Լրահոս

2025-08-30
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Առաջարկվում է էլեկտրամոբիլների ներմուծման համար սահմանված ԱԱՀ արտոնությունը երկարաձգել ևս երկու տարով. «Փաստ»
    Ըստ պաշտոնական տվյալների, այն է՝ 2024 թվականի հունիսի դրությամբ ճանապարհային ոստիկանության կողմից տրամադրված տեղեկատվության, հաշվառված էլեկտրաշարժիչով շարժիչային տրանսպորտային միջոցների մասով կան հետևյալ ցուցանիշները՝ 10 801 թեթև մարդատար, 94 բեռնատար, 1 ավտոբուս, 13 մոպեդ, 5 մոտոցիկլետ։ 2024 թվականի հունիսի դրությամբ հաշվառված էլեկտրաշարժիչով շարժիչային տրանսպորտային միջոցների 55 տոկոսը կազմում են մինչև 3 տարեկան տրանսպորտային միջոցները, 4-10 տարեկանները՝ 32 տոկոս, իսկ 10 տարեկանից մեծ տրանսպորտային միջոցները՝ 13 տոկոսը: 2021-2024 թվականների ընթացքում (2024թ. ապրիլի 1-ի դրությամբ) տեղադրվել և ներկայումս հանրապետության տարածքում կիրառվում է 317 լիցքավորման կայան, որոնցից 177-ը Երևանում։ Հաշվի առնելով էլեկտրամոբիլների տարածումը՝ էկոնոմիկայի նախարարությունն առաջարկում է հարկային օրենսգրքի 64-րդ հոդվածով սահմանված ավելացված արժեքի հարկի արտոնությունը երկարաձգել ևս երկու տարով՝ 2026 թվականի հունվարի 1-ից մինչև 2027 թվականի դեկտեմբերի 31-ը:
    10:15
    30.08.25
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Վարդապետյանին մեսիջ են ուղարկել ԱԺ-ից. «Հաջորդ հարվածը պետք է լինի անխոցելի»․ «Ժողովուրդ»
    ԱԺ իշխող թիմից ուղիղ մեսիջ է գնացել գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին. «Հաջորդ անգամ ԱԺ պատգամավորի դեմ քրեական վարույթ հարուցելու համար եթե գալու եք, ուժեղ եկեք՝ փաստերով, անժխտելի ապացույցներով:
    10:10
    30.08.25
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Ինչպե՞ս է հնարավոր ընդամենը 5-6 տարում շտկել վիճակը. «Փաստ»
    Գլխավոր հայտ ներկայացնողներից ու դերակատարներից մեկը հավակնում է դառնալ քաղաքական բանտարկյալ, բարերար և գործարար Սամվել Կարապետյանի նախաձեռնած «Մեր ձևով» շարժումը, որի շնորհանդեսը կայացավ երեկ, և որը, ինչպես հայտարարվեց, առաջիկայում դառնալու է կուսակցություն: Կարելի է չկասկածել, որ Սամվել Կարապետյանի շուրջ համախմբումը դառնալու է ազդեցիկ ուժ, ինչի մասին հուշում են վերջին շրջանում արձանագրված հրապարակային հավաքներն ու դրանց բազմամարդությունը:
    10:05
    30.08.25
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Իշխանությունները շարունակում են «օդային» փիառը. «Փաստ»
    Մյուս կողմից էլ՝ Բաքուն ընդհանրապես շահագրգռվածություն չունի խաղաղության հաստատման ուղղությամբ։ Դրա մասին է վկայում նաև այն հանգամանքը, որ Ալիևը շարունակում է սպառնալ և վիրավորական արտահայտություններ թույլ տալ Հայաստանի ու հայ ժողովրդի հասցեին։ Զուգահեռաբար Ադրբեջանը շարունակում է ավելացնել իր ռազմական բյուջեն, ստեղծել նոր զինական միավորումներ, մեծ քանակությամբ սպառազինություններ գնել, բանակը համապատասխանեցնել թուրքական մոդելին ու թուրքական զորամիավորումների հետ համատեղ զորավարժությունների մասնակցել։ Այնինչ Հայաստանում ֆինանսների նախարարը հայտարարում է, որ կարող են դիտարկել ռազմական ծախսերը նվազեցնելու հարցը։ Չէ՞ որ արդեն խաղաղություն է հաստատվել։
    10:00
    30.08.25
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    ՔՊ-ում էլ են դժգոհ Աննա Վարդապետյանից. «Հրապարակ»
    ՔՊ-ում եւս մեծ թվով պատգամավորներ գլխավոր դատախազի նկատմամբ ատելությամբ են լցված, որը, ի դեպ, ի ցույց դրեցին մայիսին, երբ դատախազության տարեկան զեկույցի քննարկման ժամանակ իշխող խմբակցության ամեն 2-րդ պատգամավորը Վարդապետյանին հրահանգում էր Սերժ Սարգսյանին, Ռոբերտ Քոչարյանին եւ մյուսներին բռնել-պատժել, ոմանք նախատում էին՝ ինչո՞ւ մինչ օրս չի արել։
    09:56
    30.08.25
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Աննա Հակոբյանը հիմա էլ նվագել է սովորում. «Հրապարակ»
    Մեր տեղեկություններով, իշխանական ընտանիքը` Նիկոլ Փաշինյանն ու Աննա Հակոբյանը, սկսել են սովորել երաժշտական գործիքներ նվագել:
    09:51
    30.08.25
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Ովքեր են կազմակերպել Հայաստան-Պորտուգալիա խաղի տոմսերի վաճառքն ու ինչ կապ ունեն Մելիքբեկյանի հետ. «Ժողովուրդ»
    Որոշ ժամանակ անց Ֆեդերացիան հայտարարեց, որ արդեն վաճառվել է 2500 տոմս, բայց կայքը տեխնիկական խնդիրներ ունի եւ անհասանելի է, ինչից մեկ ժամ անց էլ ՀՖՖ-ն հայտարարեց, որ տոմս գնելու համար ժամը 14:00-ից գործելու է հերթագրման համակարգ։ Այս համակարգի գործարկումից հետո համակարգի գործունեությունը խաթարվեց. տոմս գնել փորձող քաղաքացիների էկրաններին հայտնվող վահանակը հուշում էր՝ «տոմսերն արդեն սպառված են»։
    09:48
    30.08.25
    Ավելին
  • Հասարակական
    Մեծ դժգոհություն՝ առավոտյան 8:15-ին. դպրոցականներին ավելի շուտ կարթնացնի Երևանի քաղաքապետարանը
    Սեպտեմբերի մեկից Երևանի բոլոր հանրակրթական դպրոցներում դասերը կմեկնարկեն ժամը 08:15-ին: Դա, ըստ քաղաքային իշխանության, արվում է նրա համար, որ «երեխաները խցանումների պատճառով դասերից չուշանան»: «Մեր երեխաներին փորձության են ենթարկում». այսպես են մայրաքաղաքում արձագանքում Ավինյանի թիմին:
    09:45
    30.08.25
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Կա՛մ դիմում եք գրում, կա՛մ դառնում ՔՊ-ական. «Հրապարակ»
    ՀԷՑ նախկին տնօրեն Դավիթ Ղազինյանին հարցրինք՝ իրեն հայտնի՞ են նման դեպքեր, երբ աշխատակիցներին սպառնացել են կա՛մ ազատել, կա՛մ դարձնել ՔՊ-ական։ «Գիտեք՝ մասնագիտությունս թույլ չի տալիս մերկապարանոց հայտարարություններ անել, խոսակցությունների մակարդակով շատ բաներ են հասնում:
    09:42
    30.08.25
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    1 տոննայից 788 դարձած կոկաինի գործը կանգնել է իրավապահների կոկորդին. «Ժողովուրդ»
    Հիշեցնենք, որ գործի շրջանակում ԱԱԾ-ն տեղեկացրել էր, որ «Մրգենի» ՍՊԸ-ի փաստացի սեփականատերը՝ ԱԺ նախկին պատգամավոր Միհրան Պողոսյանը, ընկերության տնօրեն Լեւոն Աթաջանյանը (ՌԴ քաղաքացի) եւ պահեստապետ Ս.Գ.-ն ներգրավված են եղել նախնական համաձայնությամբ, խմբով, առանձնապես խոշոր չափերով՝ շուրջ մեկ տոննա կոկաին ներմուծելու ու իրացնելու գործընթացում:
    09:38
    30.08.25
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Կարապետյանների վերադարձը փոթորկել է մարզը. «Հրապարակ»
    Մարզային կառույցների, համայնքապետերի մեծ մասը նախկինում նրանց նվիրյալ գաղափարակիցներն են եղել, պարզապես 2018 թվականի իշխանափոխությունից եւ Կարապետյան եղբայրների՝ քաղաքականապես չեզոք պահվածքից հետո, ավանդույթի համաձայն, համալրել են իշխանության շարքերը, մեծ մասը ՔՊ-ական է դարձել։
    09:34
    30.08.25
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Ժողովրդավարության վերջնական ապամոնտաժումը Փաշինյանի ձեռամբ. «Փաստ»
    Օրերս Նիկոլ Փաշինյանը հայտարարեց. «Կառավարությունը ես եմ, ոչ ոք չի կարող իմ դիրքորոշմանը հակասող դիրքորոշում ունենալ», ապա սպառնաց աշխատանքից հեռացնել բոլոր անհամաձայններին։ Այսպիսով, նա գերազանցեց «տպավորիչ» հայտարարությունների ոլորտում սեփական ռեկորդը, որը թվում էր անխախտ՝ հատկապես այն բանից հետո, երբ նա ցանկություն էր հայտնել ցուցադրել իր սեռական օրգանը հոգևորականին։ Շնորհավորում ենք, փառահեղ է։ Եվ շատ խիզախ։ Ճիշտ է, հայ լրագրողների ու պաշտոնյաների վրա գոռալը հեշտ է, քան Ալիևին հակադարձելը ՀՀ ինքնիշխանության նկատմամբ նրա հավակնությունների հարցում, բայց, միևնույնն է, սա ևս «քաջություն» է՝ այսպես, թեթև ձեռքով հերթական անգամ ոտնահարել ժողովրդավարության սկզբունքները։ «Քաջություն» է, «խիզախություն» և… դեպի ավտորիտարիզմ գնալու բացահայտ ցուցադրություն։
    09:30
    30.08.25
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Փաշինյանը երկիրը պարտքով է պահում. «Ժողովուրդ»
    Այսինքն՝ այն, ինչ ուներ բյուջեն, չի բավականացրել. պետությունը ավելի շատ ծախսել է, քան հավաքել։ Եվ այս վիճակը արդեն վաղուց ոչ թե ճգնաժամային է, այլ կառավարման համակարգի ձախողման արդյունք։
    09:25
    30.08.25
    Ավելին
2025-08-29