Լրահոս
Քաղաքական
13:30
30.08.25
133

Փաշինյանը, Պուտինն ու Ալիևը կլինեն Չինաստանում

Նիկոլ Փաշինյանը պատրաստվում է այցելել Չինաստան: Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովին է մասնակցելու Տյանցզինում օգոստոսի 31-ից սեպտեմբերի 1-ը: Այնտեղ են լինելու նաև Ադրբեջանի ու Ռուսաստանի նախագահները: Պուտին-Փաշինյան, Պուտին-Ալիև առաջին տետ ա տետ զրույցները կարող են լինել՝ Վաշինգտոնում հայ-ադրբեջանական խաղաղության համաձայնագրի նախաստորագրումից հետո: Պաշտոնական հանդիպումներ գագաթնաժողովի կուլիսներում, ըստ ամենայնի, չեն կազմակերպվի: Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը հայտարարել է, որ Վլադիմիր Պուտինի և Իլհամ Ալիևի միջև Պեկինում հանդիպման վերաբերյալ պայմանավորվածություն դեռևս չկա, բայց «ամեն ինչ հնարավոր է, եթե կա ցանկություն», ինտրիգ է մտցրել Ուշակովը: 

Փաշինյանին ավելի վաղ հարցրել էին Պուտինի հետ հնարավոր հանդիպման մասին: Նա ասել էր՝ սեպտեմբերի վերջին սպասվում է իր այցը Ռուսաստան, իսկ մինչև դա Շանհայում ինքն ու Ռուսաստանի նախագահը զրուցելու հնարավորություն կունենան: