանակների համատեղ հաղթանակի 80-ամյակին։ Հիշեցնենք նաև, որ Փաշինյանն ու Ալիևը կմասնակցեն ՇՀԿ գագաթնաժողովին։ Գագաթնաժողովը, որը կանցկացվի օգոստոսի 31-ից սեպտեմբերի 1-ը Չինաստանի Թիենծին քաղաքում, կհավաքի ավելի քան 20 երկրների առաջնորդների և 10 միջազգային կազմակերպությունների ղեկավարների:
    11:23
    28.08.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Փորձ է արվում ներկայացնել, թե մեր գործող վանքերը գտնվում են անուշադրության ներքո. հայտարարություն
    Հաշվի առնելով, որ հիշյալ տեսանյութի տարածումից հետո իրականում սրտացավ ու մտահոգ անձանց մոտ հարցեր են առաջացել՝ անհրաժեշտ ենք համարում պարզաբանել․ տեսանյութի նկարահանումից մեկ օր առաջ, ըստ եկեղեցու աշխատակիցների, ենթադրաբար գավթի գրատնից կատարվել է գողություն։ Դեպքի կապակցությամբ աշխատակիցները կատարել են առկա ծիսական պարագաների և հոգևոր գրականության հաշվառում։ Հենց այդ ընթացքն է նկարահանվել և տարածվել համացանցում՝ ներկայացվելով իբրև վանքի անխնամ վիճակ։
    11:15
    28.08.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
    Քամին՝ հարավարևմտյան 2- 5մ/վ։ Օգոստոսի 28-29-ին երեկոյան ժամերին Արմավիրում, Կոտայքի և Արագածոտնի նախալեռներում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ։
    11:00
    28.08.25
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Հայտնաբերվել է 510 գրամ քաշով «մեթամֆետամին» տեսակի թմրամիջոց. ՊԵԿ
    ՊԵԿ Մաքսանենգության դեմ պայքարի վարչությունը հետևողականորեն պայքարում է թմրամիջոցների և հոգեմետ նյութերի Հայաստանի Հանրապետության սահմանով ապօրինի տեղափոխման դեմ։ Գերատեսչական համագործակցության շրջանակում, ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի վարչությունից տվյալներ էին ստացվել, որ ՀՀ քաղաքացին պատրաստվում է մաքսանենգ եղանակով Հայաստանի Հանրապետություն ներմուծել թմրամիջոցներ։ Նշված տեղեկությունը փոխանցվել է ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության օպերատիվ հետախուզության բաժին։ Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ ՀՀ քաղաքացին հնարավոր է «Ագարակ» սահմանային անցման կետով Հայաստանի Հանրապետություն ներմուծի թմրամիջոցներ: Քաղաքացին վերցվել է հսկողության։ ՊԵԿ աշխատակիցները մաքսային զննման են ենթարկել Գ․Ծ․-ին պատկանող ուղեբեռները: Պոլիէթիլենային տոպրակի մեջ առկա 2 բարձից յուրաքանչյուրի մեջ հայտնաբերվել է մեկական թափանցիկ պոլիէթիլենային փաթեթ՝ լցված «մեթամֆետամին» տեսակի թմրամիջոցին նմանվող սպիտակ բյուրեղանման զանգվածներով՝ ընդհանուր 510 գրամ քաշով։ Թմրամիջոցի մաքսանենգություն կատարած լինելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի առկայության հիմքով քաղաքացին ձերբակալվել և ներկայացվել է ՀՀ Քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչություն, որտեղ նախաձեռնվել է քրեական վարույթ։ Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
    10:50
    28.08.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Մեքենան բախվել է ծառին, գերեզմանաքարին և գլխիվայր շրջվել. կա 4 վիրավոր
    Օգոստոսի 28-ին, ժամը 02։01-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Մրգավան գյուղի գերեզմանատան մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ։ 
    10:45
    28.08.25
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Օրը սկսենք մամուլի  5   կարևոր լուրով
    Նիկոլ Փաշինյանը մասնակցելու է ՉԺՀ Տյանցզին քաղաքում օգոստոսի 31-ից սեպտեմբերի 1-ն անցկացվելիք Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովին, իսկ սեպտեմբերի 3-ին՝ Ճապոնիայի նկատմամբ Չինաստանի տարած հաղթանակի 80-ամյակին նվիրված ռազմական շքերթին։
    10:38
    28.08.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Երևանի մի շարք հասցեներում գազ չի լինի
    Իրականացվելու են ձմռան նախապատրաստական, պլանային աշխատանքներ:
    10:30
    28.08.25
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    ՔՊ պատգամավորների հանցանքը չնկատող դատախազի քեռին մեղադրում է նրան խաբեության համար. «Ժողովուրդ»
    Սահակյանի պնդմամբ, ինքը բազմիցս օգնել է քրոջ որդուն՝ բնակարաններով, տեխնիկայով, նույնիսկ հագուստով։ Ավելին՝ կողմերը պայմանավորվել են, որ Ռաֆայելը պետք է վերադարձնի այդ փողերը։ Սակայն, գործարարի խոսքով, նա վերադարձրել է միայն մեքենայի գումարը, իսկ բնակարանի գումարից հրաժարվել է։ «Ասել է՝ ես հիմա մեծ մարդ եմ, իսկ ինքը ոչինչ», – պատմում է վիրավորված մորեղբայրը։
    10:23
    28.08.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի
    Սպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, Ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել 1-80 և 0 8000 0 180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով:
    10:19
    28.08.25
    Ավելին