Լրահոս
Հասարակական
10:30
30.08.25
231

Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

Img default alt hy

Oգոստոսի 30-31-ին, սեպտեմբերի 1-3-ին Շիրակում, Կոտայքում, Արարատյան դաշտում, Արագածոտնի և Վայոց ձորի նախալեռներում, Սյունիքի և Տավուշի հովիտային շրջաններում, ինչպես նաև Երևանում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ։

Այս մասին հայտնում են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն»-ից:

​​​​Երևանում` օգոստոսի  30-31-ին, սեպտեմբերի 1-3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

​​​​​Մարզերում` օգոստոսի 30-31-ին, սեպտեմբերի 1-3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավային 2-5մ/վ։ Օդի ջերմաստիճանն օգոստոսի 31-ից սեպտեմբերի 1-ին աստիճանաբար կբարձրանա 2-5 աստիճանով։