Լրահոս

2025-08-30
  • Img default alt hy
    Իրավական
    Ավտոմեքենայի բեռնախցիկում հայտնաբերվել է 1 կիլոգրամից ավելի մարիխուանա
    Նախ բռնվել էր թմրամոլը: Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչություն տեղափոխված տղամարդու խուզարկությամբ հայտնաբերվել էր մեթամֆետամին: Շատ ավելի բարդ ու երկարատև աշխատանք պահանջեց թմրանյութն իրացնողին հայտնաբերելու գործը: Այդ մասին հայտնում են Ոստիկանությունից: Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի բաժնի ծառայողների օրեր տևած ծավալուն միջոցառումների արդյունքում ձերբակալվեցին մայրաքաղաքի Մարգարյան փողոցի բնակիչ 25-ամյա և Ֆուչիկի փողոցի բնակիչ 29-ամյա տղամարդիկ, որոնք վերջինիս վարած մեքենայով հանդերձ տեղափոխվեցին վարչություն: Վարորդի խուզարկությամբ հայտնաբերվեցին թմրամիջոցի հետքերով ապակյա գլանակ ու կաթուցիչ, ինչպես նաև մեթամֆետամինի զանգվածներ: Դատարանի որոշմամբ խուզարկվեց նաև Ֆուչիկի փողոցի 29-ամյա բնակչի ավտոմեքենան. բեռնախցիկում հայտնաբերվեց կպչուն ժապավենով փաթեթավորված մեկ կիլոգրամից ավելի մարիխուանա: Երիտասարդը կալանավորվել է։ Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
    13:45
    30.08.25
    Ավելին
  • Քաղաքական
    Փաշինյանը, Պուտինն ու Ալիևը կլինեն Չինաստանում
    Նիկոլ Փաշինյանը պատրաստվում է այցելել Չինաստան: Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովին է մասնակցելու Տյանցզինում օգոստոսի 31-ից սեպտեմբերի 1-ը: Այնտեղ են լինելու նաև Ադրբեջանի ու Ռուսաստանի նախագահները: Պուտին-Փաշինյան, Պուտին-Ալիև առաջին տետ ա տետ զրույցները կարող են լինել՝ Վաշինգտոնում հայ-ադրբեջանական խաղաղության համաձայնագրի նախաստորագրումից հետո: Պաշտոնական հանդիպումներ գագաթնաժողովի կուլիսներում, ըստ ամենայնի, չեն կազմակերպվի: Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը հայտարարել է, որ Վլադիմիր Պուտինի և Իլհամ Ալիևի միջև Պեկինում հանդիպման վերաբերյալ պայմանավորվածություն դեռևս չկա, բայց «ամեն ինչ հնարավոր է, եթե կա ցանկություն», ինտրիգ է մտցրել Ուշակովը: Փաշինյանին ավելի վաղ հարցրել էին Պուտինի հետ հնարավոր հանդիպման մասին: Նա ասել էր՝ սեպտեմբերի վերջին սպասվում է իր այցը Ռուսաստան, իսկ մինչև դա Շանհայում ինքն ու Ռուսաստանի նախագահը զրուցելու հնարավորություն կունենան:
    13:30
    30.08.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Սեպտեմբերի 1-ից տրանսպորտային միջոցի սեփականության փոխանցումը հնարավոր կլինի իրականացնել նաև առցանց
    Ներքին գործերի նախարարությունը, Հայաստանի տեղեկատվական համակարգերի գործակալության հետ համագործակցությամբ, հայտարարում է «Ունենալ և վարել ավտոմեքենա» կյանքի իրադարձության թվայնացման մասին։ Այդ մասին հայտնում է ՆԳ նախարարությունը: Սեպտեմբերի 1-ից տրանսպորտային միջոցներ վաճառելու կամ գնելու գործարքը հնարավոր կլինի իրականացնել ցանկացած վայրից՝ առանց այցելելու հաշվառման-քննական ստորաբաժանում (ՀՔԲ)։ Ոլորտում թվայնացման գործընթացներն ուղղված են տրանսպորտային միջոցների ձեռքբերման, վաճառքի, ինչպես նաև գրանցման գործընթացների պարզեցմանն ու կատարելագործմանը։ Քաղաքացիները հնարավորություն կունենան՝ խնայել ժամանակը՝ գործարքը կնքելով րոպեների ընթացքում, խուսափել ժամեր ձգվող հերթերից, նվազեցնել ֆինանսական ծախսերը, ամբողջությամբ բացառել թղթաբանությունը: Առցանց տրանսպորտային միջոցներ ձեռք բերելու կամ վաճառելու համար՝ գործարքը պետք է սկսի վաճառողը, վաճառվող տրանսպորտային միջոցը կարող է ունենալ միայն հերթական կամ ցանկալի պետհամարանիշ, գնորդը պետք է ունենա վարորդական իրավունքի վկայական՝ գործարքն իրականացնելու համար, և՛ գնորդը, և՛ վաճառողը պետք է անցնեն խիստ նույնականացում («ԵսԵմ» համակարգի միջոցով)՝ անվտանգության բարձր մակարդակ ապահովելու նպատակով։ Գործարքի առանձնահատկությունները Այս փուլում գործընթացը նախատեսված է միայն երկու այնպիսի անհատների միջև գործարք կնքելու համար, ովքեր ունեն վարորդական իրավունքի վկայական, տրանսպորտային միջոցի համարանիշը չի փոփոխվում, հետևաբար վաճառողը տրանսպորտային միջոցը պարզապես հանձնում է գնորդին, գործարքի վճարման պահին ինքնաշխատ կերպով կհաշվարկվեն և կներկայացվեն անհրաժեշտ հարկերն ու տուրքերը: Ուշադրություն. սեպտեմբերի 1-ից կներդրվեն նաև վարորդական իրավունքի վկայականի ու հաշվառման վկայագրի թվային տարբերակները։ Թվային փաստաթղթերը կարտացոլվեն Roadpolice.am կայքում՝ օգտատիրոջ անձնական էջում, և վերջինիս համար լրացուցիչ դիմումների կամ վճարների կարիք չի լինի։ Ծառայությունը հասանելի է Roadpolice.am կայքում կամ Ծառայությունների ազգային հարթակում (hartak.am):
    13:20
    30.08.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Արմեն Գրիգորյանը Իրանի նախագահ Փեզեշքիանի հետ քննարկել է օգոստոսի 8-ին ձեռքբերված պայմանավորվածությունները
    Օգոստոսի 30-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը Թեհրան կատարած աշխատանքային այցի ընթացքում հանդիպել է ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ:
    13:10
    30.08.25
    Ավելին
  • Img default alt hy
    Արցախ
    Ստեփանակերտում գործող Արցախի անհետ կորածների թանգարանը թալանվել և nչնչացվել է Ադրբեջանի օկուպացիոն վարչակազմի կողմից
    Այսօր՝ Բռնի անհետացումների զոհերի միջազգային օրը։ Հատուկ ցավով ենք ընդգծում, որ Ստեփանակերտում գործող Արցախի անհետ կորածների թանգարանը թալանվել և ոչնչացվել է Ադրբեջանի օկուպացիոն վարչակազմի կողմից։ Այս մասին հայտարարություն է տարածել Արցախի մշակույթի նախարարությունը «Այդ թանգարանը պահպանում էր մեր այն հայրենակիցների անգնահատելի վկայությունները, որոնց ճակատագիրն առ այսօր մնում է անհայտ։ Առաջին Արցախյան պատերազմի տարիներից 777 հայ շարունակում են համարվել անհետ կորած։ 2020 թ․ 44-օրյա պատերազմից հետո առ այսօր անհայտ է 175 զինծառայողի և 20 քաղաքացիական անձանց ճակատագիրը։ 2023 թ․ սեպտեմբերին Արցախի բռնազավթման և հետագա բռնի տեղահանության ընթացքում 42 անձ շարունակում է համարվել անհետ կորած։ Ադրբեջանը ամբողջական պատասխանատվություն է կրում բռնի անհետացումների և այդ ողբերգության հետ կապված մշակութային վկայությունների ոչնչացման համար։ Ստեփանակերտի թանգարանի թալանը և ոչնչացումը ոչ միայն հանցագործություն է Արցախի ժողովրդի հիշողության դեմ, այլև՝ միջազգային իրավունքի կոպիտ խախտում։ Այսօր ակնհայտ է, որ միջազգային կազմակերպությունները չեն կատարել իրենց առաքելությունը՝ պաշտպանելու բռնի անհետացումների զոհերին և պահպանելու մշակութային ժառանգությունը։ Նրանց անգործությունը նպաստում է անպատժելիությանը։ Արցախի ժողովրդի վերադարձի իրավունքը սեփական հողին միակ արդյունավետ մեխանիզմն է մշակութային ժառանգության պաշտպանության, անհետ կորածների հիշատակի վերականգնման և մեր ինքնության պահպանման համար։ Հարգում ենք յուրաքանչյուր անհետ կորածի հիշատակը և հաստատում․ մեր պայքարը ճշմարտության և վերադարձի համար շարունակվելու է»։
    13:00
    30.08.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Ջուր հավաքեք․ ջուր չի լինելու
    Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
    12:45
    30.08.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հայլուր
    Հայլուր 12։30 Պուտինի և Ալիևի հետ կհանդիպի՞ Փաշինյանը. ՀՀ վարչապետը Չինաստան է մեկնում
    Հայլուր 12։30 Պուտինի և Ալիևի հետ կհանդիպի՞ Փաշինյանը. ՀՀ վարչապետը Չինաստան է մեկնում
    12:30
    30.08.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Արմեն Գրիգորյանն Իրանի պաշտոնակցի հետ քննարկել է տարածաշրջանային վերջին զարգացումները
    ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը Թեհրան կատարած աշխատանքային այցի ընթացքում հանդիպել է ԻԻՀ ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Լարիջանիի հետ: Կողմերը գոհունակությամբ նշել են ԱԽ գրասենյակների միջև ձևավորված ինստիտուցիոնալ կապերը և վստահություն հայտնել դրանց շարունակական ամրապնդման ու զարգացման հարցում: Հանդիպմանը քննարկվել են տարածաշրջանային վերջին զարգացումները, ինչի համատեքստում Ա.Գրիգորյանը ներկայացրել է օգոստոսի 8-ին ստորագրված համաձայնագրերը և նշել, որ տարածաշրջանի տնտեսական ենթակառուցվածքների ապաշրջափակման գործընթացը տեղի է ունենալու բացառապես երկրների տարածքային ամբողջականության, ինքնիշխանության, իրավազորության, սահմանների անքակտելիության և փոխադարձության սկզբունքների լիակատար հարգման շրջանակներում: Ա.Լարիջանին ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատմանն ուղղված համաձայնությունները՝ կարևորելով կայունության և անվտանգության ապահովումը Հարավային Կովկասում: Անդրադարձ է կատարվել Հայաստանի և Իրանի միջև երկկողմ օրակարգին՝ ընդգծելով տնտեսական փոխգործակցության ամրապնդման անհրաժեշտությունը:
    12:26
    30.08.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Լույս չի լինի. հասցեներ
    Սպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, Ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել 1-80 և 0 8000 0 180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով:
    12:15
    30.08.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    1 զոհ, 1 վիրավոր. ողբերգական ավտովթար՝ Սյունիքի մարզում
    Այսօր՝ օգոստոսի 30-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 01։30-ի սահմաններում Գորիս-Խոզնավար ավտոճանապարհի 11 կմ հատվածում Սյունիքի մարզի բնակիչ 22-ամյա Նարեկ Մ․-ն իր վարած «Peugeot» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մի քանի պտույտ գլորվելով գլխիվայր հայտնվել ձորում։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով ուղևոր, Սյունիքի մարզի բնակիչ 19-ամյա Ժենյա Ս․-ն տեղում մահացել է, իսկ վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Գորիս» բժշկական կենտրոն։ Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, վարորդին մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային և ուղևորի դին դուրս բերել ձորից։ Վթարի փաստով Գորիսի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։
    12:06
    30.08.25
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    ԱՄՆ-ն նավեր է ուղարկում Վենեսուելայի ափեր՝ թմրանյութերի ապօրինի շրջանառությունը կասեցնելու նպատակով
    Տեղակայման մասին հաստատումը ստացվել է մեկ շաբաթ անց այն բանից հետո, երբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրապարակայնորեն հայտարարեց այդ քայլի մասին՝ նշելով, որ ԱՄՆ զինված ուժերը կփորձեն կանգնեցնել կարտելներին, որոնց մեղադրում է ֆենտանիլի և այլ թմրանյութերի մատակարարման համար։
    12:00
    30.08.25
    Ավելին
  • Մամուլի տեսություն
    Մամուլի տեսություն 30.08.2025
    Մամուլի տեսություն 30.08.2025
    11:50
    30.08.25
    Ավելին
  • Img default alt hy
    Տնտեսական
    Տարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբ
    Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4.73 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.83 դրամ:
    11:45
    30.08.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Գազ չի լինելու․ հասցեներ
    Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ սեպտեմբերի 2-ին ժամը 09:30-ից մինչև սեպտեմբերի 3-ը ժամը 17:00-ն, կդադարեցվի Կոտայքի մարզի Կաթնաղբյուր, Արամուս, Կամարիս, Գեղաշեն բնակավայրերի գազասպառողների գազամատակարարումը։ 
    11:30
    30.08.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Երևանում կանցկացվի «Արցախ․ չկարգավnրված հակամարտnւթյnւն, վերադարձի իրավունք» միջազգային խորհրդաժողով
    Սեպտեմբերի 2-ին ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի նախաձեռնությամբ Երևանում տեղի կունենա «Արցախ․ չկարգավորված հակամարտություն, վերադարձի իրավունք» խորագրով միջազգային խորհրդաժողովը։ ՀՅԴ ԳՄ-ից հայտնում են, որ այն կանդրադառնա ուժի և ուժի սպառնալիքի կիրառման միջոցով հակամարտությունները լուծելու անթույլատրելիությանը, Արցախի հարցի չլուծված մնալուն, արցախահայության` հայրենիք վերադառնալու իրավունքի իրացման անհրաժեշտությանը, ինչպես նաև տարածաշրջանում արդար և կայուն խաղաղության հաստատման հեռանկարներին։ Միջոցառման ընթացքում կքննարկվեն հետևյալ առանցքային հարցերը․ • Ղարաբաղյան հակամարտության ներկա հանգրվանը և ընթացող գործընթացների վտանգավոր միտումները, • միջազգային հանրության պատասխանատվությունը և արդար ու կայուն խաղաղության անհրաժեշտությունը, • անցյալի փորձի կիրառումը ներկայիս մարտահրավերների հաղթահարման գործում, • արցախահայության շահերի պաշտպանությունը և վերադարձի իրավունքի իրացումը որպես կայուն խաղաղության նախապայման, • մշակութային ժառանգության պահպանման հրատապությունը Ադրբեջանի կողմից ոչնչացման և յուրացման քաղաքականության պայմաններում, • գերիների վերադարձի և հումանիտար հարցերի հրատապ լուծումը որպես փոխվստահության մթնոլորտի ձևավորման հիմք։ Զեկույցներով հանդես կգան քաղաքական, գիտական և փորձագիտական շրջանակների ներկայացուցիչներ Կիպրոսից, Ֆրանսիայից, Գերմանիայից, Ռուսաստանի Դաշնությունից, Իրանից, Արցախից և Հայաստանի Հանրապետությունից։ Խորհրդաժողովը նպատակ ունի ձևավորել միջազգային և ներազգային համախմբում՝ Արցախի հարցի արդար լուծման, արցախահայության հայրենիք վերադառնալու իրավունքի իրացման և տարածաշրջանում երկարատև ու կայուն խաղաղության ապահովման համար։
    11:26
    30.08.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Արարատի մարզում հիվանդ տեղափոխող շտապօգնության ավտոմեքենան բախվել է երկաթե սյանը․ կան վիրավորներ
    Երեկ օգոստոսի 30-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 22։40-ի սահմաններում Կանաչուտ գյուղում Արարատի մարզի բնակիչ 47-ամյա Սամվել Խ․-ն իր վարած, հիվանդ տեղափոխող շտապօգնության ավտոմեքենայով բախվել է երկաթե սյանը։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի տեղափոխվել են «Արտաշատ» բժշկական կենտրոն։ Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են վիրավորների ինքնությունները։
    11:15
    30.08.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Փաստացի ադրբեջանական բանակը շարունակում են ղեկավարել թուրք գեներալները. Տաթևիկ Հայրապետյան
    Մոտ մեկ շաբաթ առաջ տեղեկատվություն հրապարակվեց, որ Արցախի դեմ իրականացված ագրեսիվ պատերազմի ժամանակ ադրբեջանական բանակի փաստացի ղեկավար Բախտիյար Էրսայը ետ է կանչվել Թուրքիա՝ նոր պաշտոնի անցնելու համար, ավելի ստույգ Էրսայը նշանակվել է Թուրքիայի ցամաքային զորքերի առաջին բանակի հրամանատար։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը:
    11:00
    30.08.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    «Վիլլերոյ & Բոխ» խանութ-սրահում հայտնաբերվել են վտանգավոր մանկական բաժակներ. տեսչական մարմին
    Երևան քաղաքի Աբովյան 22 հասցեում գործող «Վիլլերոյ & Բոխ» խանութ-սրահի կողմից վաճառքի հանված և իրացվել են երեխաների համար նախատեսված վտանգավոր բաժակներ։ Խոսքը վերաբերում է «Քաղցած արջի պես», «Ուրախ արջի պես», «Մռնչա առյուծի պես» և «Քայլիր փղի պես» անվանումներով հավաքածուներին։ ՀՀ Շուկայի վերահսկողության տեսչական մարմնից տեղեկացնում են, որ բաժակների ապակին կարող է կոտրվել, եթե ներսից ճնշում գործադրվի, ինչը կարող է հանգեցնել վնասվածքների։ Որակի շեղման պատճառը բաժակների արտադրության ընթացքում առաջացած չափազանց մեծ ճնշումն է, որը կապված է չմշակված ապակու ձուլման գործընթացի հետ։ ՀՀ Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը հորդորում է բոլոր սպառողներին, ովքեր ձեռք են բերել նշված ապրանքները, կապ հաստատել Տեսչական մարմնի հետ, այնուհետև վերադարձնել բաժակները՝ ստանալով ապրանքի արժեքի վերադարձ։
    10:45
    30.08.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
    Քամին՝ հարավային 2-5մ/վ։ Օդի ջերմաստիճանն օգոստոսի 31-ից սեպտեմբերի 1-ին աստիճանաբար կբարձրանա 2-5 աստիճանով։
    10:30
    30.08.25
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Օրը սկսենք մամուլի  5  կարևոր լուրով
    Կարապետյանների «վերադարձը» փոթորկել է Տաշիրի մարզում հարգանք-պատիվ վայելող, պաշտոն զբաղեցնող մարդկանց հոգիները։ Վերջին շրջանում մարզի «ասիչ» Սուրեն Պապիկյանի մերձավորներն ակտիվ բացատրական աշխատանքներ են տանում հատկապես համայնքապետերի հետ՝ հանկարծ մտքներով չանցնի նորից կրոնափոխ լինել եւ վերադառնալ «հին հավատքին»։
    10:20
    30.08.25
    Ավելին