Լրահոս
Մամուլի տեսություն
10:20
30.08.25
103

Օրը սկսենք մամուլի  5  կարևոր լուրով

Img default alt hy

«Հրապարակ»

Կարապետյանների «վերադարձը» փոթորկել է Տաշիրի մարզում հարգանք-պատիվ վայելող, պաշտոն զբաղեցնող մարդկանց հոգիները։ Վերջին շրջանում մարզի «ասիչ» Սուրեն Պապիկյանի մերձավորներն ակտիվ բացատրական աշխատանքներ են տանում հատկապես համայնքապետերի հետ՝ հանկարծ մտքներով չանցնի նորից կրոնափոխ լինել եւ վերադառնալ «հին հավատքին»։

«Ժողովուրդ»

2025 թ-ի հունվարից հուլիսը ներառյալ պետական բյուջեն արձանագրել է շուրջ 60.7 միլիարդ դրամ պակասուրդ, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելի է 4.6%-ով կամ 2.7 միլիարդ դրամով։

«Հրապարակ»

Ռոմանոս Պետրոսյանը ոչ միայն ՀԷՑ մասնաճյուղերի ղեկավարներին է փոխում, յուրայիններին նշանակում, այլեւ գրեթե ամենօրյա ռեժիմով սպառնում է շարքային աշխատակիցներին՝ կա՛մ մտնել ՔՊ, կա՛մ ազատվել աշխատանքից։

«Հրապարակ»

ՔՊ-ում եւս մեծ թվով պատգամավորներ գլխավոր դատախազի նկատմամբ ատելությամբ են լցված:

«Հրապարակ»

Իշխանական ընտանիքը սկսել են սովորել երաժշտական գործիքներ նվագել: Աննա Հակոբյանը կիթառի դասեր է ստանում: Մասնագետն այցելում է կառավարական ամառանոց եւ նրան սովորեցնում կիթառ նվագել: Իսկ Փաշինյանը հարվածային գործիքներն է յուրացնում:

Օրվա մամուլի հրապարակումները ժամը 11-ին, «5-րդ ալիք»-ի ուղիղ եթերում «Օրագիր» հաղորդման հեղինակ Մարիաննա Ղահրամանյանը  կքննարկի  իրավապաշտպան «Մեր ձևով» ժողովրդական շարժման համակարգող խմբի անդամ Ալեքսան Ալեքսանյանի հետ: