Լրահոս
Քաղաքական
11:00
30.08.25
283

Փաստացի ադրբեջանական բանակը շարունակում են ղեկավարել թուրք գեներալները. Տաթևիկ Հայրապետյան

Img default alt hy

Մոտ մեկ շաբաթ առաջ տեղեկատվություն հրապարակվեց, որ Արցախի դեմ իրականացված ագրեսիվ պատերազմի ժամանակ ադրբեջանական բանակի փաստացի ղեկավար Բախտիյար Էրսայը ետ է կանչվել Թուրքիա՝ նոր պաշտոնի անցնելու համար, ավելի ստույգ Էրսայը նշանակվել է Թուրքիայի ցամաքային զորքերի առաջին բանակի հրամանատար։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը:

«Երեկ տեղեկատվություն հրապարակվեց, որ նրան փոխարինելու է մեկ այլ թուրք բարձրաստիճան զինվորական՝ գեներալ-լեյտենանտ Սոներ Օրուչօղլուն, ով նշանակվել է Թուրքիայի Ադրբեջանի Հանրապետությունում գտնվող Ծառայողական խմբի հրամանատար։

Օրուչօղլուն մինչ այս զբաղեցրել է Թուրքիայի Հանրապետության ռազմական կցորդի պաշտոնը Ադրբեջանում։

Փաստացի ադրբեջանական բանակը շարունակում են ղեկավարել թուրք գեներալները․․․»,-գրել է Հայրապետյանը։