Լրահոս
Միջազգային
21:31
27.08.25
170

Բաքվի սեպը՝ Թեհրանում. Ալիևը Խամենեիի օգնականներին սուտասան է անվանում, Փեզեշքիանին՝ արյունակից

Ադրբեջանի նախագահը խոսել է Բաքու-Թեհրան հարաբերությունների մասին, ասել, թե իրանցի իր պաշտոնակիցն ադրբեջանցի է, և երկուսի երակներում էլ նույն արյունն է հոսում: «Ալիևի վերջին հայտարարությունները ուղղված են թե՛ Ադրբեջանի ներսում ապրող թյուրքախոս լսարանին, թե՛ հայկական հասարակությանը՝ որպես հոգեբանական պատերազմի գործիք»,- կարծում է իրանագետ Ժաննա Վարդանյանը: Ալիևի նպատակն է, ըստ վերլուծաբանի, հայ հասարակությունում մտավախություն առաջացնել, որ գուցե Թեհրանը փոխի քաղաքականությունը և գնա զիջումների։