Լրահոս
Իրավական
17:10
02.09.25
118

Կրասնոդարում ձերբակալել են «Հին Բաքու» ռեստորանի սեփականատիրոջը

Կրասնոդարում ձերբակալվել է ադրբեջանական սփյուռքի ականավոր անդամներից մեկը՝ Տուապսեի բեռնափոխադրման տերմինալի, «Հին Բաքու» ռեստորանի և «Դար Ֆրուտ» ՍՊԸ-ի սեփականատեր Շախլար Նովրուզովը։

Կրասնոդարի դատարանի մամուլի ծառայությունը հայտնել է, որ 60-ամյա Նովրուզովը մեղադրվում է 919 միլիոն ռուբլի արժողությամբ անշարժ գույք գողանալու փորձի համար։