Լրահոս
Հասարակական
20:51
27.08.25
151

Մի քանի մարզում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան

Img default alt hy

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից հայտնում են՝ օգոստոսի 17-23-ը մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան.

Վանաձոր քաղաքում՝

Վարդանանց փողոցի հարակից տարածք՝ օգոստոսի 19-ին և 23-ին,

Ծատուրյան փողոցի հարակից տարածք՝ օգոստոսի 22-ին,

Հերացի փողոցի հարակից տարածք՝ օգոստոսի 23-ին։

Հրազդան քաղաքում՝ օգոստոսի 18-19-ը և 22-23-ը,

Գյումրի քաղաքում՝ օգոստոսի 21-ին։