Լրահոս
Միջազգային
17:40
27.08.25
195

Դաժան ձմեռ է սպասվում Ուկրաինային. ռուսների հուժկու հարվածներն ու Թրամփի նոր սպառնալիքը

Ռուսաստանը բացասական է վերաբերվում Ուկրաինայի տարածքում եվրոպացի զինծառայողների տեղակայման հեռանկարին։ Հայտարարել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչ Դմիտրի Պեսկովը՝ մեկնաբանելով ռազմական գործողությունների դադարից հետո Կիևին տրամադրվելիք անվտանգության երաշխիքները։ «Եվրոպացի զինվորականներ գոյություն չունեն, գոյություն ունեն կոնկրետ երկրների զինծառայողներ։ Իսկ այդ երկրների մեծ մասը ՆԱՏՕ-ի անդամներ են»,- նշել է Պեսկովը՝ հիշեցնելով, որ Ուկրաինայում հակամարտության դրդապատճառներից մեկը հենց ՆԱՏՕ-ի ենթակառույցների տեղակայումն էր այդ երկրի տարածքում։