Լրահոս

2025-08-30
  • Քաղաքական
    Հալածվող մեղադրյալները. Սրբազան պայքարի մասնակից միակ կին կալանավորը նամակ է գրել բանտից
    Հալածվող մեղադրյալները. Սրբազան պայքարի մասնակից միակ կին կալանավորը նամակ է գրել բանտից
    17:45
    30.08.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Հայաստանը վերահաստատում է բռնի անհետացումների զոհերի իրավունքների պաշտպանության հարցում հանձնառությունը. ԱԳՆ
    Հայաստանը, որպես բոլոր անձանց բռնի անհետացումից պաշտպանելու մասին կոնվենցիայի մասնակից, վերահաստատում է իր հանձնառությունը ընտանիքների՝ իրենց հարազատների ճակատագրի մասին իմանալու և այդ անձանց նկատմամբ արդարադատություն ապահովելու իրավունքին»,- նշված է գրառման մեջ։
    17:30
    30.08.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Շիրակում մոտոցիկլը բախվել է բենզալցակայանի տանիքի հենասյանը և բռնկվել. 34-ամյա մոտոցիկլավարը մահացել է
    Այսօր՝ օգոստոսի 30-ին, արտակարգ ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ինճպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 15։40-ի սահմաններում Երևանի-Գյումրի ավտոճանապարհին՝ Մարալիկի վարչական տարածքում, Երևանի բնակիչ 34-ամյա Էդգար Հ․-ն իր վարած մոտոցիկլով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել «Max Oil» բենզալցակայանի տանիքի հենասյանը և լիցքավորման սարքին։ Մոտոցիկլավարը տեղում մահացել է, իսկ բախման հետևանքով հրդեհ է բռնկվել և բենզալցակայանի աշխատակիցները մարել են այն։ Դեպքի փաստով Արթիկի և Անիի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։
    17:20
    30.08.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Ի հեճուկս բոլոր ստրկածինների և նրանց գլխավորի, Արցախյան ոչ թե շարժումը, այլև հատկապես հաղթանակն ու պայքարը շարունակվելու է․ Բագրատ Սրբազան
    Ցավոք, այս պահին միայն այս կերպով կարող եմ հաղորդակցվել ձեզ հետ այս մեծ և կարևորագույն օրվա՝ Արցախի Հանրապետության անկախության հռչակման առիթով։
    17:10
    30.08.25
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    ԱՄՆ դատարանը անօրինական է ճանաչել Թրամփի սահմանած առևտրային տուրքերի մեծ մասը
    Միևնույն ժամանակ դատարանը մաքսատուրքերի գործողությունը թողել է ուժի մեջ մինչև հոկտեմբերի 14-ը, որպեսզի ԱՄՆ նախագահի վարչակազմին հնարավորություն տրվի դիմել Գերագույն դատարան։
    17:00
    30.08.25
    Ավելին
  • Img default alt hy
    Արցախ
    Արցախի նախագահի անունից դիմելու ենք դատական պաշտպանության՝ ընդդեմ ԿԳՄՍ նախարարության. փաստաբան
    Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանի անունից դիմելու ենք դատական պաշտպանության՝ ընդդեմ 9-րդ դասարանի «Հայաստանի պատմություն» դասագրքի հեղինակների, ԿԳՄՍ նախարարության և պատասխանատու այլ անձանց։ Պահանջելու ենք հերքել նախագահի վերաբերյալ գրքում տեղ գտած զրպարտչական տեղեկությունները։ Այս մասին հայտարարություն է տարածել փաստաբան Ռոման Երիցյանը։ «Մենք վճռական ենք պայքարելու պատմության խեղաթյուրումների և նոր սերնդին մոլորեցնելու բոլոր փորձերի դեմ»,- նշված է հայտարարության մեջ։
    16:48
    30.08.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    ՀՀ ԱԽ քարտուղարն ու Իրանի ԱԳ նախարարը քննարկել են տարածաշրջանային վերջին զարգացումներն ու ընդգծել խաղաղության պահպանման կարևորությունը
    Թեհրան կատարած աշխատանքային այցի ընթացքում ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է ԻԻՀ Արտաքին գործերի նախարար Սեյեդ Աբբաս Արաղչիի հետ:
    16:45
    30.08.25
    Ավելին
  • Հասարակական
    Արգելված բարեգործություն. «Տաշիրին» թույլ չեն տվել պայուսակներ նվիրել դպրոցականներին
    Արգելված բարեգործություն. «Տաշիրին» թույլ չեն տվել պայուսակներ նվիրել դպրոցականներին
    16:33
    30.08.25
    Ավելին
  • Հասարակական
    Արգելված բարեգործություն. «Տաշիրին» թույլ չեն տվել պայուսակներ նվիրել դպրոցականներին
    Արգելված բարեգործություն. «Տաշիրին» թույլ չեն տվել պայուսակներ նվիրել դպրոցականներին
    16:33
    30.08.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    1 զոհ, 1 վիրավոր. «BMW»-ն բախվել է հողաթմբին և գլխիվայր հայտնվել երթևեկելի գոտում
    Այսօր՝ օգոստոսի 30-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 14։00-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի 53 կմ հատվածում «BMW» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել հողաթմբերին և գլխիվայր հայտնվել երթևեկելի գոտում։
    16:21
    30.08.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Կարեն Անդրեասյանը նշանակվել է Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչ
    ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Միջազգային իրավական հարցերով ներկայացուցիչ է նշանակել Կարեն Անդրեասյանին։ «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 26-րդ մասով՝ Կարեն Անդրեասյանին նշանակել Միջազգային իրավական հարցերով ներկայացուցիչ»,- ասված է որոշման մեջ։
    16:10
    30.08.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    ՊԵԿ-ը հորդորում է բացառել ոչ իրական պատվիրատուների անվամբ արտահանման ձևակերպումները
    ՊԵԿ-ը պարբերաբար ստանում է ազդակներ, որ ՀՀ-ից դեպի այլ երկրներ ապրանքներ արտահանելիս մաքսային հայտարարագրում, ինվոյսում և բեռնափոխադրման փաստաթղթերում ՀՀ առանձին տնտեսվարողներ որպես ապրանքների ստացող կողմ նշում են այնպիսի գնորդների տվյալներ, որոնք իրականում չեն հանդիսանում ապրանք պատվիրողը կամ գտնվում են լուծարման գործընթացում կամ արդեն իսկ լուծարված են: Նման գործողության արդյունքում` հետագայում այդ ապրանքները ստացող երկրում հայտվում են ստվերային շրջանառության մեջ և դուրս են մնում հսկողությունից: Խնդիրն առավել ընդգծված է ՀՀ-ից ԵՏՄ անդամ մյուս երկրներ արտահանման գործընթացում: Նման վարքագիծը հանգեցնում է նաև ստացող երկրի անցման կետում (օրինակ` Վերին Լարս) ուժեղացված հսկողության (այդ թվում` բարեխիղճ արտահանողների նկատմամբ) և բացի այդ, տվյալ երկրի պատկան մարմինների կողմից նման հանգամանք պարզվելու դեպքում` այդ ապրանքները վերադարձվում կամ արգելապահվում են: ​Հաշվի առնելով վերոգրյալը` Կոմիտեն հորդորում է ՀՀ արտահանողներին բացառել գործարքի հնարավոր ոչ իրական կողմի անվամբ փաստաթղթերի կազմումը և նման սուբյեկտների անվամբ ապրանքների ձևակերպումը:
    16:00
    30.08.25
    Ավելին
  • Img default alt hy
    Աշխարհ
    «Gangnam Style» հիթով հայտնի ռեփեր PSY-ն ձերբակալվել է Սեուլում
    Ոստիկանության տվյալներով՝ 47-ամյա արտիստին կասկածում են առողջության պահպանման մասին օրենքի խախտման մեջ։ Ըստ հետաքննության՝ վերջին երեք տարիներին նա երրորդ անձանց, այդ թվում՝ իր մենեջերի միջոցով, հոգեմետ դեղերի դեղատոմսեր է ստացել՝ անքնության և դեպրեսիայի բուժման համար։ Սակայն երգիչը ինքն անձամբ երբևէ չի այցելել բուժհաստատություն։
    15:45
    30.08.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    ԱԺ պատգամավորները կգործուղվեն Կիպրոս
    Եվրոպայի անվտանգության եւ համագործակցության կազմակերպության խորհրդարանական վեհաժողովում (ԵԱՀԿ ԽՎ) Հայաստանի ազգային ժողովի պատվիրակության ղեկավար, ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը, պատվիրակության անդամներ, ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Մարիա Կարապետյանն ու Լիլիթ Մինասյանը կգործուղվեն Այիա Նապա (Կիպրոսի Հանրապետություն): Այս մասին տեղեկանում ենք ԱԺ նախագահի կարգադրությունից: Պատգամավորները Կիպրոս կգործուղվեն սեպտեմբերի 16-19-ը՝ մասնակցելու ԵԱՀԿ ԽՎ երիտասարդ պատգամավորների խմբի հանդիպման աշխատանքներին:
    15:30
    30.08.25
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Թմրանյութ տեղադրող անձինք են ձերբակալվել
    Օգոստոսի 26-ին Համայնքային ոստիկանության Ամասիայի բաժնի ծառայողները տեղեկություններ էին ստացել, որ երկու տղամարդ Գյումրի քաղաքի ռեստորաններից մեկի մոտ թմրանյութ են իրացնելու՝ փաթեթները տեղադրելով։ Այս մասին տեղեկացնում են ՆԳՆ-ից։ Իրացնելով օպերատիվ տեղեկությունները՝ համայնքային ոստիկանները ռեստորանի մոտ թմրանյութ տեղադրելու պահին հայտնաբերել և «Ռենո» մեքենայով հանդերձ՝ Համայնքային ոստիկանության Ամասիայի բաժին են տեղափոխել Երևանի բնակիչ՝ 35-ամյա և Սևանի բնակիչ՝ 44-ամյա երկու տղամարդկանց։ Անձնական խուզարկությամբ 35-ամյա տղամարդու մոտ հայտնաբերվել է մարիխուանայի նմանվող զանգվածով փաթեթ և նմանատիպ զանգվածով կաթուցիչ: Նա հայտնել է, որ այն ձեռք է բերել «Տելեգրամ» հավելվածով։ Նախաձեռնվել է քրեական վարույթ: Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել է 4 փաթեթ՝ ընդհանուր 6 գրամից ավելի մարիխուանայով։ Տղամարդիկ ձերբակալվել և տեղափոխվել են ձերբակալվածների պահման վայր։ Մեքենան տեղափոխվել է պահպանվող հատուկ տարածք: Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
    15:15
    30.08.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Մեքենա է այրվել․ այն վերածել է մետաղե ջարդոնի
    Երեկ՝ օգոստոսի 29-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 18։30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նոր Արտագերս գյուղում ավտոմեքենա է այրվում։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են Արմավիրի հրշեջ փրկարական ջոկատից՝ 1 մարտական հաշվարկ։ Հրշեջ փրկարարները նախ կանխել են Արմավիրի մարզի բնակիչ 31-ամյա Նարեկ Կ․-ի վարած «ԳԱԶ 3110» մակնիշի ավտոմեքենայում առաջացած կրակի տարածումը, ապա մարել այն, սակայն ավտոմեքենան վերածվել է մետաղե ջարդոնի։ Հրդեհի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան։ Հրդեհի փաստով ՊԾ Արմավիրի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվել։
    15:00
    30.08.25
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Լվովում սպանվել է Ուկրաինայի Գերագույն ռադայի նախկին նախագահը
    Ահազանգը կրակոցների մասին ստացվել է արտակարգ իրավիճակների ծառայություններում կեսօրին մոտ։
    14:45
    30.08.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    «Այսուհետ հայրենիքի օգտին մեր աշխատանքները կդառնան ավելի կազմակերպված». Սամվել Կարապետյանի ուղերձը
    «Տաշիր» ընկերությունների խմբի ղեկավար, գործարար, բարերար Սամվել Կարապետյանը ուղերձ է հղել կալանավայրից. «Շնորհավորում եմ բոլորին «Մեր ձևով» ժողովրդական կամավորական շարժման մեկնարկի կապակցությամբ։ Այսուհետ հայրենիքի օգտին մեր աշխատանքները կդառնան ավելի կազմակերպված։ Տարբեր ոլորտների համար կմշակվեն ծրագրեր, որոնք կօգնեն բերել բարեկեցություն մեր երկրի յուրաքանչյուր քաղաքացուն։ Սիրելի՛ հայրենակիցներ, միանալով այս շարժմանը՝ դուք կդառնաք մի մեծ թիմի մաս, որն աշխատում է Հայաստանի ապագայի համար։ Վստահ եմ՝ միասին մենք կկարողանանք նոր փուլ սկսել մեր երկրի կյանքում։ Հայ ժողովուրդն արժանի է արժանապատիվ կյանքի, իսկ մեր պետությունը՝ հարգանքի։ Եվ այդ ամենին մենք հասնելու ենք ամենօրյա նվիրված աշխատանքով: Անելու ենք՝ «Մեր ձևով» »,–նշված է ուղերձում։
    14:30
    30.08.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ
    Քամին՝ հարավային 2-5մ/վ։ Օդի ջերմաստիճանն օգոստոսի 31-ից սեպտեմբերի 1-ին աստիճանաբար կբարձրանա 2-5 աստիճանով։
    14:15
    30.08.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Բռնի անհետացման յուրաքանչյուր դեպք ուղղակի ազդեցություն ունի մարդու իրավունքների ողջ համակարգի վրա. ՄԻՊ
    Բռնի անհետացումը մարդու իրավունքների վրա ազդեցություն ունեցող ամենածանր և երկարատև խնդիրներից է, որի հետևանքները զգացվում են ոչ միայն հակամարտությունների ժամանակահատվածում, այլ նաև դրանցից հետո՝ շարունակ խաթարելով բռնի անհետացած անձանց և նրանց ընտանիքների խաղաղ ու արժանապատիվ կյանքը։
    14:00
    30.08.25
    Ավելին